2. Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևանի գլխավոր պատկերասրահը,
գտնվում է Երևանի Հանրապետության Հրապարակում։ Հիմնադրվել
է 1921 թվականին։ Հավաքածուի ֆոնդերում ներկայում պահպանվում են շուրջ
25,000 կտավներ, ներկայացնելով հիմնականում հայկական և եվրոպական
գեղանկարչությունը։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի
աշխարահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Օգյուստ
Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Մարկ Շագալը, հայ
նկարիչներից Հովհաննես Այվազովսկին,Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս
Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը և այլն։
4. Խոշորագույն պատկերասրահներից մեկն է ԱՊՀ տարածքում, իսկ հայկական
գեղանկարչության հավաքածուով՝ խոշորագույնն աշխարհում։ Անդամակցում
է Կերպարվեստի թանգարանների համաշխարային ընկերակցությանը։
Ամեն տարի պատկերասրահի դահլիճում կայանում է «Ազգային
պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը ։
2008 թվականին պատկերասրահն ունեցել է 65 հազար այցելու:
Դիլիջան և Հրազդան քաղաքներում են գտնվում ազգային պատկերասրահի
մասնաճյուղերը։
6. Պատմություն
Պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին Խորհրդային Հայաստանի
կառավարության որոշումով՝ որպես Հայաստանի պետական թանգարանի
արվեստի բաժին։ Թանգարանի գեղարվեստական բաժնի կազմավորումը լուրջ
բարդույթների հետ էր կապված, քանի որ այդ տարիներին Երևանում չկային ո՛չ
պետական, ո՛չ էլ մասնավոր հավաքածուներ, որոնք կարող էին դառնալ նրա
հիմքը։ Ցուցանմուշների առաջին խումբը կազմեցին հայ նկարիչների մի քանի
տասնյակ աշխատանքներ, որ գնվեցին կառավարության կողմից նույն տարի
օգոստոսին Երևանում կազմակերպված կերպարվեստի ցուցահանդեսից։
7. Պատմություն
Բաժնի կայացման գործում վճռորոշ էին Հայաստանի Մշակույթի տան (նախկին
Լազարյան ճեմարան, Մոսկվա) հարուստ հավաքածուի փոխանցումը և հայ
արվեստագետների նվիրատվությունները վերջինիս։ Արդեն 1925 թվականին
արվեստի բաժնի 6 սրահներում ցուցադրված էին հայ, ռուս և եվրոպացի
վարպետների 400 ստեղծագործություններ։1935 թվականին բավականաչափ
ընդլայնված բաժինը դարձավ ինքնուրույն կերպարվեստի
թանգարան, 1947 թվականից այն վերանվանվել է Հայաստանի պետական
պատկերասրահ, իսկ 1991 թվականից կրում է Հայաստանի ազգային
պատկերասրահ անվանումը։
9. Պատմություն
Պատկերասրահի հավաքածուն, որը ստեղծվել է շատ ու շատ մարդկանց
ջանքերի, անձնուրաց ծառայության, մեր հայրենակիցների նվիրվածության,
օտարազգի բարեկամների ջերմ վերաբերմունքի արդյունքում, ներկայումս
ընդգրկում է շուրջ 26.000 թանգարանային առարկա, որի մի մասը
ներկայացվում է մշտական ցուցադրության 56 սրահներում, ինչպես նաև
ժամանակավոր ցուցահանդեսների տեսքով։
11. Պատմություն
Պատկերասրահը սկզբում եղել է պետական թանգարանի գեղարվեստական բաժին։ 1921 թվականին
Պատկերասրահի կազմակերպումը հանձնվում է Դոնի Ռոստովից ժամանած Մարտիրոս Սարյանին։
Հավաքածուի հիմքն են կազմում հայ նկարիչների առաջին երևանյան ցուցահանդեսի գործերը։ Այնուհետև
Մոսկվայից ստացվում է Լազարյան Ճեմարանում պահվող նկարների խոշոր հավաքածուն։ 1925 թվականին
Լենինգրադից հրավիրվում է արվեստաբան Ռուբեն Դրամբյանը։ Նրա՝ ավելի քան քառորդդարյա
գործունեության օրոք ձևավորվում է Պատկերասրահի դեմքը։ 1935 թվականին գեղարվեստական բաժինը
վերածվում է կերպարվեստի թանգարանի, 1947 թվականին այն կոչվում է Հայաստանի պետական
պատկերասրահ, իսկ 1991 թվականին վերանվանվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահ։
Պատկերասրահի հավաքածուն պարբերաբար համալրվել է գնումների միջոցով։ 1930-ական թվականներին,
պեղումներից գտնված ուրարտական արվեստի գործերի փոխարեն պատկերասրահը մի շարք արժեքավոր
գործեր է ստանում Էրմիտաժից։ Հավաքածուի համալրման գործում մեծ դեր են խաղացել
նվիրատվությունները։