2. Արևային եներգիյա
"Կապույտ հարթության վրա գտնվող սիլիկոնի օգնությամբ է տեղադրված
սարքը կլանում արևից ստացվող ջերմությունը,իսկ հետո արդեն շղթայաբար
փոխանցվելով՝ վերածվում էներգիայի։ «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ում
տեղադրված 500լ-ոց ջրատաքացուցիչ սարքը ի զորու է մորթման
արտադրամասը տաք ջրով ապահովելու։
Իսկ քիչ հեռվում տեղադրված լուսավորության պանելները՝ թռչնանոցներին
24-ամյա ցերեկային լույսով ապահովելու համար են, ինչը շատ կարևոր է
թռչունների աճի համար։ Եվ այս ամենը կատարվում է գումար տնտեսելով", -
ասում է "Էկո էներջի" ՍՊԸ-ի հիմնադիր Արտակ Հայրապետյանը։ Վերջինս
ընկերությունը հիմնադրել է ապրիլին, մինչդեռ արդեն մի քանի
տնտեսվարողների հետ նմանատիպ սարքեր տեղադրելու
պայմանավորվածություն կա ։
Արտակ Հայրապետյանի խոսքով սարքերը անգամ ձմռան ցուրտ եղանակին
կարող են ցանկալի արդյունք տալ։ Արևայինը էներգիան ոչնչով չի զիջում։
"Կախվածություն կա տարվա եղանակից, բայց այսօրվա տեխնոլոգիաները
այնքան զարգացած են,որ դա այդքան էլ չի ազդում: Նույնիսկ ձմռան ցուրտ
ամիսներին սարքերը կարող են ջուրը եռման աստիճանի հասցնել",-ասում է: