SlideShare uma empresa Scribd logo
1 de 5
Կարիես
 Կարիեսն ատամների հիվանդություն է, որը զարգանում է
մանրէների ագրեսիվ ազդեցությունից, ավելի ճիշտ, դրանց
կենսագործունեության արտազատուկներից: Այլ խոսքով
ասած, վերամշակելով ածխաջրատները, միկրոօրգանիզմները
արտազատում են թթվանյութ, որոնք քայքայում են ատամի կարծր
հյուսվածքը: Սկզբից քայքայվում է էմալը, իսկ հետո հերթը
հասնում է դենտինին (ատամոսկր):
 Էմալով ծածկված է ատամի այն հատվածը, որը գտնվում է
լնդերից վերև: Էմալը ամենապինդ նյութն է, որը պարունակվում է
մարդու օրգանիզմում, այն 95%-ով բաղկացած է հանքային
նյութերից, կարծր հյուսվածք է և իր կարծրությամբ բնության մեջ
համեմատվում է ալմաստի իր հետ: էմալի տակ գտնվող
հյուսվածքը կոչվում է դենտին, դենտինում հանքային նյութերի
պարունակությունը երկու երրորդ մասն է, այդ պատճառով էլ
պայմանականորեն կարելի է ասել, որ դենտինը «փափուկ է»
էմալից, այսինքն` շատ ավելի փխրուն է և շատ արագ է
ախտահարվում:
 Իսկ դենտինի ներսում պուլպար խոռոչն է, որտեղ և գտնվում է պուլպան
(ատամնանյարդը), այն բարդ հյուսվածք է, և իրենից ներկայացնում է բազմաթիվ
արյունատար անոթների և նյարդաթելիկների խուրձ:
Պուլպան հիմնականում ապահովում է ատամին հանքային նյութերով, վիտամիններով,
այսինքն, սնուցում է ատամը: Նյարդային վերջույթները պատասխանատու են ամեն
տեսակի արտաքին գրգռիչների ընկալման համար, այդ թվում և ցավային:
 Կարիես տերմինը նշանակում է «նեխում»: Կարիեսը զարգանում է հաջորդաբար.
սկզբից ատամի էմալի մակերեսին պիգմենտային բիծ է առաջանում (սպիտակ, իսկ
հետո նաև դեղին), որը շուտով շագանակագույն է դառնում: Հետո քայքայվում է էմալը,
դրանից հետո հերթը հասնում է դենտինին: Սկզբից էմալի, հետո դենտինի մեջ
առաջացած խոռոչն աստիճանաբար մեծանում է և խորանում: Իսկ խոռոչում
կուտակված սննդի մնացորդները սննդարար միջավայր են դառնում բերանի խոռոչում
գտնվող մանրէների համար:
 Եթե ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա պաթոլոգիական ախտընթացը
կզարգանա և ատամը լրիվ կքայքայվի, կզարգանան բարդություններ:
 ՊԱՏՃԱՌԸ
Կարիեսը զարգանում է մանրէների կենսագործունեության արդյունքում, որոնք առկա են
ատամնափառի մեջ: Ատամնափառն, իր հերթին, առաջանում է ջերմամշակված
սննդից, որի մեջ բարձր է ածխաջրատների պարունակությունը: Եվ դա հենց այն սնունդն
է, որը կազմում է ժամանակակից մարդու սննդակարգը: Եվ այսպես, էմալի վրա փափուկ
ատամնափառ է գոյանում և ատամի այն հատվածներում, որտեղից այն չի մաքրվում
ծամելիս (ատամների կողմնային հատվածներ, ծամող մակերեսի կորություններ) պինդ
կպնում է ատամի մակերեսին և ամեն տեսակի մանրէների ու սնկերի կուտակման «վայր»
է դառնում: Եթե ատամանափառը ժամանակին չմաքրվի, մանրէները սկսում են արագ
բազմանալ: Որքան ավելանում է դրանց քանակը, դրանք այնքան շատ են թթվանյութ
արտադրում, որն էլ իր հերթին ատամների էմալից մաքրում է ֆտորը և կալցիումը: Էմալն
աստիճանաբար փափկում է, իսկ մանրէներն ավելի ու ավելի խորն են թափանցում
ատամի մեջ, վնասելով այն:
Կարիեսի աղտանիշներն են՝
 ատամներին (հատկապես ծամողական մակերեսին) մուգ կետեր են առաջանում,
 ատամի մակերեսը կոշտանում է,
 ուտելիս թույլ ատամնացավ է զգացվում, ատամը զգայուն է քաղցրի ու թթվի, տաք ու սառի
հանդեպ,
 կարող է բերանի խոռոչից տհաճ հոտ գալ,
 ատամի փայտիկով կամ լեզվով կարելի է շոշափել ատամի խոռոչը:
Կարիեսը կարող է խորությամբ վնասել ատամը և հասնել ատամի նուրբ հատվածին`
պուլպային, որտեղ գտնվում են նյարդերն ու անոթները, այդ աստիճանի ախտահարումն արդեն
ուղեկցվում է սուր ցավով և կոչվում է պուլպիտ:

Mais conteúdo relacionado

Destaque

Calificaciones 2do 1er bimestre
Calificaciones 2do 1er bimestreCalificaciones 2do 1er bimestre
Calificaciones 2do 1er bimestreaquileoagustin
 
2014 Ashlawn Ski Trip
2014 Ashlawn Ski Trip2014 Ashlawn Ski Trip
2014 Ashlawn Ski Tripgregsonk
 
Listas calificaciones 1ros, 5to bimestre
Listas calificaciones 1ros, 5to bimestreListas calificaciones 1ros, 5to bimestre
Listas calificaciones 1ros, 5to bimestreaquileoagustin
 
Analysing the intro to Bullet Boy
Analysing the intro to Bullet BoyAnalysing the intro to Bullet Boy
Analysing the intro to Bullet BoyMichaelJones96
 
նյարդային համակարգի դերը մարդու կյանքում
նյարդային համակարգի դերը մարդու կյանքումնյարդային համակարգի դերը մարդու կյանքում
նյարդային համակարգի դերը մարդու կյանքումsirushiksahakyan
 
Federal Open Government Initiative, Angela Manella, Cleveland ARMA November 2013
Federal Open Government Initiative, Angela Manella, Cleveland ARMA November 2013Federal Open Government Initiative, Angela Manella, Cleveland ARMA November 2013
Federal Open Government Initiative, Angela Manella, Cleveland ARMA November 2013Angela Manella
 
Listas 2dos. 3er Bimestre
Listas 2dos. 3er BimestreListas 2dos. 3er Bimestre
Listas 2dos. 3er Bimestreaquileoagustin
 
Listas de 2°. 1° y 2° bimestre
Listas de 2°. 1° y 2° bimestreListas de 2°. 1° y 2° bimestre
Listas de 2°. 1° y 2° bimestreaquileoagustin
 
Conventions of a music magazine
Conventions of a music magazine Conventions of a music magazine
Conventions of a music magazine callumsmith95
 
Listas 1ros. 3er bimestre
Listas 1ros. 3er bimestreListas 1ros. 3er bimestre
Listas 1ros. 3er bimestreaquileoagustin
 
Վրաստանի մասին ուսումնական խաղ
Վրաստանի մասին ուսումնական խաղՎրաստանի մասին ուսումնական խաղ
Վրաստանի մասին ուսումնական խաղsirushiksahakyan
 
Logos after merger, what to preserve? by retuertoestudio #branding
Logos after merger, what to preserve? by retuertoestudio #brandingLogos after merger, what to preserve? by retuertoestudio #branding
Logos after merger, what to preserve? by retuertoestudio #brandingRicardo Retuerto
 

Destaque (20)

Юрий Никулин
Юрий НикулинЮрий Никулин
Юрий Никулин
 
BBFC Reasearch
BBFC ReasearchBBFC Reasearch
BBFC Reasearch
 
Calificaciones 2do 1er bimestre
Calificaciones 2do 1er bimestreCalificaciones 2do 1er bimestre
Calificaciones 2do 1er bimestre
 
2014 Ashlawn Ski Trip
2014 Ashlawn Ski Trip2014 Ashlawn Ski Trip
2014 Ashlawn Ski Trip
 
Ջրածին
ՋրածինՋրածին
Ջրածին
 
6555
65556555
6555
 
Ֆրանսիա
ՖրանսիաՖրանսիա
Ֆրանսիա
 
Listas calificaciones 1ros, 5to bimestre
Listas calificaciones 1ros, 5to bimestreListas calificaciones 1ros, 5to bimestre
Listas calificaciones 1ros, 5to bimestre
 
Past continuous
Past continuousPast continuous
Past continuous
 
Analysing the intro to Bullet Boy
Analysing the intro to Bullet BoyAnalysing the intro to Bullet Boy
Analysing the intro to Bullet Boy
 
նյարդային համակարգի դերը մարդու կյանքում
նյարդային համակարգի դերը մարդու կյանքումնյարդային համակարգի դերը մարդու կյանքում
նյարդային համակարգի դերը մարդու կյանքում
 
Գերմանիա
ԳերմանիաԳերմանիա
Գերմանիա
 
Uday_P_Singh
Uday_P_SinghUday_P_Singh
Uday_P_Singh
 
Federal Open Government Initiative, Angela Manella, Cleveland ARMA November 2013
Federal Open Government Initiative, Angela Manella, Cleveland ARMA November 2013Federal Open Government Initiative, Angela Manella, Cleveland ARMA November 2013
Federal Open Government Initiative, Angela Manella, Cleveland ARMA November 2013
 
Listas 2dos. 3er Bimestre
Listas 2dos. 3er BimestreListas 2dos. 3er Bimestre
Listas 2dos. 3er Bimestre
 
Listas de 2°. 1° y 2° bimestre
Listas de 2°. 1° y 2° bimestreListas de 2°. 1° y 2° bimestre
Listas de 2°. 1° y 2° bimestre
 
Conventions of a music magazine
Conventions of a music magazine Conventions of a music magazine
Conventions of a music magazine
 
Listas 1ros. 3er bimestre
Listas 1ros. 3er bimestreListas 1ros. 3er bimestre
Listas 1ros. 3er bimestre
 
Վրաստանի մասին ուսումնական խաղ
Վրաստանի մասին ուսումնական խաղՎրաստանի մասին ուսումնական խաղ
Վրաստանի մասին ուսումնական խաղ
 
Logos after merger, what to preserve? by retuertoestudio #branding
Logos after merger, what to preserve? by retuertoestudio #brandingLogos after merger, what to preserve? by retuertoestudio #branding
Logos after merger, what to preserve? by retuertoestudio #branding
 

Կարիես

  • 2.  Կարիեսն ատամների հիվանդություն է, որը զարգանում է մանրէների ագրեսիվ ազդեցությունից, ավելի ճիշտ, դրանց կենսագործունեության արտազատուկներից: Այլ խոսքով ասած, վերամշակելով ածխաջրատները, միկրոօրգանիզմները արտազատում են թթվանյութ, որոնք քայքայում են ատամի կարծր հյուսվածքը: Սկզբից քայքայվում է էմալը, իսկ հետո հերթը հասնում է դենտինին (ատամոսկր):  Էմալով ծածկված է ատամի այն հատվածը, որը գտնվում է լնդերից վերև: Էմալը ամենապինդ նյութն է, որը պարունակվում է մարդու օրգանիզմում, այն 95%-ով բաղկացած է հանքային նյութերից, կարծր հյուսվածք է և իր կարծրությամբ բնության մեջ համեմատվում է ալմաստի իր հետ: էմալի տակ գտնվող հյուսվածքը կոչվում է դենտին, դենտինում հանքային նյութերի պարունակությունը երկու երրորդ մասն է, այդ պատճառով էլ պայմանականորեն կարելի է ասել, որ դենտինը «փափուկ է» էմալից, այսինքն` շատ ավելի փխրուն է և շատ արագ է ախտահարվում:
  • 3.  Իսկ դենտինի ներսում պուլպար խոռոչն է, որտեղ և գտնվում է պուլպան (ատամնանյարդը), այն բարդ հյուսվածք է, և իրենից ներկայացնում է բազմաթիվ արյունատար անոթների և նյարդաթելիկների խուրձ: Պուլպան հիմնականում ապահովում է ատամին հանքային նյութերով, վիտամիններով, այսինքն, սնուցում է ատամը: Նյարդային վերջույթները պատասխանատու են ամեն տեսակի արտաքին գրգռիչների ընկալման համար, այդ թվում և ցավային:  Կարիես տերմինը նշանակում է «նեխում»: Կարիեսը զարգանում է հաջորդաբար. սկզբից ատամի էմալի մակերեսին պիգմենտային բիծ է առաջանում (սպիտակ, իսկ հետո նաև դեղին), որը շուտով շագանակագույն է դառնում: Հետո քայքայվում է էմալը, դրանից հետո հերթը հասնում է դենտինին: Սկզբից էմալի, հետո դենտինի մեջ առաջացած խոռոչն աստիճանաբար մեծանում է և խորանում: Իսկ խոռոչում կուտակված սննդի մնացորդները սննդարար միջավայր են դառնում բերանի խոռոչում գտնվող մանրէների համար:
  • 4.  Եթե ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա պաթոլոգիական ախտընթացը կզարգանա և ատամը լրիվ կքայքայվի, կզարգանան բարդություններ:  ՊԱՏՃԱՌԸ Կարիեսը զարգանում է մանրէների կենսագործունեության արդյունքում, որոնք առկա են ատամնափառի մեջ: Ատամնափառն, իր հերթին, առաջանում է ջերմամշակված սննդից, որի մեջ բարձր է ածխաջրատների պարունակությունը: Եվ դա հենց այն սնունդն է, որը կազմում է ժամանակակից մարդու սննդակարգը: Եվ այսպես, էմալի վրա փափուկ ատամնափառ է գոյանում և ատամի այն հատվածներում, որտեղից այն չի մաքրվում ծամելիս (ատամների կողմնային հատվածներ, ծամող մակերեսի կորություններ) պինդ կպնում է ատամի մակերեսին և ամեն տեսակի մանրէների ու սնկերի կուտակման «վայր» է դառնում: Եթե ատամանափառը ժամանակին չմաքրվի, մանրէները սկսում են արագ բազմանալ: Որքան ավելանում է դրանց քանակը, դրանք այնքան շատ են թթվանյութ արտադրում, որն էլ իր հերթին ատամների էմալից մաքրում է ֆտորը և կալցիումը: Էմալն աստիճանաբար փափկում է, իսկ մանրէներն ավելի ու ավելի խորն են թափանցում ատամի մեջ, վնասելով այն:
  • 5. Կարիեսի աղտանիշներն են՝  ատամներին (հատկապես ծամողական մակերեսին) մուգ կետեր են առաջանում,  ատամի մակերեսը կոշտանում է,  ուտելիս թույլ ատամնացավ է զգացվում, ատամը զգայուն է քաղցրի ու թթվի, տաք ու սառի հանդեպ,  կարող է բերանի խոռոչից տհաճ հոտ գալ,  ատամի փայտիկով կամ լեզվով կարելի է շոշափել ատամի խոռոչը: Կարիեսը կարող է խորությամբ վնասել ատամը և հասնել ատամի նուրբ հատվածին` պուլպային, որտեղ գտնվում են նյարդերն ու անոթները, այդ աստիճանի ախտահարումն արդեն ուղեկցվում է սուր ցավով և կոչվում է պուլպիտ: