O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Մխիթարյաններ և Սեբաստացիներ

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
Մխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացի
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 7 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Semelhante a Մխիթարյաններ և Սեբաստացիներ (20)

Anúncio

Mais de ManeMkrtchyan10 (20)

Մխիթարյաններ և Սեբաստացիներ

  1. 1. Մխիթարյաննե ր և Սեբաստացինե ր Մանե Մկրտչյան 9-4 դասարան
  2. 2. Մխիթար Սեբաստացիի Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա , որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
  3. 3. Մխիթարյան միաբանություն Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո:
  4. 4. Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» , Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» , Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի», Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն սրբոց...» , Հարություն Ավգերյանի «Բառարան անգղիերեն և հայերեն» ( ու «Բառարան հայերեն և անգղիական» ,Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» , Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» և «Պատմություն օսմանյան պետության» , Հովսեփ Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն...» , Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» , «Շիրակ», «Սիսուան» , «Այրարատ» , «Սիսական» , Ղևոնդ Հովնանյանի «Պատմություն քաղաքակրթության...» , Գարեգին Զարբհանալյանի «Պատմություն հայերեն դպրությանց» , Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» , Սերովբե Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» և այլ աշխատություններ, «Մատենագիրք նախնյաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկական» մատենաշարերը:
  5. 5. Մխիթար Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի» Հայ հին մատենագրության՝ իր ժամանակին հայտնի ձեռագիր ու տպագիր հուշարձանների լիակատար բառագանձն ամփոփող, իր դարաշրջանի համար գիտական աﬔնաբարձր մակարդակով կազմվաձ բառարանն է դա, որ անա140 տարի շարունակ եղել է հայագիաությամբ զբաղվողների ուղեցույցն ու ուսուցիչը՝ գրաբար լեզվի իմացության, հայոց լեզվի բառագիտական հետազոտությունների և, առհասարակ, հայագիտական ուսուﬓասիրությունների մարզում։ «Հայկազյան բառարանի» կազմությունը հիսուն տարիների ընթացքում բառարանի երեք հեղինակները՝ Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրﬔլյանը , Մկրտիչ Ավգերյանը։Բաղկացած Էր 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ) ։
  6. 6. Մշխթար Սեբաստացի Դպրոց Այս լինքերով կարող եք մանրամասն իմանալ Մխիթար Սեբաստացի դպրոցի մասին։https://ashotbleyan.mskh.am/archives/3329, https://nunemovsisyanblog.wordpress.com/2017/11/12/%D5%B4%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1% D6%80-%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB- %D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80- %D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA/
  7. 7. Աղբյուրներ՝https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1334 https://www.academia.edu/4353333/%D4%B5%D5%90%D4%BF%D5%88%D5%92 _%D4%B2%D4%B1%D5%8C_%D5%80%D4%B1%D5%85%D4%BF%D4%B1%D4% B6%D5%85%D4%B1%D5%86_%D4%B2%D4%B1%D5%8C%D4%B1%D5%90%D4 %B1%D5%86%D4%BB_%D5%84%D4%B1%D5%8D%D4%BB%D5%86_CONCERNI NG_THE_OLD_ARMENIAN_DICTIONARY_OF_MEKHITAR_OF_SEBASTE_%D0%9E https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6% 80_%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5 %AB http://www.magaghat.am/2015/04/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A3 %D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 - %D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B 6-%D5%A2%D5%A1%D5%BC%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/ https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1374

×