2. Հայկուհին իմ մայրիկն է: Նա բժշկուհի Է: Նրա
մասնագիտությունը կոչվում է «Ճառագայթային ախտորոշում»:
Նա աշխատում է երկու սարքով:
3. Սա ուլտրաձայնային
հետազոտության սարքն է:
Այնքան հետաքրքիր է, այս
սարքն աշխատում է ձայնի
միջոցով, որը մարդը չի լսում:
Այս սարքի օգնությամբ մայրիկս
ախտորոշում է մարդկանց
հիվանդությունները:
Զարմանալի է, բայց մայրիկս
կարողանում է տեսնել դեռ
չծնված փոքրի~կ – փոքրի~կ
երեխաներին:
4. Առաջին նկարում ռենտգեն
ախտորոշման սարքն է, իսկ
երկրորդում այն պատկերն է, որն
ստացվում է այս սարքով մարդու
թոքերը նկարելուց հետո: Ի
տարբերություն ուլտրաձայնի,
ռենտգեն ճառագայթներն անվտանգ
չեն և նրանց հետ աշխատելիս
անհրաժեշտ են պաշտպանիչ
պարագաներ(հատուկ գոգնոց,
ձեռնոց, օձիք և այլն):
Ահա այսպիսի գիտամանկական պատմություններ: