4. «Երկրի վրա գոյություն
ունեցող կենդանի
օրգանիզմները
սպիրտակուցներից և
նուկլեինաթթուներից
կազմված
ինքնակարգավորվող և
ինքնավերարտադրվող
բաց համակարգեր են»:
Մ. Վոլկենշտեյն
5.
6.
7.
8.
9.
10. Այս վարկածն ազդարարում է այն մասին,որ կյանքը ստեղծվել է
Տիեզերքում ցրված կյանքի սաղմերի,սպորների,ծաղկափոշու
առկայության շնորհիվֈՎերջիններս Տիեզերքից և այլ
մոլորակներից երկնաքարերի և տիեզերափոշու միջոցով
ներթափանցելով Երկիր մոլորակ`ստեղծեցին կյանք մեզ
համարֈԱյս վարկածը ստեղծվել է 1895 թվականին Շվեդացի
ֆիզիկ Արենիուսի կողմիցֈԱյս վարկածին էին հարում նաև այլ
շատ հայտնի գիտնականներ,ինչպիսիք են Հերմ Հոլցը և
ԼազարևըֈՍակայն այս վարկածը ,նույնիսկ իր իրական լինելու
դեպքում,ոչ մի կերպ չի կարող բացատրել կյանքի ծագումը...Սա
միայն բացատրություն էր Կյանքի ծագման համար`Երկրի վրաֈ
11.
12. Այս վարկածն իր ծնունդը տոնեց 19-րդ դարի կեսերին: Այս
վարկածի կողմնակիցները գտնում էին,որ կյանքը առաջացել է
անկենդան նյութից`անօրգանական աշխարհից,բայց ամենևին չէին
բացատրում,թե ինչպես է առաջացել այդ անօրգանական
աշխարհըֈԱռաջին անգամ այս վարկածը ժխտեց Իտալացի բժիշկ
Ֆրանցեսկո Ռեդին,որը հետագայում կդառնա Կենսաքիմիական
վարկածի հիմնադիրըֈԻսկ 1861 թվականին գիտնական Լուի
Պաստյորը ապացուցեց Ինքնածնության ինքըստինքյան անհնարին
լինելըֈՎերցնելով S-աձև ամրակ ունեցող գլան`մեջն ավելացրել է
մսի արգանակ.ի դեպ մանրէների ներթափանցումն այդ ծնկաձև
մասից անհնար էր,իսկ մսաջուրը մինչև այդտեղ հայտնվել էր լավ
եռացվելուց հետոֈՄի քանի շաբաթ անց ոչ մի փոփոխություն
չնկատվեցֈԲայց բավական էր նա մի անգամ շրջեր գլանն
այնպես,որ արգանակը հպվեր S-աձև մասին և ետ հոսեր,մի քանի օր
անց առաջացան որդեր և թրթուրներ...
Վարկածը մերժված է..
13.
14.
15.
16. Երկրի վրա կյանքի առաջացումը
ընթացել է երեք փուլով
1. Քիմիական էվոլյուցիայի փուլ:
Աբիոգեն ճանապարհով օրգանական
մոնոմերների առաջացում:
2. Նախակենսաբանական էվոլյուցիայի
փուլ: Կենսաբանական պոլիմերների
առաջացում:
3. Կենսաբանական էվոլյուցիայի փուլ:
Թաղանթային կառույցների և
առաջին պրոբիոնտների
առաջացում:
21. 3. Ինքնավերարտադրվող մոլեկուլների առաջացումը կյանքի ծագման
ճանապարհին եղել է երրորդ աստիճանըֈ Այս դեպքում 1 կոացերվատից
կարող էին առաջանալ սրան նման մի քանի այլ կոացերվատներֈ
Առաջին կենդանի օրգանիզմը, որը առաջացել է աբիոգեն ճանապարհով
կոչվել է պրոբիոնդֈ Այդ օրգանիզմը դեռևս հեռու են եղել բջիջ կոչվելուց,
թեպետ նրա մոտ նկատվել են կենդանի նյութին բնորոշ հատկանիշներֈ
Օրինակ` պրոբիոնդը ընդունակ է եղել նյութափոխանակության, այսինքն
համարվել է բաց համակարգֈ Պրոբիոնդը կարողացել է վերարտադրել իր
նմանինֈ Աստիճանաբար պրոբիոնդի մոտ ձևավորվել է պաշտպանիչ
թաղանթ, որից հետագայում էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է
պլազմատիկ թաղանթըֈ
22.
23. Ստացվում է, որ կյանքի ծագման ճանապարհին առաջին
կենդանի օրգանիզմները եղել են աբիոգեն հետերոտրոֆներֈ
Ծովի ջրում աբիոգեն ճանապարհով սինթեզված օրգանական
մոլեկուլների պակասը հասցրել է այն բանին, որ առաջացել են
առաջին ավտոտրոֆ օրգանիզմները, որոնք սնվել են
քեմոսինթետիկ եղանակովֈ Քեմոսինթեզի առաջացումով
օրգանական բնության մեջ սննդառության ուղին բաժանվել է 2
մասի` ավտոտրոֆ և հետերոտրոֆֈ
24.
25.
26. Երկրի տարիքը մոտավորապես կազմում է 4,5-7 մլրդ տարի:
Գիտնականները Երկրի և կյանքի զարգացման պատմությունը
բաժանում են երկար ժամանակահատվածների դարաշրջանների,
որոնցից յուրաքանչյուրը ստորաբաժանվում է ժամանակաշրջանների:
27. Այն կազմավորվել է մոտավորապես 3,5 մլրդ տարի առաջ և տևել է մոտ
900 մլն տարի: Այս դարաշրջանում ի հայտ եկան առաջին կենդանի
օրգանիզմները (բակտերիաները, նախակենդանիները, կապտականաչ
ջրիմուռները): Դրանք հետերոտրոֆ օրգանիզմներ էին: Արքեյան
դարաշրջանի կեսերին ի հայտ եկան ֆոտոսինթեզի ընդունակ
օրգանիզմներ: Ֆոտոսինթեզի առաջանալով` օրգանական աշխարհը
բաժանվեց ավտոտրոֆ` բուսական և հետերոտրոֆ` կենդանական
օրգանիզմների: Ջուրը հագեցավ թթվածնով և օվկիանոսից ազատ
թթվածինն անցավ մթնոլորտ: Աստիճանաբար մթնոլորտում ավելացավ
թթվածնի քանակությունը և նախադրյալներ ստեղծվեցին կենդանի
օրգանիզմների ցամաք դուրս գալու համար: Հայտնվեցին առաջին
բազմաբջիջ օրգանիզմները, որոնք մոտ են եղել սպունգներին և
աղեխորշավորներին: Նրանց զարգացումը բերել է ցածրակարգ
քորդավորների առաջացմանը:
28.
29.
30.
31. Վրձնալողակավոր ձկները
լողափամփուշտի օգնությամբ
կարողացել են «օգտագործել»
մթնոլորտային օդ: Դրանց լողակների
կմախքը հոմոլոգ է եղել
ողնաշարավոր կենդանիների
հնգամատ վերջույթների կմախքին:
Դրանց օգնությամբ
վրձնալողակավորները ջրից դուրս
գալուց հետո կարողացել են սողալ
ցամաքում, բայց հիմնականում
ապրել են ջրում, որտեղ սնման և
բազմացման պայմանները
բարենպաստ էին: Դևոնի վերջում այդ
ձկների մի խմբի ներկայացուցիչներից
սկիզբ առան ցամաքային
ողնաշարավոր կենդանիների
նախնիները` հնադարյան
երկկենցաղները:
32. Քարածխի ժամանակաշրջանի տաք
և խոնավ կլիման նպաստավոր պայմաններ
ստեղծեց պտերանմանների հսկայական
անտառների տարածման, անպոչ
երկկենցաղների առաջացման համար:
Քարածխի ժամանակաշրջանում ցամաքում
ապրել են սարդերը, կարիճները,
միջատները, որոնք օժտված էին օդային
շնչառությամբ: Ժամ-շրջանի վերջում և
պերմի սկզբում Երկրի մակերեսին ընթացող
լեռնակազմական գործընթացների
հետևանքով շատ խոնավ վայրերը վերածվել
են անապատների: Դրա հետևանքով
վերացել են խոշոր փափկամարմինները,
տրիլոբիտները, խոշոր միջատները: Շատ
երկկենցաղներ ոչնչացել են: Իսկ դրանց
փոքր մասը, որոնք կարողացել են թաքնվել
ճահիճներում, թափված ծառերի կոճղերի
տակ, սկզբնավորել են շատ ավելի փոքր
չափերի երկկենցաղներին, որոնք քիչ
փոփոխություններ կրելով` հասան մինչև
մեր ժամանակներ:
33.
34.
35.
36. Այն սկսվում է մոտ 67 մլն տարի առաջ և բաժանվում է Պալեոգենի,
Նեոգենի և Անտրոպոգենի ժամանակաշրջանների: Աստիճանաբար
անհետացել են մեզոզոյում բուռն զարգացում ապրող խոշոր
սողունները, մերկասերմ բույսերը: Դրան զուգընթաց աստիճանաբար
սկսել են գերիշխել ծածկասերմ բույսերը: Անհետացած խոշոր
սողուններն` իրենց դիրքերը զիջել են նոր առաջացող, ավելի
կատարյալ հատկանիշներ ունեցող թռչունների և կաթնասունների
դասերի ներկայացուցիչներին:
37. Առաջին բրածո կաթնասունը
մելանադոնն է, որը սկիզբ է տվել
մնացած կաթնասուններին:
Կենդանական աշխարհի զարգացումը
բնորոշվել է միջատների, թռչունների և
կաթնասունների դասերի
ներկայացուցիչների բուռն
զարգացմամբ: Կաթնասունները գրավել
են իշխող դիրք` հարմարվելով կյանքի
բոլոր միջավայրերին: Ընկերքավոր և
պարկավոր կաթնասունների
էվոլյուցիան ընթացել է զուգահեռ:
Միջատակեր հնադարյան
կաթնասունների ինչ-որ խմբերից
սկիզբ են առել գիշատիչ
կաթնասունները և սմբակավորները:
Այս դարաշրջանում հանդես եկան
մարդու ամենամոտ նախնիները`
պրիմատների ներկայացուցիչները: