SlideShare uma empresa Scribd logo
1 de 28
Հայոց պատմության էջերում իրենց բազում 
սխրագործություններով հռչակված 
Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` 
Համազասպյանները X-XI դարերում Տարոնից 
գաղթել և բնակություն են հաստատել Լոռում 
մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: 
Ըստ տոհմական ավանդության 
Թումանյանները սերել են Լոռու 
Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են 
վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն 
համարել է Մամիկոնյաններից սերված և 80- 
90-ականների նրա նամակների մի մասը կրում 
է «Հովհաննես Թումանյանց - Մամիկոնյան» 
կնքադրոշմը:
Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից 
նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի 
վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց 
հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է 
քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին 
աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: 
Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է 
նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի 
կրթալուսավորական գործերի: 
Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր 
Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա 
հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու 
որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, 
աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի 
հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի 
առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր 
արևելյան եղանակներ, ժամանակի տարածված 
ժողովրդական և հայրենասիրական երգեր: 
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել 
են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Կրթությունը 
Հովհ. Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: 
Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան 
հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում 
հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները 
արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին 
պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877 թ. Սկսում 
է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր 
«Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր 
ձևով է նկարագրում: Դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր, որտեղ 
գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը 
վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց: Տեր Սահակը 
երեխաներին «կառավարում էր գավազանավ երկաթյավ»: Դաժան ծեծից 
Թումանյանը զերծ է մնացել, քանի որ «վարժապետը քաշվում էր հորիցս, 
մանավանդ մորիցս էր վախենում»: 
1879 թ. Տեր Թադևոսը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան 
ճեմարանում ուսման տալու, սակայն տեսնելով սաների դեղնած դեմքերը, 
Հովհաննեսին ետ է բերում գյուղ: Նույն թվականի աշնանը, տեր Թադևոսը 
լսելով Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցի 
մասին, նրան փոքր եղբոր հետ ընդունել է տալիս այդտեղ`ուսումը 
շարունակելու:
1883 թ. ամռանը ցարական կառավարության հրամանով Փակվում են հայկական 
դպրոցները, և Թումանյանը վերադառնում է Դսեղ: Նույն թվականի սեպտեմբերին 
հայրը նրան տանում է Թիֆլիս, որն այդ ժամանակ խոշոր մշակութային կենտրոն 
էր 
և հայտնի էր հայկական դպրոցներով ու արվեստի օջախներով: 
Սկզբում Տեր-Թադևոսը որդուն տալիս է կադետական դպրոց (Միջնակարգ 
զինվորական դպրոց ցարական Ռուսաստանում), որովհետև շատ էր ուզում, որ նա 
իր 
պապի նման հայտնի զինվորական դառնա, բայց շատ չանցած, չդիմանալով 
գիշերօթիկի փակ ու ծանր կյանքին, Թումանյանը թողնում է այն: 
Այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան: Ուսումնառությունը 
տևում է մոտ երեք տարի, որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների 
հարուստ 
պաշար` հատկապես հումանիտար գիտությունների ասպարեզում: Թումանյանի 
ուսուցիչներից էին ժամանակի հայտնի մտավորականներ. Վիպասան Ծերենցը (Հ. 
Շիշմանյան), Գ. Բարխուդարյանը (Շիլլերի թարգմանիչ), բանասեր Կ. Կոստանյանը, 
ճանաչված թարգմանիչ և մանկավարժ Փ. Վարդանյանը և շատ ուրիշ հայտնի 
դեմքեր: 
Պատանի բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր 
նշանակություն են ունենում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել» 
վեպերը, Մ. Նալբանդյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու 
հոդվածները:
Ամուսնությունը 
Ծանոթությունը Օլգա Մաճկալյանի 
1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, 
բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ 
նշան է, Նոր տարվա բերած բախտը: 
Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս 
ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց. 
-Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է: 
Մայրս ցույց տվեց: 
Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: 
Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել: 
...Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի 
քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ 
չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին : 
Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և 
գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ 
կոշիկներ բերեց, նոր ձևի: 
Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի 
«Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: 
Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն 
ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս: 
Օհանեսը գյուղից եկավ 1888-ի սեպտեմբերի 20-ին: Երկու ամսից, դեկտեմբերի 
1-ին պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը:
ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ. 
ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ. 
ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ. 
ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957 թթ. 
ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ. 
ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.
ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968 թթ. 
ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ. 
ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.
1881-1886 թթ. 
Այս շրջանը ընդգրկում է բանաստեղծի ուսումնառության տարիները 
նախ Ջալալօղլում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բացառելով 
«Հոգուս հատորի» անմիջական տողերը` նշենք որ այդ 
ժամանակահատվածում գրված մեզ հասած սակավաթիվ 
բանաստեղծությունները կրում են նախորդ հեղինակների թե մտքի, 
թե արտահայտման ձևերի ազդեցության կնիքը: Պահպանվել են 
Ջալալօղլում գրված «Օրորք», «Հայ վաճառական», «Երբ որ կանցնի 
ձմեռն սաստիկ…» և Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին 
ստեղծված «Նահապետի ողբը», «Ինչո՞ւ ես տըխուր…»,«Թող փչե 
քամին» երգի եղանակով», «Մարշ», «Մի խրատ 
տաճկահայաստանցուն» սևագիր բանաստեղծությունները, որոնք 
հանդիսանում են ավանդական պոետիկայի անմիջական 
ազդեցության արտացոլում: Բայց դրանց հետ միաժամանակ գրվել են 
նաև «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» : 
Թումանյանը հետագայում գրել է. « Մի ժամանակ (1885-1887) էդ 
տեսակ բաներ, ժողովըրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում 
բարբառով ու շատ էլ ունեի, բայց, որովհետև չէի պահում, դես դեն 
կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն» և «Անբախտ 
վաճառականները
1887-1892 թթ. 
Սա հասարակության առջև հանդես գալու և ճանաչման շրջանն է: 
Առաջին հրապարակումները («Նոր-Դար» լրագրում) անստորագիր էին. 
«Գրասեր պատանին, ըստ երևույթին, դեռ վստահ չէր իր 
ստեղծագործական ուժերի և կոչման նկատմամբ, ուստի և վախենում 
էր բացահայտորեն հանդես գալ հասարակության առջև»(Էդ. 
Ջրբաշյան): Բայց շուտով նա` լսելով ընկերներին , հասարակության 
դատին է հանձնում իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն: 
1890 թ. Մոսկվայում տպագրվում է Թումանյանի 
«Բանաստեղծությունների» առաջին հատորը, իսկ 1892 թ. լույս է 
տեսնում նաև երկրորդը. մի շարք քնարական բանաստեղծություններ, 
վեց պոեմ («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», 
«Անուշ», «Մարոն»), երեք բալլադ («Արև և Լուսին», «Շունն ու Կատուն», 
«Ախթամար»), թարգմանություններ: Այս շրջանը նշանավորված է 
ստեղծագործական որոնումներով, ազդեցությունների 
հաղթահարմամբ, ինքնուրույն ոճի և ձևի հստակեցմամբ: :
1893-1900 թթ. 
Ընդգրկում են երրորդ շրջանը, որ պայմանականորեն կարելի է անվանել 
«նախապատրաստական»` հաջորդ փուլում կայացած ստեղծագործական մեծ 
թռիչքից առաջ: Եթե դատենք տպագրված նյութերի քանակով, ապա այս 
շրջանը հարուստ չէ: Այս թվացյալ դադարը իրականում լարված որոնումների 
և աշխատանքի շրջան էր, ինչի արդյունքն եղավ ստեղծագործական այն 
զարգացումը, որն ի հայտ եկավ դարասկզբի նվաճումներում: Նա շարունակել 
է աշխատել մի շարք պոեմների վրա. 
•գրել է բալլադներ («Անիծած հարսը», «Պողոս-Պետրոս», «Արծիվն ու 
Կաղնին»), 
•ստեղծում է գեղարվեստական արձակի փայլուն նմուշներ («Գիքորը», 
«Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից», «Արջաորս» և ուրիշ 
պատմվածքներ, «Անխելք մարդը» հեքիաթը), 
•հանդես է գալիս որպես հրապարակախոս («Բորչալվում»), տպագրում է իր 
առաջին գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները:
1901-1905 թթ. 
Այս կարճատև ժամանակաշրջանը Թումանյանի ստեղծագործական կյանքի 
բարձրակետն է: Լ. Հախվերդյանը գրում է. «Թե ով էր Թումանյանը` երևաց 
1903-ին, երբ լույս տեսավ նրա «Բանաստեղծություններ» գիրքը 
բովանդակությամբ ամենահարուստ, արվեստով ամենաբարձր, 
հրատարակությամբ ամենաշքեղ գիրքը, որ երբևէ տպագրվել է հեղինակի 
կենդանության օրոք: Այդ լարված և ոգեշունչ աշխատանքի արդյունքն էին 
վերամշակված և կատարելության հասցրած «Անուշը», «Լոռեցի Սաքոյի» 
երրորդ և «Մարոյի» երկրորդ տարբերակները, «Պոետն ու Մուսան»,«Դեպի 
Անհունը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Փարվանան», 
քնարերգության մի շարք փայլուն նմուշներ, որ զետեղվեցին վերը նշված 1903 
թ. ժողովածուի մեջ` հրատարակված իշխանուհի Մարիամ Թումանյանի 
կողմից: Թումանյանը հասակով մեկ կանգնեց հայ գրականության մեջ իր 
ստեղծագործությանը բնորոշ բոլոր կողմերով. ազգային և համամարդկային, 
արդիական և հավերժական, դրամատիզմով հագեցած և երգիծական: 
Կատարելության հասցրեց իր ոճը` պարզ, սեղմ և փիլիսոփայական 
խորությամբ հագեցված, հյութեղ և հարուստ լեզվով: Այս շրջանում ձեռք 
բերված նվաճումներով են պայմանավորված Թումանյանի 
ստեղծագործական կյանքի հետագա փուլերը:
1906-1914 թթ. 
«Այս շրջանի ժամանակագրական սահմանները որոշվում են ոչ այնքան 
ստեղծագործական, որքան հասարակական-քաղաքական իրողություններով, 
առաջին ռուսական հեղափոխությունից մինչև համաշխարհային 
պատերազմի սկիզբը» (Էդ. Ջրբաշյան): Թումանյանի հասարական ճանաչման 
հաստատման նոր նվաճումը եղավ 1908 թ. Բաքվում տպագրված 
«Բանաստեղծություններ» ժողովածուն: Բացի դրանից, այս շրջանում 
բանաստեղծը հանդես եկավ իր մանկական ստեղծագործություններով, որոնք 
տպագրվեցին «Հասկեր» մանկական հանդեսում, «Լուսաբեր» դասագրքում և 
իշխանուհի Մարիամ Թումանյանի հրատարակած « Հովհ. Թումանյանի 
մանկական գրադարանը» մատենաշարի գրքույկներում:
1915-1922 թթ. 
Թումանյանի կյանքի և ստեղծագործության վերջին շրջանն է: Առաջին 
հանաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը, հեղափոխությունը, այդ 
տարիների նրա անձնուրաց բուռն հասարակական գործունեությունը, իր 
անձնական ողբերգությունը. որդու` Արտավազդի և երկու եղբայրների մահը, 
անցան բանաստեղծի սրտի միջով և արտացոլվեցին նրա ստեղծագործության 
մեջ: Իր մտորումները հայ ժողովրդին բաժին հասած դաժան 
փորձությունների, նրա պատմական անցյալի, ներկայի, իր հավատը նրա 
լուսավոր ապագայի վերաբերյալ Թումանյանը կիսեց ընթերցողների հետ մի 
շարք հրապարակախոսական հոդվածներում և ելույթներում. «Վան և 
Երևան»… Նշված ժամանակահատվածում չափածո և արձակ էպիկական 
տեսակները պակասում են` զիջելով քնարերգությանը: Թումանյանի 
ստեղծագործական ուղին տարբեր փուլերում զարգացել է յուրովի` սերտորեն 
կապված լինելով նրա կյանքի և հայ ժողովրդի պատմական ճակատագրի 
հետ: Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս 
հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց «Էս է, որ կա… ճիշտ ես 
ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին:
Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ 
հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ 
հիվանդություններից... 
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և 
հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր 
գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր 
կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Դա զայրացնում է Կաթողիկոսին 
(Գևորգ Ե): Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել 
նրան այդ «բռնի» գործողությունների համար: Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը 
այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե 
անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել. 
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ: 
Գրողը նրան պատասխանել 
-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ: 
*** 
Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. 
-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու 
կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և 
Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի 
հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է 
առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է. 
-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու 
կատուն», խմենք նրա կենացը:
*** 
Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը 
ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում 
էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»: 
Թումանյանը ծիծաղեց և ասաց. 
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե 
մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ 
«անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս...ֆլա՛ն- 
ֆստա՛ն... 
*** 
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում 
և Թումանյանը կլանված լսում էր. -Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և 
կանգ առավ: 
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս 
որպեսզի լսողը ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց 
գոռալ. 
-Խփի՛ր, Խփի՛ր... 
*** 
Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն 
գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս: 
Թումանյանը նրան պատասխանել է. 
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն 
անգամ էլ չեմ եկել:
Աննա Ավագյան 
ԱՅԲ Ավագ դպրոց, 11Դ դասարան

Mais conteúdo relacionado

Mais procurados

Վարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմՎարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմ
susannachalikyan
 
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանի
Sona8
 
մեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասինմեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասին
Nanor Hovhannisian
 
Viața lui mihai eminescu între mistificare și adevăr
Viața lui mihai eminescu între mistificare și adevărViața lui mihai eminescu între mistificare și adevăr
Viața lui mihai eminescu între mistificare și adevăr
Ionescu Ion
 
Հայկական տարազ
Հայկական տարազՀայկական տարազ
Հայկական տարազ
armank2908
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
Almira Berberyan
 
Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենց
ganyan
 
հայդուկյան շարժում
հայդուկյան շարժումհայդուկյան շարժում
հայդուկյան շարժում
hrakt
 
Rolul literaturii in perioada pasoptista
Rolul literaturii in perioada pasoptistaRolul literaturii in perioada pasoptista
Rolul literaturii in perioada pasoptista
rusuis
 
Criticismul junimist
Criticismul junimistCriticismul junimist
Criticismul junimist
deiiia
 

Mais procurados (20)

Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Վարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմՎարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմ
 
Daniel Varujan
Daniel VarujanDaniel Varujan
Daniel Varujan
 
Րաֆֆի
ՐաֆֆիՐաֆֆի
Րաֆֆի
 
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանի
 
մեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասինմեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասին
 
Մերսոպ Մաշտոց
Մերսոպ ՄաշտոցՄերսոպ Մաշտոց
Մերսոպ Մաշտոց
 
Viața lui mihai eminescu între mistificare și adevăr
Viața lui mihai eminescu între mistificare și adevărViața lui mihai eminescu între mistificare și adevăr
Viața lui mihai eminescu între mistificare și adevăr
 
Հայկական տարազ
Հայկական տարազՀայկական տարազ
Հայկական տարազ
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենց
 
Լոռու մարզ
Լոռու մարզԼոռու մարզ
Լոռու մարզ
 
,,Նեմեսիս,, գործողություն
,,Նեմեսիս,, գործողություն,,Նեմեսիս,, գործողություն
,,Նեմեսիս,, գործողություն
 
Mihai eminescu
Mihai eminescuMihai eminescu
Mihai eminescu
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
Exishe Charenc
Exishe CharencExishe Charenc
Exishe Charenc
 
հայդուկյան շարժում
հայդուկյան շարժումհայդուկյան շարժում
հայդուկյան շարժում
 
Rolul literaturii in perioada pasoptista
Rolul literaturii in perioada pasoptistaRolul literaturii in perioada pasoptista
Rolul literaturii in perioada pasoptista
 
Importanta marilor clasici
Importanta marilor clasiciImportanta marilor clasici
Importanta marilor clasici
 
Criticismul junimist
Criticismul junimistCriticismul junimist
Criticismul junimist
 

Destaque

հովհաննես թումանյան հարութ
հովհաննես  թումանյան հարութհովհաննես  թումանյան հարութ
հովհաննես թումանյան հարութ
ganyan
 
Էդգար 11- 3
Էդգար 11- 3Էդգար 11- 3
Էդգար 11- 3
Sona8
 
Ինչ կապ կա լոլիկի և կոսմետիկայի մեջ
Ինչ կապ կա լոլիկի և կոսմետիկայի մեջԻնչ կապ կա լոլիկի և կոսմետիկայի մեջ
Ինչ կապ կա լոլիկի և կոսմետիկայի մեջ
asatryanmarta
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
Anna Mkrtchyan
 
Biography of Hovhannes Tumanyan
Biography of Hovhannes TumanyanBiography of Hovhannes Tumanyan
Biography of Hovhannes Tumanyan
Harutyun Jnozyan
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Artavazd97
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
grigarnar
 
տարածական պատկերներ
տարածական պատկերներտարածական պատկերներ
տարածական պատկերներ
Lusine Mlke-Galstyan
 

Destaque (20)

Hovhannes Tumanyan
Hovhannes TumanyanHovhannes Tumanyan
Hovhannes Tumanyan
 
հովհաննես թումանյան հարութ
հովհաննես  թումանյան հարութհովհաննես  թումանյան հարութ
հովհաննես թումանյան հարութ
 
Hovanes tumanyan
Hovanes tumanyanHovanes tumanyan
Hovanes tumanyan
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
ԳՄՕ
ԳՄՕԳՄՕ
ԳՄՕ
 
Էդգար 11- 3
Էդգար 11- 3Էդգար 11- 3
Էդգար 11- 3
 
Ինչ կապ կա լոլիկի և կոսմետիկայի մեջ
Ինչ կապ կա լոլիկի և կոսմետիկայի մեջԻնչ կապ կա լոլիկի և կոսմետիկայի մեջ
Ինչ կապ կա լոլիկի և կոսմետիկայի մեջ
 
ԳՄՕ
ԳՄՕԳՄՕ
ԳՄՕ
 
ԳՄՕ
ԳՄՕԳՄՕ
ԳՄՕ
 
Վահան Տերյան
Վահան ՏերյանՎահան Տերյան
Վահան Տերյան
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
GMO
GMOGMO
GMO
 
Վեկտորի կոորդինատները
Վեկտորի կոորդինատներըՎեկտորի կոորդինատները
Վեկտորի կոորդինատները
 
Biography of Hovhannes Tumanyan
Biography of Hovhannes TumanyanBiography of Hovhannes Tumanyan
Biography of Hovhannes Tumanyan
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
 
Hovhanes tumanyan
Hovhanes tumanyanHovhanes tumanyan
Hovhanes tumanyan
 
Hovhannes Tumanyan
Hovhannes TumanyanHovhannes Tumanyan
Hovhannes Tumanyan
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Բազմանիստեր
ԲազմանիստերԲազմանիստեր
Բազմանիստեր
 
տարածական պատկերներ
տարածական պատկերներտարածական պատկերներ
տարածական պատկերներ
 

Semelhante a Թումանյան (20)

grakanutyun
grakanutyungrakanutyun
grakanutyun
 
grakanutyun
grakanutyungrakanutyun
grakanutyun
 
grakanu
grakanugrakanu
grakanu
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
anahit1234567890
anahit1234567890anahit1234567890
anahit1234567890
 
հովհաննես
հովհաննեսհովհաննես
հովհաննես
 
m
mm
m
 
aanhit
aanhitaanhit
aanhit
 
hchchch
hchchchhchchch
hchchch
 
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքըՀովհաննես Թումանյանի ընտանիքը
Հովհաննես Թումանյանի ընտանիքը
 
Tumanyan
TumanyanTumanyan
Tumanyan
 
Ստեփան Զորյան
Ստեփան ԶորյանՍտեփան Զորյան
Ստեփան Զորյան
 
Ռոմանոս Մելիքյանի մասին
Ռոմանոս Մելիքյանի մասինՌոմանոս Մելիքյանի մասին
Ռոմանոս Մելիքյանի մասին
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
H.Tumanyan
H.TumanyanH.Tumanyan
H.Tumanyan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
հովհաննես թումանյան5
հովհաննես թումանյան5հովհաննես թումանյան5
հովհաննես թումանյան5
 
Աղայան և Թումանյան
Աղայան և ԹումանյանԱղայան և Թումանյան
Աղայան և Թումանյան
 
Vahan Teryan
Vahan TeryanVahan Teryan
Vahan Teryan
 
աննննննննննննննննննննն
անննննննննննննննննննննաննննննննննննննննննննն
աննննննննննննննննննննն
 

Mais de Lusine Mlke-Galstyan (12)

Մշակման ձևերը
Մշակման ձևերըՄշակման ձևերը
Մշակման ձևերը
 
Սասնա ծռեր
Սասնա ծռերՍասնա ծռեր
Սասնա ծռեր
 
Персики О.Генри
Персики О.ГенриПерсики О.Генри
Персики О.Генри
 
Աստղագիտություն
ԱստղագիտությունԱստղագիտություն
Աստղագիտություն
 
Ժաննա դ`Արկ
Ժաննա դ`ԱրկԺաննա դ`Արկ
Ժաննա դ`Արկ
 
CV Lusine MLKE-Galstyan
CV Lusine MLKE-GalstyanCV Lusine MLKE-Galstyan
CV Lusine MLKE-Galstyan
 
Aryan xmber
Aryan xmberAryan xmber
Aryan xmber
 
Հորդանան
ՀորդանանՀորդանան
Հորդանան
 
շաքարախտ
շաքարախտշաքարախտ
շաքարախտ
 
Luso vergnakan
Luso vergnakanLuso vergnakan
Luso vergnakan
 
Luso
LusoLuso
Luso
 
Կոմիտաս
ԿոմիտասԿոմիտաս
Կոմիտաս
 

Թումանյան

  • 1.
  • 2. Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80- 90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց - Մամիկոնյան» կնքադրոշմը:
  • 3. Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
  • 4. Կրթությունը Հովհ. Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877 թ. Սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր ձևով է նկարագրում: Դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր, որտեղ գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց: Տեր Սահակը երեխաներին «կառավարում էր գավազանավ երկաթյավ»: Դաժան ծեծից Թումանյանը զերծ է մնացել, քանի որ «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»: 1879 թ. Տեր Թադևոսը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ուսման տալու, սակայն տեսնելով սաների դեղնած դեմքերը, Հովհաննեսին ետ է բերում գյուղ: Նույն թվականի աշնանը, տեր Թադևոսը լսելով Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցի մասին, նրան փոքր եղբոր հետ ընդունել է տալիս այդտեղ`ուսումը շարունակելու:
  • 5.
  • 6. 1883 թ. ամռանը ցարական կառավարության հրամանով Փակվում են հայկական դպրոցները, և Թումանյանը վերադառնում է Դսեղ: Նույն թվականի սեպտեմբերին հայրը նրան տանում է Թիֆլիս, որն այդ ժամանակ խոշոր մշակութային կենտրոն էր և հայտնի էր հայկական դպրոցներով ու արվեստի օջախներով: Սկզբում Տեր-Թադևոսը որդուն տալիս է կադետական դպրոց (Միջնակարգ զինվորական դպրոց ցարական Ռուսաստանում), որովհետև շատ էր ուզում, որ նա իր պապի նման հայտնի զինվորական դառնա, բայց շատ չանցած, չդիմանալով գիշերօթիկի փակ ու ծանր կյանքին, Թումանյանը թողնում է այն: Այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան: Ուսումնառությունը տևում է մոտ երեք տարի, որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների հարուստ պաշար` հատկապես հումանիտար գիտությունների ասպարեզում: Թումանյանի ուսուցիչներից էին ժամանակի հայտնի մտավորականներ. Վիպասան Ծերենցը (Հ. Շիշմանյան), Գ. Բարխուդարյանը (Շիլլերի թարգմանիչ), բանասեր Կ. Կոստանյանը, ճանաչված թարգմանիչ և մանկավարժ Փ. Վարդանյանը և շատ ուրիշ հայտնի դեմքեր: Պատանի բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր նշանակություն են ունենում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել» վեպերը, Մ. Նալբանդյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու հոդվածները:
  • 7. Ամուսնությունը Ծանոթությունը Օլգա Մաճկալյանի 1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը: Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց. -Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է: Մայրս ցույց տվեց: Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել: ...Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին : Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի: Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս: Օհանեսը գյուղից եկավ 1888-ի սեպտեմբերի 20-ին: Երկու ամսից, դեկտեմբերի 1-ին պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը:
  • 8.
  • 9.
  • 10. ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ. ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ. ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
  • 11. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957 թթ. ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ. ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.
  • 12. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968 թթ. ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ. ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.
  • 13.
  • 14.
  • 15. 1881-1886 թթ. Այս շրջանը ընդգրկում է բանաստեղծի ուսումնառության տարիները նախ Ջալալօղլում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բացառելով «Հոգուս հատորի» անմիջական տողերը` նշենք որ այդ ժամանակահատվածում գրված մեզ հասած սակավաթիվ բանաստեղծությունները կրում են նախորդ հեղինակների թե մտքի, թե արտահայտման ձևերի ազդեցության կնիքը: Պահպանվել են Ջալալօղլում գրված «Օրորք», «Հայ վաճառական», «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ…» և Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին ստեղծված «Նահապետի ողբը», «Ինչո՞ւ ես տըխուր…»,«Թող փչե քամին» երգի եղանակով», «Մարշ», «Մի խրատ տաճկահայաստանցուն» սևագիր բանաստեղծությունները, որոնք հանդիսանում են ավանդական պոետիկայի անմիջական ազդեցության արտացոլում: Բայց դրանց հետ միաժամանակ գրվել են նաև «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» : Թումանյանը հետագայում գրել է. « Մի ժամանակ (1885-1887) էդ տեսակ բաներ, ժողովըրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց, որովհետև չէի պահում, դես դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները
  • 16.
  • 17. 1887-1892 թթ. Սա հասարակության առջև հանդես գալու և ճանաչման շրջանն է: Առաջին հրապարակումները («Նոր-Դար» լրագրում) անստորագիր էին. «Գրասեր պատանին, ըստ երևույթին, դեռ վստահ չէր իր ստեղծագործական ուժերի և կոչման նկատմամբ, ուստի և վախենում էր բացահայտորեն հանդես գալ հասարակության առջև»(Էդ. Ջրբաշյան): Բայց շուտով նա` լսելով ընկերներին , հասարակության դատին է հանձնում իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն: 1890 թ. Մոսկվայում տպագրվում է Թումանյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորը, իսկ 1892 թ. լույս է տեսնում նաև երկրորդը. մի շարք քնարական բանաստեղծություններ, վեց պոեմ («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», «Անուշ», «Մարոն»), երեք բալլադ («Արև և Լուսին», «Շունն ու Կատուն», «Ախթամար»), թարգմանություններ: Այս շրջանը նշանավորված է ստեղծագործական որոնումներով, ազդեցությունների հաղթահարմամբ, ինքնուրույն ոճի և ձևի հստակեցմամբ: :
  • 18.
  • 19. 1893-1900 թթ. Ընդգրկում են երրորդ շրջանը, որ պայմանականորեն կարելի է անվանել «նախապատրաստական»` հաջորդ փուլում կայացած ստեղծագործական մեծ թռիչքից առաջ: Եթե դատենք տպագրված նյութերի քանակով, ապա այս շրջանը հարուստ չէ: Այս թվացյալ դադարը իրականում լարված որոնումների և աշխատանքի շրջան էր, ինչի արդյունքն եղավ ստեղծագործական այն զարգացումը, որն ի հայտ եկավ դարասկզբի նվաճումներում: Նա շարունակել է աշխատել մի շարք պոեմների վրա. •գրել է բալլադներ («Անիծած հարսը», «Պողոս-Պետրոս», «Արծիվն ու Կաղնին»), •ստեղծում է գեղարվեստական արձակի փայլուն նմուշներ («Գիքորը», «Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից», «Արջաորս» և ուրիշ պատմվածքներ, «Անխելք մարդը» հեքիաթը), •հանդես է գալիս որպես հրապարակախոս («Բորչալվում»), տպագրում է իր առաջին գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները:
  • 20.
  • 21. 1901-1905 թթ. Այս կարճատև ժամանակաշրջանը Թումանյանի ստեղծագործական կյանքի բարձրակետն է: Լ. Հախվերդյանը գրում է. «Թե ով էր Թումանյանը` երևաց 1903-ին, երբ լույս տեսավ նրա «Բանաստեղծություններ» գիրքը բովանդակությամբ ամենահարուստ, արվեստով ամենաբարձր, հրատարակությամբ ամենաշքեղ գիրքը, որ երբևէ տպագրվել է հեղինակի կենդանության օրոք: Այդ լարված և ոգեշունչ աշխատանքի արդյունքն էին վերամշակված և կատարելության հասցրած «Անուշը», «Լոռեցի Սաքոյի» երրորդ և «Մարոյի» երկրորդ տարբերակները, «Պոետն ու Մուսան»,«Դեպի Անհունը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Փարվանան», քնարերգության մի շարք փայլուն նմուշներ, որ զետեղվեցին վերը նշված 1903 թ. ժողովածուի մեջ` հրատարակված իշխանուհի Մարիամ Թումանյանի կողմից: Թումանյանը հասակով մեկ կանգնեց հայ գրականության մեջ իր ստեղծագործությանը բնորոշ բոլոր կողմերով. ազգային և համամարդկային, արդիական և հավերժական, դրամատիզմով հագեցած և երգիծական: Կատարելության հասցրեց իր ոճը` պարզ, սեղմ և փիլիսոփայական խորությամբ հագեցված, հյութեղ և հարուստ լեզվով: Այս շրջանում ձեռք բերված նվաճումներով են պայմանավորված Թումանյանի ստեղծագործական կյանքի հետագա փուլերը:
  • 22.
  • 23. 1906-1914 թթ. «Այս շրջանի ժամանակագրական սահմանները որոշվում են ոչ այնքան ստեղծագործական, որքան հասարակական-քաղաքական իրողություններով, առաջին ռուսական հեղափոխությունից մինչև համաշխարհային պատերազմի սկիզբը» (Էդ. Ջրբաշյան): Թումանյանի հասարական ճանաչման հաստատման նոր նվաճումը եղավ 1908 թ. Բաքվում տպագրված «Բանաստեղծություններ» ժողովածուն: Բացի դրանից, այս շրջանում բանաստեղծը հանդես եկավ իր մանկական ստեղծագործություններով, որոնք տպագրվեցին «Հասկեր» մանկական հանդեսում, «Լուսաբեր» դասագրքում և իշխանուհի Մարիամ Թումանյանի հրատարակած « Հովհ. Թումանյանի մանկական գրադարանը» մատենաշարի գրքույկներում:
  • 24. 1915-1922 թթ. Թումանյանի կյանքի և ստեղծագործության վերջին շրջանն է: Առաջին հանաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը, հեղափոխությունը, այդ տարիների նրա անձնուրաց բուռն հասարակական գործունեությունը, իր անձնական ողբերգությունը. որդու` Արտավազդի և երկու եղբայրների մահը, անցան բանաստեղծի սրտի միջով և արտացոլվեցին նրա ստեղծագործության մեջ: Իր մտորումները հայ ժողովրդին բաժին հասած դաժան փորձությունների, նրա պատմական անցյալի, ներկայի, իր հավատը նրա լուսավոր ապագայի վերաբերյալ Թումանյանը կիսեց ընթերցողների հետ մի շարք հրապարակախոսական հոդվածներում և ելույթներում. «Վան և Երևան»… Նշված ժամանակահատվածում չափածո և արձակ էպիկական տեսակները պակասում են` զիջելով քնարերգությանը: Թումանյանի ստեղծագործական ուղին տարբեր փուլերում զարգացել է յուրովի` սերտորեն կապված լինելով նրա կյանքի և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին:
  • 25.
  • 26. Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից... Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե): Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար: Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել. -Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Գրողը նրան պատասխանել -Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ: *** Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. -Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է. -Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:
  • 27. *** Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»: Թումանյանը ծիծաղեց և ասաց. -Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս...ֆլա՛ն- ֆստա՛ն... *** Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր. -Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և կանգ առավ: Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ. -Խփի՛ր, Խփի՛ր... *** Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս: Թումանյանը նրան պատասխանել է. -Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:
  • 28. Աննա Ավագյան ԱՅԲ Ավագ դպրոց, 11Դ դասարան