3. Պոչավոր ստեր
Նկարիչ` Հարություն Չրաղյան
Բոլոր տառերն էլ պոչավոր են : Դրա համար էլ կարող ենք նրանցով
պոչավոր ստեր հորինել:
Գիտեք` տառերը ձու են ածում ու այդ ձվերի միջից բառեր են դուրս գալիս:
Ռոբերտ Մանուչարյան
Ա-ն առաջին տառն է, որովհետև երեխաներն ընկնելիս ասում են` ա~-ա~-ա~
ու նա առաջինն է օգնության հասնում:
Էլեն հարությունյան
Չ-ն իր պոչով սիրում է ձուկ որսալ, դրա համար էլ պոչը կախ է գցում:
Արտյոմ Վարդանյան
4. Մեր զարմանալի տառապատկերները
Չ-ն նման է կախիչի: Նա մի քիչ էլ չղջիկի
նման է, որովհետև սիրում է տողից թեք
կախվել: Չ-ի տունը պատրաստված է չիր ու
չամիչից: Չ-երի աշխարհում թագավորը
չղջիկն է, իսկ թագուհին` Թռչնի կաթ
կոնֆետը: Չ-երի աշխարհում բոլորը
սիրում են իրենց թագավորին, որովհետև
նա վատ մարդկանց կրծում է ու
պաշտպանում իր երկրի բնակիչներին:
5. Ճուտիկը դուրս է եկել ձվի միջից, իսկ ճտառը` ճուտիկի միջից: Ճ տառը պարկի
նման է: Նա սիրում ձայնը գլուխը գցել ու
ճվճվալ: Երբ փոքրիկ ճ-ն լսում է նրա
ճվճվոցը, մոտ է գալիս ու ասում.
-Ճա՛վ, ճա՛վ, ճա՛վ, այսինքն` ես այստեղ եմ:
Ճ-ն ունի ճապոնացու գույն : Նրա
մազիկները խղբզված են ու խուճուճիկ:
Երբ նա երգում է, նմանվում է Յ տառին և
նոտայի բանալիի:
Անի Քեֆիլյան
6. Ը-ն նման է ընձուղտի, ոլորված
պարանի և ծռված երկաթի: Ը-տառի
աշխարհում ապրում են
ընկերասերները , ընկույզները և բոլոր
ընձուղտները: Երբ այնտեղ որևէ մեկը
սովածանում է, գնում է ընկույզի մոտ և
հյուրասիրվում:
Վարդանայան Արտյոմ
7. Դասարանական պատմություն
Եվա Աբգարյան
,,Փ ,, տառի աշխարհը պատրաստված է
փետուրներից և փրփուրներից; Այնտեղ ոչ
թե ջրով են լողանում, այլ `փրփուրով: Այս
երկրում ամպերի փոխարեն, երկնքից
փուչիկներ են կախված: Երբ փռշտոցը մի
փուչիկ է պայթեցնում, նրա փոխարեն մի
ուրիշն է հայտնվում: Երբ փոթորիկը
սովածանում է, նա մի կարմիր փուչիկ է
ուտում , որովհետև կարմիր փուչիկը շատ
քաղցր է և ելակի համ ունի: Փ-երի
աշխարհում, ապրում են նաև
փղիկները, փայտերը և փռշտոցները:
Գիտե՞ք մի օր ինչ եղավ: Փղիկն այնպես
փռշտաց, որ Փ-երի աշխարհը փլվեց:
Գևրորգ Հովհաննիսյան
Յուրի Դանիելյան
8.
9.
10. Ստեղծագործական սխալների
բառարան
Ձմապակիկ - Ձմեռ պապիկի տատիկը: Ռոբերտ Մանուչարյան
Շոգեխաշ –Շոգեքարշը շոգին նստել, խաշ
էր ուտում:
Լիլիթ Ղահրամայան
Փեթիլ - Փայտի վրա ընկած փաթիլ:
Էլեն Հարությունյան
11. Բազանանոց – Գազանանոց, որտեղ
ապրում են միայն բազեներն ու
արագիլները:
Դավիթ Ազիզբեկյան
Թեյհե - Երբ թեյ լցնելիս` հե՜յ-հե՜յ են կանչում:
Բարսողյան Արթուր
Կաղիկ – Թոքրիկ կաղին:
Էրիկ Սահակյան
12. Ցանպար – Երբ ցանկապատի պես շարված պարում
են:
Արտյոմ Վարդանյան
Վաքույր- վատ քույրիկ
Անի Քեֆիլյան
Ծաղարծիռ - /ծիծեռնակ -/ Երբ երկու ծառերի
ճյուղերը հյուսվում են իրար:
Բելլա Մարտիրոսյան
13. Մեր նկար աշխարհը
Գծերը ծնվել են ծիածանից, անձրևից, անձրևանոցից, աչևի ճառագայթներից
և ամպից:
Վարդան Վարդանյան
Կոր գծերը ծնվել են սնկերից, ջրից, անձրևանոցից, լուսնից և տանիքներից:
Ռազմիկ Մարդանյան
Կոր գծերը ծնվել են արձրևանոցից, դեղին, ժպտացող բերանից, ջրի ալիքներից և
կապույտ ամպիկից:
Անժուր Մերի
14. Ծիածանի ծնունդը
Մի օր ոլոր –մոլոր գիծը շորորալով եկավ: Բոլոր գծերը
կարծեցին թե նա օձ է ու վախից թաքնվեցին : Մնաց
միայն ալիքը: Կոր գծիկը գլուխը կախ` ուրախացել
էր, իսկ կամարը` զարմացել: Հնակարծ ամպերը
գոռգոռացին ու անձրև սկսվեց: Բոլոր գծերը
թաքնցեվին, իսկ կոր գիծը մնաց դրսում: Նա երկինք
բարձրացավ ու երմնքում ծիածանը ծնվեց:
Սիլվի Թադևոսյան
15. Թվային պատմություններ
Մի անգամ արևը եկավ, թվերը վեր կացան և ասացին.
-Արև ջան, մենք ուզում ենք , որ դու օգնես մեզ:
-Ես չեմ կարող օգնել ձեզ, որովհետև ես բոլորիցդ ուժեղ եմ,- պատասխանեց
արևը:
Արևը իր նման կլոր մի թիվ ստեղծեց և անունը զերո դրեց: Մի չարաճճի
տղա քարով փխեց զերոյի քթին ու նրա քիթը կարմրեց: Հետո զերոն հոգնեց
ներքևում մնալուց ու բարձրացավ երկինք, ընկավ ամպերի մեջ ու անձրև
դարձավ:
Բագրատ Սարգսյան
16. 6-ը շատ էր ուզում մեծանալ ու տասնյակ դառնալ : Մի առավոտ նա վեր
կացավ, գլուխկոնծի տվեց ու 9 դարձավ: Երբ հայելու մեջ իրեն նայեց,
հասկացավ, որ մեկ միավոր է պակասում իրեն` տասնյակ դառնալու համար:
Նա անմիջապես որոշեց գնացք նստել ու գնալ տասնյակների տուն: Երբ տեղ
հասավ, տասնյակները նրան ներս հրավիրեցին ու ճաշ հյուրասիրեցին:
Գլուխկոնծի 6-ը դժվարանում էր օգտվել սպասքից, որովհետև այն շատ մեծ էր
ու անհարմար: Տասնյակները նրան իրենց ձեռքով կերակրեցին ու 6-ը իրեն
ավելի փոքրիկ զգաց: Նա հասկացավ, որ ամենահարմարը իր տունն էր: Նա
գլուխ տվեց տասնյակներին ու շուտ գնացքով տուն վերադարձավ:
Քեֆիլյան Անի
21. Իմ գդալի անունը Արև է: Իմ Արև- գդալը շատ է սիրում
բարձրանալ երկինք և լուսավորել աշխարհը, բայց նա չի
կարող այդ բանն անել:
Ալեքս Մանուկյան
Ես գդալիս կերպավորեցի և նա փոքրիկ երեխա դարձավ: Նա այնքան պուճուր
է, որ չի կարող խոսել ու պատմել իր մասին:
Շաբոյան Դավիթ
Բարև ձեզ, իմ անունը Բինտի է: Ոչինչ, որ նա մի քիչ հիմար է: Նա գդալ է: Ես
նրան կերպավորել եմ, որպես հիմար գդալ:
Երբ ես նրան հիմար եմ անվանում, նա ծիծաղում է: Երբ ասում եմ խելոք, նա
իրեն հիմարի պես է պահում:
Իմ հիմար գդալը սիրում է ուտել տապակած կարտոֆիլ և ջրալի ճաշեր:
Ալեքսանդր Մնացականյան
22. Ես թեյնիկ եմ: Եռացող, ջղային թեյնիկ: ճի՛շտ է, ես այդքան էլ նոր չեմ, բայց
այդքան հին չեմ, որ ինձ դեն նետեն: Ես հաճախ եմ բարկանում տիրոջս վրա ու
զայրույթից թափում եմ իմ մեջ լցրած թեյը: Հատկապես ձմռանը, շատ հաճելի է, երբ
տաք գազօջախի վրա ես նստում ու քիթդ վեր պահած նայում, թե բոլորն ինչպես են
սպասում քո մեջ եռացող ջրին: Նայում եմ, նայում ու ծիծաղից քլթքլթում եմ: Երբ ինձ
մի կողմ են հրում ու կլոր, հաստլիկ կաթսային են իմ տեղում նստացնում, նեղանում եմ
ու կնճիթս ոլորում: Դրա՜ն տեսեք, շատակեր հիմար: Կարծում է, թե ինքը բոլորիցս
կարևոր է:
Երբ լավ տրամադրություն եմ ունենում, կատակում եմ բաժակների հետ ու թեյ
լցնելիս` նրանց խուտուտ եմ տալիս: Այնպես է պատահում, որ նրանցից մեկը ծիծաղից
ուշաթախվում, կամ էլ պայթում է:
Մի խոսքով, այսպես ապրում եմ խոհանոցում, գազօջախի ձախ աչքի վրա: Ո՞ւմ
եմ խանգարում որ:
Քեֆիլյան Անի
23. Ես թիթիզ ափսե եմ: Ունեմ տարբեր գույնի ընկերներ և նրանց հետ ապրում
եմ խոհանոցի չորրորդ դարակում: Երբ մեկ տարին լրանում է, մեր
հագուստների գույնը խամրում է ու մեզ հյուրերի առաջ չեն ներկայացնում:
Մենք դարակում թաքնվում ենք ու պարահանդես կազմակերպում: Երբ
մեզնից մեկին տանում են, որ մեջն ուտելիք դնեն, ուրախանում ենք: Մի
անգամ իմ մեջ մի տաք, համեղ սպաս լցրին: Քիչ էր մնում շունչս կտրվեր:
Արագ դես ու դեն նայեցի ու մի կուշտ խմեցի սպասից: Հա´մ ես թեթևացա,
հա´մ փորս կշտացավ: Ուխա՜յ: Տանել չեմ կարողանում, երբ վրաս կրեմոտ
տորթ են շուռ տալիս: Սիրտս խառնում է: Բա որ կծու պղպեղ են քսում:
Թաքուն իջնում եմ սեղանից, գնում ու լվացվում եմ: Շատ եմ սիրում, երբ ինձ
մտցնում են օճառաջրի մեջ: Այդ ժամանակ ես բարձրանում եմ ջրի երեսին,
զնգզնգում եմ ու օճառի պղպջակների հետ խաղում:
Թադևոսյան Սիլվի
24. Ես ճաշի ափսեն եմ: Սիրում եմ տաք ճաշիկ ուտել, իսկ երբ յուղոտ
խորոված են դնում իմ մեջ` լոզերս գնում են, բայց չեմ կարողանում ուտել:
Ատամ չունեմ: Տարա՜ն, տարա՜ն, օխա՜յ, էլի տաք ճաշ են լցնելու…
Կներե՜ք, հետո կշարունակեմ: Հա՞:
Հա՜, որտեղ էի հասե՞լ: Տնաշենները: Վառվեցի, լավ է չճաքեցի:
Հարությունյան Էլեն
25. Աղբամանների բողոքը
Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից
բողոքում էր. Այ այսպես.
- Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնե
իմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: դա
պատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ:
Վարդան Վարդանյան
26. Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա
մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր
նա իր տիրոջն ասաց.
_Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես
ինչի՞ համար եմ:
Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՛,
ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ
բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե
չէ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի:
Մարդանյան Ռազմիկ
Բարև՜ ձեզ, ես իմաստուն աղբամանն եմ: Իմ
մեջ ընդամենը տարին ութ անգամ են աղբ լցնում:
Ես կանգնում եմ փողոցի անկյունում և ուշադիր
հետևում եմ անցորդներին: Պարզվում է, որ
աշխարհում փնթի մարդիկ մաքրասերներից
շատ են: Էլ չեմ խոսում երեխաների մասին:
Նրանք շատ թափթփված են, ինչպես Բելլան` ով
իմ անունից գրում է այս պատմությւնը: Բա՞:
Մարտիրոսյան Բելլա
29. Կոնֆետի անձրև
Այսօր մեր դասարանի առաստաղին մի
հսկա, կապույտ փուչիկի ամպ էր կախվել:
Մենք պայթեցրինք ամպիկը և գլխներիս
կոնֆետի անձրև թափվեց:
30. Շուռ տված հեքիաթներ
Էլեն Հարությունյան
Մի օր փղի ոտը փուշ մտավ: Փիղը գնաց փայտի մոտ ու փռշտաց:
Փայտը թռավ թեփի մոտ, թեփը` փեթակի մոտ, փեթակը` փայտփորի
մոտ: Փայտփորն էլ թռավ հասավ փղին ու նորից փետուրով
խուտուտ տվեց նրևա քիթը: Փղիկը այս անգամ այնպես փռշտաց, որ
տրաքեց:
31. Մլավան մկնիկը
Օրերից մի օր , մկնիկը կերավ կատվի ճաշը և սկսեց մլավել: Շուտով
հավաքվեցին նրա ընկերները: Երբ մկնիկը կամեցավ խոսել նրանց հետ, կատվի
պես մլավեց: Բոլոր մկնիկները լեղաճաք եղան ու փախան նրա մոտից:
33. Ինչ կլիներ … եթե
Եթե Ձմեռ պապը գարեջուր խմեր
Խաղալիքները մեծահասակներին կբաժաներ:
Եթե արևը արևային ակնոց դներ
Օրը կմթներ ու նրա փոխարեն լուսինը դուրս կգար:
Եթե ծիածանը ծիծաղից պայթեր
Աշխարհը ծիածանագույն կդառնար ու գունավոր անձրև կգար:
34. Հեքիաթի աղավաղում
Դասարանական պատմություն
Անբան Հուռին
Լինում է չի լինում, մի անհամ նապաստակ է լինում: Էս նապաստակի
մի ականջը կարճ է լինում, մյուսը` իսկի չի լինում: Էդ չեղած ականջը
խուլ է լինում, մյուս ականջն էլ ոտքի տակ է ընկնում: Ընկնում
է, ընկնում ու կորում է: Անականջ նապաստակը հանդիպում է մի
ականջավոր սոսնձի: Սոսինձն իր ականջները տալիս է նապաստակին:
Նապաստակն էլ իր ոտքն է տալիս սոսնձին: Սոսինձը ոտքն առնում ու
փախչում է: Նապաստակն էլ ոտքի փոխարեն ականջներն է մարզում:
Ականջներով քայլում է քայլում, չղջիկների տուն է գնում: Գնում
է, գնում, նրանց հետ գլխիվայր քուն է մտնում: Դու մի ասի, էս
չղջիկները նրան հավանելիս չեն լինում ու անունը դնում են անբան
Հուռի: Էս Հուռի նապաստակը ամբողջ օրը ականջն է ծամում ու
պարապ-սարապ վիզը կախ` վեր է ընկնում, մնում: Էնքան է մնում, որ
չջիկների զահլեն գնում է: Չղջիկները թռչում գնում են, զահլեն մնում է :
35. Ոչ մի բանից փնթփնթոցն ու ոչ մի բանից շնիկը
Լինում է չի լինում, մի ոչ մի բանից փնթփնթոց է լինում: Մի օր էս
փնթփնթոցը փնթփնթալով ման է գալիս ու հանդիպում է ոչ մի բանից
շնիկին:
-Ա՛յ շուն, դու չես վախենո՞ւմ մարդկանցից,- փնթփնթալով հարցնում է
նա:
-Ո՛չ, չե՛մ վախենում: Այս քաղաքում մարդիկ ոչ մի բանից են: Համ էլ ես
սիրում եմ միայն ոսկորներ կրծել: Ճի՛շտ է, դրանք հոտ չունեն, բայց շատ
համեղ են:
Ոչ մի բանից փնթփնթոցը հորանջելով լսեց այս պատմությունը և
իսկույն քնեց: Նա երազում տեսավ մի ոչ մի բանից քաղաք, որտեղ
ապրում էր ոչ մի բանից փնթփնթոցը, հանդիպում էր ոչ մի բանից
շնիկին, որը պատմում էր ոչ մի բանից պատմություն` ոչ մի բանից
ոսկորի մասին:
Արտյոմ Վառլամով
36. Շոկոլադե մարդուկը
Աշխարհում մի շոկոլադե մարդուկ էր ապրում: Նա խելոք երեխաների բարձի տակ համեղ
կոնֆետներ էր դնում, իսկ չարաճճի ու անշնորհք երեխաների բարձի տակ` դառը
կոնֆետներ: Երբ դառը կոնֆետները հայտնվում էին նրանց բարձի տակ, չարաճճի
երեխաները վատ երազներ էին տեսնում կամ անհանգիստ էին քնում: Շոկոլադե մարդուկն
ապրում էր շոկոլադե քաղաքում: Այնտեղ անձրևը կրեմից էր, գետինը` շոկոլադե
սալիկներից, իսկ ծառերը` վաֆլե թխվածքաբլիթներից: Մի օր շոկոլադե մարդուկը որոշեց
խելոք երեխաների բարձի տակ շոկոլադե քաղաքի երազը դնել: Նա այդպես էլ արեց: Ամեն
գիշեր, երբ խելոք երեխաները քնում էին, նրանք հայտնվում էին շոկոլադե քաղաքում ու
համտեսում աշխարհի բոլոր համեղ կոնֆետները, թխվածքներն ու պաղպաղակները:
Ամենակարևորը` նրանք շրջում էին շոկոլադե քաղաքում և խաղում շոկոլադե մարդուկների
հետ:
Նաջարյան Դավիթ
37. Շոկոլադե Մկնիկը
Մի մարդ կար, որը շատ էր սիրում շոկոլադ ուտել: Նա այնքան էր
շոկոլադ կերել, որ դարձել էր Շոկոլադե մարդուկ: Նրան ոչ մի տեղ չէին
ընդունում աշխատանքի, որովհետև ինչի դիպչում էր, շոկոլադոտում էր:
Բակում մի բկլիկ փիսիկ կար: Օրերից մի օր փիսիկը եկավ ու լիզեց
Շոկոլադե մարդուկին: Դա նրան այնքան դուր եկավ, որ նա կերավ
շոկոլադե մարդուկին: Երբ կերավ, դարձավ շոկոլադե փիսիկ:
Լիլիթ Ղահրամանյան
38. Թթվելուց փախչող բանջարեղենները
Մի անգամ վարունգն ու գազարը միասին խաղալիս` մի ապակե
տարրա գտան ու մտան մեջը: Մարդիկ վերցրին ապակե
տարրան , տարան տուն, աղաջուր լցրին նրանց վրա ու պահեցին
նկուղում: Երբ բոլորը քնած էին, կաղամբը թաքուն մտավ
աղաջրի մեջ, որպեսզի խաղա իր ընկերների հետ: Նրանք մի քիչ
խաղացին , հետո կաղամբը ուժ հավաքեց ու այնպես հարվածեց
կափարիչին, որ այն թռավ մի կողմ, ու բոլորը միասին փախան:
Սահակյան Էրիկ
40. Ծույլիկ- մույլիկ պատմություններ
Ծույլ արևը
Լինում է, չի լինում, մի արև է լինում: Այս արևը շա՜տ-շա՜տ ծույլ է լինում:
Այնքան ծույլ, որ չի ուզում իր հերթն ընդունել: Ամբողջ օրը գլորվում, քնում
է: Մի օր հանկարծ չծույլ անձրև է գալիս ու արևին թրջում: Թրջում է ու նրա
ծուլությունը լվանում, տանում: Այդ օրվանից արևն էլ ծուլություն չի անում:
Նա ամենից շուտ է արթնանում ու բոլորին արթնացնում:
Ալեքս Մանուկյան
41. Ալարկոտ հավիկը
Մի օր հավիկը ալարում էր ձու ածել: Նա ձու չէր
ածում ու ճուտիկներ չէր ունենում: Հետո որոշեց
չալարել ու ձվեր ածեց: Ձվերից աշխատասեր
ճուտիկներ դուրս եկան ու նա հասակացավ, որ
եթե ալարի, մենակ կմնա ու ճուտիկներ չի
ունենա:
Անահիտ Վարսանյան
Ծույլ գնդակը
Մի օր գնդակն ուզում էր գլորվել, բայց ալարում
էր: Մեկ էլ շորորալով մի կատու մոտեցավ նրան
ու ասաց.
-Գլորվի´ր, թե չէ` ե´ս քեզ կգլորեմ:
Բաբայան Ասքանազ
42. Ես ծույլ, դու` ծույլ բա մեր հախից ո՞վ կգա
Մի օր ծույլ մկնիկը գնաց կատվի մոտ ու ասաց.
-Կատո´ւ, կե´ր ինձ, որ էս ծուլությունից ազատվեմ: (Հարություն)
- Ախր ես ալարում եմ բերանս բաց անեմ: Ես էլ եմ քո նման ծույլ: Եթե
շատ ես ուզում որ քեզ ուտեմ, արի բերանս մի կերպ բաց անեմ, մտիր
մեջը ու գլորվիր, որ կուլ գնաս: Թե չէ` սովից մեռա: Ամբողջ օրը
ուզում եմ մի մուկ բռնել, բայց ալարում եմ, ալարում եմ, ալարում:
(Յուրա)
- Ո՜ւֆ, հավես չունեմ, ալարում եմ գլորվեմ: (Հարություն)
Երկու ծույլեր այսպես զրուցում էին, մեկ էլ հայտնվեց մի աշխույժ
կատու ու ասաց. (Դոնա)
-Մկնիկին ի´նձ տուր, թե չէ, քե´զ կուտեմ: (Մարիա)
Ծույլ կատուն հորանջելով ասաց. (Հարություն)
-Ալարո´ւմ եմ, արի´, ի´նքդ վերցրու: (Յուրա)
Աշխույժ կատուն լսեց թե չէ`վրա հասավ, կերավ ծույլ մկնիկին ու
դարձավ շշմած կատու: (Գրիշա և Մարիա)
-Երկու ծույլ կատուներ իրար հետ ընկերացան ու մռփեցին: (Յուրա)