Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Ես- Նատալի Թամազյա.pptx
1. ԵՍ
Բարև, իմ անունը Նատալի է:
Ես վեց տարեկան եմ:
Մազերս շագանակագույն են:
Աչքերս շագանակագույն են:
Ամենից շատ սիրում եմ ընտանիքիս:
Ես չեմ սիրում շատ քաղցր :
Ես ուզում եմ վարսահարդար դառնալ:
Իմ սիրած խաղը պահմտոցին է:
Ես տխուր եմ, երբ ինձ վրա բարկանում են:
Ես ուրախ եմ, որ եմ գնում լողի:
3. Հարցուփորձ արա քո անվան մասին լրացրու:
Որ երկրից է եկել: Իմ անունը լատինական ծագում ունի
Ինչ է նշանակում: Նշանակում է տիրոջ ծնունդ:
Ում պատվին է դրված: Ոչ ոքի պատվին դրված չէ, մայրիկս և հայրիկս են շատ սիրել այս անունը:
4. Զգայարաններ
Դու՛րս եկեք զբոսանքի և գրանցե՛ք.
Տեսա, լսեցի, հոտ առա, շոշափեցի, համտեսեցի:
Ես զգում եմ արևի ջերմությունը և քամին:
Ես տեսնում եմ՝ ինչպես է քամին ծառի տերևները շարժում:
Մենք դրսում ենք, իսկ ես առնում եմ խոտի հոտը:
Ես լսում եմ ավտոմեքենաների ձայնը:
Ես շոշափում եմ տերևները:
Ես սիրում եմ հայրիկիս պատրաստած ձկան համը:
6. Ընտանիք
Իմ ընտանիքը բաղկացած է հինգ անդամից:
Հայրիկս, մայրիկս, տատիկս, քույրիկս և ես:
Ես օգնում եմ մայրիկիս և հայրիկս:Ես օգնում եմ տունը հավաքել և խնամում եմ քույրիկիս:
Մենք բոլորով ուրախանում ենք երբ միասին ժամանակ ենք անց կացնում:
Մենք տխրում ենք երբ մեր ընկերներին չենք տեսնում:
8. Նոր տարի
Նոր տարին ինձ համար շատ հրաշալի տոն է:
Ես սիրում եմ այդ տոնը որովհետև հավաքվում ենք ողջ ընտանիքով և այցելում ենք բարեկամներին:
Ամենից շատ սպասում եմ նվերներին:
9. Ընկեր
Սա իմ ընկեր Արևիկն է: Ես սիրում եմ խաղալ նրա հետ: Նա գեղեցիկ է, ունի
շագանակագույն մազեր և աչքեր:
10. Թուխ մանուկ
ՈՒրբաթ օրը մենք գնացինք ճամփորդության:
Թուխ մանուկը եկեղեցի է սարի վրա: Այնտեղ հասնել շատ բարդ էր բայց
ընկերների հետ միշտ ուրախ է: Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը: