2. Համացանց կամ Ինտերնետ աշխարհով մեկ
տարածված, հասարակության ազատ
օգտագործման համար նախատեսված
համընդհանուր ցանց է՝ կազմված
համակարգչային ցանցերից, որոնք
իրականացնում են տվյալների փոխանցում և
փոխանակում օգտագործելով
ստանդարտեցված Համացանցային
հաղորդակարգը (IP)։
3. Այն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց,
որը կազմված է միլլիոնավոր փոքր`
մասնավոր և հասարակական ցանցերից
(տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և
կառավարական ցանցեր), որոնք իրար հետ
կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-
մանրաթելային կաբելներով, անլար կապով և
այլն:
4. Համացանցը իր մեջ պարունակում է
հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և
ծառայություններ, որոնից են
Համաշխարհային Ոստայնի (World Wide
Web)` հղումների միջոցով փոխկապակցված
էջերը և iMAK-ը։
5. Համացանցը և Համաշխարհային Ոստայն
հասկացությունները շատ հաճախ
նույնացվում են, սակայն դրանք հոմանիշներ
չեն:Համացանցը միմյանց հետ կապակցված
համակարգչային ցանցերի ամբողջություն է,
իսկ Համաշխարհային Ոստայնը իրենից
ներկայացնում է փողկապակցված
փաստաթղթերի ամբողջություն, որոնք
միմյանց հետ կապված են գերհղումներով և
URL-ներով։
6. Բջջային հեռախոս
Բջջային հեռախոսը շարժական
հեռախոսի տեսակն է (բացառելով
ստացիոնար բջջային հեռախոսները), որը
նպատակավորված է բջջային
ցանցերում աշխատման համար: Բջջային
հեռախոսում օգտագործվում է
ռադիոընդունահաղորդիչ բնջջային
ցանցի ծածկման գոտու
տարածքին հեռախոսային կապի կատարման
համար:
7. Հեռախոսից ազդանշանները
հեռախոսակայան են հասնում պղնձե
մալուխներով: Կայանների
մեծամասնությունը միմյանց միացված է
թելքաօպտիկական մալուխներով, որոնցով
ազդանշանները հաղորդվում են լազերային
իմպուլսների ձևով: