SlideShare uma empresa Scribd logo
1 de 6
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Լիտվա- Լիտվայի Հանրապետություն
Մայրաքաղաքը- Վիլնյուս
Պետական լեզուն -լիտվերեն
Պետական կարգը- Միատարր խորհրդարանական հանրապետություն
Ազգաբնակչությունը- 2 921 920՝ 3,5մլն.
Խտությունը -45 մարդ/կմ²
Տարածքը -65,2 հազար կմ²
Լիտվա ՝ Լիտվայի Հանրապետությունը երկիր Հյուսիսային Եվրոպայում՝
Բալթիկ ծովի ափին։ Սահմանակից է Լատվիային, Բելառուսին,
Ռուսաստանին և Լեհաստանին։ Մակերևույթը մեծ մասամբ դաշտավայրային
է։ Հարավ-արևելքում Օշմյանիի բարձրավայրի արևմտյան մասն է
(բարձրությունը մինչև 292 մ, Յուոզապինե լեռը՝ Լիտվայի ամենաբարձր
կետը)։
Մերձբալթյան ամենահարավային պետությունն է, որը կոչում են լճերի և
սաթի երկիր: Հանրապետության տարածքում կան 4,5 հզ. մեծ ու փոքր լճեր:
Ամենախորը (60մ) Տաուրագնասն է, իսկ ամենամեծը՝ Դրուկշյայը (մոտ 45
կմ2):Լիտվան հայտնի է իր սաթով, որը միլիոնավոր տարիների ընթացքում
ասեղնատերև ծառերի խեժից գոյացած դեղին կամ կարմրավուն թեթև քար է:
Լիտվայի ամենամեծ գետը Նյամունասն (Նեման) է, որը թափվում է Բալթիկ
ծովը: Լիտվան գտնվում է այդ գետի միջին և ստորին հոսանքների
ավազանում: Բալթիկ ծովի հարևանությունն իր կնիքն է դրել երկրամասի
կլիմայի վրա. այն բարեխառն անցումային է՝ ծովայինից ցամաքայինի: Ծովի
մոտիկությունը, արևմուտքից փչող տաք քամիները մեղմում են ձմռան
սառնամանիքները: Ամառն այստեղ հաճախ թխպոտ ու անձրևային է:
Լիտվայի տարածքի գրեթե 1/4-ն անտառներ են: Այստեղ կան եղջերու,
որմզդեղն, այծյամ, աղվես, ճագար, վարազ, գայլ, լուսան, կզաքիս, սկյուռ և
այլն: Հարևան Բելովեժյան թավուտից այստեղ է թափանցել նաև վայրի ցուլը:
Անտառները լի են զանազան թռչուններով: Գետերում ու լճերում կան
տարբեր ձկնատեսակներ՝ բրամ, գայլաձուկ, պերկես, օձաձուկ,
կարմրախայտ, ապրում է նաև կուղբ, որն ունի թանկարժեք մորթի:
ԼԻՏՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

XIII դարի 1-ին կեսին կազմավորվել է ավատատիրական
Լիտվական իշխանությունը, որն իր գոյության սկզբից պայքարի
մեջ է մտել գերմանական ասպետական օրդենների հետ, որոնք
ձգտում էին նվաճել մերձբալթյան հողերը: Հաղթելով նրանց՝
Լիտվական իշխանությունը մեծ վերելք ապրեց, բայց արդեն 1569
թ-ին այն միավորվեց Լեհաստանի հետ՝ կազմելով Ռեչ Պոսպոլիտա
միացյալ պետությունը: Ավելի ուշ` XVIII դարի վերջին, այդ
պետական միավորման քայքայումից հետո Լիտվայի մեծ մասը
մտավ Ռուսական կայսրության մեջ:
 Լիտվական նոր պետականության կազմավորումը տեղի ունեցավ
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին. 1918 թ-ի
փետրվարին, օգտվելով ռուս-գերմանական հակամարտությունից,
Լիտվան մի կարճ ժամանակ իրեն անկախ հռչակեց, սակայն
արդեն 1940 թ-ի հուլիսին սկսված Երկրորդ համաշխարհային
պատերազմի պայմաններում կրկին կորցրեց պետական
անկախությունը՝ դառնալով ԽՍՀՄ միութենական
հանրապետություններից մեկը:
Իր նոր պետականությունը Լիտվան ձեռք բերեց արդեն մեր
օրերում՝ 1990 թ-ի փետրվարի 24-ին` համաժողովրդական
հանրաքվեի միջոցով դուրս գալով փլուզվող ԽՍՀՄ-ի կազմից:
Լիտվայի հիմնական բնակչությունը լիտվացիներն են։ Այստեղ
ապրում են նաև ռուսներ, լեհեր, բելառուսներ, հրեաներ, հայեր և
այլք։ Տնտեսությունը հարմարեցված է երկրի բնական
պայմաններին։

ԼԻՏՎԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսությունը հարմարեցված է երկրի բնական պայմաններին: Մետաղաձուլության
բացակայության պատճառով և աշխատուժի բարձր որակավորման շնորհիվ այստեղ
զարգացել են արդյունաբերության ոչ մետաղատար, այլ աշխատատար և գիտատար
ճյուղերը, օրինակ՝ էլեկտրոնային, էլեկտրա- և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը,
հաշվողական տեխնիկայի արտադրությունը, սարքա- և հաստոցաշինությունը:
Արդյունաբերության ավանդական ճյուղերից է փայտամշակումը. արտադրում են կահույք,
ստվարաթուղթ, թուղթ և այլն: Զարգացած են նաև նավաշինությունն ու քիմիական
արդյունաբերությունը, արտադրվում են գործվածքներ, հագուստ, կոշիկ:
 Լիտվայի գյուղատնտեսությունը բազմաճյուղ է. մշակում են գարի, ցորեն, շաքարի
ճակնդեղ, վուշ, կանեփ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր: Բայց հիմնականը
անասնաբուծությունն է, որի արտադրանքը վերամշակվում է տեղում:
 Աչքի է ընկնում սննդի արդյունաբերությունը, հատկապես կաթնամթերքի ու մսամթերքի
արտադրությունը:
 Տնտեսության մեջ կարևոր տեղ ունի ձկնորսությունը: Նրա ձկնորսանավերը Կլայպեդա
նավահանգստից դուրս են գալիս Բալթիկ ծով ու Ատլանտյան օվկիանոսի շատ շրջաններ:
 Մայրաքաղաք Վիլնյուսից 100 կիլոմետր արևմուտք, որտեղ Նյարիսը թափվում է Նեման
գետը, գտնվում է Լիտվայի նախկին մայրաքաղաքը՝ Կաունասը, որի հին թաղամասերը
հիշեցնում են միջնադարյան թանգարան: Կլայպեդան հանրապետության ծովային
դարպասն է: Այստեղ է գտնվում «Բալթիա» խոշորագույն նավաշինական գործարանը:
 Լիտվան հայտնի է նաև առողջարանային վայրերով: Պալանգա ծովափնյա քաղաքում,
մանրավազ լողափերին, ամեն տարի հանգստանում են հազարավոր մարդիկ: Լայնորեն
հայտնի է նաև Դրուսկինինկայ առողջարանային քաղաքը, որտեղ հիվանդներին բուժում են
ցեխաբուժությամբ, հանքային ջրերով ու ասեղնատերև անտառների կազդուրիչ օդով:
Լիտվան հարուստ է տորֆով, կրաքարով, դոլոմիտով, կավճով, տարբեր կավերով,
հայտնաբերվել է նաև նավթ:
Դեռևս միջնադարում, թուրք-սելջուկների կողմից Անիի
բռնազավթումից հետո, բազմաթիվ գաղթական հայեր են
այս եզերք հասել և հաստատվել լեհ-լիտվական միացյալ
պետության մեջ: Հիշատակություն կա, որ գերմանական
ասպետների դեմ 1410 թ-ի Գրյունվալդի ճակատամարտում
լեհ-լիտվական դաշնակից զորքերի կազմում կռվել է նաև
հայկական ջոկատ: Երկրորդ համաշխարհային
պատերազմի ժամանակ նույնպես հայ ժողովրդի բազմաթիվ
զավակներ մասնակցել են Լիտվայի տարածքում մղված
մարտերին: Գերմանական զորքերը Լիտվայից դուրս մղելու
գործում մեծ է հատկապես հայ զորավար, ռազմաճակատի
հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես
Բաղրամյանի դերը:
Հայ-լիտվական մշակութային կապերը նույնպես
երկարամյա պատմություն ունեն: Դրանք սկիզբ են առել XIX
դարի վերջին և XX դարի սկզբին, երբ լիտվական մամուլում
տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն ու
մշակույթին նվիրված հոդվածներ ու ակնարկներ:
Այնուհետև այդ կապերը սերտացան հատկապես Երկրորդ
համաշխարհային պատերազմից հետո՝ գրողների և
արվեստագետների փոխայցելություններով, նրանց
ստեղծագործությունների թարգմանություններով ու
գրական-գեղարվեստական համատեղ հանդեսներով:
Լիտվերեն լույս են տեսել Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու,
Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի, Նար-Դոսի, Սիլվա
Կապուտիկյանի ստեղծագործություններից:
Ներկայումս Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ՝
հիմնականում Վիլնյուսում և Կաունասում: 1988 թ-ին
գրանցվել է «Գարուն» հայ մշակութային միությունը, 1992
թ-ին ստեղծվել է Լիտվա-հայկական ընկերությունը:
Հայկական կիրակնօրյա դպրոցներ են գործում Վիլնյուսում,
Կաունասում, Վիսագինասում:
New Презентация Լիտվա.pptx

Mais conteúdo relacionado

Destaque

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Destaque (20)

Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 

New Презентация Լիտվա.pptx

  • 1.
  • 2. ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ  Լիտվա- Լիտվայի Հանրապետություն Մայրաքաղաքը- Վիլնյուս Պետական լեզուն -լիտվերեն Պետական կարգը- Միատարր խորհրդարանական հանրապետություն Ազգաբնակչությունը- 2 921 920՝ 3,5մլն. Խտությունը -45 մարդ/կմ² Տարածքը -65,2 հազար կմ² Լիտվա ՝ Լիտվայի Հանրապետությունը երկիր Հյուսիսային Եվրոպայում՝ Բալթիկ ծովի ափին։ Սահմանակից է Լատվիային, Բելառուսին, Ռուսաստանին և Լեհաստանին։ Մակերևույթը մեծ մասամբ դաշտավայրային է։ Հարավ-արևելքում Օշմյանիի բարձրավայրի արևմտյան մասն է (բարձրությունը մինչև 292 մ, Յուոզապինե լեռը՝ Լիտվայի ամենաբարձր կետը)։ Մերձբալթյան ամենահարավային պետությունն է, որը կոչում են լճերի և սաթի երկիր: Հանրապետության տարածքում կան 4,5 հզ. մեծ ու փոքր լճեր: Ամենախորը (60մ) Տաուրագնասն է, իսկ ամենամեծը՝ Դրուկշյայը (մոտ 45 կմ2):Լիտվան հայտնի է իր սաթով, որը միլիոնավոր տարիների ընթացքում ասեղնատերև ծառերի խեժից գոյացած դեղին կամ կարմրավուն թեթև քար է: Լիտվայի ամենամեծ գետը Նյամունասն (Նեման) է, որը թափվում է Բալթիկ ծովը: Լիտվան գտնվում է այդ գետի միջին և ստորին հոսանքների ավազանում: Բալթիկ ծովի հարևանությունն իր կնիքն է դրել երկրամասի կլիմայի վրա. այն բարեխառն անցումային է՝ ծովայինից ցամաքայինի: Ծովի մոտիկությունը, արևմուտքից փչող տաք քամիները մեղմում են ձմռան սառնամանիքները: Ամառն այստեղ հաճախ թխպոտ ու անձրևային է: Լիտվայի տարածքի գրեթե 1/4-ն անտառներ են: Այստեղ կան եղջերու, որմզդեղն, այծյամ, աղվես, ճագար, վարազ, գայլ, լուսան, կզաքիս, սկյուռ և այլն: Հարևան Բելովեժյան թավուտից այստեղ է թափանցել նաև վայրի ցուլը: Անտառները լի են զանազան թռչուններով: Գետերում ու լճերում կան տարբեր ձկնատեսակներ՝ բրամ, գայլաձուկ, պերկես, օձաձուկ, կարմրախայտ, ապրում է նաև կուղբ, որն ունի թանկարժեք մորթի:
  • 3. ԼԻՏՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ  XIII դարի 1-ին կեսին կազմավորվել է ավատատիրական Լիտվական իշխանությունը, որն իր գոյության սկզբից պայքարի մեջ է մտել գերմանական ասպետական օրդենների հետ, որոնք ձգտում էին նվաճել մերձբալթյան հողերը: Հաղթելով նրանց՝ Լիտվական իշխանությունը մեծ վերելք ապրեց, բայց արդեն 1569 թ-ին այն միավորվեց Լեհաստանի հետ՝ կազմելով Ռեչ Պոսպոլիտա միացյալ պետությունը: Ավելի ուշ` XVIII դարի վերջին, այդ պետական միավորման քայքայումից հետո Լիտվայի մեծ մասը մտավ Ռուսական կայսրության մեջ:  Լիտվական նոր պետականության կազմավորումը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին. 1918 թ-ի փետրվարին, օգտվելով ռուս-գերմանական հակամարտությունից, Լիտվան մի կարճ ժամանակ իրեն անկախ հռչակեց, սակայն արդեն 1940 թ-ի հուլիսին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում կրկին կորցրեց պետական անկախությունը՝ դառնալով ԽՍՀՄ միութենական հանրապետություններից մեկը: Իր նոր պետականությունը Լիտվան ձեռք բերեց արդեն մեր օրերում՝ 1990 թ-ի փետրվարի 24-ին` համաժողովրդական հանրաքվեի միջոցով դուրս գալով փլուզվող ԽՍՀՄ-ի կազմից: Լիտվայի հիմնական բնակչությունը լիտվացիներն են։ Այստեղ ապրում են նաև ռուսներ, լեհեր, բելառուսներ, հրեաներ, հայեր և այլք։ Տնտեսությունը հարմարեցված է երկրի բնական պայմաններին։ 
