2. Անտառային ռեսուրսների տնտեսական արժեքի որոշման մոտեցումներ Անտառներն ունեն էական դերակատարություն թթվածնի գլոբալ շրջանառության հարցում, իսկ շատ դեպքերում հենց անտառն է «որոշում» մթնոլորտի բաղադրությունը: Անտառը ասսիմիլացնում է բնապահպանական վնասակար արտանետումները, պահպանում է մաքուր բնությունը, առաջին հերթին օդային ավազանի առումով, ինչպես նաև նվազեցնում է աղմուկային աղտոտումները: Անտառներն ապահովում են միկրոկլիմայական էֆֆեկտներ, իսկ երկրագնդի մասշտաբով՝ ձևավորում գլոբալ կլիման:
3. Անտառային ռեսուրսների տնտեսական արժեքի որոշման մոտեցումներ Անտառներն ունեն մեծ ազդեցություն ջրափոխանակման գործընթացներում և ջրային էկոհամակարգերի իրավիճակի վրա: Անտառները կանխում են հողի էրոզիան, սողանքները, պահպանում են լանդշաֆտները և հողի բերքատվությունը: Անտառները հանդիսանում են կենսագործունեության միջավայր բույսերի և կենդանիների մեծ մասի համար, այսինքն հանդիսանում են երկրագնդի կենսաբազմազանության պահպանության բնական և պարտադիր պայման:
4. Անտառային ռեսուրսների տնտեսական արժեքի որոշման մոտեցումներ Անտառներն ունեն ռեկրեացիոն և էսթետիկ ֆունկցիաներ: Անտառները որոշակիորեն ապահովում են տվյալ երկրի էկոլոգո-էկոնոմիկական անվտանգությունը: Անտառները լայնորեն օգտագործվում են տնտեսվարական նպատակներով՝ հանդիսանալով տնտեսության մի շարք ճյուղերի համար հումք:
5. Անտառային ռեսուրսների տնտեսական արժեքի որոշման մոտեցումներ տրոպիկական անտառում միջին ծառը իր կյանքի 50 տարվա ընթացքում ապահովում է 200 հազար ԱՄՆ դոլլարի չափով էկոլոգիական եկամուտ Եթե այն վաճառվի որպես փայտանյութ, այն կբերի 600 դոլլար: անտառների ֆունկցիաները տնտեսական արժեքի տեսանկյունից զրոյական են
6. Որքա՞ն արժե կամ կարող է արժենալ անտառային էկոհամակարգերը էկոլոգիական դրսևորումներում դեգրադացիայի ներկա իրավիճակի փոփոխման մեխանիզմներից մեկը կարող է լինել օգտագործման ոլորտում պետական կարգավորումը առավել կարևոր է անտառների բոլոր ֆունկցիաների ներառումը տնտեսական գնահատականների տնտեսվարական շրջանառության մեջ
7. Անտառային ռեսուրսների տնտեսական արժեքի որոշման մոտեցումներ առավել օգտագործվող և ճանաչված մեթոդ է հանդիսանում ընդհանուր տնտեսական արժեքի գնահատումը Այս արժեքը ինտեգրում է 4 բաղադրիչներ՝ օգտագործման ուղղակի և անուղղակի արժեքները, ինչպես նաև այլընտրանքային և պահպանման արժեքները
8. Օգտագործման ուղղակի արժեք փայտանյութի և անտառանյութի արդյունահանում, անտառների օգտագործում, որպես վառելանյութ, ոչ փայտանյութային պրոդուկտների պատրաստում, կենսաբազմազանության օգտագործում և տուրիզմ շուկայում հեշտությամբ է տնտեսապես չափվում
11. Հետաձգված այլընտրանքի և պահպանության արժեքներ Հետաձգված այլընտրանքի արժեքը գոյություն ունի այն պարագայում, երբ ինչ-որ մեկը պատրաստ է վճարել ռեսուրսի համար ապագայում, որը կոնսերվացված է այսօր: Պահպանության արժեքը արտացոլում է ռեսուրսի գոյության համար վճարելու ցանկությունը, առանց արտադրական օգտագործման մեջ ռեսուրսըներ գրավելու /անտառի ինքնուրույն արժեքավորությունը հիմա կամ ապագա սերունդների համար/:
12. Հետաձգված այլընտրանքի և պահպանության արժեքներ քանակական որոշումը բավականին դժվար է իրագործվում է «վճարման պատրաստակամության» կոնցեպցիայի միջոցով մեխանիզմների շարքում են «պարտքեր բնության դիմաց»-ը, տնտեսական օգնությունը, անտառների պահպանության դոտացիաները, ինչպես նաև տարաբնույթ գնային մեխանիզմները
15. Անտառների պահպանություն գոյություն ունի մեկ ունիվերսալ օրենք՝ անտառների պահպանության տնտեսական արժեքը պետք է առավել լինի անտառների օգտագործման տնտեսական արժեքից կարևոր է հաշվի առնել բոլոր նյութական և ոչ նյութական շահույթները, որոնք կապված չեն գյուղական տնտեսություններում անտառմշակման գործընթացում փայտանյութի ավանդական օգտագործման ձևերի հետ
16. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐ 90-ականների սկզբին անտառների ընդհանուր մակերեսը կազմում էր 3500 միլիոն հա անտառծածկույթի մաքուր կորուստը կազմել է շուրջ 100 միլիոն հա Տրոպիկական անտառների մակերեսը ամեն տարի նվազում է 1 տոկոսով Անտառծածկույթի ծավալների մոտ կեսը օգտագործվում է որպես վառելանյութ
17. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐ Փայտից է կախված շուրջ 2 միլիարդ մարդու կենսագործունեությունը, որից 1,3 միլիարդը սպառում է փայտանյութը ավելի արագ քան այդ ռեսուրսները հասցնում են վերականգնվել 2010թ-ին ողջ երկրագնդում կարձանագրվի սղոցանյութերի դիֆիցիտ երկու անգամ կաճի թղթի սպառումը Անտառաթղթային արտադրանքների դիֆիցիտը կհասնի 100 միլիոն մ3
18. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐ ՀՀ անտառածածկ տարածքները կազմում եմ 334, 1 հազար հա,-երկրի 11,2 տոկոսը անտառների բնափայտի ընդհանուր պաշարը կազմում է 41.740 հազ. Մ3 ՀՀ բնակչության 1 շնչին ընկնում է 0, 1 հա անտառածածկ տարածք
19. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ Դասախոսության ողջ տեքստը՝ http://akarmazyan.com Տես նաև՝ Անտառային օրենսգիրք Անտառի ազգային ծրագիր - PDF ֆորմատով