2. Աղստև գետի մասին:
Աղստևը Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է
առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ
առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով
դառնում է ջրառատ գետ։ Վտակներն են Գետիկը
և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է
Մուրղուզի և Արեգունի լեռների միջև ընկած
կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն
վարարումների ժամանակ դառնում է խիստ
վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է։
3. Աղստև գետի բնապահպանական
խնդիրները:
Տավուշի մարզի Աղստև գետն այսօր մարզի մի շարք քաղաքային ու
գյուղական համայնքների համար ծառայում է որպես աղբավայր:Իջեւան
քաղաքում մեծ խնդիր է Աղստև գետի աղտոտումը: Աղստևը Հայաստանի
խոշորագույն գետերից մեկն է, որն ի զորու է վարարումների ժամանակ
կամուրջներ ու տներ քանդել, այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած:
Գետի երկայնքով կառուցված են հասարակական մի շարք օբյեկտներ,
գետաբերանին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակիչները, մսի
պասաժների տերերը իրենց շինարարական աղբը, մորթած անասունների
մորթիներն ու ներքին օրգանները թափում են անմիջապես Աղստևի մեջ:
4. Աղստև գետի բնապահպանական
խնդիրները:
Ունենալով նման խոշոր գետ ու չօգտագործել գետի ջուրը ոռոգման
նպատակով, հնարավոր չէ: Մանավանդ, որ գետը մի շարք գյուղերով է
անցնում: Բոլորի հույսն այն է, որ գարնան հեղեղումների ժամանակ գետը
այդ ողջ աղբը կքշի կտանի Ադրբեջան, բայց չեն մտածում, որ գետում
ապրող կենդանատեսակները այդ ընթացքում մեծ վնասներ են կրում: Կամ
այդ աղբը, որ հասնում է Ադրբեջան, չէ որ դա Հայաստանի վարկանիշի վրա
է ազդում:Բացի աղբից, գետն աղտոտում են նաեւ նշված օբյեկտների
կոյուղաջրերը, որոնք առանց որեւէ մաքրման միանգամից միացված են
գետին: Նշենք, որ Դիլիջան եւ Իջեւան քաղաքներն ու հարակից գյուղերը
չունեն կեղտաջրերի մաքրման կայաններ: