2. Իմ մասին
• Ես Սմբատ Պետրոսյանն եմ: Կրթահամալիրում աշխատում
եմ շուրջ 5 տարի՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
Առարկայի դասավանդումից զատ շատ եմ սիրում զբաղվել այլ
աշխատանքներով՝ որոնք կգեղեցկացնեն ու կբարեկարգեն
դպրոցը: Հատկապես սիրում եմ փոքր կահույքներ
պատրաստել: Սկսել եմ սիրել այդ գործը դեռ Վարպետ
Պետոյի հետ ճամփորդություններից: Ես այն երջանիկ մարդն
եմ, ով բախտ է ունեցել Վարպետ Պետոյի հետ մեկօրյա
ճամփորդություններ ունենալ դեպի Արատեսի դպրական
կենտրոն, «Ժայռ» ճամբար և այլն: Այն ժամանակ դեռ նա
ասում էր, որ քո մոտ լավ է ստացվում, հմուտ ձեռք ու սուր
աչք ունես:
3. • Այդպես նա ինձ հաճախակի տալիս էր փոքր
առաջադրանքներ, որ ինքս կատարեմ: Հետո արդեն սկսեցի
ինքնուրույն փոքր աշխատանքներ կատարել՝ պատրաստեցի
ծաղիկների դարակներ, հագուստի կախիչներ: Ամանորին
տոնածառի «ճարտարապետ» ու շինարար եմ դառնում:
Հոսանքի հարցում էլ կարողանում է փոքր օգնություն
ցուցաբերել՝ վնասված վարթակներ, ինտերնետ կապի
մալուխներ և այլն: Երբ դպրոցում աթոռ կամ սեղան է
վնասվում, բոլորը գիտեն, որ պետք է դիմեն ինձ և ես արագ
կնորոգեմ և չեմ թողնի, որ այն հայտնվի նկուղում:
9. Ամփոփում
• Այսպես բազմաթիվ են օրինակները: Օրինակներ կարող են
բերել նաև դպրոցի դասավանդողները, որովհետև ինքս չեմ
կարող հիշել այդ ամենը: Շնորհակալ եմ վստահության և
ուշադրության համար: