11. Երկիր հասնելու ճանապարհին տիեզերական ճառագայթները բախվում են Երկրի մագնիսական դաշտին և, եթե դա նրանց հաջողվում է, հաղթահարում են մագնիսական արգելքը` ներխուժելովմթնոլորտ:Մագնիսական դաշտը ձևավորվում է Երկրի միջուկում գործող էլեկտրական հոսանքների և արևային քամու կողմից: Դրսից եկող տիեզերական ճառագայթները մագնիսական դաշտումշարժվում են բարդ հետագծերով և նույնիսկ կարող են խուսափել մթնոլորտ մտնելուց, եթե դրանց էներգիան չափազանց փոքր է: Մագնիտոսֆերայի միջոցով ֆիլտրացումը մեզ հնարավորությւոն էտալիս ստանալ տիեզերական ճառագայթների սպեկտրները և անկման ուղղությունները՝ տարբեր վայրերի նեյտրոնային մոնիտորների միջոցով:
12.
13. Երկրի մագնիտոսֆերան Լիցքավորված մասնիկներ և մագնիսական դաշտեր Լիցքավորված մասնիկներ և Երկրի մագնիտոսֆերան Փոփոխական մագնիտոսֆերան Երբ տիեզերական ճառագայթը մտնում է Երկրի մթնոլորտ, այն բախվում է ատոմների և մոլեկուլների հետ, հատկապես ազոտ և թթվածին: Բախումների արդյունքում կառաջանան տարբերէներգիաների երկրորդական մասնիկներ: Դրանց որոշ մասը կարող է հասնել գետնին, որտեղ հնարավոր կլինի չափել դրանք և եզրակացություններ կատարել սկզբնական տիեզերական ճառագայթներիհատկանիշների մասին: Նեյտրոնային մոնիտորն այս տեխնիկան կիրառող սարքավորումներից մեկն է: Բարձր էներգիայի նուկլոնի ազդեցությունը ատոմային միջուկի վրա Տիեզերական ճառագայթների կասկադը Երկրի մթնոլորտում
14. Երկիրն ունի մագնիսական դաշտ, որն առաջանում է դրա միջուկում էլեկտրական հոսանքների կողմից: Եթե Երկիրը տեղակայված լիներ դատարկ տարածության մեջ, դրա մարմնից դուրսմագնիսական դաշտը նման կլիներ հիմնական մագնիսի՝ դիպոլի՝ տեղակայված Երկրի կենտրոնից փոքր ինչ դուրս և պտտման առանցքից փոքր ինչ շեղված: Այս նկարում անշուշտ պատկերված էմագնիսական դաշտը կենտրոնից մինչև 5 երկրային շառավիղ հեռավորություն: Սակայն Երկիրը ենթակա է արեգակնային քամու լիցքավորված մասնիկների շարունակական հոսքին: Այս հոսքը սեղմում է մագնիսական ուժագծերը Երկրի արևային կողմում, և ձգելով վերածում է դրանք երկար մագնիսական պոչի գիշերային կողմում: Ուժագծերը նկարի մեջ հաստ բաց կապույտ գծերն են: