SlideShare uma empresa Scribd logo
1 de 1
Baixar para ler offline
17.03.2012

                          «Շամիրամ» կանայք
                                                       «Հոգեբանական ի՞նչ խնդիր է «Շամիրամի
                                                     բարդույթը»: Այն ինչպե՞ս է արտահայտվում
                                                     կանանց մոտ, վտանգավո՞ր է»:

                                                        Մեր ընթերցողներից Անահիտ Սարգսյանի՝
                                                     LN-ին ուղարկած հարցին պատասխանել է
                                                     Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական
                                                     հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

                                                       «Շամիրամի բարդույթ» բառակապակցու-
                                                    թյամբ ավելի շատ մի փոքր գրական առումով
                                                    նկարագրված է բազմացման գործոններով
                                                    պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի
                                                    մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված
հոգեվիճակը: Անվանումը փոխարինաբար վերցվել է Շամիրամի գրական կերպարից: Կին - երեխա - տղամարդ
հարաբերությունները հին աշխարհից մեզ հասած ամենատարբեր ավանդապատումներում և առասպելներում
բազմիցս արծարծվել են: Իր կերպարների գունեղությամբ դրանցից առանձնանում է Ասորեստանի թագուհի
Շամիրամի մասին եղած առասպելը: Պետք է նշել, որ այս կերպարը հավաքական է և սերտորեն առնչվում է
առասպելների և պատմական դեպքերի հետ:

   Ըստ «Գիլգամեշի մասին էպոսի», Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Թումուզ գեղեցկատես
երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Թումուզին և նրան ուղարկում հանդերձյալ
աշխարհ: Հետագայում նա սկսում է սիրահետել Արեկ քաղաքի թագավոր մարդաստված Գիլգամեշին: Իր սերը
մերժած Գիլգամեշին էլ Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Անհաջող
մահափորձի հետևանքով, Էնկիդուն և Գիլգամեշը, տուրք տալով բանականությանը, եղբայրանում են: Իշտարը
փորձում է սպանել երկուսին էլ: Նա այդ նպատակով հոր օգնությամբ երկիր է ուղարկում Երկնային ցլին:
Վերջինիս հետ պայքարում Էնկիդուն զոհվում է: Սակայն Գիլգամեշը, փոխանակ վրեժ լուծելու Իշտարից,
որոշում է հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Նոյ-Ուտնափիշտիմից իմանալ անմահության
գաղտնիքը:

   Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվում է Շամիրամի հետ, ով ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի
հետ, որդի ունենում և անվանում նրան Նինուաս: Իրադարձությունները ծավալվում են այսպես՝ Շամիրամը
սպանում է ամուսնուն և տիրանում գահին, որդին հեռանում է տնից: Շամիրամը սիրո և ամուսնության
առաջարկ է անում հայոց արքա Արա Գեղեցիկին: Արան հայտնի պատճառներով մերժում է նրան: Մերժված
Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային և արշավում Հայաստան: Արան զոհվում է
ճակատամարտում: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր
մարմնական ցանկությունները:

  Առասպելի շարադրված հատվածում ակնհայտորեն առկա են կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված
ցանկություն և իրականացման փորձեր:

  Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ «Շամիրամի բարդույթ» է անվանվել կնոջ ագրեսիան՝ ուղղված
ամուսնու, իր սերը մերժած տղամարդու և նույնիսկ սեփական որդու հանդեպ:

  Խոսքը մերժված կնոջ վրեժխնդրության մասին է, որը կրում է հիսթերիայի, անհանդուրժողականության և
ամենաթույլատրելիության էլեմենտներ: Ինքս դա որպես առանձին թերարժեքության բարդույթ չէի որակի»:

Mais conteúdo relacionado

Mais de drMadatyan

Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտdrMadatyan
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունdrMadatyan
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետdrMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըdrMadatyan
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելdrMadatyan
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"drMadatyan
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"drMadatyan
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարdrMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըdrMadatyan
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինdrMadatyan
 

Mais de drMadatyan (10)

Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
 

Շամիրամ կանայք

  • 1. 17.03.2012 «Շամիրամ» կանայք «Հոգեբանական ի՞նչ խնդիր է «Շամիրամի բարդույթը»: Այն ինչպե՞ս է արտահայտվում կանանց մոտ, վտանգավո՞ր է»: Մեր ընթերցողներից Անահիտ Սարգսյանի՝ LN-ին ուղարկած հարցին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Շամիրամի բարդույթ» բառակապակցու- թյամբ ավելի շատ մի փոքր գրական առումով նկարագրված է բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակը: Անվանումը փոխարինաբար վերցվել է Շամիրամի գրական կերպարից: Կին - երեխա - տղամարդ հարաբերությունները հին աշխարհից մեզ հասած ամենատարբեր ավանդապատումներում և առասպելներում բազմիցս արծարծվել են: Իր կերպարների գունեղությամբ դրանցից առանձնանում է Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին եղած առասպելը: Պետք է նշել, որ այս կերպարը հավաքական է և սերտորեն առնչվում է առասպելների և պատմական դեպքերի հետ: Ըստ «Գիլգամեշի մասին էպոսի», Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Թումուզ գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Թումուզին և նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ: Հետագայում նա սկսում է սիրահետել Արեկ քաղաքի թագավոր մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին էլ Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Անհաջող մահափորձի հետևանքով, Էնկիդուն և Գիլգամեշը, տուրք տալով բանականությանը, եղբայրանում են: Իշտարը փորձում է սպանել երկուսին էլ: Նա այդ նպատակով հոր օգնությամբ երկիր է ուղարկում Երկնային ցլին: Վերջինիս հետ պայքարում Էնկիդուն զոհվում է: Սակայն Գիլգամեշը, փոխանակ վրեժ լուծելու Իշտարից, որոշում է հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Նոյ-Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը: Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվում է Շամիրամի հետ, ով ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ, որդի ունենում և անվանում նրան Նինուաս: Իրադարձությունները ծավալվում են այսպես՝ Շամիրամը սպանում է ամուսնուն և տիրանում գահին, որդին հեռանում է տնից: Շամիրամը սիրո և ամուսնության առաջարկ է անում հայոց արքա Արա Գեղեցիկին: Արան հայտնի պատճառներով մերժում է նրան: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային և արշավում Հայաստան: Արան զոհվում է ճակատամարտում: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունները: Առասպելի շարադրված հատվածում ակնհայտորեն առկա են կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկություն և իրականացման փորձեր: Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ «Շամիրամի բարդույթ» է անվանվել կնոջ ագրեսիան՝ ուղղված ամուսնու, իր սերը մերժած տղամարդու և նույնիսկ սեփական որդու հանդեպ: Խոսքը մերժված կնոջ վրեժխնդրության մասին է, որը կրում է հիսթերիայի, անհանդուրժողականության և ամենաթույլատրելիության էլեմենտներ: Ինքս դա որպես առանձին թերարժեքության բարդույթ չէի որակի»: