Սոցիալական լրատվամիջոցները հասարակական կազմակերպությունների համար
1. Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար Արթուր Պապյան www.ditord.com ditord@ditord.com www.facebook.com/ditord @ditord
2. Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար. էհ, հետո՞ Սոցիալական լրատվամիջոցները. մի քանի հարց Վերջին շրջանում հաճախ է խոսվում սոցիալական լրատվամիջոցների մասին, իսկ ձեր հասարակական կազմակերպությունը նույնիսկ չգիտի, թե դա ինչ է։ Ուզում եք ինչ-որ բանից սկսե՞լ... Փորձենք հասկանալ, թե դա «ինչո՞վ են ուտում», եւ ինչպես կարելի է օգուտ քաղել ձեզ համար դեռեւս անծանոթ եւ օտարոտի այդ երեւույթից։ Ձեզ մոտ կարող են առաջանալ հետեւյալ հարցերը. 1. Ի՞նչ է սոցիալական լրատվամիջոցը 2. Ովքե՞ր են օգտվում սոցիալական լրատվամիջոցներից 3. Ի՞նչ խնդիրներ կարելի է լուծել 4. Ի՞նչ «սոցիալական ցանցային գործիքներից» օգտվել։ 5. Ո՞վ կզբաղվի դրանով 6. Ինչպե՞ս կառավարել քննարկումները 6. Ինչպե՞ս չափել ազդեցությունը։
3. Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար Ի՞նչ է «սոցիալական լրատվամիջոցը» եւ ի՞նչ կապ ունի ՀԿ-ն դրա հետ Ավանդաբար ընդունված մոդելի համաձայն ՀԿ-ները, ելնելով իրենց կազմակերպության առաքելությունից, գնահատում են հնարավոր դոնորների, հիմնադրամների, բարերարների պատրաստակամու-թյունը կոնկրետ խնդրի վերաբ երյալ գումար տրամադրելու առումով եւ ներկայացնելով ծրագիր, խնդիր, առաջարկ՝ փորձում են դա իրագործելու համար գումար ստանալ։ Այսօր այդ մոդելը դեռ գործում է, սակայն մոտենում է «անկեղծության» պահը։ Առավել պարզունակ մոտեցման դեպքում «Սոցիալական մեդիա» հասկացությամբ բնորոշում ենք այն նոր մեթոդները եւ, հիմնականում, առցանց գործիքները, որոնց օգնությամբ մարդիկ որոնում եւ գտնում են տեղեկատվություն, լուրեր եւ մեդիա արտադրանք։ Սոցիալական մեդիա կարող են հանդիսանալբլոգերը, սոցիալական ցանցերը (Facebook, Odnoklassniki, Livejournal), video փոխանցման կայքերը (YouTube), պոդկասերը, էջանշման կայքերը (de.licio.us)։ Ձեր դոնորները, բարերարները, ձեր անդամները եւ նույնիսկ ձեր աշխատակազմի անդամները արդեն օգտվում են այդ գործիքներից, եւ ակնկալում են, որ դուք նույնպես, որպես կազմակերպություն, դա կանեք։ Ամենահաճելին այն է, որ «սոցիալական մեդիաները» հիմնականում անվճար ծառայություններ են։
8. Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար Ի՞նչ գործիքներից օգտվել Ամեն ինչ կախված է այն բանից, թե ի՞նչ խնդիրներ եք ցանկանում լուծել։ Եթե, օրինակ, ուզում եք պարզապես հասանելի դառնալ ձեր թիրախ խմբի եւ համախոհների համար, կարող եք ստեղծել Facebook-ի եւ LinkedIn-ի խումբ, բացել բլոգ կամ Twitter –ի օգնությամբ պարբերաբար տեղեկատվություն տարածել ձեր մասին։ What’s in your social media toolkit? Եթե ուզում եք իմանալ ուրիշներն ի՞նչ են խոսում ձեզ հետաքրքրող խնդրի վերաբերյալ, կարող եք որոնում կատարել blogs.yandex.ru, technorati.com կամ feedster.com կայքերով՝ պարզել ի՞նչ են խոսում բլոգերները։ Շատ օգտակար կարող է լինել Twitter-ը՝ օգտագործեք search.twitter.com կայքը՝ որոնում կատարելու համար։ Փորձարկեք տարբեր գործիքներ եւ պարզեք, թե ո՞րն է ձեզ համար ամենահարմարը։ Որոշում կայացնելուց հետո հետեւողական եղեք։ Լքված բլոգից ու Facebookխմբից վատ բան չկա։ Հանգանակություններ կազմակերպելու եւ գումար հավաքագրելու համար փորձեք օգտվել Facebook Causes , ChipIn, Fundable, Squidooկամ Firstgiving. Սակայն միշտ հիշեք՝ նախ՝ «friendraising», ապա՝ «fundraising»։