  • 4. ԼԻՏՎԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ  Տնտեսությունը հարմարեցված է երկրի բնական պայմաններին: Մետաղաձուլության բացակայության պատճառով և աշխատուժի բարձր որակավորման շնորհիվ այստեղ զարգացել են արդյունաբերության ոչ մետաղատար, այլ աշխատատար և գիտատար ճյուղերը, օրինակ՝ էլեկտրոնային, էլեկտրա- և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը, հաշվողական տեխնիկայի արտադրությունը, սարքա- և հաստոցաշինությունը: Արդյունաբերության ավանդական ճյուղերից է փայտամշակումը. արտադրում են կահույք, ստվարաթուղթ, թուղթ և այլն: Զարգացած են նաև նավաշինությունն ու քիմիական արդյունաբերությունը, արտադրվում են գործվածքներ, հագուստ, կոշիկ:  Լիտվայի գյուղատնտեսությունը բազմաճյուղ է. մշակում են գարի, ցորեն, շաքարի ճակնդեղ, վուշ, կանեփ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր: Բայց հիմնականը անասնաբուծությունն է, որի արտադրանքը վերամշակվում է տեղում:  Աչքի է ընկնում սննդի արդյունաբերությունը, հատկապես կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը:  Տնտեսության մեջ կարևոր տեղ ունի ձկնորսությունը: Նրա ձկնորսանավերը Կլայպեդա նավահանգստից դուրս են գալիս Բալթիկ ծով ու Ատլանտյան օվկիանոսի շատ շրջաններ:  Մայրաքաղաք Վիլնյուսից 100 կիլոմետր արևմուտք, որտեղ Նյարիսը թափվում է Նեման գետը, գտնվում է Լիտվայի նախկին մայրաքաղաքը՝ Կաունասը, որի հին թաղամասերը հիշեցնում են միջնադարյան թանգարան: Կլայպեդան հանրապետության ծովային դարպասն է: Այստեղ է գտնվում «Բալթիա» խոշորագույն նավաշինական գործարանը:  Լիտվան հայտնի է նաև առողջարանային վայրերով: Պալանգա ծովափնյա քաղաքում, մանրավազ լողափերին, ամեն տարի հանգստանում են հազարավոր մարդիկ: Լայնորեն հայտնի է նաև Դրուսկինինկայ առողջարանային քաղաքը, որտեղ հիվանդներին բուժում են ցեխաբուժությամբ, հանքային ջրերով ու ասեղնատերև անտառների կազդուրիչ օդով: Լիտվան հարուստ է տորֆով, կրաքարով, դոլոմիտով, կավճով, տարբեր կավերով, հայտնաբերվել է նաև նավթ:
  • 5. Դեռևս միջնադարում, թուրք-սելջուկների կողմից Անիի բռնազավթումից հետո, բազմաթիվ գաղթական հայեր են այս եզերք հասել և հաստատվել լեհ-լիտվական միացյալ պետության մեջ: Հիշատակություն կա, որ գերմանական ասպետների դեմ 1410 թ-ի Գրյունվալդի ճակատամարտում լեհ-լիտվական դաշնակից զորքերի կազմում կռվել է նաև հայկական ջոկատ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ մասնակցել են Լիտվայի տարածքում մղված մարտերին: Գերմանական զորքերը Լիտվայից դուրս մղելու գործում մեծ է հատկապես հայ զորավար, ռազմաճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի դերը: Հայ-լիտվական մշակութային կապերը նույնպես երկարամյա պատմություն ունեն: Դրանք սկիզբ են առել XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ լիտվական մամուլում տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ ու ակնարկներ: Այնուհետև այդ կապերը սերտացան հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ գրողների և արվեստագետների փոխայցելություններով, նրանց ստեղծագործությունների թարգմանություններով ու գրական-գեղարվեստական համատեղ հանդեսներով: Լիտվերեն լույս են տեսել Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի, Նար-Դոսի, Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից: Ներկայումս Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ՝ հիմնականում Վիլնյուսում և Կաունասում: 1988 թ-ին գրանցվել է «Գարուն» հայ մշակութային միությունը, 1992 թ-ին ստեղծվել է Լիտվա-հայկական ընկերությունը: Հայկական կիրակնօրյա դպրոցներ են գործում Վիլնյուսում, Կաունասում, Վիսագինասում: