2. Ծառամատիտը
Իմ դպրոցը հեքիաթային դպրոց է:
Մեր դպրոցի բակում մի ծառ կա: Էս
ծառի վրա միայն մատիտներ են
աճում: Ես էլ ամեն օր մի մատիտ եմ
պոկում ու տանում դասարան:
Այս մատիտը կախարդական մատիտ
է և սխալներ չի անում: Երբ որ
մատիտս ջարդվում է, վազում եմ
բակ ու մատիտ պոկում ծառից: Չեք
հավատա, բայց այդպես է ,որ կա:
Լիա Աղաջանյան
3. Կետագրիչ
Լինում է, չի լինում, մի մեծ
գրչատուփ է լինում : Այդտեղ
լիքը գրիչներ և մատիտներ են
լինում: Նրանց մեջ մի չարաճճի
գրիչ էր ապրում: Գրիչին ասում
էին կետագրիչ, որովհետև նա
ալարկոտ ու թամբալ էր, և իր
մայրիկին,հայրիկին չէր լսում:
Այդ գրիչը տառեր չէր գրում,
կետիկներ էր դնում և բոլոր
գրիչների գրածը փչացնում էր:
Հայկ Ավետիսյան
4. Սեղանաչամչի արկածները
Լինում է, չի լինում, մի
սեղանաչամիչ է լինում:
Մի օր սեղանաչամիչը որոշում է
գնալ անտառ:
Նա հագնում է իր շորերը և
ճանապարհ ընկնում : Հենց
հասնում է անտառի սկիզբը,
լսում է առյուծի մռնչոց և
քայլում է առաջ: Քայլում է,
քայլում և գտնում է առյուծին:
Նա առյուծի հետ կռվում է և
հաղթում:
Արամ Բարսեղյան
5. Կատվառետին
Մի կատու է լինում,էս
կատուն գնում է իր ընկերոջ`
Ռետինի տուն: Նրանք մի շատ
սիրած ու զվարճալի խաղ են
խաղում,որը կոչվում է
կատվառետին:Կատուն մտնում է
ալյուրի մեջ,վազվզում տնով
մեկ,իսկ ռետինը ջնջում է նրա
ոտնահետքերը: Ա~յ քեզ
կատվառետին:
Մոնիկա Բաբայան
6. Կատուն ռետին հագավ
Լինում է, չի լինում, մի
կատու: Էս կատուն շատ բարի
է լինում: Նա մի օր գնում
է խանութ` նոր մորթի
գնելու իր համար: Խանութում
մորթի չի լինում, տեղը
ռետին է լինում: Կատուն
վաճառողին ասում է, որ իրեն մի
հատ ռետին տա: Վաճառողը
տալիս է ռետինը, կատուն այդ
օրվանից դառնում է
կատվառետին:
Արամյան Վարդան
7. Շնատունը
Կար-չկար մի շնատուն կար:
Շնատունը, կարծես,
կախարդված լիներ: Նա բոլոր
շներին գրավում էր իր
տեսքով: Շնատունը միայն
բարի շների համար էր: Եթե
շունը չար էր,մտնում էր
շնատուն և բարիացած դուրս
էր գալիս:Երանի բոլոր
թափառող շները այդպիսի
շնատուն ունենային:
Մանուկյան Մանե
8. Զատկագրիչի ծառը կախարդական անտառում
Լինում է, չի լինում, մի
կախարդական անտառ է
լինում:Երբ ես առաջին անգամ
մտա այդ անտառը` շատ
զարմացա, որովհետև ծառերից
կախված էին գույնզգույն
զատկագրիչներ: Երբ վերցնում
էի ծառից մի զատկագրիչ, ապա
անտառը ստանում էր այդ
զատկագրիչի գույնը:Ինձ շատ
դուր եկան կախարդական,
գունավոր անտառի գույները:
Սարգսյան Արտյոմ