SlideShare uma empresa Scribd logo
1 de 56
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նարեկ Ս․ Գալստյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էլ․ փոստ՝ nsgalstyan@ysu.am
Ի՞ՆՉ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ
1. Ի՞նչ գործոններ են ազդում ՓՊ–ների արտաքին
քաղաքականության վրա
2. Արտաքին քաղաքական ինչպիսի՞ վարք են դրսևորում ՓՊ–
ները
3. Արտաքին անվտանգության ի՞նչ ռազմավարություններ,
մարտավարություններ և դիվանագիտական հնարքներ են
կիրառում ՓՊ–ները
1․ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Իրենց անկախության համար փոքր
պետությունները պարտական են կա՛մ ուժերի
բալանսին, կա՛մ հովանավոր ուժի
գերակայությանը, կա՛մ էլ կայսերապաշտական
նկրտումների համար ոչ գրավիչ լինելուն
Հանս Մորգենթաու (1904-1980 թթ․), ամերիկյան քաղաքագետ
ՓՊ ԱՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ
հիմնապատճառները
1. միջազգային–տարածաշրջանային այն
համակարգի տիպը, որում գտնվում է տվյալ
ՓՊ–ն,
2. ՓՊ աշխարհագրական տեղադրությունը,
3. ՓՊ կարողությունները,
4. ՓՊ կառավարող էլիտայի դիրքորոշումը։
ՓՊ ԱՔ ՄԱՍՆԱՎՈՐ
հիմնապատճառները
1. ֆինանսատնտեսական, տեխնոլոգիական, մարդկային
ռեսուրսների, ռազմական կարողությունների
սահմանափակությունը,
2. կախվածությունը միջազգային համակարգից և դրա
փոփոխությունների նկատմամբ գերզգայունությունը,
3. արտաքին հարկադրանքի, ճնշման և սպառնալիքների
հանդեպ խոցելիությունը,
4. արտաքին միջավայրից տնտեսական ներթափանցման
ռիսկի բարձր աստիճանը։
1․ Միջազգային–տարածաշրջանային
համակարգը
Միջազգային և տարածաշրջանային համակարգի՝
անվտանգության համալիրի տիպը,
1. հզորության բաշխումը դրա մաս կազմող
պետությունների միջև,
2. դրանց փոխհարաբերությունների բնույթը և
3. դրանք կարգավորող միջազգային իրավական
նորմերն ու կազմակերպությունները։
ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՓՊ աշխարհագրական տեղադրությունը
• Ծովային ելք չունեցող երկրների արտաքին առևտրի ծավալը
կազմում է նավամատույցներ ունեցող երկրների արտաքին
առևտրի 60%-ը և 2 անգամ գերազանցում է նրանց
տարանցման ծախսերի չափը։
• ՄԱԿ 193 անդամ–պետություններից 44–ը չունեն ելք դեպի
ծով (Աֆրիկայում՝ 16, Եվրոպայում՝ 14, Ասիայում՝ 12 և Հվ․
Ամերիկայում՝ 2 պետություն),
• 44-ից 9–ն ունեն Մարդկային զարգացման ամենացածր, 7-ը՝
ամենաբարձր, մյուսները՝ բարձր ու միջին գործակից։
Հետևություն
Ո՛չ տնտեսական «փոքրությունը», ո՛չ բնական
պաշարների սակավությունը չեն բացառում ՓՊ
տնտեսական զարգացման հնարավորությունները, եթե
այդպիսիք ընձեռում է նրա ՏԱՀ–ը։
ՓՊ կարողությունները
Պետության ռեսուրսները (նյութական և ոչ նյութական),
քաղաքական համակարգը, որոշումների ընդունման
գործընթացը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը,
քաղաքական մշակույթը և այլն։
Արտաքին գործոնների ազդեցության չափը կախված է ՓՊ
զարգացվածության աստիճանից։ Ինչքան տնտեսապես թույլ,
այնքան մեծ է արտաքին գործոնների ազդեցությունը։
Կառավարող էլիտայի դիրքորոշումը
Առաջնորդների ինքնութենական, հոգեբանական,
կենսաբանական հատկանիշները, վարքային մոդելները,
հմտություններն ու փորձառությունը։
ՓՊ–ի առաջնորդնե՛րն են որոշում՝ մարտահրավերներին
արձագանքելու համար ինչպե՛ս օգտագործել առկա
հնարավորությունները։
ՄԱՍՆԱԿԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Հետխորհրդային ՏԱՀ բնութագիրը
Սկզբունք Բնույթ Բնութագիր
Կառուցվածքը Կենտրոնացված–միաբևեռ Կա միայն մեկ բևեռ
Տիպը Մեծ տերության Ձևավորված է միակ մեծ տերության շուրջ
Կարգը Ուժահեն Կիրառվում են ուժային
ռազմավարություններ
Բնույթը Հակամարտային Հարաբերությունները հակամարտային են
«Ծանրացնող» լրացուցիչ
հանգամանքներ
1. Ծովային ելքի բացակայություն
2. 4 հարևաններից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից
տնտեսաքաղաքական շրջափակում
3. 4 հարևաններից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
հակամարտային հարաբերություններ
4. Կախվածություն Վրաստանի տարածքով տարանցիկ առևտրից
5. Իրանի հետ առևտրատնտեսական թույլ զարգացած
հարաբերություններ
6. Համալիր կախվածություն ՌԴ–ից ռազմատեխնիկական,
էներգետիկայի, երկաթգծային հաղորդակցության,
աշխատանքային միգրացիայի, ներդրումների և
տրանսֆերտների ոլորտում
2․ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԻ
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (1)
1. ՓՊ–ն ունի շահերի և գործունեության նեղ շրջանակ, ձգտում
է աստիճանակարգել իր ռիսկերը և նվազեցնել դրանցից
առավել կարևորները, կենտրոնացած է տեղական կամ
տարածաշրջանային սպառնալիքների ու
մարտահրավերների վրա։
2. ՓՊ–ն ունի «պաշտպանական հավակնություններ», ձգտում
է լինել քիչ ցանկալի թիրախ դրսի համար, խուսափել
արտաքին թելադրանքից ու հարկադրանքից։
ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (2)
3. Գիտակցելով, որ միայն սեփական ուժերով չի կարող
ապահովել իր անվտանգությունը՝ փպ–ն ձգտում է
չեզոքության կամ դաշինքային քաղաքականության։
4. Դաշինքի ներսում փպ–ն հետևում է առաջնորդ–
պետությանը, աջակցում նրան, խուսափում նրա հետ
թշնամությունից։
ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (3)
5. Ձգտելով նվազեցնել իր արտաքին քաղաքական ծախսերն ու
մեծացնել իր կշիռը, զսպել խոշորներին և խուսափել
միջազգային անկառավարելիությունից՝ փպ–ն ձգտում է
գործակցել այլ դերակատարների հետ միջազգային
կազմակերպությունների ներսում, աջակցում է դրանց և
միջազգային իրավական ու բարոյական նորմերին։
6. Փպ–ն կողմնորոշված է դեպի ստատուս քվոյի
պահպանումը, ձգտում է, որ իրեն համարեն առկա կարգի
պահապան, եթե անգամ ինքն է խախտում այն։
3․ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մի աշխարհում, որտեղ մեծ ձուկն ուտում է փոքրին և փոքր
ձուկն ուտում է խեցգետիններին, Սինգապուրը պետք է
դառնա թունավոր խեցգետին
Լի Կուան Յու (1923-2015 թթ․), Սինգապուրի վարչապետ
Փոքր պետությունների ռազմավարական
վերջնանպատակներն ու միջոցները
Վերջնանպատակը՝ գոյատևել և առավելագույնս
պահպանել իրենց ինքնիշխանությունն ու
ինքնավարությունը
Միջոցը՝ ներքին կարողությունների ամրապնդում +
արտաքին տնտեսաքաղաքական աջակցության
ապահովում
Օրինակ (անվտանգության ոլորտ)
• Որքան փոքր պետությունն աշխարհագրորեն մոտ է գտնվում
խոշորին, այնքան մեծ է փոքրի խոցելիությունը։
1. Մեծ է հավանականությունը, որ խոշոր հարևանը
կմիջամտի փոքրի ներքին գործերին և, անհրաժեշտության
դեպքում, անգամ կխախտի նրա տարածքային
ամբողջականությունը։
2. ՓՊ տնտեսական կախվածություն մեծից, իսկ դա էլ, իր
հերթին, կարող է վերածվել համալիր
աշխարհաքաղաքական խոցելիության։
Ի՞նչ անել (անվտանգության ոլորտ)
1. ապահովել պաշտպանունակության այնպիսի մակարդակ,
որ զինված հարձակումը ՓՊ վրա լինի այնքան թանկարժեք,
որ հակառակորդի ծախսերը գերազանցեն հարձակումից
նրա ակնկալած օգուտներին,
2. չստեղծել նոր տարաձայնություններ և լուծել առկաներն այն
աստիճան, որ բացառվի դրանց պատճառով հակառակորդի
կողմից ուժի կիրառումը,
3. դաշնակցել ուրիշների հետ,
4. հանձնվել։
Օրինակ (տնտեսական ոլորտ)
• Փոքր պետությունները կախված են արտաքին առևտրից և այդ
հարցում էլ են նրանք խոցելի։
Նրանց շուկան փոքր է և, հետևաբար, քիչ հրապուրիչ և քիչ
շահութաբեր։
Փոքր պետությունները չեն կարող ապահովել նաև մեծածավալ
բեռնափոխադրումներ։
Ի՞նչ անել (տնտեսական ոլորտ)
1. մասնագիտանալ տնտեսության սահմանափակ թվով
ճյուղերում,
2. այն ճյուղերում, որոնք պակաս ռեսուրսատար են և նոր,
3. շեշտադրել արտադրության որակը, ոչ թե քանակը
Ռազմավարություններ,
1. որոնք կիրառվում են տվյալ ԱՏՀ–ում մեծ ուժերի
մրցակցության պայմաններում,
2. որոնք կիրառվում են տվյալ ԱՏՀ–ում գերակայող
կամ գերիշխող մեծ ուժի հետ
հարաբերություններում,
3. որոնք կիրառվում են տվյալ ՓՊ–ին սպառնացող և
համեմատաբար նույն կշիռն ունեցող
պետությունների նկատմամբ։
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. ՀԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՄԱՏԵՂՄԱՆ)
2. ՀԱԿԱԴՐՄԱՆ
3. ԻՆՔՆԱԲԱՑԱՌՄԱՆ (ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ)
4. ԿՑՈՐԴՄԱՆ (ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՄԱՆ)
ՀԱՄԱԴՐՈՒՄ (ՀԱՄԱՏԵՂՈՒՄ)
Վերջնանպատակը՝ բացառել մեծ տերության (տերությունների) հետ ուղղակի
առճակատումը` նրա (նրանց) հետ երկկողմ ու բազմակողմ
համագործակցության միջոցով։
• Համակցում է բալանսավորման և ենթադաշնակցման տարրեր
• Հիմնված է փոխհամադրման վրա, որը ենթադրում է «խնդիրների բաժանում» և
«աճուրդով» վաճառք գնորդներին՝ արտաքին գործընկերներին
Արդյունքը՝ «հյուրընկալում»՝ գործընկերները փոխադարձաբար բալանսավորում
են միմյանց՝ կիրառողն ինքն իրեն «ապահովագրում» է գործընկերներից որևէ
մեկից կախվածությունից։
Տեսակներ՝ բազմակողմանիություն (բազմավեկտորություն), փոխհամադրում (co-
alignment), ինքնաապահովագրում (hedging), համաձայնություն (acommodation)
ՀԱՄԱԴՐՄԱՆ
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Գագաթնաժողովային դիվանագիտություն
• Խորշի դիվանագիտություն
• Ձեռներեցային դիվանագիտություն
• Նորմաստեղծ դիվանագիտություն
Գագաթնաժողովային
դիվանագիտություն
Բարձր մակարդակի հանդիպումները պետությունների
ղեկավարների միջև հնարավորություն են տալիս
մեղմել չափերի տարբերությունները՝ շնորհիվ
առաջնորդների անձնային բարձր որակների, գտնել
համախոհներ և նրանց հետ ստեղծել
«խմբավորումներ»։
Խորշի դիվանագիտություն
ՓՊ–ն մասնագիտանում է քաղաքականության որոշակի
ոլորտներում, իր ջանքներն ուղղում է կոնկրետ խնդիրների
լուծման վրա։ Հնարավոր է անհրաժեշտ լինի գործակցել
որևէ միջին ուժի հետ։
Սա պետք է սերտորեն կապված լինի ազգային կամ
տարածաշրջանային շահերի հետ, այլ ոչ թե հենվի զուտ
դրոշակակիր լինելու տրամաբանության վրա։
Ցանկալի է նաև հանրային լայն աջակցություն պետության
ներսում
Ձեռներեցային դիվանագիտություն
Ագրեսիվ բիզնես–ակտիվություն, բնական (օրինակ՝
աշխարհագրական տեղադրությունը) կամ
արհեստական (բիզնես–կազմակերպությունների
գրանցման կամ հարկային հրապուրիչ օրենսդրություն)
առավելությունների օգտագործում, որի շնորհիվ փոքր
պետությունն ամրապնդում է իր միջազգային
տնտեսական և, երբեմն, քաղաքական դիրքերը։
Նորմաստեղծ դիվանագիտություն
Ուղղված է միջազգային նոր իրավասկզբունքների,
անվտանգության նոր ռեժիմների ստեղծմանը՝ փպ–
ների «բնածին» խոցելիությունը խոշորների
մրցակցությունից և անվտանգության նոր տիպի
սպառնալիքներից նվազեցնելու նպատակով։
ՀԱԿԱԴՐՈՒՄ
Վերջնանպատակը՝ ստիպել սպառնացող մեծ տերությանը
(տերություններին)՝ հրաժարվել ՓՊ–ի նկատմամբ ագրեսիվ
գործողություններից, նրա նկատմամբ գերակայություն
ստանալու մտադրությունից։
Միջոցը՝ բալանսավորում՝ անհատական և դաշինքային, կոշտ և
փափուկ
Անհատական կոշտ բալանսավորում
1. Բացառել առավել ուժեղ պետության կողմից
հարձակման հավանականությունը
2. Բացառել առավել ուժեղ պետության կողմից արագ
նվաճվելու հնարավորությունը
Դաշինքային կոշտ բալանսավորում
Որևէ մի մեծ ուժի (կամ դաշինքի) սպառնալիքից մեկ այլ մեծ
ուժի (կամ դաշինքի) կողմից պաշտպանության ապահովում։
1. Տալիս է գոյատևման համար անհրաժեշտ օգնություն և
ռեսուրսներ, բայց նաև սահմանում պատասխանատվություն
և սահմանափակում ինքնուրույնությունը։
2. Դաշինքային քաղաքականությունն ընդունելի է, քանի դեռ
դրան անդամակցությունից օգուտը գերազանցում է
զրկանքները։
Փափուկ բալանսավորում
Բալանսավորում՝ դիվանագիտական, տնտեսական
հնարքների, միջազգային կազմակերպություններն ու
միջազգային իրավանորմերն օգտագործելու միջոցով։
Կիրառվում է և՛ հակառակորդ, և՛ հովանավոր մեծ
տերության նկատմամբ։
ՀԱԿԱԴՐՄԱՆ
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Խմբային դիվանագիտություն
• Բողոքի դիվանագիտություն
• Անտեսում
• Շանտաժ
• «Թոկի ձգում»
• Պարտավորեցում
• Կապակցում
Խմբային դիվանագիտություն
ՓՊ–ն գործում է իր նմանների խմբավորման
շրջանակներում` ձգտելով միավորել ջանքները և
այդկերպ ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն ու
բանակցային առավելություններ ընդհանրապես կամ
կոնկրետ հարցերում։
Համատեղ դիվանագիություն՝ համատեղ
հայտարարություններ, դիվանագիտական «համատեղ»
ներկայացուցչություններ, ոչ ռեզիդենտ դեսպաններ։
Բողոքի դիվանագիտություն
Ցուցադրական բախումնային մոտեցումներ՝ ինչ–որ
հարցում փոքր պետության «սկզբունքային
դիրքորոշման» վրա միջազգային ուշադրություն
գրավելու համար։
Անտեսում
Խոշոր տերության պահանջները մերժելը կամ անտեսելը,
երբ այդ ռազմավարությունը միաժամանակ կիրառում են
շատ ՓՊ–ներ։
Շանտաժ՝
Խոշորից օգուտներ, զիջումներ կորզելու նպատակով։
«Թոկի ձգում»
ՓՊ–ն, շարունակելով կախված մնալ խոշոր տերությունից,
ձգտում է իր «հովանավորից» ավելի մեծ
ինքնուրույնության և վարում համապատասխան
քաղաքականություն։
Պարտավորեցում
Ստիպել խոշոր պետությանը՝ հետևել ստանձնած
պարտավորությունների կատարմանն իր իսկ
նախաձեռնած միջազգային կազմակերպության կամ
պայմանագրերի շրջանակներում։
Կապակցում
«Հատուկ հարաբերությունների» կառուցում՝ խոշոր
տերության հետ՝ նրա վրա ազդեցություն գործելու
մեխանիզմների ընդլայնման նպատակով։
ԻՆՔՆԱԲԱՑԱՌՈՒՄ (ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ)
• Ուժային բալանսում որևէ կողմ ընտրելուց հրաժարում։
• Եթե մեծ ուժի կողմից պատժվելու հավանականությունը
ցածր է, ապա հավանական է, որ ՓՊ–ն կնախընտրի
չեզոքությունը։
1. Հուսալ, որ խոշոր պետությունները կանտեսեն նրան,
2. Հայտարարված չեզոքությունը պետք է արժանանա
անմիջական հարևանությամբ գտնվող խոշոր
պետությունների հավանությանը։
• Տեսակները՝ ժամանակավոր, դե յուրե, դե ֆակտո,
«չմիացում», «զինված չեզոքություն»
ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
• Չմասնակցել պատերազմներին,
• Չսկսել պատերազմներ,
• Հրաժարվել պատերազմ հրահրող գործողություններից,
• Պաշտպանել սեփական չեզոքությունը։
ԿՑՈՐԴՈՒՄ (ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՈՒՄ)
• Կիրառվում է գերակայող մեծ ուժի հետ
հարաբերություններում, երբ նրան դիմակայելն ավելի
թանկարժեք է, քան դրանից ակնկալվող օգուտները
• ՓՊ–ն իր ջանքերը համատեղում է առավել զորեղի
հետ՝ գիտակցելով, որ համատեղ ձեռք բերված
օգուտները նրանք կկիսեն անհամամասնորեն։
• Հաճախորդ–պետությունն ստիպված է կառուցել իր
քաղաքականությունը հովանավոր–պետության
պահանջներին համահունչ
Դաշինքային ապաստան
ՓՊ–ների խոցելիության երեք ոլորտները և դրանց
համապատասխան դաշինքային ապաստանները՝
• քաղաքական (ռազմական պաշտպանություն,
դիվանագիտական աջակցություն, միջազգային նորմեր և
կանոններ),
• տնտեսական (ֆինանսատնտեսական աջակցություն, մուտք
մեծ շուկաներ),
• սոցիալական (ճանաչում, մտավոր ուժի և տեխնոլոգիների
ներհոսք)
Հովանավոր–հաճախորդ
• Հովանավոր մեծ պետությունն ապահովում է հաճախորդ ՓՊ–
ի անվտանգությունը՝ դրա դիմաց հաճախորդից ստանալով
այլ ծառայություններ,
• Հաճախորդ–պետությունը կարող է մեծ պահանջներ
ներկայացնել իր հովանավորին, բայց հովանավորը միշտ
ունի սակարկման ավելի մեծ ներուժ,
• Սպառնալիքի կիրառումը հովանավորի կողմից չի
բացառվում,
• Հաճախորդը չի ձգտի դուրս գալ հովանավորի ազդեցության
գոտուց, որպեսզի չզրկվի նրա տրամադրած «վահանից»:
ԿՑՈՐԴՄԱՆ
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Լուռ դիվանագիտություն
• Որոշման փոխանցում
• Հանդարտեցում
Լուռ դիվանագիտություն
ՓՊ–ն գործում է խոշոր հովանավոր–պետության
«հովանոցի» տակ՝ ապավինելով նրա «լսողությանն»
ու «տեսողությանը», իսկ եթե անգամ ինչ–որ հարցում
համաձայն չէ հովանավորի հետ, ապա այդ
անհամաձայնությունը չի վերաճում գժտության կամ
դեմարշի։
Որոշման փոխանցում
ՓՊ–ն կարևոր հարցի վերաբերյալ որոշման
ընդունումը փոխանցում է մեկ ուրիշին, որպես կանոն՝
դաշինքի խոշոր անդամին։
Հանդարտեցում
ՓՊ–ն համաձայնում է տարածքային զիջումներ անել
հակառակորդ պետությանը՝ ենթադրելով, որ
հակառակորդի ագրեսիվ վարքի պատճառը նրա մոտ
ռազմավարական խոցելիության զգացողությունն է և,
զիջումներ անելով՝ կարելի է փոխել նրա վարքը և
նպատակները, խուսափել առճակատումից։
Պատմության մեջ այսպիսի դեպքերը հանգեցրել են ավելի վատ
հետևանքների, անգամ՝ համաշխարհային պատերազմների։
ՄԱՍՆԱԿԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
ՀՀ արտաքին քաղաքականության
արդյունքը
• Ընդհանուր՝ միավեկտոր արտաքին քաղաքականություն
• ՌԴ նկատմամբ՝ անհատական և ներդաշինքային (ՀԱՊԿ, ԵԱՏՄ
ներսում) ենթադաշնակցում, լուռ դիվանագիտություն, որոշման
փոխանցում
• Թուրքիայի նկատմամբ՝ երկկողմ դաշինքային բալանսավորում
• Հանդարտեցում
• Չհաջողված ռազմավարություններ՝ փոխհամադրում
(հյուրընկալում + ապահովագրում), պարտավորեցում և
կապակցում, Ադրբեջանի նկատմամբ՝ անհատական
բալանսավորում
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՐ

Mais conteúdo relacionado

Mais de nareksgalstyan

Mais de nareksgalstyan (6)

“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
 
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականությունԵվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն
 
Հղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումՀղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներում
 
Կուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներԿուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներ
 
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներԸնտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
 
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտՔաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
 

ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 1. ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Նարեկ Ս․ Գալստյան Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլ․ փոստ՝ nsgalstyan@ysu.am
  • 2. Ի՞ՆՉ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ 1. Ի՞նչ գործոններ են ազդում ՓՊ–ների արտաքին քաղաքականության վրա 2. Արտաքին քաղաքական ինչպիսի՞ վարք են դրսևորում ՓՊ– ները 3. Արտաքին անվտանգության ի՞նչ ռազմավարություններ, մարտավարություններ և դիվանագիտական հնարքներ են կիրառում ՓՊ–ները
  • 3. 1․ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
  • 4. Իրենց անկախության համար փոքր պետությունները պարտական են կա՛մ ուժերի բալանսին, կա՛մ հովանավոր ուժի գերակայությանը, կա՛մ էլ կայսերապաշտական նկրտումների համար ոչ գրավիչ լինելուն Հանս Մորգենթաու (1904-1980 թթ․), ամերիկյան քաղաքագետ
  • 5. ՓՊ ԱՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ հիմնապատճառները 1. միջազգային–տարածաշրջանային այն համակարգի տիպը, որում գտնվում է տվյալ ՓՊ–ն, 2. ՓՊ աշխարհագրական տեղադրությունը, 3. ՓՊ կարողությունները, 4. ՓՊ կառավարող էլիտայի դիրքորոշումը։
  • 6. ՓՊ ԱՔ ՄԱՍՆԱՎՈՐ հիմնապատճառները 1. ֆինանսատնտեսական, տեխնոլոգիական, մարդկային ռեսուրսների, ռազմական կարողությունների սահմանափակությունը, 2. կախվածությունը միջազգային համակարգից և դրա փոփոխությունների նկատմամբ գերզգայունությունը, 3. արտաքին հարկադրանքի, ճնշման և սպառնալիքների հանդեպ խոցելիությունը, 4. արտաքին միջավայրից տնտեսական ներթափանցման ռիսկի բարձր աստիճանը։
  • 7. 1․ Միջազգային–տարածաշրջանային համակարգը Միջազգային և տարածաշրջանային համակարգի՝ անվտանգության համալիրի տիպը, 1. հզորության բաշխումը դրա մաս կազմող պետությունների միջև, 2. դրանց փոխհարաբերությունների բնույթը և 3. դրանք կարգավորող միջազգային իրավական նորմերն ու կազմակերպությունները։
  • 8.
  • 9. ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • 10. ՓՊ աշխարհագրական տեղադրությունը • Ծովային ելք չունեցող երկրների արտաքին առևտրի ծավալը կազմում է նավամատույցներ ունեցող երկրների արտաքին առևտրի 60%-ը և 2 անգամ գերազանցում է նրանց տարանցման ծախսերի չափը։ • ՄԱԿ 193 անդամ–պետություններից 44–ը չունեն ելք դեպի ծով (Աֆրիկայում՝ 16, Եվրոպայում՝ 14, Ասիայում՝ 12 և Հվ․ Ամերիկայում՝ 2 պետություն), • 44-ից 9–ն ունեն Մարդկային զարգացման ամենացածր, 7-ը՝ ամենաբարձր, մյուսները՝ բարձր ու միջին գործակից։
  • 11. Հետևություն Ո՛չ տնտեսական «փոքրությունը», ո՛չ բնական պաշարների սակավությունը չեն բացառում ՓՊ տնտեսական զարգացման հնարավորությունները, եթե այդպիսիք ընձեռում է նրա ՏԱՀ–ը։
  • 12. ՓՊ կարողությունները Պետության ռեսուրսները (նյութական և ոչ նյութական), քաղաքական համակարգը, որոշումների ընդունման գործընթացը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը, քաղաքական մշակույթը և այլն։ Արտաքին գործոնների ազդեցության չափը կախված է ՓՊ զարգացվածության աստիճանից։ Ինչքան տնտեսապես թույլ, այնքան մեծ է արտաքին գործոնների ազդեցությունը։
  • 13. Կառավարող էլիտայի դիրքորոշումը Առաջնորդների ինքնութենական, հոգեբանական, կենսաբանական հատկանիշները, վարքային մոդելները, հմտություններն ու փորձառությունը։ ՓՊ–ի առաջնորդնե՛րն են որոշում՝ մարտահրավերներին արձագանքելու համար ինչպե՛ս օգտագործել առկա հնարավորությունները։
  • 15.
  • 16. Հետխորհրդային ՏԱՀ բնութագիրը Սկզբունք Բնույթ Բնութագիր Կառուցվածքը Կենտրոնացված–միաբևեռ Կա միայն մեկ բևեռ Տիպը Մեծ տերության Ձևավորված է միակ մեծ տերության շուրջ Կարգը Ուժահեն Կիրառվում են ուժային ռազմավարություններ Բնույթը Հակամարտային Հարաբերությունները հակամարտային են
  • 17. «Ծանրացնող» լրացուցիչ հանգամանքներ 1. Ծովային ելքի բացակայություն 2. 4 հարևաններից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսաքաղաքական շրջափակում 3. 4 հարևաններից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտային հարաբերություններ 4. Կախվածություն Վրաստանի տարածքով տարանցիկ առևտրից 5. Իրանի հետ առևտրատնտեսական թույլ զարգացած հարաբերություններ 6. Համալիր կախվածություն ՌԴ–ից ռազմատեխնիկական, էներգետիկայի, երկաթգծային հաղորդակցության, աշխատանքային միգրացիայի, ներդրումների և տրանսֆերտների ոլորտում
  • 18. 2․ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
  • 19. ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (1) 1. ՓՊ–ն ունի շահերի և գործունեության նեղ շրջանակ, ձգտում է աստիճանակարգել իր ռիսկերը և նվազեցնել դրանցից առավել կարևորները, կենտրոնացած է տեղական կամ տարածաշրջանային սպառնալիքների ու մարտահրավերների վրա։ 2. ՓՊ–ն ունի «պաշտպանական հավակնություններ», ձգտում է լինել քիչ ցանկալի թիրախ դրսի համար, խուսափել արտաքին թելադրանքից ու հարկադրանքից։
  • 20. ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (2) 3. Գիտակցելով, որ միայն սեփական ուժերով չի կարող ապահովել իր անվտանգությունը՝ փպ–ն ձգտում է չեզոքության կամ դաշինքային քաղաքականության։ 4. Դաշինքի ներսում փպ–ն հետևում է առաջնորդ– պետությանը, աջակցում նրան, խուսափում նրա հետ թշնամությունից։
  • 21. ՓՊ ԱՔ վարքի հատկանիշները (3) 5. Ձգտելով նվազեցնել իր արտաքին քաղաքական ծախսերն ու մեծացնել իր կշիռը, զսպել խոշորներին և խուսափել միջազգային անկառավարելիությունից՝ փպ–ն ձգտում է գործակցել այլ դերակատարների հետ միջազգային կազմակերպությունների ներսում, աջակցում է դրանց և միջազգային իրավական ու բարոյական նորմերին։ 6. Փպ–ն կողմնորոշված է դեպի ստատուս քվոյի պահպանումը, ձգտում է, որ իրեն համարեն առկա կարգի պահապան, եթե անգամ ինքն է խախտում այն։
  • 22. 3․ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • 23. Մի աշխարհում, որտեղ մեծ ձուկն ուտում է փոքրին և փոքր ձուկն ուտում է խեցգետիններին, Սինգապուրը պետք է դառնա թունավոր խեցգետին Լի Կուան Յու (1923-2015 թթ․), Սինգապուրի վարչապետ
  • 24. Փոքր պետությունների ռազմավարական վերջնանպատակներն ու միջոցները Վերջնանպատակը՝ գոյատևել և առավելագույնս պահպանել իրենց ինքնիշխանությունն ու ինքնավարությունը Միջոցը՝ ներքին կարողությունների ամրապնդում + արտաքին տնտեսաքաղաքական աջակցության ապահովում
  • 25. Օրինակ (անվտանգության ոլորտ) • Որքան փոքր պետությունն աշխարհագրորեն մոտ է գտնվում խոշորին, այնքան մեծ է փոքրի խոցելիությունը։ 1. Մեծ է հավանականությունը, որ խոշոր հարևանը կմիջամտի փոքրի ներքին գործերին և, անհրաժեշտության դեպքում, անգամ կխախտի նրա տարածքային ամբողջականությունը։ 2. ՓՊ տնտեսական կախվածություն մեծից, իսկ դա էլ, իր հերթին, կարող է վերածվել համալիր աշխարհաքաղաքական խոցելիության։
  • 26. Ի՞նչ անել (անվտանգության ոլորտ) 1. ապահովել պաշտպանունակության այնպիսի մակարդակ, որ զինված հարձակումը ՓՊ վրա լինի այնքան թանկարժեք, որ հակառակորդի ծախսերը գերազանցեն հարձակումից նրա ակնկալած օգուտներին, 2. չստեղծել նոր տարաձայնություններ և լուծել առկաներն այն աստիճան, որ բացառվի դրանց պատճառով հակառակորդի կողմից ուժի կիրառումը, 3. դաշնակցել ուրիշների հետ, 4. հանձնվել։
  • 27. Օրինակ (տնտեսական ոլորտ) • Փոքր պետությունները կախված են արտաքին առևտրից և այդ հարցում էլ են նրանք խոցելի։ Նրանց շուկան փոքր է և, հետևաբար, քիչ հրապուրիչ և քիչ շահութաբեր։ Փոքր պետությունները չեն կարող ապահովել նաև մեծածավալ բեռնափոխադրումներ։
  • 28. Ի՞նչ անել (տնտեսական ոլորտ) 1. մասնագիտանալ տնտեսության սահմանափակ թվով ճյուղերում, 2. այն ճյուղերում, որոնք պակաս ռեսուրսատար են և նոր, 3. շեշտադրել արտադրության որակը, ոչ թե քանակը
  • 29. Ռազմավարություններ, 1. որոնք կիրառվում են տվյալ ԱՏՀ–ում մեծ ուժերի մրցակցության պայմաններում, 2. որոնք կիրառվում են տվյալ ԱՏՀ–ում գերակայող կամ գերիշխող մեծ ուժի հետ հարաբերություններում, 3. որոնք կիրառվում են տվյալ ՓՊ–ին սպառնացող և համեմատաբար նույն կշիռն ունեցող պետությունների նկատմամբ։
  • 30. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ 1. ՀԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՄԱՏԵՂՄԱՆ) 2. ՀԱԿԱԴՐՄԱՆ 3. ԻՆՔՆԱԲԱՑԱՌՄԱՆ (ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ) 4. ԿՑՈՐԴՄԱՆ (ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՄԱՆ)
  • 31. ՀԱՄԱԴՐՈՒՄ (ՀԱՄԱՏԵՂՈՒՄ) Վերջնանպատակը՝ բացառել մեծ տերության (տերությունների) հետ ուղղակի առճակատումը` նրա (նրանց) հետ երկկողմ ու բազմակողմ համագործակցության միջոցով։ • Համակցում է բալանսավորման և ենթադաշնակցման տարրեր • Հիմնված է փոխհամադրման վրա, որը ենթադրում է «խնդիրների բաժանում» և «աճուրդով» վաճառք գնորդներին՝ արտաքին գործընկերներին Արդյունքը՝ «հյուրընկալում»՝ գործընկերները փոխադարձաբար բալանսավորում են միմյանց՝ կիրառողն ինքն իրեն «ապահովագրում» է գործընկերներից որևէ մեկից կախվածությունից։ Տեսակներ՝ բազմակողմանիություն (բազմավեկտորություն), փոխհամադրում (co- alignment), ինքնաապահովագրում (hedging), համաձայնություն (acommodation)
  • 32. ՀԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Գագաթնաժողովային դիվանագիտություն • Խորշի դիվանագիտություն • Ձեռներեցային դիվանագիտություն • Նորմաստեղծ դիվանագիտություն
  • 33. Գագաթնաժողովային դիվանագիտություն Բարձր մակարդակի հանդիպումները պետությունների ղեկավարների միջև հնարավորություն են տալիս մեղմել չափերի տարբերությունները՝ շնորհիվ առաջնորդների անձնային բարձր որակների, գտնել համախոհներ և նրանց հետ ստեղծել «խմբավորումներ»։
  • 34. Խորշի դիվանագիտություն ՓՊ–ն մասնագիտանում է քաղաքականության որոշակի ոլորտներում, իր ջանքներն ուղղում է կոնկրետ խնդիրների լուծման վրա։ Հնարավոր է անհրաժեշտ լինի գործակցել որևէ միջին ուժի հետ։ Սա պետք է սերտորեն կապված լինի ազգային կամ տարածաշրջանային շահերի հետ, այլ ոչ թե հենվի զուտ դրոշակակիր լինելու տրամաբանության վրա։ Ցանկալի է նաև հանրային լայն աջակցություն պետության ներսում
  • 35. Ձեռներեցային դիվանագիտություն Ագրեսիվ բիզնես–ակտիվություն, բնական (օրինակ՝ աշխարհագրական տեղադրությունը) կամ արհեստական (բիզնես–կազմակերպությունների գրանցման կամ հարկային հրապուրիչ օրենսդրություն) առավելությունների օգտագործում, որի շնորհիվ փոքր պետությունն ամրապնդում է իր միջազգային տնտեսական և, երբեմն, քաղաքական դիրքերը։
  • 36. Նորմաստեղծ դիվանագիտություն Ուղղված է միջազգային նոր իրավասկզբունքների, անվտանգության նոր ռեժիմների ստեղծմանը՝ փպ– ների «բնածին» խոցելիությունը խոշորների մրցակցությունից և անվտանգության նոր տիպի սպառնալիքներից նվազեցնելու նպատակով։
  • 37. ՀԱԿԱԴՐՈՒՄ Վերջնանպատակը՝ ստիպել սպառնացող մեծ տերությանը (տերություններին)՝ հրաժարվել ՓՊ–ի նկատմամբ ագրեսիվ գործողություններից, նրա նկատմամբ գերակայություն ստանալու մտադրությունից։ Միջոցը՝ բալանսավորում՝ անհատական և դաշինքային, կոշտ և փափուկ
  • 38. Անհատական կոշտ բալանսավորում 1. Բացառել առավել ուժեղ պետության կողմից հարձակման հավանականությունը 2. Բացառել առավել ուժեղ պետության կողմից արագ նվաճվելու հնարավորությունը
  • 39. Դաշինքային կոշտ բալանսավորում Որևէ մի մեծ ուժի (կամ դաշինքի) սպառնալիքից մեկ այլ մեծ ուժի (կամ դաշինքի) կողմից պաշտպանության ապահովում։ 1. Տալիս է գոյատևման համար անհրաժեշտ օգնություն և ռեսուրսներ, բայց նաև սահմանում պատասխանատվություն և սահմանափակում ինքնուրույնությունը։ 2. Դաշինքային քաղաքականությունն ընդունելի է, քանի դեռ դրան անդամակցությունից օգուտը գերազանցում է զրկանքները։
  • 40. Փափուկ բալանսավորում Բալանսավորում՝ դիվանագիտական, տնտեսական հնարքների, միջազգային կազմակերպություններն ու միջազգային իրավանորմերն օգտագործելու միջոցով։ Կիրառվում է և՛ հակառակորդ, և՛ հովանավոր մեծ տերության նկատմամբ։
  • 41. ՀԱԿԱԴՐՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Խմբային դիվանագիտություն • Բողոքի դիվանագիտություն • Անտեսում • Շանտաժ • «Թոկի ձգում» • Պարտավորեցում • Կապակցում
  • 42. Խմբային դիվանագիտություն ՓՊ–ն գործում է իր նմանների խմբավորման շրջանակներում` ձգտելով միավորել ջանքները և այդկերպ ձեռք բերել ավելի մեծ ազդեցություն ու բանակցային առավելություններ ընդհանրապես կամ կոնկրետ հարցերում։ Համատեղ դիվանագիություն՝ համատեղ հայտարարություններ, դիվանագիտական «համատեղ» ներկայացուցչություններ, ոչ ռեզիդենտ դեսպաններ։
  • 43. Բողոքի դիվանագիտություն Ցուցադրական բախումնային մոտեցումներ՝ ինչ–որ հարցում փոքր պետության «սկզբունքային դիրքորոշման» վրա միջազգային ուշադրություն գրավելու համար։
  • 44. Անտեսում Խոշոր տերության պահանջները մերժելը կամ անտեսելը, երբ այդ ռազմավարությունը միաժամանակ կիրառում են շատ ՓՊ–ներ։ Շանտաժ՝ Խոշորից օգուտներ, զիջումներ կորզելու նպատակով։ «Թոկի ձգում» ՓՊ–ն, շարունակելով կախված մնալ խոշոր տերությունից, ձգտում է իր «հովանավորից» ավելի մեծ ինքնուրույնության և վարում համապատասխան քաղաքականություն։
  • 45. Պարտավորեցում Ստիպել խոշոր պետությանը՝ հետևել ստանձնած պարտավորությունների կատարմանն իր իսկ նախաձեռնած միջազգային կազմակերպության կամ պայմանագրերի շրջանակներում։ Կապակցում «Հատուկ հարաբերությունների» կառուցում՝ խոշոր տերության հետ՝ նրա վրա ազդեցություն գործելու մեխանիզմների ընդլայնման նպատակով։
  • 46. ԻՆՔՆԱԲԱՑԱՌՈՒՄ (ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ) • Ուժային բալանսում որևէ կողմ ընտրելուց հրաժարում։ • Եթե մեծ ուժի կողմից պատժվելու հավանականությունը ցածր է, ապա հավանական է, որ ՓՊ–ն կնախընտրի չեզոքությունը։ 1. Հուսալ, որ խոշոր պետությունները կանտեսեն նրան, 2. Հայտարարված չեզոքությունը պետք է արժանանա անմիջական հարևանությամբ գտնվող խոշոր պետությունների հավանությանը։ • Տեսակները՝ ժամանակավոր, դե յուրե, դե ֆակտո, «չմիացում», «զինված չեզոքություն»
  • 47. ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ • Չմասնակցել պատերազմներին, • Չսկսել պատերազմներ, • Հրաժարվել պատերազմ հրահրող գործողություններից, • Պաշտպանել սեփական չեզոքությունը։
  • 48. ԿՑՈՐԴՈՒՄ (ՍՏՈՐԱԴԱՇՆԱԿՑՈՒՄ) • Կիրառվում է գերակայող մեծ ուժի հետ հարաբերություններում, երբ նրան դիմակայելն ավելի թանկարժեք է, քան դրանից ակնկալվող օգուտները • ՓՊ–ն իր ջանքերը համատեղում է առավել զորեղի հետ՝ գիտակցելով, որ համատեղ ձեռք բերված օգուտները նրանք կկիսեն անհամամասնորեն։ • Հաճախորդ–պետությունն ստիպված է կառուցել իր քաղաքականությունը հովանավոր–պետության պահանջներին համահունչ
  • 49. Դաշինքային ապաստան ՓՊ–ների խոցելիության երեք ոլորտները և դրանց համապատասխան դաշինքային ապաստանները՝ • քաղաքական (ռազմական պաշտպանություն, դիվանագիտական աջակցություն, միջազգային նորմեր և կանոններ), • տնտեսական (ֆինանսատնտեսական աջակցություն, մուտք մեծ շուկաներ), • սոցիալական (ճանաչում, մտավոր ուժի և տեխնոլոգիների ներհոսք)
  • 50. Հովանավոր–հաճախորդ • Հովանավոր մեծ պետությունն ապահովում է հաճախորդ ՓՊ– ի անվտանգությունը՝ դրա դիմաց հաճախորդից ստանալով այլ ծառայություններ, • Հաճախորդ–պետությունը կարող է մեծ պահանջներ ներկայացնել իր հովանավորին, բայց հովանավորը միշտ ունի սակարկման ավելի մեծ ներուժ, • Սպառնալիքի կիրառումը հովանավորի կողմից չի բացառվում, • Հաճախորդը չի ձգտի դուրս գալ հովանավորի ազդեցության գոտուց, որպեսզի չզրկվի նրա տրամադրած «վահանից»:
  • 52. Լուռ դիվանագիտություն ՓՊ–ն գործում է խոշոր հովանավոր–պետության «հովանոցի» տակ՝ ապավինելով նրա «լսողությանն» ու «տեսողությանը», իսկ եթե անգամ ինչ–որ հարցում համաձայն չէ հովանավորի հետ, ապա այդ անհամաձայնությունը չի վերաճում գժտության կամ դեմարշի։ Որոշման փոխանցում ՓՊ–ն կարևոր հարցի վերաբերյալ որոշման ընդունումը փոխանցում է մեկ ուրիշին, որպես կանոն՝ դաշինքի խոշոր անդամին։
  • 53. Հանդարտեցում ՓՊ–ն համաձայնում է տարածքային զիջումներ անել հակառակորդ պետությանը՝ ենթադրելով, որ հակառակորդի ագրեսիվ վարքի պատճառը նրա մոտ ռազմավարական խոցելիության զգացողությունն է և, զիջումներ անելով՝ կարելի է փոխել նրա վարքը և նպատակները, խուսափել առճակատումից։ Պատմության մեջ այսպիսի դեպքերը հանգեցրել են ավելի վատ հետևանքների, անգամ՝ համաշխարհային պատերազմների։
  • 55. ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքը • Ընդհանուր՝ միավեկտոր արտաքին քաղաքականություն • ՌԴ նկատմամբ՝ անհատական և ներդաշինքային (ՀԱՊԿ, ԵԱՏՄ ներսում) ենթադաշնակցում, լուռ դիվանագիտություն, որոշման փոխանցում • Թուրքիայի նկատմամբ՝ երկկողմ դաշինքային բալանսավորում • Հանդարտեցում • Չհաջողված ռազմավարություններ՝ փոխհամադրում (հյուրընկալում + ապահովագրում), պարտավորեցում և կապակցում, Ադրբեջանի նկատմամբ՝ անհատական բալանսավորում