1. 198 ավագ դպրոց
Գործնական աշխատանք
Առարկա՝կենսաբանություն
Թեմա՝Սողացող ուրց
Կատարող ՝ Խաչատրյան Թամարա
2. Սողացող ուրց
Հայկական տարանունները -
դաշտուրց, թյում, խոռ, խուռ, ղռի դաղձ, վայրի
ծոթրին, մեշԴեղաբույսի նկարագրությունը:
Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների
ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնի
վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացող
ցողունով կիսաթուփ է: Ունի ձվաձև տերևներ:
Ծաղկաբույլերը հիմնականում գտնվում են ճյուղերի
ծայրերին: Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկ
պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր
ամիսներին: Ամբողջ բույսն ունի
սուր, հաճելի, բուրավետ հոտ: Հանդիպում է մեր
հանրապետության լեռնային և նախալեռնային
շրջաններում` քարքարոտ, արևաշատ
լանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանային
և ալպյան մարգագետիններում, սոճու և գիհու
անտառներում, խամահողերում, դաշտերում և
այլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ:
Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով:
Պտղակալում է կանոնավոր, վատ է տանում ցուրտը:
Մեր հանրապետությունում, վայրի վիճակում աճում են
նաև Մարշալի և Կոչի ուրցերը, որոնք իրենց
պիտանելիությամբ մոտ են սողացող տեսակին:
«Թիմուս» բառը ոմանք հունարենից թարգմանում են
ուժ, արիություն, ելնելով բույսի խթանող
հատկություններից, ոմանք էլ` զոհաբերություն, ելնելով
այն բանից, որ հին հույների մոտ զոհարանում
աստվածուհի Աֆրոդիտեի պատվին միշտ այրում էին
ուրց: Իսկ ընդհանրապես, մեր հեթանոս նախնիները
ուրցով խունկ են ծխել աստվածների պատվին:
«Սերպիլլում» հունարեն նշանակում է սողացող:
3. Քիմիական բաղադրությունը
Ամբողջ բույսը պարունակում է 0,5-1% եթերայուղ, որի բաղադրիչ
մասը կազմում են
թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, տերպինեոլը, բորնեոլը, ց
ինգիբերենը, ինչպես նաև դաբաղանյութեր, դառը
նյութեր, խեժ, ֆլավոնոիդներ, սապոնիններ, պիգմենտ, սպիտակուց
ային
նյութեր, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, խինաթթու, կոֆեինաթթու, քի
միական տարրերից` կալիում, կալցիում, մագնեզիում և այլն:
4. Բուժական նշանակությունը:
Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը
դանակով կամ մանգաղով` առանց արմատը հանելու, կտրում են բույսի
ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա` տանիքում կամ
քամահարվող սենյակում: Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում
կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում:
Այն կազմում է նախահումքի 25%-ը և պիտանի է օգտագործման շուրջ 3
տարի: Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին
պատմություն` որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց:
Հին եգիպտացիներն այլ միջոցների հետ խառնված ուրցն օգտագործել են
դիակներ զմռսելու համար: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը
քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը`
բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով` բերանի խոռոչի
բորբոքումների և անգինայի ժամանակ:
5. Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ)
դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի և
այլ նյութերի հետ խառնված, բացում է
օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ
փքահան է, հալում են ուռուցքները, օգնում է
դեղնուկին, զորություն տալիս
ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ու
փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ
ուտելուց` օգնում
ատամնացավին, ասթմային, ուժեղացնում
տեսողությունը, մաքրում շնչուղիները
խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում
խուխը, դադարեցնում
արյունախխումը, լավացնում
մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ
որդերը: Խառնված յուղի կամ գինու հետ, ուրցը
բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում
մեղրաջրով մաքրում է ստամոքսը և
լյարդը, վերացնում աղեխիթերը: Բույսը
կործանարար է ազդում լվերի և ոջիլների
վրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս է
բերում մեռած պտուղն արգանդից, գցում
միզուղիների քարը: Խառնված վարդի յուղի և
քացախի հետ` քսելու ձևով, կտրում է
գլխացավը, սպեղանու ձևով օգնում է մեղվի
խայթածին, սերմերը բացում են
դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը:
6. Բժշկապետը դեղաբույսն
առաջարկել է նաև որպես
հակաբեղմնավորիչ միջոց:
Համաձայն իր
մեջբերումների, Հիպոկրատն ուրցն
օգտագործել է ակամա
միզարձակության, Ըռուֆոսն`
ատամնացավի, իսկ Էհանան`
տղամարդու սեռական թուլության
ժամանակ: Ըստ Մարտիրոս
Սեբաստիացու, ուրցը
պայծառացնում է
միտքը, ուժեղացնում
զգայունությունը, կտրում
հազը, իսկ ըստ Կ. Գաբիկյանի, այն
օգնում է ականջի ցավին և
մարսողությանը, լերդացավին, մեղ
րաջրով օգտագործելուց` բուժում
քոսը, մաշկի քորը և դեղնությունը:
Հայկական ժողովրդական
բժշկության մեջ դեղաբույսի
սպիրտային թորվածքը կիրառվել է
սրտային և լյարդային
հիվանդությունների
ժամանակ, նշում է, որ այն
հակաբորբոքիչ է, վերացնում է
բերանի վատ հոտը և
փորկապությունը:
7. Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն
օգտագործվում է նևրալգիաների, ստամոքսաաղիքային տրակտի
սպազմի, վատ քնի, կապույտ հազի, արոմատիկ լոգանքի ձևով`
ռևմատիզմի և նյութափոխանակության
խանգարումների, կոմպրեսների ձևով` աչքի հիվանդությունների և
վերքերի, փոշին քթով շնչելու ձևով` ուշաթափության ժամանակ և
այլն: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի թուրմը
նշանակում են թույլ մարսողության, փորի բքնածության և
երիկամային ախտահարումների ժամանակ: Ուրցն այստեղ
համարում են «արյունը մաքրող», միզամուղ և ստամոքսը կազդուրող
միջոց: Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են
աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում: Ուրցի թեյը`
մեղրով, տալիս են երիզորդակրության, իսկ բուսափոշին, քթով
ներշնչելու ձևով` հարբուխի ժամանակ:
8. Բուլղարիայում դեղաբույսը նշանակում են բրոնխիալ
ասթմայի, վատ
ախորժակի, աղեփքանքի, դիսպեպսիաների, խոցային
հիվանդության, լոգանքի ձևով` ռևմատիզմի, նյարդային և
մաշկային հիվանդությունների, ողողման ձևով` անգինայի
ժամանակ և այլն: Գերմանիայում այն նշանակում են հազի և
վերքերի բուժման համար, Ֆրանսիայում` որպես
հակասպաստիկ, հակաճիճվային, վերքամոքիչ, հյուսվածքներ
ի էպիթելիզացիան վերականգնող միջոց, հատկապես ուժեղ
թթուներից առաջացած այրվածքների դեպքում: Նշվում է
նաև, որ թուրմը կանխում է երեխաների փորկապության
առաջացումը: Ավստրիայում ուրցը կիրառում են
գաստրիտների, աղեփքանքի և ճիճվակրության
ժամանակ, ինչպես նաև որպես հակացնցումնային և
ախտահանող միջոց: Այստեղ գտնում են, որ դեղաբույսի
երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է
առաջ բերել վահանագեղձի հիպոֆունկցիա: Հայաստանում
դեղաբույսը համարվում է որպես
մանրէասպան, հակաբորբոքիչ, հանգստացնող և ախորժակը
լավացնող միջոց: Այն լայնորեն կիրառվում է լյարդի և
երիկամների հիվանդությունների, նևրալգիաների, հոդային
ախտահարումների, բրոնխիալ ասթմայի ժամանակ:
9. Արևմատաեվրոպական մի շարք երկրներում դեղաբույսն
օգտագործում են գաստրիտների, համառ
հազի, դաշտանային ցիկլի
խանգարումների, գլխացավերի, գլխի մաշկի
թեփոտության, մազաթափության, ռադիկուլիտի, հոդաց
ավերի, անդամալուծության, էկզեմայի ժամանակ:
Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ ուրցը`
խոտաբարձի ձևով դնելով գլխի տակ, քնելով վրան`
առողջարար է և երկարացնում է կյանքը:
10. Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ և աշխարհի շատ ու շատ երկրներում: Գիտական
բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ և ցավը հանգստացնող
միջոց և օգտագործվում է բրոխիտների, վերին շնչուղիների
կատառի, ռադիկուլիտների, միոզիտների և նևրիտների ժամանակ: Այն մտնում է
պերտուսին պատրաստուկի բաղադրության մեջ, որը որպես խուխամուղ և հազը
փափկացնող միջոց, օգտագործվում է բրոնխիտների և վերին շնչուղիների
բորբոքումների, իսկ երեխաների մոտ` նաև կապույտ հազի ժամանակ: Ուրցից
ստացվող թիմոլը ուժեղ հականեխիչ միջոց է: Այն նշանակվում է ողողման ձևով`
բերանի խոռոչի և բկանցքի ախտահարումների ժամանակ: Դեղամիջոցը` ներքին
ընդունման ձևով, կիրառվում է երիզորդային և մազագլուխ ճիճվակրության, թոքերի
ակտինամիկոզի, աղեփքանքի, լուծերի, խմորման և նեխական բնույթի էնտերիտների
ժամանակ: Ստոմատոլոգիական պրակտիկայում թիմոլը համարվում է որպես դենտինը
ցավազրկող միջոց և մտնում է այս նպատակով կիրառվող Գարտմանի հեղուկի
բաղադրության մեջ: Մաշկային հիվանդությունների պրակտիկայում թիմոլը
կիրառվում է սնկային ախտահարումների, էկզեմայի, մարմաջի և բազմաթիվ այլ
քորվող դերմատիտների ժամանակ: Ուրցից ստացվող եթերայուղը համարվում է որպես
հանգստացնող, խթանող և հակասպաստիկ միջոց:
11. Մեր կողմից, դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է քրոնիկական
թերսեկրետոր գաստրիտների և քրոնիկական էնտերիտների ժամանակ:
Դեղաբույսը` 1 ամիս տևողությամբ կանոնավոր
ընդունելիս, բավականաչափ խթանում է ստամոքսահյութի ժամային
լարվածությունը, աղաթթվի դեբիտ-ժամը և հյութի պրոտեոլիտիկ
ակտիվությունը: Զգալի չափով նվազել է հյութի ph-ը, պակասել լորձի
քանակը, արյան մեջ բարձրացել կարբոանհիդրազայի ակտիվությունը և
լեզվի համային ռեցեպցիան` համային տարբեր գործոնների նկատմամբ:
Նեխական կամ խմորման երևույթներով ընթացող քրոնիկական
էնտերիտների ժամանակ մենք դրական արդյունք ստացել ենք ոչ միայն
ուրցի ջրաթուրմի կիրառումից, այլև թիմոլի ներքին ձևով ընդունումից:
Բուժման շնորհիվ կարգավորվել է հիվանդների աղիների
գոծունեությունը, հատկապես լուծը, վերացել փորի շրջանի
ցավերը, բքնածությունը, լավացել համազգացումը և ընդհանրապես
հիվանդների ընդհանուր վիճակը:
12. Կիրառման եղանակները:
Դեղաբույսից ջրաթուրմ պատրաստելու համար 5 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման
ջրում, ապա ըմպում 1 օրում` 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման
ջրում, փակ ամանի մեջ, ապա հովացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական ճաշի գդալ` օրը 3
անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 1 լ ջրում եփել մինչև եռալը, հովացնել ու քամել, ապա ընդունել 1/2
բաժակ, օրը 4 անգամ` նևրիտների և ռադիկուլիտների ժամանակ: Կամ` 15 գ հումքը 20 րոպե թրմել 1
բաժակ եռման ջրում, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Կամ` 10-15 գ հումքը 30 րոպե
թրմել 1 լ եռման ջրում, հովացնել ու քամել, ապա օգտագործել թրջոցների ձևով` աչքի հիվանդությունների
ժամանակ: Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եռացնում են 20
րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ: Լոգանքի համար 100 գ
հումքը 30 րոպե թրմում են 2 լ եռման ջրում, հետո` ըստ պահանջի, ավելացնում լոգանքաջրին կամ
օգտագործում կոկորդի ողողումների համար, կամ` 50 գ հումքը 1 ժամ թրմում են 1 դույլ եռման ջրում և
օգտագործում լոգանքի ձևով` ռևմատիզմի, ռադիկուլիտի, նևրիտների, գեղձախտի, էկզեմայի և
սալջարդների ժամանակ: Ոգոթուրմ պատրաստելու համար հումքը խառնում են 70° սպիրտի հետ` 1:5-ի
հարաբերությամբ:
13. Սուր և քրոնիկական
տրախեաբրոնխիտների ժամանակ
վերցնում են 5-ական գրամ
տատրակի տերև, խռնդատի
ծաղիկ, անիսոնի սերմ, 10-ական
գրամ խիփերթի և ինքնացան
կակաչի ծաղիկներ, տուղտարմատ
և ուրց, 25 գ մատուտակի արմատ:
Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 2
ժամ թրմում են 1 բաժակ սառը
ջրում, հետո եռացնում մի քանի
րոպե, քամում ու ըմպում 1 օրում`
3-4 անգամ:
14. Բրոնխիալ ասթմայի, կապույտ
հազի, բրոնխիտների և
բրոնխէկտազիաների ժամանակ
վերցնում են հավասարաչափ` ուրց
և տուղտարմատ: Այս խառնուրդից
4 թեյի գդալ 2 ժամ թրմում են 1
բաժակ սառը ջրում, հետո
եռացնում մի քանի
րոպե, հովացնում ու ըմպում 1
օրում` 3 անգամ: Նույն նպատակով
և նույն եղանակով ընդունում են
իրար հավասարաչափ խառնված
հետևյալ հավաքածուն` բաղկացած
ուրցից, տատրակից, եռագույն
մանուշակից, Հեղինեի կղմուխի
արմատից և անիսոնի սերմերից:
Գաստրոկարդիալ սինդրոմի
ժամանակ վերցնում են 30-ական
գրամ ուրց, մեղրածուծ և
ոսկեհազարուկ: Այս խառնուրդից 1
ճաշի գդալ 30 րոպե թրմելով 1
բաժակ եռման ջրում, ըմպում են
կումերով` օրական 2 բաժակ:
15. Արոմատիկ № 2 թեյի բաղադրության մեջ մտնում են 1-ական
մաս ուրց, անանուխի, սև հաղարջի և տատրակի տերևներ, 3-
ական մաս մոշի և գետնամորու տերևներ, իսկ արոմատիկ №
3 թեյի մեջ` 0,5 մաս ուրց, գետնաստղի ընձյուղներ, 1 մաս սև
հաղարջի տերև, 3-ական մաս մոշի և ազնվամորու տերևներ:
Այս երկու թեյերն էլ, որ օգտագործվում են օրգանիզմի
ընդհանուր ուժերը տոնուսավորելու
նպատակով, օգտագործվում են միանման: Այսպես, 1 ճաշի
գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 10-15
րոպե, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ:
16. Այլ օգտակար
հատկանիշները:
Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով
ճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի
թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն: Ուրցը հիանալի
մեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար: Եթերայուղը օգտագործվում
է հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության մեջ, ինչպես նաև
պարֆյումերիայում: Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղող
հատկություն: Չոր խոտի մեջ, մասնակի խառնուրդի ձևով, ուրցը
բարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա: Բույսը
դեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, ծաղկագորգեր և
ալպինարիաներ պատրաստելու համար: