SlideShare uma empresa Scribd logo
1 de 20
Baixar para ler offline
1
гµÇóÃ
ýáñ ÐÛáõÙ»ÝÇÃÇ
²ñÙ»ÝdzÛÇ ³ñÓ³∙³ÝùÁ
г۳ëï³ÝáõÙ
µÝ³Ï³ñ³Ý³ÛÇÝ
³Õù³ïáõÃÛ³Ý ËݹñÇÝ
2016 ֆÇݳÝë³Ï³Ý ï³ñí³
Íñ³∙ñ»ñÇ Ýϳñ³∙Çñ
2
Տեղեկություններ երկրի մասին
Մայրաքաղաքը՝ Երևան
Բնակչությունը՝ 2,983,990
Աղքատության ցուցանիշը՝ 32 տոկոս
Գործազրկությունը՝ 17.6 տոկոս
Կյանքի միջին տևողությունը՝ 74.8 տարի
Գիտե՞ք արդյոք...
Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որն ընդունել է քրիստոնեությունը`
որպես պետական կրոն:
Ըստ Աստվածաշնչի՝ բնիկ հայերը Հայկի հետնորդներն են: Հայկը Նոյի թոռան
թոռն է, ում տապանը ջրհեղեղից հետո հանգրվանեց Արարատ լեռան վրա:
3
Հարգելի ընթերցող,
Որպես Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա
հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ես օրհնված եմ, որ
ունեմ հնարավորություն օգնելու Հայաստանում ցածր
եկամուտ ունեցող ընտանիքներին բարելավելու իրենց
բնակարանային պայմանները: Հայաստանը պետք է
դառնա մի երկիր, որտեղ յուրաքանչյուրը կունենա
ապրելու պատշաճ կացարան: Չնայած ահագնացող
աղետներին և համայնքների փոփոխվող կարիքներին՝
Հաբիթաթը միավորում է մարդկանց կառուցելու տներ,
համայնքներ և հույս:
2015 ֆինանսական տարում՝ հուլիսի 1, 2014 - հունիսի
30, 2015, մեր գործընկեր ընտանիքների, միջազգային և
տեղական կամավորների, գործընկեր ֆինանսական
կազմակերպությունների միասնական ջանքերի շնորհիվ
մենք օգնել ենք 853 ցածր եկամուտ ունեցող
ընտանիքների՝ բարելավելու իրենց բնակարանային
պայմանները և ավելի քան 1,600 անհատների
տրամադրել ենք բնակարանային ոլորտի աջակից
ծառայություններ:
2016 ֆինանսական տարվա ծրագրերի միջոցով մենք
պարտավորվում ենք աջակցել ավելի քան 1,500 հայ
ընտանիքի: Ընտանիքներին և համայնքներին ուղղված
ծրագրերի հաջող իրականացումը պահանջում է
հսկայական ջանքեր և, իհարկե, հմուտ ղեկավարում,
աշխատասիրություն և մանրակրկիտ պլանավորում:
Դնելով նոր թիրախներ և աղոթելով Հայաստանում մեր
հնարավորությունների համար` ես ակնկալում եմ
տեսնել արդեն բարելավված տներ, ուժեղացված
համայնքներ և վերականգնված հույս:
Լուիզա Վարդանյան
Գործադիր տնօրեն
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա
4
2001-2015 ֆինանսական տարիների ընթացքում աջակցություն
ստացած ընտանիքների թվային պատկերը
Սպասարկված ընտանիքների քանակը
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»
հիմնադրամի մասին
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (ՀՖՀ Արմենիա) հիմնա-
դրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրա-
սենյակն է Հայաստանում, որի նպատակն է վերացնել բնակարա-
նային աղքատությունը և բարելավել ցածր եկամուտ ունեցող ըն-
տանիքների բնակարանային պայմանները: ՀՖՀ Արմենիան իրա-
կանացնում է ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերա-
կառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի
ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու
էներգաարդյունավետության բարձրացմանը` համագործակցելով
ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև իրազեկ-
ման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայ-
մաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է
2000 թ-ից և մինչ 2015 թ-ի հուլիս աջակցել է 4,323 ընտանիքի:
Լրացուցիչ տեղեկությունների, կամավոր աշխատանքի կամ
աջակցության համար այցելեք կայքէջ:www.habitat.am
5
Բնակարանային միկրոֆինանսավորում
ՀՖՀ Արմենիան անբավարար բնակարանային պայմանների խնդիրը լուծում է բնակարանային
միկրոֆինանսավորման ծրագրերի իրականացման միջոցով՝ համագործակցելով ունիվերսալ
վարկային կազմակերպությունների հետ: Այս ծրագրերի նպատակն է օժանդակել ցածր եկա-
մուտ ունեցող ընտանիքներին վերանորոգելու և վերակառուցելու իրենց կացարանները, բարե-
լավելու էներգաարդյունավետությունը, ջրամատակարարման և սանիտարական պայմանները
և օգտագործելու վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Ծրագրերը նպատակ ունեն նաև
կյանքի վերակոչել պատերազմից տուժած քաղաքային և գյուղական համայնքները:
Բնակարանային միկրոֆինանսավորման ծրագրերի շրջանակներում ՀՖՀ Արմենիան 2000 թ-
ից մինչև 2015 թ-ի հունիսի վերջ սպասարկել է 3,790 ընտանիքների:
Ծրագրի անվանումը` «Բնակարանային միկրոֆինանսավորում՝ ուղղված ցածր
եկամուտ ունեցող ընտանիքներին»
 Ծրագրի տևողությունը՝ հունիս, 2011թ. – դեկտեմբեր, 2017թ.
 Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $94,500
 Ներդրված վարկային ռեսուրսները՝ շուրջ $2.4մլն, որից $0.7 մլն՝ Dutch International
Guarantees for Housing-ի (DIGH) վարկային միջոցներ և $1.7 մլն ` «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի
համաֆինանսավորում
 Սպասարկված գործընկեր ընտանիքների թիվը (հուլիսի 1, 2011թ. - հունիսի 30,
2015թ.)՝ 2382
 Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2016 ՖՏ-ում՝ 700
 Մեկ ընտանիքի սպասարկման միջին գումարը՝ $3,650
 Ծրագրի գործընկերները՝ «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ, DIGH
6
Ծրագրի նկարագիրը
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայ-
րերում ապրող ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին՝ բարելավելու իրենց բնակա-
րանային պայմանները` այդպիսով բարձրացնելով իրենց սոցիալ-տնտեսական բարեկեցությու-
նը: Ցածր եկամուտ ունեցող ընտանիքները հաճախ դժվարանում են վարկ ստանալ բանկերից
ոչ բավարար եկամուտներ ունենալու և համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու
պատճառով: Համագործակցելով միկրոֆինանսական հաստատությունների հետ՝ ՀՖՀ Արմե-
նիան հասանելի է դարձնում ֆինանսական ռեսուրսները ցածր եկամուտ ունեցող ընտանիքների
համար: Այս ծրագրի շրջանակներում ՀՖՀ Արմենիան տրամադրում է նաև տեխնիկական
աջակցություն՝ կազմակերպելով դասընթացներ ծրագրին մասնակից ընտանիքների, ինչպես
նաև գործընկեր ֆինանսական հաստատության վարկային մասնագետների համար, մշակելով
և բաժանելով տեղեկատվական բուկլետներ: Սույն ծրագրի շրջանակներում կամավորները մաս-
նակցում են շինարարական աշխատանքներին:
Թիրախային խմբի կացարաններում առկա հիմնական խնդիրներն են կացարանների թերի
ջերմամեկուսացումը, բնական գազի, ջրի և կոյուղատար համակարգերի տեխնիկական վատ
վիճակը, ոչ հիգիենիկ սանիտարական հանգույցները և խոհանոցները: Պատուհանների
ջերմամեկուսացումն առաջնային խնդիր է բոլոր մարզերում: Շատ ընտանիքներ չունեն խմելու
ջրի մատակարարման համակարգեր: Բնական գազով ջեռուցման համակարգերի բացակայու-
թյան պատճառով մի շարք մարզերում ցածր եկամուտ ունեցող ընտանիքները ստիպված են
կացարանի տաքացման համար փայտ օգտագործել, որն իր հերթին բացասական ազդեցու-
թյուն է ունենում շրջակա միջավայրի վրա:
7
Ծրագրի անվանումը` «Արևային էներգիայի օգտագործումը ցածր եկամուտ
ունեցող ընտանիքների կողմից»
 Ծրագրի տևողությունը՝ հուլիս, 2014թ. – հունիս, 2018թ.
 Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $21,500
 Ներդրված վարկային ռեսուրսները՝ ընդհանուր $200,000, որից $100,000-ը` ՀՖՀ
Արմենիայի ֆինանսավորում և $100,000-ը ` «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի համաֆինանսավորում
 Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2016 ՖՏ-ում՝ 90
 Մեկ ընտանիքի սպասարկման միջին գումարը՝ $1,250
 Ծրագրի գործընկերը՝ «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ, արևային ջրատաքացուցիչներ տեղադրող
ընկերություններ
Ծրագրի նկարագիրը
Արևային էներգիայի օգտագործումը կենցաղում արդյունավետ լուծում է ցածր եկամուտ ունեցող
ընտանիքների համար: Հաշվի առնելով Հայաստանի արևային մեծ ներուժը՝ արևային ջրատա-
քացուցիչ համակարգերի կիրառումը կարող է զգալիորեն մեղմացնել էներգակիրների աճող
գների ազդեցությունը բնակչության բարեկեցության վրա: Բնական գազի գինը 2006-2015թթ.
ընկած ժամանակահատվածում աճել է 240%-ով` բացասաբար ազդելով ցածր եկամուտ ունեցող
բնակչության ջեռուցման պայմանների վրա: Այս ծրագրի իրականացման միջոցով ՀՖՀ Ար-
մենիան նպատակ ունի խթանել արևային էներգիայի կիրառումը ցածր եկամուտ ունեցող ըն-
տանիքների կողմից` միաժամանակ հնարավոր դարձնելով մատչելի տաք ջրի մատակարա-
րումը ողջ տարվա ընթացքում: Կազմակերպությունը տրամադրում է նաև տեխնիկական աջակ-
ցություն բնակչության իրազեկությունը՝ արևային տեխնոլոգիաների օգուտների վերաբերյալ
բարձրացնելու նպատակով` կազմակերպելով դասընթացներ ծրագրի մասնակից ընտա-
նիքների, ինչպես նաև գործընկեր ֆինանսական հաստատության վարկային մասնագետների
համար, մշակելով և բաժանելով տեղեկատվական բուկլետներ:
8
Ծրագրի անվանումը` «Հույս կանանց կողմից ղեկավարվող ընտանիքներին»
 Ծրագրի տևողությունը՝ հուլիս, 2012թ. - հուլիս, 2016 թ.
 Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $52,500
 Ներդրված վարկային ռեսուրսներ՝ ընդհանուր $250,000 ՀՖՀ Արմենիայի կողմից
 Սպասարկված գործընկեր ընտանիքների թիվը՝ (հուլիս, 2012թ. – հունիս, 2015թ.)՝ 326
 Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2016 ՖՏ-ում՝ 30
 Մեկ ընտանիքի սպասարկման միջին գումարը՝ $3,035
 Ծրագրի գործընկեր՝ «Նոր Հորիզոն» ՈւՎԿ ՍՊԸ
Ծրագրի նկարագիրը
Սույն ծրագիրը հասանելի է դարձնում ֆինանսական ռեսուրսները ցածր եկամուտ ունեցող, բնա-
կարանային անբավարար պայմաններում ապրող, սակայն տնտեսապես ակտիվ և կանանց
կողմից ղեկավարվող ընտանիքների համար: Ցածր եկամուտ ունեցող կանայք հաճախ բախ-
վում են անօթևան մնալու խնդրին և ոչ բավարար միջոցների պատճառով ստիպված են լինում
ապրել բնակարանային սուղ և անապահով պայմաններում:
Հայաստանում հիմնականում կանայք առավել քիչ են վաստակում, քան տղամարդիկ, որը խոչ-
ընդոտ է ցածր եկամուտ ունեցող կանանց համար ֆինանսական հաստատությունների կողմից
վարկավորվելու գործում: Սույն ծրագիրը հնարավորություն է ընձեռում կանանց կողմից ղեկա-
վարվող ընտանիքներին ստանալ ֆինանսավորում, ինչպես նաև ֆինանսական միջոցների կա-
ռավարման ուսուցում և շինարարական տեխնիկական աջակցություն: Վերջիններս նպաստում
են ընտանիքների և նրանց համայնքների ֆինանսական կայունությանը՝ միաժամանակ օգնե-
լով նրանց զարգացնել ֆինանսական գիտելիքները:
9
Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և
էներգաարդյունավետության բարձրացում
Համատիրությունների կարողությունների զարգացում
Հայաստանում բնակարանային ֆոնդի մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում և չունի պատ-
շաճ պահպանման և կառավարման համակարգեր: Բազմաբնակարան շենքերի սպասարկ-
մանն ուղղված միջոցները, որոնք ձևավորվում են սեփականատերերի պարտադիր վճարներից,
բավարար չեն շենքերի վերանորոգման ծախսերը հոգալու համար:
Միևնույն ժամանակ շենքերում իրականացված չէ պատշաճ ջերմամեկուսացում, քանի որ կա-
ռուցապատման և ջեռուցման նախկինում կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունա-
վետության չափանիշների վրա: Էներգիայի անարդյունավետ օգտագործումն ավելի է խստաց-
նում էլեկտրաէներգիայի գնաճի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսու-
թյունների վրա:
Սույն խնդիրը լուծելու համար ՀՖՀ Արմենիան իրականացնում է ծրագրեր՝ ուղղված բազմա-
բնակարան շենքերում ընդհանուր տարածքների վերանորոգմանը և էներգաարդյունավետու-
թյան բարձրացմանը: Այս ծրագրերի շրջանակներում ՀՖՀ Արմենիան համագործակցում է քա-
ղաքապետարանների հետ, որոնք տրամադրում են մինչև 40% սուբսիդավորում, և ֆինանսա-
կան հաստատությունների հետ, որոնք տրամադրում են վարկավորում:
10
Ծրագրի անվանումը` «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների
վերանորոգում»
 Ծրագրի տևողությունը՝ 2011թ. - անժամկետ
 Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $23,600
 Ներդրված վարկային ռեսուրսներ՝ $20,100՝ ՀՖՀ Արմենիայի ֆոնդից
 Սպասարկված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը (2011թ. - հունիսի 30, 2015թ.)՝
284 ընտանիք, 6 շենք
 Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2016 ՖՏ-ում՝ 120 ընտանիք, 3
շենք
 Մեկ շենքին տրամադրվող վարկի միջին գումարը՝ $6,700
 Ծրագրի գործընկերները՝ քաղաքապետարաններ, «Ինեկոբանկ» ՓԲԸ
Ծրագրի նկարագիրը
Հայաստանում բնակչության գրեթե կեսը բնակվում է բազմաբնակարան շենքերում (շուրջ 19,000
շենք և 435,350 բնակարան): Երկրում բնակարանային ֆոնդի մի ստվար հատված անմխիթար վի-
ճակում է և շարունակում է վատթարանալ: Շենքերի սեփականատերերից հավաքագրվող պարտա-
դիր վճարները բավարար չեն շենքերի վերանորոգման և պահպանման ծախսերը հոգալու համար:
Ծրագիրը մեկնարկել է 2011թ. և ուղղված է բազմաբնակարան շենքերում ընդհանուր տարածքների
վերանորոգմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը: Ծրագրի հիմնական նպատակն է
զարգացնել համատիրությունների կարողությունները և վերջիններիս համար հասանելի դարձնել
ֆինանսական միջոցները՝ համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ:
2016 ֆինանսական տարում ՀՖՀ Արմենիան կօժանդակի առնվազն 120 ընտանիքների՝ վերանո-
րոգելու համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգ-
տագործման տարածքները (տանիք, խողովակներ, պատուհաններ, դռներ, վերելակներ և այլն):
Վերանորոգված տարածքները հետագայում կպահպանվեն համատիրությունների կողմից:
11
Ծրագրի անվանումը` «Բազմաբնակարան շենքերի
էներգաարդյունավետության բարձրացում ` ուղղված ցածր
եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ)
 Ծրագրի տևողությունը՝ հունիս, 2013թ. – ապրիլ, 2017թ.
 Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $90,500
 Ներդրված վարկային ռեսուրսները՝ $200,000` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ֆոնդից
 Սպասարկված ընտանիքների և շենքերի թիվը (հունիս, 2013թ. - հունիսի 30, 2015թ.)՝ 276
ընտանիք, 5 շենք
 Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2016 ՖՏ-ում ՝ 360 ընտանիք, 10
շենք
 Մեկ շենքին տրամադրվող վարկի միջին գումարը՝ $4,600
 Ծրագրի նվիրատուն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ), ՀՖՀ Ար-
մենիայի համաֆինանսավորում
 Ծրագրի գործընկերները՝ Երևանի քաղաքապետարան, համատիրություններ, «Ինեկոբանկ» ՓԲԸ
Ծրագրի նկարագիրը
Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության
բարձրացման ներդրումների միջավայրը, մշակել և փորձարկել վերարտադրվող ֆինանսական
մոդելներ, ինչպես նաև բարձրացնել համատիրությունների ինստիտուցիոնալ կարողությունները:
Ծրագիրն ուղղված է Հայաստանի բազմաբնակարան շենքերում բնակվող ցածր եկամուտ ունեցող
ընտանիքների կեցության պայմանների բարելավմանը:
2016 ֆինանսական տարում ավելի քան 10 շենքերի էներգաարդյունավետությունը բարելավելու
նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝ շքամուտքերի պատու-
հանների և մուտքի դռների փոխարինում և վերանորոգում, լուսավորության համակարգի արդիա-
կանացում և նկուղների ջերմամեկուսացում: Նախատեսվում է նաև ծրագրում ներառված շենքե-
րում իրականացնել էներգաաուդիտ: Տարվա ընթացքում կատարված աշխատանքները կամփոփ-
վեն երկու կլոր սեղան-քննարկումներով՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
12
Ծրագրի անվանումը` «Վերականգնվող էներգիայի և էներգիայի
արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ
քաղաքներում» (ՎԱԷՀՔ)
 Ծրագրի տևողությունը՝ դեկտեմբեր, 2014թ. - դեկտեմբեր, 2018թ.
 Ծրագրի բյուջեն 2014-2018` շուրջ €1,700,000, որից €1,350,000 ֆինանսավորվում է Եվրա-
միության կողմից, իսկ €350,000 համաֆինանսավորվում է Վայքի և Սպիտակի քաղաքապե-
տարանների կողմից
 Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ՝ €290,000
 Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2016 ՖՏ-ում ՝ 221 ընտանիք, 11
շենք
 Մեկ շենքի համար նախատեսված աշխատանքների միջին գումարը՝ €29,435
 Ծրագրի գործընկերները՝ Սպիտակի քաղաքապետարան, Վայքի քաղաքապետարան,
բանկեր
Ծրագրի նկարագիրը
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զար-
գացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային
շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի
կիրառման ճանապարհով՝ համաձայն Եվրամիության Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց
Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների:
2016 ֆինանսական տարում նախատեսված են հետևյալ հիմնական աշխատանքները. իրականաց-
նել էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումներ Սպիտակի 7 բնակելի
շենքում, Վայքի 4 բազմաբնակարան շենքում (տանիքի փոխում և ծածկի ջերմամեկուսացում,
մուտքի դռների և պատուհանների փոխում):
13
Տեխնիկական աջակցություն
Բնակարանային աղքատությունը նվազեցնելու և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին պատ-
շաճ կացարանով ապահովելու, ինչպես նաև վերջիններիս կողմից ֆինանսական միջոցներ
հայթայթելուն աջակցություն տրամադրելու համար ՀՖՀ Արմենիան նշված ընտանիքներին
աջակցում է բնակարանի վերանորոգման և այդ աշխատանքների կազմակերպման հարցում,
տրամադրում ֆինանսական միջոցների կառավարման ուսուցում, շինարարության տեխնիկա-
կան աջակցություն, էներգաարդյունավետության վերաբերյալ դասընթացներ և խորհրդատվու-
թյուն:
ՀՖՀ Արմենիան օժանդակում է նաև ՈՒՎԿ-ներին ինստիտուցիոնալ մակարդակում տեխնիկա-
կան աջակցություն ցուցաբերելու միջոցով առավել զարգացնելու վերջիններիս կարողություննե-
րը (վարկային գործակալների ուսուցում, շինարարության տեխնիկական աջակցության և էներ-
գաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի, ծրագրի մոնիթորինգի, շուկայի հետա-
զոտման, նոր բնակարանային պրոդուկտների մշակում, կրթական և գովազդային նյութերի մշա-
կում)՝ հաջողությամբ տրամադրելու բնակարանային միկրոֆինանսավորման ծառայություններ
թիրախային խմբերին:
2016 ֆինանսական տարում ՀՖՀ Արմենիան պլանավորում է բնակարանային աջակցության
ծառայություններ տրամադրել 1,710 անհատի:
14
Աղետների ռիսկերի նվազեցում և արձագանքում (ԱՌՆԱ)
ՀՖՀ Արմենիան ՀՀ աղետների կառավարման թիմի (ՀՀԱԿԹ) և Աղետների ռիսկի նվազեցման
ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) անդամ է և արտակարգ իրավիճակների դեպքում կներգրավ-
վի համատեղ գործողություններում՝ աջակցելու ՀՀ կառավարությանը կյանքեր փրկելու և կո-
րուստները նվազեցնելու գործում:
ԱՌՆԱ-ի հիմնական գործողությունները ներառում են ռիսկերի նվազեցման պատրաստվածու-
թյունը և արձագանքումը:
ՀՖՀ Արմենիայի Աղետների պատրաստվածության և արձագանքման ռազմավարությամբ սահ-
մանվում են ՀՖՀ Արմենիայի աղետների արձագանքման ծրագրի սկզբունքները, չափանիշնե-
րը, ինչպես նաև իր՝ աղետների արձագանքման ծրագրի գործողությունների ու համագործակ-
ցության շրջանակները:
ՀՖՀ Արմենիան մշակել է երկրին համապատասխանող Աղետների արձագանքման օպերատիվ
պլան: Պլանով նախատեսվում է արձագանքման ժամանակացույցը՝ կից գնահատման ձևա-
թղթերով, հաղորդակցության ստանդարտ նյութերով, օրինակելի բյուջեներով և տեխնիկական
լուծումներով, որոնք կարող են կիրառվել աղետի դեպքում: ՀՖՀ Արմենիան մշակել է նաև «Ինչ-
պես դիմակայել երկրաշարժերին» ձեռնարկ, որն ուղղված է բնակիչների՝ երկրաշարժերին դի-
մակայելու կարողությունների զարգացմանը: ՀՖՀ Արմենիան նպատակ ունի 2016 ֆինանսա-
կան տարում բաշխել 800 ձեռնարկ:
15
Կամավոր աշխատանքի հնարավորություններ
«Գլոբալ վիլիջ». ՀՖՀ Արմենիան իրականացնում է «Գլոբալ վիլիջ» ծրագիրը, որը կամավորնե-
րին հնարավորություն է ընձեռում մասնակցել տների կառուցման և վերանորոգման նպատա-
կով դեպի Հայաստան կարճաժամկետ ուղևորություններին` անմիջականորեն ներգրավելով
կազմակերպության աշխատանքներին: Աշխարհի բոլոր անկյուններից կամավորները միանում
են Հաբիթաթի առաքելությանը` բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակա-
րանային պայմանները: ՀՖՀ Արմենիայի հետ միասին «Գլոբալ վիլիջ» թիմի անդամները ձեռք
ձեռքի տված աշխատում են գործընկեր ընտանիքների և համայնքի անդամների հետ` բարե-
կարգելով տներ և իրազեկելով անբավարար բնակարանային պայմանների խնդրի, ինչպես
նաև թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում Հաբիթաթի` պարզ ու մատչելի բնակարանային
պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերի մասին: Որպես գործընկերներ` թիմի անդամներն
օգնում են կառուցելու սիրո, կացարանների, համայնքների և հույսի համաշխարհային ավան:
Մինչ օրս ՀՖՀ Արմենիան հյուրընկալել է ավելի քան 950 կամավորների, որոնք նպաստել են
բազմաթիվ հայ ընտանիքների կյանքի բարելավմանը:
§Ինձ և իմ թիմի համար մեծ օրհնություն էր մեր այցելությունը Հայաստան.
երկիր, որի բնակիչները շատ դժվարություններ են տեսել, սակայն չեն կորցրել
իրենց հավատը և անում են ամեն հնարավոր բան իրենց երկրի ապագայի
համար: Աստված օրհնի իմ նոր հայ ընկերներին, և հուսով եմ՝ շատ շուտով
կվերադառնամ մեկ այլ թիմի հետ՝ կողք կողքի ապրելու և աշխատելու հայերի
հետ և նոր ընկերներ ու բարեկամներ գտնելու նպատակով¦:
Վանդա Սմիթ՝ «Գլոբալ վիլիջ» թիմի ղեկավար
16
«Մեկօրյա շինարարություն». ՀՖՀ Արմենիան իրականացնում է «Մեկօրյա շինարարություն»
ծրագիրը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում բիզնեսներին, կորպորատիվ խմբերին,
կազմակերպություններին և այլն աջակցելու բնակարանային պայմանների բարելավման կա-
րիք ունեցող ընտանիքներին՝ իրականացնելու պարզ, պատշաճ և մատչելի բնակարան ունենա-
լու իրենց երազանքը:
Ձեր թիմը, անկախ իր շինարարական հմտություններից, կարող է միանալ նախաձեռնությանը և
օգնության ձեռք մեկնել այն ընտանիքներին, որոնք Հայաստանի մարզերում ապրում են աղ-
քատ բնակարանային պայմաններում:
Միևնույն ժամանակ Ձեր գործընկերների և ղեկավարների հետ ՀՖՀ Արմենիայի շինարարա-
կան նախաձեռնությանը մասնակցելը թիմի ձևավորման և զարգացման արդյունավետ միջո-
ցառում է, ինչպես նաև լավ հնարավորություն համագործակցության և ղեկավարման հմտու-
թյուններ ձեռք բերելու համար:
17
Փոխելով ընտանիքի կյանքը…
Մարգարյանների բազմանդամ ընտանիքում երեք սերունդ ապրում է մեկ հարկի տակ՝
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում: Ավագ սերնդի ներկայացուցիչներ Դանիելն ու
Մանուշակը տարիներ շարունակ ապրել են Դանիելի հայրական տանը, բայց երբ ծնվեցին
նրանց երեք երեխաները, սեփական տունն ունենալու անհրաժեշտությունն ավելի մեծացավ:
Չորս տարի առաջ Դանիելն ու Մանուշակը սկսեցին նոր տան կառուցումը, բայց նրանց այդպես
էլ չհաջողվեց ավարտին հասցնել այն սեփական միջոցներով: Ընտանիքի անդամները ջանք ու
եռանդ չեն խնայում ապրուստ հայթայթելու համար, բայց հազիվ են ծայրը ծայրին հասցնում:
Առանց ՀՖՀ Արմենիայի աջակցության Մարգարյանների համար պատշաճ պայմաններ ունա-
նալն այդպես էլ երազանք կմնար:
ՀՖՀ Արմենիայի հետ համագործակցությունը մեծ փորձառություն պարգևեց ընտանիքին, քանի
որ հյուրընկալեցին «Գլոբալ վիլիջ» կամավորական թիմի, ովքեր և աջակցեցին իրենց վերանո-
րոգման աշխատանքներ իրականացնելիս: ՀՖՀ Արմենիայի միջամտության շնորհիվ էր, որ
Մարգարյանների կյանքի որակն էապես փոխվեց:
18
Աջակցեք ևս մեկ ընտանիքի՝ փոխելու իր կյանքը
Հայաստանում դեռևս կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք շարունակում են ապրել աղքատ
բնակարանային պայմաններում: Միացեք մեր նախաձեռնությանը՝ կառուցելու պայծառ ապա-
գա պատշաճ բնակարանային պայմաններ տրամադրելու միջոցով: Դուք կարող եք դառնալ մեր
առաքելության մասնիկը Ձեր ֆինանսական նվիրատվությունների և կամավորական աշխա-
տանքի շնորհիվ:
Ցանկացած չափի նվիրատվություն այսօր նշանակում է, որ շուտով մեկ այլ ընտանիք կկարո-
ղանա ապրել ապահով, պատշաճ և մատչելի կացարանում:
Ձեռք ձեռքի տալով՝ մենք միասին կարող ենք կոտրել աղքատության շղթան:
Կատարեք նվիրատվություն
Նվիրաբերեք այսօր և փոփոխեք ընտանիքների կյանքը: Եվս մեկ օր աղքատ
բնակարանային պայմաններում ապրելը կարող է ճակատագրական լինել
սերունդների համար:
19
Ձեր նվիրատվությունը կամ ներդրումը կարող է օգնել.
 Աջակցել 1 ընտանիքի՝ $3,300
 Աջակցել 10 ընտանիքի՝ $33,000
 Աջակցել 50 ընտանիքի՝ $165,000
 Աջակցել 100 ընտանիքի՝ $330,000
 Բարելավել 1 բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքները և
բարձրացնել շենքի էներգաարդյունավետությունը՝ $8,000
 Բարելավել 10 բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները և
բարձրացնել շենքերի էներգաարդյունավետությունը՝ $80,000
 ԲԲՇ վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերը խթանելու
և առավել լայնամասշտաբ դարձնելու նպատակով երաշխիքային ֆոնդ ստեղծելու
համար` $100,000
Կատարեք նվիրատվություն առցանց՝
ԱՄՆ դոլար - www.habitat.org/donate/armenia
Եվրո - www.habitatforhumanity.org.uk/donate/armenia
Բանկային փոխանցում՝
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ, HSBC Բանկ Հայաստան
ՀՀ՝ 001-174127-001
Շնորհակալություն
20
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա
Հասցե` Հանրապետության 85 ա, բն. 9,
Երևան 0001, Հայաստան
Հեռախոս` +37410 587188
Էլ. փոստի hասցե` info@habitat.am
Կայքէջ՝ www.habitat.am

Mais conteúdo relacionado

Mais de Hasmik Paytyan

«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական...
«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական...«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական...
«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական...Hasmik Paytyan
 
Report on AREEM Project Outcomes
Report on AREEM Project OutcomesReport on AREEM Project Outcomes
Report on AREEM Project OutcomesHasmik Paytyan
 
Հաշվետվություն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքների վերաբերյալ
Հաշվետվություն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքների վերաբերյալՀաշվետվություն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքների վերաբերյալ
Հաշվետվություն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքների վերաբերյալHasmik Paytyan
 
Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա հաշվետվություն
Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա հաշվետվությունՀաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա հաշվետվություն
Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա հաշվետվությունHasmik Paytyan
 
Habitat Armenia's Annual Report for FY 2018
Habitat Armenia's Annual Report for FY 2018 Habitat Armenia's Annual Report for FY 2018
Habitat Armenia's Annual Report for FY 2018 Hasmik Paytyan
 
Habitat Armenia's Annual Report for FY 2017
Habitat Armenia's Annual Report for FY 2017Habitat Armenia's Annual Report for FY 2017
Habitat Armenia's Annual Report for FY 2017Hasmik Paytyan
 
Habitat Armenia's Program Overview for FY 2018
Habitat Armenia's Program Overview for FY 2018Habitat Armenia's Program Overview for FY 2018
Habitat Armenia's Program Overview for FY 2018Hasmik Paytyan
 
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017Hasmik Paytyan
 
Energy Saving Tips by Habitat Armenia
Energy Saving Tips by Habitat ArmeniaEnergy Saving Tips by Habitat Armenia
Energy Saving Tips by Habitat ArmeniaHasmik Paytyan
 
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016Hasmik Paytyan
 
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016Hasmik Paytyan
 
Program Overview for FY 2016
Program Overview for FY 2016Program Overview for FY 2016
Program Overview for FY 2016Hasmik Paytyan
 
Calendar 2016: Habitat for Humanity Armenia
Calendar 2016: Habitat for Humanity ArmeniaCalendar 2016: Habitat for Humanity Armenia
Calendar 2016: Habitat for Humanity ArmeniaHasmik Paytyan
 
Country profile: Armenia
Country profile: ArmeniaCountry profile: Armenia
Country profile: ArmeniaHasmik Paytyan
 
Global Village trip to Armenia
Global Village trip to ArmeniaGlobal Village trip to Armenia
Global Village trip to ArmeniaHasmik Paytyan
 
Habitat Armenia's January 2016 Newsletter
Habitat Armenia's January 2016 NewsletterHabitat Armenia's January 2016 Newsletter
Habitat Armenia's January 2016 NewsletterHasmik Paytyan
 
Էներգախնայողության օգտակար խորհուրդներ
Էներգախնայողության օգտակար խորհուրդներԷներգախնայողության օգտակար խորհուրդներ
Էներգախնայողության օգտակար խորհուրդներHasmik Paytyan
 

Mais de Hasmik Paytyan (18)

«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական...
«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական...«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական...
«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական...
 
Report on AREEM Project Outcomes
Report on AREEM Project OutcomesReport on AREEM Project Outcomes
Report on AREEM Project Outcomes
 
Հաշվետվություն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքների վերաբերյալ
Հաշվետվություն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքների վերաբերյալՀաշվետվություն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքների վերաբերյալ
Հաշվետվություն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքների վերաբերյալ
 
Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա հաշվետվություն
Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա հաշվետվությունՀաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա հաշվետվություն
Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա հաշվետվություն
 
Habitat Armenia's Annual Report for FY 2018
Habitat Armenia's Annual Report for FY 2018 Habitat Armenia's Annual Report for FY 2018
Habitat Armenia's Annual Report for FY 2018
 
Habitat Armenia's Annual Report for FY 2017
Habitat Armenia's Annual Report for FY 2017Habitat Armenia's Annual Report for FY 2017
Habitat Armenia's Annual Report for FY 2017
 
Habitat Armenia's Program Overview for FY 2018
Habitat Armenia's Program Overview for FY 2018Habitat Armenia's Program Overview for FY 2018
Habitat Armenia's Program Overview for FY 2018
 
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
 
Energy Saving Tips by Habitat Armenia
Energy Saving Tips by Habitat ArmeniaEnergy Saving Tips by Habitat Armenia
Energy Saving Tips by Habitat Armenia
 
CoM-DeP Newsletter N5
CoM-DeP Newsletter N5CoM-DeP Newsletter N5
CoM-DeP Newsletter N5
 
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
 
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
 
Program Overview for FY 2016
Program Overview for FY 2016Program Overview for FY 2016
Program Overview for FY 2016
 
Calendar 2016: Habitat for Humanity Armenia
Calendar 2016: Habitat for Humanity ArmeniaCalendar 2016: Habitat for Humanity Armenia
Calendar 2016: Habitat for Humanity Armenia
 
Country profile: Armenia
Country profile: ArmeniaCountry profile: Armenia
Country profile: Armenia
 
Global Village trip to Armenia
Global Village trip to ArmeniaGlobal Village trip to Armenia
Global Village trip to Armenia
 
Habitat Armenia's January 2016 Newsletter
Habitat Armenia's January 2016 NewsletterHabitat Armenia's January 2016 Newsletter
Habitat Armenia's January 2016 Newsletter
 
Էներգախնայողության օգտակար խորհուրդներ
Էներգախնայողության օգտակար խորհուրդներԷներգախնայողության օգտակար խորհուրդներ
Էներգախնայողության օգտակար խորհուրդներ
 

2016 ֆինանսական տարվա ծրագրերի նկարագիր

  • 2. 2 Տեղեկություններ երկրի մասին Մայրաքաղաքը՝ Երևան Բնակչությունը՝ 2,983,990 Աղքատության ցուցանիշը՝ 32 տոկոս Գործազրկությունը՝ 17.6 տոկոս Կյանքի միջին տևողությունը՝ 74.8 տարի Գիտե՞ք արդյոք... Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որն ընդունել է քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Ըստ Աստվածաշնչի՝ բնիկ հայերը Հայկի հետնորդներն են: Հայկը Նոյի թոռան թոռն է, ում տապանը ջրհեղեղից հետո հանգրվանեց Արարատ լեռան վրա:
  • 3. 3 Հարգելի ընթերցող, Որպես Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ես օրհնված եմ, որ ունեմ հնարավորություն օգնելու Հայաստանում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին բարելավելու իրենց բնակարանային պայմանները: Հայաստանը պետք է դառնա մի երկիր, որտեղ յուրաքանչյուրը կունենա ապրելու պատշաճ կացարան: Չնայած ահագնացող աղետներին և համայնքների փոփոխվող կարիքներին՝ Հաբիթաթը միավորում է մարդկանց կառուցելու տներ, համայնքներ և հույս: 2015 ֆինանսական տարում՝ հուլիսի 1, 2014 - հունիսի 30, 2015, մեր գործընկեր ընտանիքների, միջազգային և տեղական կամավորների, գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միասնական ջանքերի շնորհիվ մենք օգնել ենք 853 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների՝ բարելավելու իրենց բնակարանային պայմանները և ավելի քան 1,600 անհատների տրամադրել ենք բնակարանային ոլորտի աջակից ծառայություններ: 2016 ֆինանսական տարվա ծրագրերի միջոցով մենք պարտավորվում ենք աջակցել ավելի քան 1,500 հայ ընտանիքի: Ընտանիքներին և համայնքներին ուղղված ծրագրերի հաջող իրականացումը պահանջում է հսկայական ջանքեր և, իհարկե, հմուտ ղեկավարում, աշխատասիրություն և մանրակրկիտ պլանավորում: Դնելով նոր թիրախներ և աղոթելով Հայաստանում մեր հնարավորությունների համար` ես ակնկալում եմ տեսնել արդեն բարելավված տներ, ուժեղացված համայնքներ և վերականգնված հույս: Լուիզա Վարդանյան Գործադիր տնօրեն Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա
  • 4. 4 2001-2015 ֆինանսական տարիների ընթացքում աջակցություն ստացած ընտանիքների թվային պատկերը Սպասարկված ընտանիքների քանակը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (ՀՖՀ Արմենիա) հիմնա- դրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրա- սենյակն է Հայաստանում, որի նպատակն է վերացնել բնակարա- նային աղքատությունը և բարելավել ցածր եկամուտ ունեցող ըն- տանիքների բնակարանային պայմանները: ՀՖՀ Արմենիան իրա- կանացնում է ծրագրեր՝ ուղղված տների և բնակարանների վերա- կառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը` համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև իրազեկ- ման աշխատանքներ է տանում մատչելի բնակարանային պայ- մաններ ստեղծելու ուղղությամբ: Այն Հայաստանում գործում է 2000 թ-ից և մինչ 2015 թ-ի հուլիս աջակցել է 4,323 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների, կամավոր աշխատանքի կամ աջակցության համար այցելեք կայքէջ:www.habitat.am
  • 5. 5 Բնակարանային միկրոֆինանսավորում ՀՖՀ Արմենիան անբավարար բնակարանային պայմանների խնդիրը լուծում է բնակարանային միկրոֆինանսավորման ծրագրերի իրականացման միջոցով՝ համագործակցելով ունիվերսալ վարկային կազմակերպությունների հետ: Այս ծրագրերի նպատակն է օժանդակել ցածր եկա- մուտ ունեցող ընտանիքներին վերանորոգելու և վերակառուցելու իրենց կացարանները, բարե- լավելու էներգաարդյունավետությունը, ջրամատակարարման և սանիտարական պայմանները և օգտագործելու վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Ծրագրերը նպատակ ունեն նաև կյանքի վերակոչել պատերազմից տուժած քաղաքային և գյուղական համայնքները: Բնակարանային միկրոֆինանսավորման ծրագրերի շրջանակներում ՀՖՀ Արմենիան 2000 թ- ից մինչև 2015 թ-ի հունիսի վերջ սպասարկել է 3,790 ընտանիքների: Ծրագրի անվանումը` «Բնակարանային միկրոֆինանսավորում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին»  Ծրագրի տևողությունը՝ հունիս, 2011թ. – դեկտեմբեր, 2017թ.  Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $94,500  Ներդրված վարկային ռեսուրսները՝ շուրջ $2.4մլն, որից $0.7 մլն՝ Dutch International Guarantees for Housing-ի (DIGH) վարկային միջոցներ և $1.7 մլն ` «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի համաֆինանսավորում  Սպասարկված գործընկեր ընտանիքների թիվը (հուլիսի 1, 2011թ. - հունիսի 30, 2015թ.)՝ 2382  Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2016 ՖՏ-ում՝ 700  Մեկ ընտանիքի սպասարկման միջին գումարը՝ $3,650  Ծրագրի գործընկերները՝ «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ, DIGH
  • 6. 6 Ծրագրի նկարագիրը Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայ- րերում ապրող ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին՝ բարելավելու իրենց բնակա- րանային պայմանները` այդպիսով բարձրացնելով իրենց սոցիալ-տնտեսական բարեկեցությու- նը: Ցածր եկամուտ ունեցող ընտանիքները հաճախ դժվարանում են վարկ ստանալ բանկերից ոչ բավարար եկամուտներ ունենալու և համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու պատճառով: Համագործակցելով միկրոֆինանսական հաստատությունների հետ՝ ՀՖՀ Արմե- նիան հասանելի է դարձնում ֆինանսական ռեսուրսները ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Այս ծրագրի շրջանակներում ՀՖՀ Արմենիան տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն՝ կազմակերպելով դասընթացներ ծրագրին մասնակից ընտանիքների, ինչպես նաև գործընկեր ֆինանսական հաստատության վարկային մասնագետների համար, մշակելով և բաժանելով տեղեկատվական բուկլետներ: Սույն ծրագրի շրջանակներում կամավորները մաս- նակցում են շինարարական աշխատանքներին: Թիրախային խմբի կացարաններում առկա հիմնական խնդիրներն են կացարանների թերի ջերմամեկուսացումը, բնական գազի, ջրի և կոյուղատար համակարգերի տեխնիկական վատ վիճակը, ոչ հիգիենիկ սանիտարական հանգույցները և խոհանոցները: Պատուհանների ջերմամեկուսացումն առաջնային խնդիր է բոլոր մարզերում: Շատ ընտանիքներ չունեն խմելու ջրի մատակարարման համակարգեր: Բնական գազով ջեռուցման համակարգերի բացակայու- թյան պատճառով մի շարք մարզերում ցածր եկամուտ ունեցող ընտանիքները ստիպված են կացարանի տաքացման համար փայտ օգտագործել, որն իր հերթին բացասական ազդեցու- թյուն է ունենում շրջակա միջավայրի վրա:
  • 7. 7 Ծրագրի անվանումը` «Արևային էներգիայի օգտագործումը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կողմից»  Ծրագրի տևողությունը՝ հուլիս, 2014թ. – հունիս, 2018թ.  Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $21,500  Ներդրված վարկային ռեսուրսները՝ ընդհանուր $200,000, որից $100,000-ը` ՀՖՀ Արմենիայի ֆինանսավորում և $100,000-ը ` «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի համաֆինանսավորում  Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2016 ՖՏ-ում՝ 90  Մեկ ընտանիքի սպասարկման միջին գումարը՝ $1,250  Ծրագրի գործընկերը՝ «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ, արևային ջրատաքացուցիչներ տեղադրող ընկերություններ Ծրագրի նկարագիրը Արևային էներգիայի օգտագործումը կենցաղում արդյունավետ լուծում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Հաշվի առնելով Հայաստանի արևային մեծ ներուժը՝ արևային ջրատա- քացուցիչ համակարգերի կիրառումը կարող է զգալիորեն մեղմացնել էներգակիրների աճող գների ազդեցությունը բնակչության բարեկեցության վրա: Բնական գազի գինը 2006-2015թթ. ընկած ժամանակահատվածում աճել է 240%-ով` բացասաբար ազդելով ցածր եկամուտ ունեցող բնակչության ջեռուցման պայմանների վրա: Այս ծրագրի իրականացման միջոցով ՀՖՀ Ար- մենիան նպատակ ունի խթանել արևային էներգիայի կիրառումը ցածր եկամուտ ունեցող ըն- տանիքների կողմից` միաժամանակ հնարավոր դարձնելով մատչելի տաք ջրի մատակարա- րումը ողջ տարվա ընթացքում: Կազմակերպությունը տրամադրում է նաև տեխնիկական աջակ- ցություն բնակչության իրազեկությունը՝ արևային տեխնոլոգիաների օգուտների վերաբերյալ բարձրացնելու նպատակով` կազմակերպելով դասընթացներ ծրագրի մասնակից ընտա- նիքների, ինչպես նաև գործընկեր ֆինանսական հաստատության վարկային մասնագետների համար, մշակելով և բաժանելով տեղեկատվական բուկլետներ:
  • 8. 8 Ծրագրի անվանումը` «Հույս կանանց կողմից ղեկավարվող ընտանիքներին»  Ծրագրի տևողությունը՝ հուլիս, 2012թ. - հուլիս, 2016 թ.  Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $52,500  Ներդրված վարկային ռեսուրսներ՝ ընդհանուր $250,000 ՀՖՀ Արմենիայի կողմից  Սպասարկված գործընկեր ընտանիքների թիվը՝ (հուլիս, 2012թ. – հունիս, 2015թ.)՝ 326  Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2016 ՖՏ-ում՝ 30  Մեկ ընտանիքի սպասարկման միջին գումարը՝ $3,035  Ծրագրի գործընկեր՝ «Նոր Հորիզոն» ՈւՎԿ ՍՊԸ Ծրագրի նկարագիրը Սույն ծրագիրը հասանելի է դարձնում ֆինանսական ռեսուրսները ցածր եկամուտ ունեցող, բնա- կարանային անբավարար պայմաններում ապրող, սակայն տնտեսապես ակտիվ և կանանց կողմից ղեկավարվող ընտանիքների համար: Ցածր եկամուտ ունեցող կանայք հաճախ բախ- վում են անօթևան մնալու խնդրին և ոչ բավարար միջոցների պատճառով ստիպված են լինում ապրել բնակարանային սուղ և անապահով պայմաններում: Հայաստանում հիմնականում կանայք առավել քիչ են վաստակում, քան տղամարդիկ, որը խոչ- ընդոտ է ցածր եկամուտ ունեցող կանանց համար ֆինանսական հաստատությունների կողմից վարկավորվելու գործում: Սույն ծրագիրը հնարավորություն է ընձեռում կանանց կողմից ղեկա- վարվող ընտանիքներին ստանալ ֆինանսավորում, ինչպես նաև ֆինանսական միջոցների կա- ռավարման ուսուցում և շինարարական տեխնիկական աջակցություն: Վերջիններս նպաստում են ընտանիքների և նրանց համայնքների ֆինանսական կայունությանը՝ միաժամանակ օգնե- լով նրանց զարգացնել ֆինանսական գիտելիքները:
  • 9. 9 Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետության բարձրացում Համատիրությունների կարողությունների զարգացում Հայաստանում բնակարանային ֆոնդի մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում և չունի պատ- շաճ պահպանման և կառավարման համակարգեր: Բազմաբնակարան շենքերի սպասարկ- մանն ուղղված միջոցները, որոնք ձևավորվում են սեփականատերերի պարտադիր վճարներից, բավարար չեն շենքերի վերանորոգման ծախսերը հոգալու համար: Միևնույն ժամանակ շենքերում իրականացված չէ պատշաճ ջերմամեկուսացում, քանի որ կա- ռուցապատման և ջեռուցման նախկինում կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունա- վետության չափանիշների վրա: Էներգիայի անարդյունավետ օգտագործումն ավելի է խստաց- նում էլեկտրաէներգիայի գնաճի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսու- թյունների վրա: Սույն խնդիրը լուծելու համար ՀՖՀ Արմենիան իրականացնում է ծրագրեր՝ ուղղված բազմա- բնակարան շենքերում ընդհանուր տարածքների վերանորոգմանը և էներգաարդյունավետու- թյան բարձրացմանը: Այս ծրագրերի շրջանակներում ՀՖՀ Արմենիան համագործակցում է քա- ղաքապետարանների հետ, որոնք տրամադրում են մինչև 40% սուբսիդավորում, և ֆինանսա- կան հաստատությունների հետ, որոնք տրամադրում են վարկավորում:
  • 10. 10 Ծրագրի անվանումը` «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգում»  Ծրագրի տևողությունը՝ 2011թ. - անժամկետ  Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $23,600  Ներդրված վարկային ռեսուրսներ՝ $20,100՝ ՀՖՀ Արմենիայի ֆոնդից  Սպասարկված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը (2011թ. - հունիսի 30, 2015թ.)՝ 284 ընտանիք, 6 շենք  Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2016 ՖՏ-ում՝ 120 ընտանիք, 3 շենք  Մեկ շենքին տրամադրվող վարկի միջին գումարը՝ $6,700  Ծրագրի գործընկերները՝ քաղաքապետարաններ, «Ինեկոբանկ» ՓԲԸ Ծրագրի նկարագիրը Հայաստանում բնակչության գրեթե կեսը բնակվում է բազմաբնակարան շենքերում (շուրջ 19,000 շենք և 435,350 բնակարան): Երկրում բնակարանային ֆոնդի մի ստվար հատված անմխիթար վի- ճակում է և շարունակում է վատթարանալ: Շենքերի սեփականատերերից հավաքագրվող պարտա- դիր վճարները բավարար չեն շենքերի վերանորոգման և պահպանման ծախսերը հոգալու համար: Ծրագիրը մեկնարկել է 2011թ. և ուղղված է բազմաբնակարան շենքերում ընդհանուր տարածքների վերանորոգմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել համատիրությունների կարողությունները և վերջիններիս համար հասանելի դարձնել ֆինանսական միջոցները՝ համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ: 2016 ֆինանսական տարում ՀՖՀ Արմենիան կօժանդակի առնվազն 120 ընտանիքների՝ վերանո- րոգելու համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգ- տագործման տարածքները (տանիք, խողովակներ, պատուհաններ, դռներ, վերելակներ և այլն): Վերանորոգված տարածքները հետագայում կպահպանվեն համատիրությունների կողմից:
  • 11. 11 Ծրագրի անվանումը` «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում ` ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ)  Ծրագրի տևողությունը՝ հունիս, 2013թ. – ապրիլ, 2017թ.  Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ-ում՝ $90,500  Ներդրված վարկային ռեսուրսները՝ $200,000` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ֆոնդից  Սպասարկված ընտանիքների և շենքերի թիվը (հունիս, 2013թ. - հունիսի 30, 2015թ.)՝ 276 ընտանիք, 5 շենք  Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2016 ՖՏ-ում ՝ 360 ընտանիք, 10 շենք  Մեկ շենքին տրամադրվող վարկի միջին գումարը՝ $4,600  Ծրագրի նվիրատուն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ), ՀՖՀ Ար- մենիայի համաֆինանսավորում  Ծրագրի գործընկերները՝ Երևանի քաղաքապետարան, համատիրություններ, «Ինեկոբանկ» ՓԲԸ Ծրագրի նկարագիրը Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ներդրումների միջավայրը, մշակել և փորձարկել վերարտադրվող ֆինանսական մոդելներ, ինչպես նաև բարձրացնել համատիրությունների ինստիտուցիոնալ կարողությունները: Ծրագիրն ուղղված է Հայաստանի բազմաբնակարան շենքերում բնակվող ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կեցության պայմանների բարելավմանը: 2016 ֆինանսական տարում ավելի քան 10 շենքերի էներգաարդյունավետությունը բարելավելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝ շքամուտքերի պատու- հանների և մուտքի դռների փոխարինում և վերանորոգում, լուսավորության համակարգի արդիա- կանացում և նկուղների ջերմամեկուսացում: Նախատեսվում է նաև ծրագրում ներառված շենքե- րում իրականացնել էներգաաուդիտ: Տարվա ընթացքում կատարված աշխատանքները կամփոփ- վեն երկու կլոր սեղան-քննարկումներով՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
  • 12. 12 Ծրագրի անվանումը` «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ)  Ծրագրի տևողությունը՝ դեկտեմբեր, 2014թ. - դեկտեմբեր, 2018թ.  Ծրագրի բյուջեն 2014-2018` շուրջ €1,700,000, որից €1,350,000 ֆինանսավորվում է Եվրա- միության կողմից, իսկ €350,000 համաֆինանսավորվում է Վայքի և Սպիտակի քաղաքապե- տարանների կողմից  Ծրագրի բյուջեն 2016 ՖՏ՝ €290,000  Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2016 ՖՏ-ում ՝ 221 ընտանիք, 11 շենք  Մեկ շենքի համար նախատեսված աշխատանքների միջին գումարը՝ €29,435  Ծրագրի գործընկերները՝ Սպիտակի քաղաքապետարան, Վայքի քաղաքապետարան, բանկեր Ծրագրի նկարագիրը Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զար- գացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Եվրամիության Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների: 2016 ֆինանսական տարում նախատեսված են հետևյալ հիմնական աշխատանքները. իրականաց- նել էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումներ Սպիտակի 7 բնակելի շենքում, Վայքի 4 բազմաբնակարան շենքում (տանիքի փոխում և ծածկի ջերմամեկուսացում, մուտքի դռների և պատուհանների փոխում):
  • 13. 13 Տեխնիկական աջակցություն Բնակարանային աղքատությունը նվազեցնելու և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին պատ- շաճ կացարանով ապահովելու, ինչպես նաև վերջիններիս կողմից ֆինանսական միջոցներ հայթայթելուն աջակցություն տրամադրելու համար ՀՖՀ Արմենիան նշված ընտանիքներին աջակցում է բնակարանի վերանորոգման և այդ աշխատանքների կազմակերպման հարցում, տրամադրում ֆինանսական միջոցների կառավարման ուսուցում, շինարարության տեխնիկա- կան աջակցություն, էներգաարդյունավետության վերաբերյալ դասընթացներ և խորհրդատվու- թյուն: ՀՖՀ Արմենիան օժանդակում է նաև ՈՒՎԿ-ներին ինստիտուցիոնալ մակարդակում տեխնիկա- կան աջակցություն ցուցաբերելու միջոցով առավել զարգացնելու վերջիններիս կարողություննե- րը (վարկային գործակալների ուսուցում, շինարարության տեխնիկական աջակցության և էներ- գաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի, ծրագրի մոնիթորինգի, շուկայի հետա- զոտման, նոր բնակարանային պրոդուկտների մշակում, կրթական և գովազդային նյութերի մշա- կում)՝ հաջողությամբ տրամադրելու բնակարանային միկրոֆինանսավորման ծառայություններ թիրախային խմբերին: 2016 ֆինանսական տարում ՀՖՀ Արմենիան պլանավորում է բնակարանային աջակցության ծառայություններ տրամադրել 1,710 անհատի:
  • 14. 14 Աղետների ռիսկերի նվազեցում և արձագանքում (ԱՌՆԱ) ՀՖՀ Արմենիան ՀՀ աղետների կառավարման թիմի (ՀՀԱԿԹ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) անդամ է և արտակարգ իրավիճակների դեպքում կներգրավ- վի համատեղ գործողություններում՝ աջակցելու ՀՀ կառավարությանը կյանքեր փրկելու և կո- րուստները նվազեցնելու գործում: ԱՌՆԱ-ի հիմնական գործողությունները ներառում են ռիսկերի նվազեցման պատրաստվածու- թյունը և արձագանքումը: ՀՖՀ Արմենիայի Աղետների պատրաստվածության և արձագանքման ռազմավարությամբ սահ- մանվում են ՀՖՀ Արմենիայի աղետների արձագանքման ծրագրի սկզբունքները, չափանիշնե- րը, ինչպես նաև իր՝ աղետների արձագանքման ծրագրի գործողությունների ու համագործակ- ցության շրջանակները: ՀՖՀ Արմենիան մշակել է երկրին համապատասխանող Աղետների արձագանքման օպերատիվ պլան: Պլանով նախատեսվում է արձագանքման ժամանակացույցը՝ կից գնահատման ձևա- թղթերով, հաղորդակցության ստանդարտ նյութերով, օրինակելի բյուջեներով և տեխնիկական լուծումներով, որոնք կարող են կիրառվել աղետի դեպքում: ՀՖՀ Արմենիան մշակել է նաև «Ինչ- պես դիմակայել երկրաշարժերին» ձեռնարկ, որն ուղղված է բնակիչների՝ երկրաշարժերին դի- մակայելու կարողությունների զարգացմանը: ՀՖՀ Արմենիան նպատակ ունի 2016 ֆինանսա- կան տարում բաշխել 800 ձեռնարկ:
  • 15. 15 Կամավոր աշխատանքի հնարավորություններ «Գլոբալ վիլիջ». ՀՖՀ Արմենիան իրականացնում է «Գլոբալ վիլիջ» ծրագիրը, որը կամավորնե- րին հնարավորություն է ընձեռում մասնակցել տների կառուցման և վերանորոգման նպատա- կով դեպի Հայաստան կարճաժամկետ ուղևորություններին` անմիջականորեն ներգրավելով կազմակերպության աշխատանքներին: Աշխարհի բոլոր անկյուններից կամավորները միանում են Հաբիթաթի առաքելությանը` բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակա- րանային պայմանները: ՀՖՀ Արմենիայի հետ միասին «Գլոբալ վիլիջ» թիմի անդամները ձեռք ձեռքի տված աշխատում են գործընկեր ընտանիքների և համայնքի անդամների հետ` բարե- կարգելով տներ և իրազեկելով անբավարար բնակարանային պայմանների խնդրի, ինչպես նաև թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում Հաբիթաթի` պարզ ու մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերի մասին: Որպես գործընկերներ` թիմի անդամներն օգնում են կառուցելու սիրո, կացարանների, համայնքների և հույսի համաշխարհային ավան: Մինչ օրս ՀՖՀ Արմենիան հյուրընկալել է ավելի քան 950 կամավորների, որոնք նպաստել են բազմաթիվ հայ ընտանիքների կյանքի բարելավմանը: §Ինձ և իմ թիմի համար մեծ օրհնություն էր մեր այցելությունը Հայաստան. երկիր, որի բնակիչները շատ դժվարություններ են տեսել, սակայն չեն կորցրել իրենց հավատը և անում են ամեն հնարավոր բան իրենց երկրի ապագայի համար: Աստված օրհնի իմ նոր հայ ընկերներին, և հուսով եմ՝ շատ շուտով կվերադառնամ մեկ այլ թիմի հետ՝ կողք կողքի ապրելու և աշխատելու հայերի հետ և նոր ընկերներ ու բարեկամներ գտնելու նպատակով¦: Վանդա Սմիթ՝ «Գլոբալ վիլիջ» թիմի ղեկավար
  • 16. 16 «Մեկօրյա շինարարություն». ՀՖՀ Արմենիան իրականացնում է «Մեկօրյա շինարարություն» ծրագիրը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում բիզնեսներին, կորպորատիվ խմբերին, կազմակերպություններին և այլն աջակցելու բնակարանային պայմանների բարելավման կա- րիք ունեցող ընտանիքներին՝ իրականացնելու պարզ, պատշաճ և մատչելի բնակարան ունենա- լու իրենց երազանքը: Ձեր թիմը, անկախ իր շինարարական հմտություններից, կարող է միանալ նախաձեռնությանը և օգնության ձեռք մեկնել այն ընտանիքներին, որոնք Հայաստանի մարզերում ապրում են աղ- քատ բնակարանային պայմաններում: Միևնույն ժամանակ Ձեր գործընկերների և ղեկավարների հետ ՀՖՀ Արմենիայի շինարարա- կան նախաձեռնությանը մասնակցելը թիմի ձևավորման և զարգացման արդյունավետ միջո- ցառում է, ինչպես նաև լավ հնարավորություն համագործակցության և ղեկավարման հմտու- թյուններ ձեռք բերելու համար:
  • 17. 17 Փոխելով ընտանիքի կյանքը… Մարգարյանների բազմանդամ ընտանիքում երեք սերունդ ապրում է մեկ հարկի տակ՝ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում: Ավագ սերնդի ներկայացուցիչներ Դանիելն ու Մանուշակը տարիներ շարունակ ապրել են Դանիելի հայրական տանը, բայց երբ ծնվեցին նրանց երեք երեխաները, սեփական տունն ունենալու անհրաժեշտությունն ավելի մեծացավ: Չորս տարի առաջ Դանիելն ու Մանուշակը սկսեցին նոր տան կառուցումը, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց ավարտին հասցնել այն սեփական միջոցներով: Ընտանիքի անդամները ջանք ու եռանդ չեն խնայում ապրուստ հայթայթելու համար, բայց հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Առանց ՀՖՀ Արմենիայի աջակցության Մարգարյանների համար պատշաճ պայմաններ ունա- նալն այդպես էլ երազանք կմնար: ՀՖՀ Արմենիայի հետ համագործակցությունը մեծ փորձառություն պարգևեց ընտանիքին, քանի որ հյուրընկալեցին «Գլոբալ վիլիջ» կամավորական թիմի, ովքեր և աջակցեցին իրենց վերանո- րոգման աշխատանքներ իրականացնելիս: ՀՖՀ Արմենիայի միջամտության շնորհիվ էր, որ Մարգարյանների կյանքի որակն էապես փոխվեց:
  • 18. 18 Աջակցեք ևս մեկ ընտանիքի՝ փոխելու իր կյանքը Հայաստանում դեռևս կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք շարունակում են ապրել աղքատ բնակարանային պայմաններում: Միացեք մեր նախաձեռնությանը՝ կառուցելու պայծառ ապա- գա պատշաճ բնակարանային պայմաններ տրամադրելու միջոցով: Դուք կարող եք դառնալ մեր առաքելության մասնիկը Ձեր ֆինանսական նվիրատվությունների և կամավորական աշխա- տանքի շնորհիվ: Ցանկացած չափի նվիրատվություն այսօր նշանակում է, որ շուտով մեկ այլ ընտանիք կկարո- ղանա ապրել ապահով, պատշաճ և մատչելի կացարանում: Ձեռք ձեռքի տալով՝ մենք միասին կարող ենք կոտրել աղքատության շղթան: Կատարեք նվիրատվություն Նվիրաբերեք այսօր և փոփոխեք ընտանիքների կյանքը: Եվս մեկ օր աղքատ բնակարանային պայմաններում ապրելը կարող է ճակատագրական լինել սերունդների համար:
  • 19. 19 Ձեր նվիրատվությունը կամ ներդրումը կարող է օգնել.  Աջակցել 1 ընտանիքի՝ $3,300  Աջակցել 10 ընտանիքի՝ $33,000  Աջակցել 50 ընտանիքի՝ $165,000  Աջակցել 100 ընտանիքի՝ $330,000  Բարելավել 1 բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքները և բարձրացնել շենքի էներգաարդյունավետությունը՝ $8,000  Բարելավել 10 բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները և բարձրացնել շենքերի էներգաարդյունավետությունը՝ $80,000  ԲԲՇ վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերը խթանելու և առավել լայնամասշտաբ դարձնելու նպատակով երաշխիքային ֆոնդ ստեղծելու համար` $100,000 Կատարեք նվիրատվություն առցանց՝ ԱՄՆ դոլար - www.habitat.org/donate/armenia Եվրո - www.habitatforhumanity.org.uk/donate/armenia Բանկային փոխանցում՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ, HSBC Բանկ Հայաստան ՀՀ՝ 001-174127-001 Շնորհակալություն
  • 20. 20 Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա Հասցե` Հանրապետության 85 ա, բն. 9, Երևան 0001, Հայաստան Հեռախոս` +37410 587188 Էլ. փոստի hասցե` info@habitat.am Կայքէջ՝ www.habitat.am