Anúncio
Anúncio

Mais conteúdo relacionado

Anúncio

Harutyun

  1. Իմ առաջին գիրքը Քոչարյան Հարություն
  2. Կար-չկար մի ծակ կատու կար: Էս ծակ կատուն ապրում էր մի ծակ տանը: Մի անգամ աշնանը այս կատվի ծակ տան մեջ անձրև եկավ և նա գնաց Կատվաշենի քաղաքապետարան բողոքելու: Բայց քաղաքապետարանը չնորոգեց կատվի տունը և ասաց. - Դու ես ծակել տունը, դու էլ նորոգիր: Չխաղայիր գնդակով, որպեսզի գնդակը չդիպչեր առաստաղին և չծակեր քո տունը: Կատուն տխուր վերադարձավ իր ծակ տունը և քանի-որ արդեն գիշեր էր՝ պառկեց քնելու: Բայց քաղաքապետարանը խղճաց կատվին և նորոգեց նրա ծակ տունը:Առավոտյան կատուն արթնացավ և տեսավ, որ իր տունը ծակ չէ ու հասկացավ, որ քաղաքապետարանի աշխատակիցներն են նորոգել և որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ, որ օգնում են կարիքավորներին:
  3. Գդալը հյուր էր գնացել թավայի տուն: Թավան էլ փնթփնթում էր` իր հեռախոսն էր կորցրել: Նրանք շատ փնտրեցին, բայց չգտան: -Երևի ինչ-որ մեկը գողացել է քո հեռախոսը. –ասաց գդալը: -Ինչպես կարող էին գողանալ, եթե հեռախոսս գրպանիս մեջ էր.- ասաց թավան: -Արի մտածենք, թե ի՞նչ կարող է եղած լինել.- ասաց գդալը: -Մի րոպե, ինչ-որ ծխի հոտ չե՞ս զգում.-ասաց թավան: -Թավա՜ ներքև նայիր, կրակը վառում է քո հեռախոսը: Նրանք հանգցրին կրակը, բայց չկարողացան փրկել հեռախոսը, որովհետև այն արդեն մոխրակույտի էր վերածվել:
  4. Համակարգիչը զանգեց համակարգչին. –Մկնիկս կորել է, կարող է տեսել ես… Համակարգիչը պատասխանեց. -Ոչ չեմ տեսել, բայց ես երկու մկնիկ ունեմ, կարող եմ մեկը քեզ տալ, երբ քոնը գտնես՝ կվերադարձնես: Առաջին համակարգիչը զանգեց մկանը, որպեսզի իմանա իր համակարգչային մկնիկի տեղը: -Սիրելի մկնիկ կարո՞ղ է իմանաս, թե որտեղ է իմ համակարգչային մկնիկը,- հարցրեց համակարգիչը: Իսկ մկնիկը պատասխանեց: -Այո, նա իմ տանն է: Մենք միասին ֆուտբոլ էինք խաղում:Կանչե՞մ գա: -Այո կանչիր,-ասաց համակարգիչը: Մկնիկը գնաց համակարգչի մոտ և խոսք տվեց, որ էլ չի կրկնվի, իսկ համակարգիչը ներեց նրան:
  5. Մի չաչանակ մութ կար: Այնքան չաչանակեց, որ երկնքից պոկվեց ու ընկավ պապիս գրպանը:Պապիս գրպանը սևացավ և նա որոշեց լվանալ իր գրպանը:Բայց դա չոգնեց:Ես մի քանի բան առաջարկեցի, բայց նա չհամաձայնվեց:Հետո պապիկս ասաց, որ մութը վախենում է լույսից և հասկացավ, թե ինչ պիտի անի:Նա լամպը դրեց իր գրպանի մեջ և մութը կորավ, իսկ պապիկս շատ ուրախացավ:
Anúncio