2. Եռանկյուններ
Եռանկյունը մի երկրաչափական պատկեր է,
որն ունի երեք կողմ և երեք անկյուն: Լինում են
տարբեր տեսակների եռանկյուններ՝
հավասարասրուն, հավասարակողմ,
բութանկյուն, սուրանկյուն, ուղղանկյուն:
Անկախ տեսակից՝ եռանկյան անկյունների
գումարը միշտ լինում է 180⁰: Ամեն տեսակ
ունի իր առանձնահատկությունները:
Եռանկյուններին ամեն տեղ կարելի է
հանդիպել. և՛ ճարտարապետության, և՛
արվեստի մեջ: