4. Անտարբերության կոր․ հատկություններ
• Բոլոր անտարբերության կորերն ունեն բացասական
թեքվածություն
• Անտարբերության կորերը երբեք չեն հատվում
• Ամեն մի սպառողական զամբյուղ ընկած է միայն և միայն մի
անտարբերության կորի վրա
• Անտարբերության կորերը չեն կարող լինել «հաստ»
5. Անտարբերության կորերը երբեք չեն հատվում
Ենթադրենք հատվում են։ Այդ դեպքում
ունենք, ասենք, 3 կետ՝ X առաջին
անտարբերության կորի վրա, Y երկրորդ
անտարբերության կորի վրա և Z այդ
կորերի հատման կետում։ Ստացանք, որ
X~Y, Y~Z հետևաբար, ըստ
տրանզիտիվության աքսիոմի, X~Y։
Սակայն քանի որ X և Y գտնվում են
տարբեր անտարբերության կորերի վրա,
ապա նրանք չեն կարող անտարբեր լինել
միմյանց նկատմամբ։
Հետևաբար, ենթադրությունը սխալ
էր։
6. Անտարբերության կոր
Ինչպես երևում է նկարում B կետն
ավելի աջ է գտնվում A կետից,
հետևաբար նրա օգտակարությունն
ավելի մեծ է, քան A–ինը։ Այսինքն,
նրանք չեն կարող գտնվել միևնույն
անտարբերության կորի վրա։
7. Օգտակարության ֆունկցիա /1 ապրանք/
• Ֆունկցիա, որը չափում է սպառողի բավարարվածության
մակարդակը, որը ստանում է ապրանքների և
ծառայությունների որոշակի զամբյուղի սպառումից։
• Օրդինալ մոտեցում – որոշում է սպառողի ընտրությունը ըստ
զամբյուղի կարգերի, առանց հաշվի առնելու քանակային
ինֆորմացիան։
• Կարդինալ մոտեցում – հաշվի է առնում քանակային
ինֆորմացիան և սպառողի ստացած օգտակարությունը
չափում է յուտիլներով։
8. Սահմանային օգտակարություն
Սահմանային տերմինը միկրոտնտեսագիտության մեջ օգտագործվում է
բացահայտելու, թե ինչպես է ազդում անկախ փոփոխականի մեկ միավորի
ավելացումը կախյալ փոփոխականի վրա։
Սահմանային օգտակարությունը ցույց է տալիս՝ ինչքան է փոխվում
ընդհանուր օգտակարությունը սպառումը 1 միավորով ավելացնելու
դեպքում։
11. Փոխարինման սահմանային նորմ (MRS)
Փոխարինման սահմանային
նորմը ցույց է տալիս, թե 1 միավոր
X1 ապրանքը քանի միավոր X2–ով
պետք է փոխարինենք՝ թողնելով
օգտակարության մակարդակը
նույնը։ Այլ կերպ ասած,
փոխարինման սահմանային
նորմը ցույց է տալիս
անտարբերության կորի
թեքվածության աստիճանը։
15. Բյուջեի սահմանափակման գիծ
• Բյուջեի սահմանափակում – զամբյուղների հավաքածու, որ
սպառողը կարող է ձեռք բերել իր ունեցած սահմանափակ
եկամտով։
• Բյուջեի գիծ – զամբյուղների հավաքածու, որ սպառողը կարող
է ձեռք բերել՝ ծախսելով իր ողջ եկամուտը։