SlideShare uma empresa Scribd logo
1 de 25
Մթնոլորտի աղտոտման խնդիրները
Ժամանակակից քաղաքակրթությունը չտեսնված ճնշում է գործադրում բնության վրա: Արդյունաբերական
թափոններով բնական միջավայրի աղտոտումը վնասակար ազդեցություն է գործում
մարդկանց, կենդանիների, բույսերի, հողի, շենքերի և շինությունների վրա, իջեցնում է մթնոլորտի
թափանցիկությունը, բարձրացնում է օդի խոնավությունը, մեծացնում է մառախլապատ օրերի
թիվը, փոքրացնում է տեսանելիությունը, առաջ է բերում մետաաղկան իրերի կոռոզիա:
Շրջական միջավայրի աղտոտման տակ հարկ է հասկանալ միջավայրի հատկությունների
(քիմիական, մեխանիկական, ֆիզիկական, կենսաբանական և դրանց հետ կապված տեղեկատվական)
փոփոխությունը, որոնք տեղի են ունենում բնական կամ արհեստական գործընթացների արդյունքում և
հանգեցնում են միջավայրի ֆունկցիայի վատթարացմանը` ցանկացած կենսաբանական կամ
տեխնոլոգիական օբյեկտի առումով: Իր գործունեության մեջ օգտագործելով շրջակա միջավայրի
զանազան տարրեր` մարդը փոխում է դրանց որակը: Հաճախ այդ փոփոխությունները արտահայտվում են
աղտոտման ոչ բարենպաստ ձևերով: Իրենց մասշտաբներով մարդածին փոփոխությունները համադրելի
են դառնում բնականների հետ, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում են դրանք:
Աղտոտման բնական գործընթացները բնության մեջ անտիպոդներ ունեն, որոնք ընդունակ են չեզոքացնել
բնական աղտոտման ազդեցությունը, իսկ մարդու ստեղծած շատ նյութեր տարաասեռ են բնականների
համեմատությամբ: աղտոտման բնական աղբյուրները սովորաբար հեռացված են մարդու բնակության
վայրերից, այնինչ մարդածինները տեղադրված են խիտ բնակչությամբ շրջաններում:
Մթնոլորտրի աղտոտման
 հիմնական աղբյուրները
Աղտոտման                   Աղտոտման
աղբյուրները                հարաբերական
                           քանակությունը (%)
Ավտոմեքենաներ                      44%
Ջեռուցում                          20%
Արդյունաբերություն                 14%
Այլ
աղբյուրներ(թունաքիմիկա
տների                              17%
օգտագործումը, անասնապ
ահություն, ռազմական
գործողություններ և այլն)
Լուծման հիմնական ուղիները

Մթնոլորտի աղտոտման մասշտաբների մեծացումը պահանջում է այն աղտոտումներից պաշտպանելու արագ և
արդյունավետ միջոցներ, ինչպես նաև` օդի աղտոտումների վնասակար ազդեցության կանխումը: Մթնոլորտը կարող է առանց
վնասակար ազդեցության արտահայտման պարունակել աղտոտումների որոշակի քանակ, քանի որ տեղի է ունենում նրա
մաքրման բնական գործընթաց:
Օդի աղտոտման հետ կապված վնասակար ազդեցության որոշման առաջին քայլը հանդիսանում է օդի որակների
չափանիշների մշակումը, ինչպես նաև` որակի ստանդարտները:
Որակի ստանդարտները որոշում են օդի որակի մակարդակները և սահմանային թույլատրելի արտանետումները
(ՍԹԱ), որոնք անհրաժեշտ է պահպանել` անվտանգ կայնքի ապահովման համար:
Վերահսկող մարմինները պարտավոր են որակական և քանակական վերահսկողություն իրականացնել:
Մթնոլորտի վիճակի բարելավման այլ մոտեցում է հանդիսանում առաջավոր տեխնոլոգիական գործընթացների
կիրառումը, վնասակար նյութերի փոխարինումը անվնասներով, հումքի մշակման չոր եղանակների փոխարեն խոնավների
կիրառումը:
Որպես կանոն, արդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվում են գազամաքրման և փոշեորսման գործընթացներ
կամ սարքեր` փոքրացնելու յկամ կանխելու համար արտանետման մեծությունը: Գազամաքրման գործընթացները կարող են
նաև քայքայել կամ փոխել նրանց քիմիական կամ ֆիզիկական հատկություններն այնպես, որ այն դառնա պակաս
վտանգավոր:
Որոշ դեպքերում օգտագործում են մթնոլորտում նոսրացման մեթոդը: Ծխնելույզները պետք է բավականաչափ բարձր լինեն
(300-350 մետր)` աէրոդինակիմ ստվերների գոտում շենքի շուրջը օդի հոսանքի ճանապարհով խառնուրդների լավ
նոսրացումն ապահովելու համար: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել արտանետումների ջերմաստիճանը և
խողովակների տեղը: Ձեռնարկությունները կառուցում են քամոտ վայրերում: Մի շարք ձեռնարկություններում գազերն
օգտագործվում են շենքերի ջեռուցման համար, իսկ դրանց ավելցուկն ուղղվում է ջերմակենտրոն:
Մասշտաբները

Ըստ մասշտաբների` շրջակա միջավայրի աղտոտումը կարելի է բաժանել տեղայինի, տարածաշրջանայինի և
համաշխարհայինի: Աղտոտման այս երեք տեսակները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ: Որպես կանոն, առաջնային է
հանդիսանում տեղային աղտոտումը, որը, եթե գործընթացի արագությունը ավելի մեծ է բնական մաքրման
արագությունից, վերածվում է տարածաշրջանայինի և հետո, քանակական փոփոխությունների կուտակման
դեպքում, շրջակա միջավայրիօ գլոբալ փոփոխության: Գլոբալ աղտոտման համար առավել կարևոր է հանդիսանում
ժամանակային գործոնը:
Այդպիսի գործընթացների գոյությունը վկայում է մթնոլորտի ռեսուրսների ասահմանափակության և նրա բնական
ինքնավերականգնման սահմանների մասին: Օրինակ, արդյունաբերական գործընթացներում օդի օգտագործումը հնուց
ենթադրում էր սկզբնական որակները վերականգնելու` մթնոլորտի բնական ընդունակությունը: Մասնավորապես, մթնոլորտ
ծխային արտանետումները, որոնք միկրոմասնիկներ և թունավոր նյութեր են պարունակում, իրենից ներկայացնում է ոչ այլ
ինչ, քան նոսրացման մեթոդ: Եվ անգամ մեր օրերում բարձր և գերբարձր խողովակների կառուցումը շարունակում է
օգտագործել այդ հնագույն մեթոդը: Սակայն արտանետումների ծավալների կտրուկ աճը հանգեցրեց այն բանին, որ
աղտոտման մասշտաբները լիովին մոտեցել են և անգամ հաճախ անցնում են մթնոլորտի ինքնավերականգնման
սահմանները:
Աղտոտման ժամանակակից մեթոդների դեպքում վնասակար նյութերը աղբյուրից տարածվում են տասնյակ և հաևյուրավեր
կիլոմետրերիով: Եվ անգամ բունաղտոտման աղբյուր հասկացությունը որոշ չափով փոխել է իր իմաստը:
Եթե որևէ արդյունաբերական շրջանում կարելի է առանձնացնել աղտոտման կետային աղբյուրներ, ապա տարածաշրջանի
մասշտաբով ամբողջ արդյունաբերական շրջանը, օրինակ` քաղաքը, կարող է դիտարկվել որպես միասնական աղբյուր`
կետային, գծային (ավտոմայրուղիներ) և խմբային աղբյուրներով: Ավելին, անգամ ամբողջ շրջանը, և անգամ ամբողջ երկիրը
կորղ է հանդես գալ աղտոտման միասնական աղբյուրի դերում:
Ժամանակակից արդյունաբերական արտադրությունը նշանակալի ազդեցություն է գործում բնության վրա գլոբալ
մասշտաբներով: Թեև աղտոտող նոյւթերի և ջերմային էներգայի մեծ մասը արտադրվում է սահմանափակ տարածության
վրա, գլխավորապես` Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի արդյունաբերական շրջաններում, մթնոլորտի
շրջանառության առանձնահատկությունների և Երկրի ջրային թաղանթի տեղափոխումների հետևանքով
որոշ, համեմատաբար երկարակյաց թունավոր նյութեր տարածվում է հսկայական տարածություններում, և անգամ ամբողջ
Երկրի վրա` հանգեցնելով տարածաշրջանային և գլոբալ աղտոտման:
Ներկայումս որոշակիացել են շրջական բնական միջավայրի մարդածին գլոբալ աղտոտման որոշ կարևոր խնդիրներ, որոնցից
են.
Կլիմայի հնարավոր փոփոխությունները` կապված մթնոլորտ տեխնոլոգիական ջերմության, ածխաթթու գազի և աէրոզոլերի
թափանցման հետ,
Երկրի հիմնական շերտի հնարավոր քայքայումը` կապված մթնոլորտ ֆրեոնների, ազոտի օքսիդների և որոշ այլ
խառնուրդների թափանցման հետ,
Բնական միջավայրի և կենսոլորտի` ռադիոակտիվ նյութերով, ծանր մետաղներով և պեստիցիդներով գլոբալ աղտոտման
էկոլոգիական հետևանքները,
Ծովային միջավայրի` մթնոլորտային տեղումներով, գետերի հոսանքներով, ցամաքային և ծովային տրանսպորտով
ընդհանուր աղտոտումը,
Աղտոտող նյութերի հեռավոր մթնոլորտային փոխադրումը և թթվային տեղումների խնդիրը:
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ
Պատճառները և գործոնները
Մթնոլորտն աղտոտող նյութերը բազմաթիվ տասնամյակների ընթացքում նշանակալի վնաս էին հասցնում շրջակա
միջավայրին: Ըստ էրևույթին, նրանց վնասակար ազդեցության հետ հարկ կլինի հաշվի նստել նաև ապագայում:
Բնակչության և արդյունաբերական արտադրության հետագա աճը անխուսափելիորեն կհանգեցնեն աղտոտման վտանգի
մեծացմանը:
Այն հիմնական աղտոտող նյութերի, որոնց պարունակությունը կանոնակարգվում է ստանդարտներով, հանդիսանում են
ազոտի երկօքոսիդը (SO2), ազոտի օքսիդները (NO և NO2), ածխածնի օքսիդ (CO), գազային ածխաջրածիններ (HC), ինչպես նաև`
ծծմբաջրածինը (H2S), ծծմբածխածինը (CS2), ամոնիակը (NH3), զանազան հալոգենպարունակող գազեր:
Գոյություն ունի գազային աղտոտիչների ձևավորման երեք հիմնական աղբյուրներ. վառելանյութերի
այրում, արդյունաբերական արտադրական գործընթացներ և բնական աղբյուրներ: Վառելանյութի այրման արդյունքումէ
առաջանում ծծմբի երկօքսիդի ամբողջ զանգվածի 78 տոկոսը: Ածխաջրածինները, որոնց առաջ գալու վտանգը կայանում է
նրանում, որ դրանք միջանկյալ նյութեր են հանդիսանում օզոնի ձևավորման գործընթացում, մթնոլորտ մուտք են գործում
վառելիքի այրման և նավթամթերքների վերամշակման դեպքում, բացի դրանից, շատ ածխաջրածիններ անջատվում են
բույսերի աճի և բազմացման գործընթացում: Ըստ գիտնականների գնահատականների` բնական աղբյուրներից ամեն տարի
անջատվում է 117 մլն. տոննա ածխաջրածին, իսկ նմարդածին աղբյուրներրից` 100 մլն. տոննա: Սակայն քաղաքների
մթնոլորտում առկա ածխաջրածինները հիմնականում իրենցից ներկայացնում են այրման արդյունքներ:
Ծծմբի օքսիդների նշանակալի քանակություն մթնոլորտ է նետվում սուլֆիդային հանքերից պղնձի, կապարի և ցինկի
արտադրության ժամանակ, ինչպես նաև` նավթամթերքների մաքրման գործընթացում: SO2-ի արտանետումների մեծ մասը
կապված է գործընթացին անհրաժեշտ ջերմության ստացման համար վառելիքի այրման հետ: Առաջացած SO2 պարունակող
գազերը սովորաբար օգտագործվում են ծծմբական թթվի արտադրության համար:
Ծծմբի օքսիդները նույնպես առաջ են գալիս թղթի և ցելյուլոզային զանգվածի արտադրության ժամանակ` ծծումբ
պարունակող նյութերի այրման հետևանքով:
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒ ՄԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐՈՎ
Ածխաջրածիններով մթնոլորտի աղտոտումը տեղի է ունենում քիմիական ձեռնարկություններից, նավթարդյունահանող և
մետալուրգիական գործարաններից: Ածխաջրածինները, որոնք անջատվում են պլաստմասսաների, ներկանյութերի,
սննդային հավելանյութերի, պեստիցիդների արտադրության, ինչպես նաև` կաուչուկների և նավթաքիմիական նյութերի
վերամշակման ժամանակ:
Մթնոլորտ նետվող քիմիական նյութերի թվում պարունակվում է թունավոր նյութերի բավականաչափ նմեծ քանակություն:
Ներկայումս վտանգավոր աղտոտող նյութերի թվին ենդասվում սնդիկի գոլորշիները, վինիլքլորիդը և բենզոլը, որոնց
պարունակությունը մթնոլորտում ենթակա է հատուկ վերահսկողության:
Հանածո վառելիքի մեծ քանակություն է ամեն տարի այրվում կաթսայատներում` ջեռուցման համար: Կաթսայատները ամենից
□կեղտոտ□ վառելիքի` քարածխի և մազութի, ամենախոշոր սպառողներն են: Այդ պատճառով էներգետիկան ըստ այրվող
վառելիքի քանակի և որակի հանդիսանում է ծծմբի երկօքսիդի միակ աղբյուրը, ինչպես նաև` դիսպերս աղտոտումների և
ազոտի օքսիդի գլխավոր աղբյուրը:
Գազային աղտոտիչները առաջ են գազի այրման գործընթացում, իսկ դիսպերսները` մեխանիկական փոշին, կարող է դուրս
փչվել կոնվեյերով ածխի բեռնաթափման և փոխադրման ժամանակ, ինչպես նաև` վառելիքային մոխրի հեռացման և
պահեստավորման ժամանակ: Ածխի փոշիացումը տեղի է ունենում քամային էրոզիայի արդյունքում: Բնական ածխի
փոշիացումը` որպես վառելիք, հանդիսանում է առավել արդյունավետ: Թեև բնական գազը դիտարկվում է որպես
համեմատաբար մաքուր վառելիք, նրա այրման ժամանակ նույնպես ձևավորվում են աղտոտիչները` ազոտի օքսիդները,
ածխածնի օքսիդները, ածխաջրածինները, ծուխը:
Մթնոլորտի աղտոտման ևս մեկ ոչ պակաս կարևոր աղբյուր է հանդիսանում պինդ քաղաքային թափոնների այրումը: Բոլոր
քաղաքակիրթ երկրներում այդ նպատակի համար գոյություն ունեն աղբայրման վառարաններ, որոնց կառուցվածքից են
կախված թափոնների բաղադրությունները:
Ծխային արտանետումները բաղկացած են այրման հարաբերաբար անվնաս գազային պրոդուկտներից` ածխածնի երկօքսիդ,
ջուր, իներտ ազոտ: Սակայն դրանց ավելցուկը կարող է հանգեցնել շլեյֆային մառախուղի ձևավորմանը: Ծխային
արտանետումների որսման համար օգտագործում են զանազան ֆիլտրեր և որսիչներ:
Ներքին այրման շարժիչների արտանետումներով շրջակա միջավայրի աղտոտումը վերջին տարիների ավելի ու ավելի
սևեռուն ուշադրության են արժանանում` մարդու առողջությանն սպառնացող աճող վտանգի պատճառով:
Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մեծացումը տանում է Երկրի ջերմաստիճանի բարձրացման: CO2-ի
պարունակության մեծացման դեպքում կարելի է սպասել Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացում, թեև այդ
պարամետրերի միջև կախումը բավականաչափ բարդ է: Դատելով հետազոտությունների արդյունքներից` CO2-ի մոտավոր
կրկնապատկում տեղի կուենա մոտ 20410 թվականին, ինչի արդյուքնում մոլորակի ջերմաստիճանը կբարձրանա 2-3
աստիճանով: Բևեռային շրջաններում ջերմաստիճանի բարձրացումը կարող է մի քանի անգամ գերազանցել տվյալ արժեքը:
Ջերմաստիճանի փոփոխության վրա մարդածին ազդեցության հիմնախնդիրը դեռևս մնում է քննարկման փուլում: Իհարկե,
չի կարելի այդ ազդեցությունը հանգեցնել միայն □թերմոստատում ջերմաստիճանի բարձրացման□, քանի որ ջերմաստիճանի
գլոբալ բաշխումը կապված է մթնոլորտային զանգվածների տեղափոխման հետ:
Ջերմաստիճանի փոփոխության ժամանակ ջրային գոլորշու պարունակությունը նույնպես կարող է փոխվել: Այսպիսով,
մթնոլորտում CO2-ի խտության փոփոխման վերջնական արդյունք կարող են դառնալ բարդ կլիմայական գործընթացները,
որոնք կապված են ինչպես ջերմաստիճանի, այնպես էլ` տեղումների ձևավորման գործընթացում:
Առաջներում ենթադրվում էր, որ տրանսպորտային ավիացիայի արտանետած ազոտի օքսիդները հանդիսանում են օզոնի
շերտի քայքայման հիմնական պատճառը: Սակայն քանակական չափումները ցույց տվեցին, որ այդ աղբյուրը չնչին է`
բնականների համեմատությամբ: Մարդկային գործունեության արգասիքներից օզոնային շերտի համար առավել
վտանգավոր են հանդիսանում ֆրեոնները և դրան նման նյութերը: Նրանք արհեստական ծագում ունեն և լայնորեն
կիրառվում են սառնարանային հարմարանքներում, տարբեր աէրոզոլերում:
Մթնոլորտի աղտոտվածությունը տարեց –տարի ավելանում է
Օզոնը կազմում է մթնոլորտի աննշան մասը` մեկ միլիոներորդական մասին պակաս` և՛ ծավալով, և՛ զանգվածով: Նրա
հիմնական մասը` մինչև 90 տոկոս, կենտրոնացված է ստրտոսֆերայում: Մնացած 10 տոկոսը կենտրոնացված են մթնոլորտի
ավելի ցածր շերտերում: Այստեղ օզոնը արդեն հանդես է գալիս որպես մթնոլորտի օդի վտանգավոր աղտոտիչ: Այն ազդում է
շնչառական ուղիների վրա, գրգռում է աչքերը, խախտում է բուսականության աճը և այլն: Շնչառության համար
օգտագործվող օդում նրա կոնցենտրացիան պետք է կազմի չպետք է գերազանցի 150-200 մկգ/3-ը:
Օզոնը առաջ է գալիս էլեկտրական լիցքերի արդյունքում, սակայն շատ ավելի կարևոր են հանդիսանում միջնորդ նյութերի
մասնակցությամբ ֆոտոքիմիական ռեակցիաները (ազոտի օքսիդները կամ ածխաջրածինները):
Մեծ քաղաքներում արդյունաբերական և ավտոմոբիլային արտանետումների արդյունքում, որոնք փոխազդում են մեկը
մյուսի և այլ գազերի հետ, առաջանում են բարդ քիմիական միացություններ, առաջ է գալիս ֆոտոքիմիական սմոգ, որն ունի
օզոնի բարձր խտություն:
Կապված այն բանի հետ, որ օզոնային շերտի էկոլոգիական դերը գլոբալ մասշտաբով շատ մեծ է, շատ երկրներ անցել են
անհապաղ գործնական քայլերի: Արդեն 1978 թ. ԱՄՆ-ը, Կանադան և Սկանդինավյան երկրները արգելեցին ֆրեոնների
կիրառումը աէրոզոլային բալոններում այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա:
Եզրափակելով` նշենք, որ դեռևս մեր գիտելիքները բավական չեն, որպեսզի որոշենք մթնոլորտում օզոնի քանակության
տատանումների հիմնական պատճառները և բացատրենք նրա մեխանիզմը: Այդ պատճառով ցանկացած կանխատեսւոմներ
հարկ է ընդունել որպես ենթադրական:
Տարածաշրջանային առանձնահատկությունները

Հայաստան ըգտնվում է Անդրկովկասյան տարածաշրջանում: Այդ պատճառով
հանրապետությունում օդային միջավայրի որակը կախված է ոչ միայն
տեղական աղբյուրների արտանետումներից, այլ նաև` տարածաշրջանի
մթնոլորտի աղտոտման ֆոնային մակարդակից: Դրսից Հայաստան մուտք
գործող օդի աղտոտման բոլոր տեսակներից առավել զգալի է փոշին:
Եզրակացություններ

Դիպլոմային նախագծի տվյալ մասի արդյունքում նախագծվեցին լուսավորման
և օդափոխության համակարգերը:
Լուսավորման նախագծման ժամանակ ընտրվեց լյումինեսցենտային լամպերով
և տեղային`շիկացման լամպերով:
Օդափոխությասն համակարգի նախագծման դեպքում ընտրվել է հոսքային
ընդհանուր փոխանակային և դ տեղային ուրսմղման համակարգեր`
օդատարների վերինտեղադրությամբ և կենտրոնախույս օդափոխիչներով:
Հաշվարկի գործընթացում որոշվել են աշխատանքային գոտու օդում
վնասակար արտանետումները, գնահատվել են դրանցից առավել
վտանգավորները և հաշվարկվել օդափոխանակությունը, որը պահանջվում է
վնասակար նյութերի և ջերմության ավելցուկի հեռացման համար: Դրա հիման
վրա ստացվել են օդատարների պարամետրերը, որոշվել են շարժիչները և
օդափոխիչները:
Լուծման արդյունքները
Կապված ստեղծված սոցիալ-էկոլոգիական իրավիճակի
առանձնահատկությունների հետ` ժամանակակից արդյունաբերությանը երկու
պայման է ներկայացվում: Նախ, արտադրությունը պետք է ոչ միայն նյութական
բարիքներ ստեղծի, այլ նաև վնասազերծի ի ր գործունեության արգասիքները:
Երկրորդ` արտադրությանն արգասիքները օգտագործումից հետո
համեմատաբար հեշտությամբ պետք է կրկին վերածվեն արտադրության
արգասիքների:
Աղտոտումից մթնոլորտի արմատական մեթոդ է հանդիսանում մինչև մթնոլորտ
մուտք գործելը դրանց լիկվիդացումը: Դրա համար անհրաժեշտ է անթափոն
արտադրության կիրառությունը, բուն արտադրության մեջ տեխնոլոգիական
գործընթացների հերմետիկացումը, վնասակար մնացորդների թափոնացումը:
Հեռանկարները

Էլեկտրաէներգիայի արտադրության աճը մարդու զարգացման անհրաժեշտ
պայմանն է: Այդ պատճառով մարդու կողմից արտադրվող էներգիայի
անհրաժեշտ քանակությունը աճում է տերացտարի:
Վերն ասվեց, որ հենց դեպի մթնոլորտ ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների
արտանետումներն են կապված թթու անձրևների ձևավորման հետ:
Աղտոտված օդը երեխաների մահվան պատճառ




Տարեկան ավելի քան 2 միլիոն երեխա մահանում է աղտոտված օդի պատճառով, հայտնում են չինացի
հետազոտողները:

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում հայտնաբերել են, որ շինության ներսում
աղտոտված օդի մակարդակը 5 անգամ գերազանցում է մթնոլորտի աղտոտվածության մակարդակին բաց
տարածությունում: Պատճառը կահույքն է և այն շինարարական նյութերը, որոնք պարունակում են վնասակար նյութեր
(ֆորմալդեհիդ, բենզոլ, ամոնիակ): Ֆորմալդեհիդները կարող են պահպանվել սենյակում նույնիսկ վերանորոգումից 5-15
տարի անց, հավաստում են մասնագետները:

Փորձագետներն անհանգստանում են, որ շինություններում առկա աղտոտված օդի պատճառով միայն Չինաստանում
տուժում է տարեկան շուրջ 2.2 միլիոն երեխա, որոնց տարիքը չի գերազանցում 5-ը: Գիտնականները խորհուրդ են
տալիս շինությունների օդի մաքրությանը մեծ ուշադրություն դարձնել:
ԱՄՆ-ում փորձում են կրճատել մթնոլորտն աղտոտող գազերը
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 219 ձայնով հաստատել է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների
կրճատման վերաբերյալ օրինագիծը` դիմակայելով գլոբալ տաքացմանը: Արևմտյան լրատվամիջոցները այդ
նախագիծը համարում են պատմական: Ինչպես տեղեկացնում է «Ասոշիէյթիդ Փրեսը», օրինագիծը պարտադրում է
մինչև 2020 թվականը ԱՄՆ էլեկտրաէներգիայի 15 տոկոսը ստացվի վերարտադրված աղբյուրներից:
Օրենքով նաև համակարգվում է աղտոտիչների վաճառքի քվոտաների բաշխման ձևը. այն կարող են ձեռք բերել
ինչպես ԱՄՆ ձեռնարկությունները, այնպես էլ այլ երկրների:
Օրինագծի քննադատները կարծիք են հայտնել, որ օրինագծի իրագործման արդյունքում էներգակիրների գինը
զգալիորեն կբարձրանա: Կբարձրանան նաև հարկերը ու կկրճատվեն աշխատատեղերը: Օրինագծի կողմնակիցներն
իրենց հերթին նշել են, որ այն կնվազեցնի ԱՄՆ կախվածությունը նավթից:
Ըստ աղբյուրի ԱՄՆ-ում ջերմոցային գազերի արտանետումները տարեկան աճում են մինչև 1 տոկոս:
Ընդհանուր առմամբ, աղտոտիչների ծավալի 30 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Գերմոցային
գազերի արտանետումները սահմանափակող Կիոտոյի արձանագրությունը ԱՄՆ-ն ստորագրել
է, բայց չի վավերացրել:
Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը պետք է հաստատի նաև Սենատը:
Պաշտոնատարները վստահեցնում են, որ «Նաիրիտ»-ի աղետը առողջապահական վտանգ չի ներկայացնում
Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանման վարչության պետ Արամ Գաբրիելյանի
խոսքերով` «Նաիրիտ»-ում տեղի ունեցած աղետը Երեւանի բնակչության համար առողջապահական տեսակետից
վտանգ չի ներկայացնում:
«Գործարանի շրջակայքից օդի նմուշներ են վերցվել եւ քլոր-օրգանական միացություններ չեն հայտնաբերվել: Սա
վկայում է այն մասին, որ բնակչության համար այս աղետը ազդեցություն չի ունեցել», - լրագրողներին շաբաթ օրը ասաց
Արամ Գաբրիելյանը:
Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության աշխատանքի,
հիգիենայի եւ ճառագայթային անվտանգության բաժնի պետ Սոս Հովհաննսիյանի խոսքերով բնակչության շրջանում
չեն արձանագրվել հիվանդագին վիճակներ, որոնք կապված կլինեին քլոր կամ քլոր-միացությունների ազդեցության
հետ:
«Նույն քլորոպրենը, նույն ազատ քլորը, նույն CO2-ը ընդհանրապես բավականին յուրօրինակ ազդեցություն ունեն
մարդկանց վրա եւ հատկապես առաջացնում են ալերգիկ երեւույթներ` աչքի լորձաթաղանթի, շնչառական ուղիների
լորձաթաղանթի բորբոքային պրոցեսներ կամ ռեակցիաներ: Ես ձեզ հայտարարում եմ պաշտոնապես, որ բոլոր
բուժհիմնարկները, որոնք ներառված են եղել այդ պրոցեսում ամբողջ Երեւան քաղաքում, բնակչության որեւէ մեկի մոտ
նման դիմում չի եղել»:
«Մեր բոլորի ընտանիքներն ու երեխաներն են այստեղ ապրում եւ սա այն դեպքը չէ, որ դու ինչ-որ բան ինքդ քո
երեխաներից թաքցնես», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության
փրկարար ծառայության տնօրենի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, հավաստելով, որ «Նաիրիտում» նոր
պայթյունների վտանգ չկա:
Հինգշաբթի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյուններից զոհվել
էին գործարանի 4 աշխատակիցներ: Մասնագետների անհանգստություն էին հայտնել, որ պայթյունին հետեւած հրդեհի
հետեւանքով մթնոլորտ կարող էին արտանետված լինել վտանգավոր քիմիական նյութեր:
Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քիմիական գիտությունների դոկտոր, օրգանական
քիմիայի կենտրոնի պոլիմերների լաբորատորիայի վարիչ Առնոս Հովհաննիսյանը մտահոգություն էր հայտնել, որ
պաշտոնատար անձինք խուսափում են հրապարակել օդի հնարավոր աղտոտվածության մասին տվյալները` խուճապ
չառաջացնելու նպատակով:
Հայաստանը էկոլոգիապես մաքուր չէ
Միջազգային Էկոլոգիական կազմակերպության տվյալների համաձայն Հայաստանը
էկոլոգիապես մաքուր երկրների հաշվարկում զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը:
Այսօր էկոլոգիապես ամենամաքուր երկրներն են Իսլանդիան եւ Շվեյացրիան: ԱՊՀ երկրների
շարքում ամենամաքուր երկրիը Վրաստանն է, որը 59-րդ տեղում է: Ադրբեջանը զբաղեցնում
է 84-րդ հորիզոնականը:
Միջազգային Էկոլոգիական կազմակերպության մասնագետները տվյալները
հրապարակելիս հաշվի են առել մասնավորապես ջրի մաքրությունը, օդի աղտոտվածության
աստիճանը եւ պետության վերաբերմունքը էկոլոգիական խնդիրներին:
10-2 դասարան
2011 թ
Բագրատունյան Գևորգ
Ղեկավար` Հասմիկ Նալբանդյան

Mais conteúdo relacionado

Mais procurados

Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնությունԱրամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնությունarmine-p87
 
մթնոլորտի աղտոտումը հհ ում
մթնոլորտի աղտոտումը հհ ումմթնոլորտի աղտոտումը հհ ում
մթնոլորտի աղտոտումը հհ ում67gayane
 
Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգը
Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգըՇրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգը
Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգըHayk Akarmazyan
 
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրՕդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրGevSon
 
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովմարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովAslanian ZHora
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
ԿենսոլորտAnnagspoyan
 
Բնապահպանական միջոցառումներ արդյունաբերությունում
Բնապահպանական միջոցառումներ արդյունաբերությունումԲնապահպանական միջոցառումներ արդյունաբերությունում
Բնապահպանական միջոցառումներ արդյունաբերությունումHayk Akarmazyan
 
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄSvetlanaHambardzumyan
 
թունավոր նյութեր
թունավոր նյութերթունավոր նյութեր
թունավոր նյութերBnagetnet
 
Թունավոր նյութեր՝օդում, հողում, ջրում
Թունավոր նյութեր՝օդում, հողում, ջրումԹունավոր նյութեր՝օդում, հողում, ջրում
Թունավոր նյութեր՝օդում, հողում, ջրումErik Hovhannisyan
 
օդի աղտոտվացությունը
օդի  աղտոտվացությունըօդի  աղտոտվացությունը
օդի աղտոտվացությունըMichael Mikaelson
 

Mais procurados (15)

Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնությունԱրամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
Արամ Դուդակլյան - Կենդանի և անկենդան բնություն
 
մթնոլորտի աղտոտումը հհ ում
մթնոլորտի աղտոտումը հհ ումմթնոլորտի աղտոտումը հհ ում
մթնոլորտի աղտոտումը հհ ում
 
Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգը
Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգըՇրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգը
Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգը
 
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրՕդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
 
Shrjaka mijavayr
Shrjaka mijavayrShrjaka mijavayr
Shrjaka mijavayr
 
Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովմարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
 
Բնապահպանական միջոցառումներ արդյունաբերությունում
Բնապահպանական միջոցառումներ արդյունաբերությունումԲնապահպանական միջոցառումներ արդյունաբերությունում
Բնապահպանական միջոցառումներ արդյունաբերությունում
 
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԴՈՒՄ: ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
 
թունավոր նյութեր
թունավոր նյութերթունավոր նյութեր
թունավոր նյութեր
 
Թունավոր նյութեր՝օդում, հողում, ջրում
Թունավոր նյութեր՝օդում, հողում, ջրումԹունավոր նյութեր՝օդում, հողում, ջրում
Թունավոր նյութեր՝օդում, հողում, ջրում
 
օդի աղտոտվացությունը
օդի  աղտոտվացությունըօդի  աղտոտվացությունը
օդի աղտոտվացությունը
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 

Destaque

մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումArthur Mkrtchyan
 
______________ __ ____________ ________________
  ______________ __ ____________ ________________  ______________ __ ____________ ________________
______________ __ ____________ ________________Sona8
 
Mtnolort
MtnolortMtnolort
Mtnolort957528
 
Գլոբալ Տաքացում
 Գլոբալ Տաքացում  Գլոբալ Տաքացում
Գլոբալ Տաքացում Van Papikyan
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
ՄթնոլորտAnnagspoyan
 
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունQnarik98
 

Destaque (11)

մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտում
 
______________ __ ____________ ________________
  ______________ __ ____________ ________________  ______________ __ ____________ ________________
______________ __ ____________ ________________
 
Mtnolort
MtnolortMtnolort
Mtnolort
 
Mtnolort
MtnolortMtnolort
Mtnolort
 
Mtnolort
MtnolortMtnolort
Mtnolort
 
Գլոբալ Տաքացում
 Գլոբալ Տաքացում  Գլոբալ Տաքացում
Գլոբալ Տաքացում
 
Գլոբալ տաքացում
Գլոբալ տաքացումԳլոբալ տաքացում
Գլոբալ տաքացում
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 

Semelhante a Այրումը և էկոլոգիան

Semelhante a Այրումը և էկոլոգիան (20)

Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Նավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, ԱծուխՆավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, Ածուխ
 
Bn
BnBn
Bn
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
էներգակիրներ
էներգակիրներէներգակիրներ
էներգակիրներ
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
Թթվածին
ԹթվածինԹթվածին
Թթվածին
 
ճառագայթում
ճառագայթումճառագայթում
ճառագայթում
 
Նյութ1
Նյութ1Նյութ1
Նյութ1
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
Մթնոլորտային Աղտոտում
Մթնոլորտային ԱղտոտումՄթնոլորտային Աղտոտում
Մթնոլորտային Աղտոտում
 
Kensolort
KensolortKensolort
Kensolort
 
Նյութ2
Նյութ2Նյութ2
Նյութ2
 
էկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըէկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրները
 
Համար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքումՀամար 1 տարրը տիեզերքում
Համար 1 տարրը տիեզերքում
 
ամփոփում
ամփոփումամփոփում
ամփոփում
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner
 

Mais de Bnagetnet

Digitec 2012 Տեսողություն
Digitec 2012 ՏեսողությունDigitec 2012 Տեսողություն
Digitec 2012 ՏեսողությունBnagetnet
 
Կիսամյակային հաշվետվություն
Կիսամյակային հաշվետվությունԿիսամյակային հաշվետվություն
Կիսամյակային հաշվետվությունBnagetnet
 
Սեմինարը բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնում
Սեմինարը բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնումՍեմինարը բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնում
Սեմինարը բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնումBnagetnet
 
Տարեկան հաշվետվություն
Տարեկան  հաշվետվությունՏարեկան  հաշվետվություն
Տարեկան հաշվետվությունBnagetnet
 
Տարեկան Հաշվետվություն
Տարեկան ՀաշվետվությունՏարեկան Հաշվետվություն
Տարեկան ՀաշվետվությունBnagetnet
 
Գայանե Վարդանյան
Գայանե ՎարդանյանԳայանե Վարդանյան
Գայանե ՎարդանյանBnagetnet
 
Տարեկան Հաշվետվություն
Տարեկան ՀաշվետվությունՏարեկան Հաշվետվություն
Տարեկան ՀաշվետվությունBnagetnet
 
Հաշվետվություն
ՀաշվետվությունՀաշվետվություն
ՀաշվետվությունBnagetnet
 
Tarekan hashvetvutyun
Tarekan hashvetvutyunTarekan hashvetvutyun
Tarekan hashvetvutyunBnagetnet
 
Ճառագայթում
ՃառագայթումՃառագայթում
ՃառագայթումBnagetnet
 
Չարլզ Դարվին
Չարլզ  ԴարվինՉարլզ  Դարվին
Չարլզ ԴարվինBnagetnet
 
վիտամիններ
վիտամիններվիտամիններ
վիտամիններBnagetnet
 
Մարտի 19 ին Լուսինը կմոտենա Երկրին...
Մարտի 19 ին Լուսինը կմոտենա Երկրին...Մարտի 19 ին Լուսինը կմոտենա Երկրին...
Մարտի 19 ին Լուսինը կմոտենա Երկրին...Bnagetnet
 
ջերմադիտակ
ջերմադիտակջերմադիտակ
ջերմադիտակBnagetnet
 
Շողիկ Պողոսյան
Շողիկ ՊողոսյանՇողիկ Պողոսյան
Շողիկ ՊողոսյանBnagetnet
 
презентация теоремы пифагора
презентация теоремы пифагорапрезентация теоремы пифагора
презентация теоремы пифагораBnagetnet
 
բջջային հեռախոսներ
բջջային հեռախոսներբջջային հեռախոսներ
բջջային հեռախոսներBnagetnet
 
Հ.Նալբանդյան
Հ.ՆալբանդյանՀ.Նալբանդյան
Հ.ՆալբանդյանBnagetnet
 
ֆիբոնաչիի հաջորդականություն
ֆիբոնաչիի հաջորդականությունֆիբոնաչիի հաջորդականություն
ֆիբոնաչիի հաջորդականությունBnagetnet
 
բջջային հեռախոս
բջջային հեռախոսբջջային հեռախոս
բջջային հեռախոսBnagetnet
 

Mais de Bnagetnet (20)

Digitec 2012 Տեսողություն
Digitec 2012 ՏեսողությունDigitec 2012 Տեսողություն
Digitec 2012 Տեսողություն
 
Կիսամյակային հաշվետվություն
Կիսամյակային հաշվետվությունԿիսամյակային հաշվետվություն
Կիսամյակային հաշվետվություն
 
Սեմինարը բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնում
Սեմինարը բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնումՍեմինարը բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնում
Սեմինարը բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնում
 
Տարեկան հաշվետվություն
Տարեկան  հաշվետվությունՏարեկան  հաշվետվություն
Տարեկան հաշվետվություն
 
Տարեկան Հաշվետվություն
Տարեկան ՀաշվետվությունՏարեկան Հաշվետվություն
Տարեկան Հաշվետվություն
 
Գայանե Վարդանյան
Գայանե ՎարդանյանԳայանե Վարդանյան
Գայանե Վարդանյան
 
Տարեկան Հաշվետվություն
Տարեկան ՀաշվետվությունՏարեկան Հաշվետվություն
Տարեկան Հաշվետվություն
 
Հաշվետվություն
ՀաշվետվությունՀաշվետվություն
Հաշվետվություն
 
Tarekan hashvetvutyun
Tarekan hashvetvutyunTarekan hashvetvutyun
Tarekan hashvetvutyun
 
Ճառագայթում
ՃառագայթումՃառագայթում
Ճառագայթում
 
Չարլզ Դարվին
Չարլզ  ԴարվինՉարլզ  Դարվին
Չարլզ Դարվին
 
վիտամիններ
վիտամիններվիտամիններ
վիտամիններ
 
Մարտի 19 ին Լուսինը կմոտենա Երկրին...
Մարտի 19 ին Լուսինը կմոտենա Երկրին...Մարտի 19 ին Լուսինը կմոտենա Երկրին...
Մարտի 19 ին Լուսինը կմոտենա Երկրին...
 
ջերմադիտակ
ջերմադիտակջերմադիտակ
ջերմադիտակ
 
Շողիկ Պողոսյան
Շողիկ ՊողոսյանՇողիկ Պողոսյան
Շողիկ Պողոսյան
 
презентация теоремы пифагора
презентация теоремы пифагорапрезентация теоремы пифагора
презентация теоремы пифагора
 
բջջային հեռախոսներ
բջջային հեռախոսներբջջային հեռախոսներ
բջջային հեռախոսներ
 
Հ.Նալբանդյան
Հ.ՆալբանդյանՀ.Նալբանդյան
Հ.Նալբանդյան
 
ֆիբոնաչիի հաջորդականություն
ֆիբոնաչիի հաջորդականությունֆիբոնաչիի հաջորդականություն
ֆիբոնաչիի հաջորդականություն
 
բջջային հեռախոս
բջջային հեռախոսբջջային հեռախոս
բջջային հեռախոս
 

Այրումը և էկոլոգիան

  • 1. Մթնոլորտի աղտոտման խնդիրները Ժամանակակից քաղաքակրթությունը չտեսնված ճնշում է գործադրում բնության վրա: Արդյունաբերական թափոններով բնական միջավայրի աղտոտումը վնասակար ազդեցություն է գործում մարդկանց, կենդանիների, բույսերի, հողի, շենքերի և շինությունների վրա, իջեցնում է մթնոլորտի թափանցիկությունը, բարձրացնում է օդի խոնավությունը, մեծացնում է մառախլապատ օրերի թիվը, փոքրացնում է տեսանելիությունը, առաջ է բերում մետաաղկան իրերի կոռոզիա: Շրջական միջավայրի աղտոտման տակ հարկ է հասկանալ միջավայրի հատկությունների (քիմիական, մեխանիկական, ֆիզիկական, կենսաբանական և դրանց հետ կապված տեղեկատվական) փոփոխությունը, որոնք տեղի են ունենում բնական կամ արհեստական գործընթացների արդյունքում և հանգեցնում են միջավայրի ֆունկցիայի վատթարացմանը` ցանկացած կենսաբանական կամ տեխնոլոգիական օբյեկտի առումով: Իր գործունեության մեջ օգտագործելով շրջակա միջավայրի զանազան տարրեր` մարդը փոխում է դրանց որակը: Հաճախ այդ փոփոխությունները արտահայտվում են աղտոտման ոչ բարենպաստ ձևերով: Իրենց մասշտաբներով մարդածին փոփոխությունները համադրելի են դառնում բնականների հետ, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում են դրանք: Աղտոտման բնական գործընթացները բնության մեջ անտիպոդներ ունեն, որոնք ընդունակ են չեզոքացնել բնական աղտոտման ազդեցությունը, իսկ մարդու ստեղծած շատ նյութեր տարաասեռ են բնականների համեմատությամբ: աղտոտման բնական աղբյուրները սովորաբար հեռացված են մարդու բնակության վայրերից, այնինչ մարդածինները տեղադրված են խիտ բնակչությամբ շրջաններում:
  • 2.
  • 3. Մթնոլորտրի աղտոտման հիմնական աղբյուրները Աղտոտման Աղտոտման աղբյուրները հարաբերական քանակությունը (%) Ավտոմեքենաներ 44% Ջեռուցում 20% Արդյունաբերություն 14% Այլ աղբյուրներ(թունաքիմիկա տների 17% օգտագործումը, անասնապ ահություն, ռազմական գործողություններ և այլն)
  • 4. Լուծման հիմնական ուղիները Մթնոլորտի աղտոտման մասշտաբների մեծացումը պահանջում է այն աղտոտումներից պաշտպանելու արագ և արդյունավետ միջոցներ, ինչպես նաև` օդի աղտոտումների վնասակար ազդեցության կանխումը: Մթնոլորտը կարող է առանց վնասակար ազդեցության արտահայտման պարունակել աղտոտումների որոշակի քանակ, քանի որ տեղի է ունենում նրա մաքրման բնական գործընթաց: Օդի աղտոտման հետ կապված վնասակար ազդեցության որոշման առաջին քայլը հանդիսանում է օդի որակների չափանիշների մշակումը, ինչպես նաև` որակի ստանդարտները: Որակի ստանդարտները որոշում են օդի որակի մակարդակները և սահմանային թույլատրելի արտանետումները (ՍԹԱ), որոնք անհրաժեշտ է պահպանել` անվտանգ կայնքի ապահովման համար: Վերահսկող մարմինները պարտավոր են որակական և քանակական վերահսկողություն իրականացնել: Մթնոլորտի վիճակի բարելավման այլ մոտեցում է հանդիսանում առաջավոր տեխնոլոգիական գործընթացների կիրառումը, վնասակար նյութերի փոխարինումը անվնասներով, հումքի մշակման չոր եղանակների փոխարեն խոնավների կիրառումը: Որպես կանոն, արդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվում են գազամաքրման և փոշեորսման գործընթացներ կամ սարքեր` փոքրացնելու յկամ կանխելու համար արտանետման մեծությունը: Գազամաքրման գործընթացները կարող են նաև քայքայել կամ փոխել նրանց քիմիական կամ ֆիզիկական հատկություններն այնպես, որ այն դառնա պակաս վտանգավոր: Որոշ դեպքերում օգտագործում են մթնոլորտում նոսրացման մեթոդը: Ծխնելույզները պետք է բավականաչափ բարձր լինեն (300-350 մետր)` աէրոդինակիմ ստվերների գոտում շենքի շուրջը օդի հոսանքի ճանապարհով խառնուրդների լավ նոսրացումն ապահովելու համար: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել արտանետումների ջերմաստիճանը և խողովակների տեղը: Ձեռնարկությունները կառուցում են քամոտ վայրերում: Մի շարք ձեռնարկություններում գազերն օգտագործվում են շենքերի ջեռուցման համար, իսկ դրանց ավելցուկն ուղղվում է ջերմակենտրոն:
  • 5. Մասշտաբները Ըստ մասշտաբների` շրջակա միջավայրի աղտոտումը կարելի է բաժանել տեղայինի, տարածաշրջանայինի և համաշխարհայինի: Աղտոտման այս երեք տեսակները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ: Որպես կանոն, առաջնային է հանդիսանում տեղային աղտոտումը, որը, եթե գործընթացի արագությունը ավելի մեծ է բնական մաքրման արագությունից, վերածվում է տարածաշրջանայինի և հետո, քանակական փոփոխությունների կուտակման դեպքում, շրջակա միջավայրիօ գլոբալ փոփոխության: Գլոբալ աղտոտման համար առավել կարևոր է հանդիսանում ժամանակային գործոնը: Այդպիսի գործընթացների գոյությունը վկայում է մթնոլորտի ռեսուրսների ասահմանափակության և նրա բնական ինքնավերականգնման սահմանների մասին: Օրինակ, արդյունաբերական գործընթացներում օդի օգտագործումը հնուց ենթադրում էր սկզբնական որակները վերականգնելու` մթնոլորտի բնական ընդունակությունը: Մասնավորապես, մթնոլորտ ծխային արտանետումները, որոնք միկրոմասնիկներ և թունավոր նյութեր են պարունակում, իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան նոսրացման մեթոդ: Եվ անգամ մեր օրերում բարձր և գերբարձր խողովակների կառուցումը շարունակում է օգտագործել այդ հնագույն մեթոդը: Սակայն արտանետումների ծավալների կտրուկ աճը հանգեցրեց այն բանին, որ աղտոտման մասշտաբները լիովին մոտեցել են և անգամ հաճախ անցնում են մթնոլորտի ինքնավերականգնման սահմանները: Աղտոտման ժամանակակից մեթոդների դեպքում վնասակար նյութերը աղբյուրից տարածվում են տասնյակ և հաևյուրավեր կիլոմետրերիով: Եվ անգամ բունաղտոտման աղբյուր հասկացությունը որոշ չափով փոխել է իր իմաստը:
  • 6.
  • 7. Եթե որևէ արդյունաբերական շրջանում կարելի է առանձնացնել աղտոտման կետային աղբյուրներ, ապա տարածաշրջանի մասշտաբով ամբողջ արդյունաբերական շրջանը, օրինակ` քաղաքը, կարող է դիտարկվել որպես միասնական աղբյուր` կետային, գծային (ավտոմայրուղիներ) և խմբային աղբյուրներով: Ավելին, անգամ ամբողջ շրջանը, և անգամ ամբողջ երկիրը կորղ է հանդես գալ աղտոտման միասնական աղբյուրի դերում: Ժամանակակից արդյունաբերական արտադրությունը նշանակալի ազդեցություն է գործում բնության վրա գլոբալ մասշտաբներով: Թեև աղտոտող նոյւթերի և ջերմային էներգայի մեծ մասը արտադրվում է սահմանափակ տարածության վրա, գլխավորապես` Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի արդյունաբերական շրջաններում, մթնոլորտի շրջանառության առանձնահատկությունների և Երկրի ջրային թաղանթի տեղափոխումների հետևանքով որոշ, համեմատաբար երկարակյաց թունավոր նյութեր տարածվում է հսկայական տարածություններում, և անգամ ամբողջ Երկրի վրա` հանգեցնելով տարածաշրջանային և գլոբալ աղտոտման: Ներկայումս որոշակիացել են շրջական բնական միջավայրի մարդածին գլոբալ աղտոտման որոշ կարևոր խնդիրներ, որոնցից են. Կլիմայի հնարավոր փոփոխությունները` կապված մթնոլորտ տեխնոլոգիական ջերմության, ածխաթթու գազի և աէրոզոլերի թափանցման հետ, Երկրի հիմնական շերտի հնարավոր քայքայումը` կապված մթնոլորտ ֆրեոնների, ազոտի օքսիդների և որոշ այլ խառնուրդների թափանցման հետ, Բնական միջավայրի և կենսոլորտի` ռադիոակտիվ նյութերով, ծանր մետաղներով և պեստիցիդներով գլոբալ աղտոտման էկոլոգիական հետևանքները, Ծովային միջավայրի` մթնոլորտային տեղումներով, գետերի հոսանքներով, ցամաքային և ծովային տրանսպորտով ընդհանուր աղտոտումը, Աղտոտող նյութերի հեռավոր մթնոլորտային փոխադրումը և թթվային տեղումների խնդիրը:
  • 9. Պատճառները և գործոնները Մթնոլորտն աղտոտող նյութերը բազմաթիվ տասնամյակների ընթացքում նշանակալի վնաս էին հասցնում շրջակա միջավայրին: Ըստ էրևույթին, նրանց վնասակար ազդեցության հետ հարկ կլինի հաշվի նստել նաև ապագայում: Բնակչության և արդյունաբերական արտադրության հետագա աճը անխուսափելիորեն կհանգեցնեն աղտոտման վտանգի մեծացմանը: Այն հիմնական աղտոտող նյութերի, որոնց պարունակությունը կանոնակարգվում է ստանդարտներով, հանդիսանում են ազոտի երկօքոսիդը (SO2), ազոտի օքսիդները (NO և NO2), ածխածնի օքսիդ (CO), գազային ածխաջրածիններ (HC), ինչպես նաև` ծծմբաջրածինը (H2S), ծծմբածխածինը (CS2), ամոնիակը (NH3), զանազան հալոգենպարունակող գազեր: Գոյություն ունի գազային աղտոտիչների ձևավորման երեք հիմնական աղբյուրներ. վառելանյութերի այրում, արդյունաբերական արտադրական գործընթացներ և բնական աղբյուրներ: Վառելանյութի այրման արդյունքումէ առաջանում ծծմբի երկօքսիդի ամբողջ զանգվածի 78 տոկոսը: Ածխաջրածինները, որոնց առաջ գալու վտանգը կայանում է նրանում, որ դրանք միջանկյալ նյութեր են հանդիսանում օզոնի ձևավորման գործընթացում, մթնոլորտ մուտք են գործում վառելիքի այրման և նավթամթերքների վերամշակման դեպքում, բացի դրանից, շատ ածխաջրածիններ անջատվում են բույսերի աճի և բազմացման գործընթացում: Ըստ գիտնականների գնահատականների` բնական աղբյուրներից ամեն տարի անջատվում է 117 մլն. տոննա ածխաջրածին, իսկ նմարդածին աղբյուրներրից` 100 մլն. տոննա: Սակայն քաղաքների մթնոլորտում առկա ածխաջրածինները հիմնականում իրենցից ներկայացնում են այրման արդյունքներ: Ծծմբի օքսիդների նշանակալի քանակություն մթնոլորտ է նետվում սուլֆիդային հանքերից պղնձի, կապարի և ցինկի արտադրության ժամանակ, ինչպես նաև` նավթամթերքների մաքրման գործընթացում: SO2-ի արտանետումների մեծ մասը կապված է գործընթացին անհրաժեշտ ջերմության ստացման համար վառելիքի այրման հետ: Առաջացած SO2 պարունակող գազերը սովորաբար օգտագործվում են ծծմբական թթվի արտադրության համար: Ծծմբի օքսիդները նույնպես առաջ են գալիս թղթի և ցելյուլոզային զանգվածի արտադրության ժամանակ` ծծումբ պարունակող նյութերի այրման հետևանքով:
  • 10. ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒ ՄԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐՈՎ
  • 11. Ածխաջրածիններով մթնոլորտի աղտոտումը տեղի է ունենում քիմիական ձեռնարկություններից, նավթարդյունահանող և մետալուրգիական գործարաններից: Ածխաջրածինները, որոնք անջատվում են պլաստմասսաների, ներկանյութերի, սննդային հավելանյութերի, պեստիցիդների արտադրության, ինչպես նաև` կաուչուկների և նավթաքիմիական նյութերի վերամշակման ժամանակ: Մթնոլորտ նետվող քիմիական նյութերի թվում պարունակվում է թունավոր նյութերի բավականաչափ նմեծ քանակություն: Ներկայումս վտանգավոր աղտոտող նյութերի թվին ենդասվում սնդիկի գոլորշիները, վինիլքլորիդը և բենզոլը, որոնց պարունակությունը մթնոլորտում ենթակա է հատուկ վերահսկողության: Հանածո վառելիքի մեծ քանակություն է ամեն տարի այրվում կաթսայատներում` ջեռուցման համար: Կաթսայատները ամենից □կեղտոտ□ վառելիքի` քարածխի և մազութի, ամենախոշոր սպառողներն են: Այդ պատճառով էներգետիկան ըստ այրվող վառելիքի քանակի և որակի հանդիսանում է ծծմբի երկօքսիդի միակ աղբյուրը, ինչպես նաև` դիսպերս աղտոտումների և ազոտի օքսիդի գլխավոր աղբյուրը: Գազային աղտոտիչները առաջ են գազի այրման գործընթացում, իսկ դիսպերսները` մեխանիկական փոշին, կարող է դուրս փչվել կոնվեյերով ածխի բեռնաթափման և փոխադրման ժամանակ, ինչպես նաև` վառելիքային մոխրի հեռացման և պահեստավորման ժամանակ: Ածխի փոշիացումը տեղի է ունենում քամային էրոզիայի արդյունքում: Բնական ածխի փոշիացումը` որպես վառելիք, հանդիսանում է առավել արդյունավետ: Թեև բնական գազը դիտարկվում է որպես համեմատաբար մաքուր վառելիք, նրա այրման ժամանակ նույնպես ձևավորվում են աղտոտիչները` ազոտի օքսիդները, ածխածնի օքսիդները, ածխաջրածինները, ծուխը: Մթնոլորտի աղտոտման ևս մեկ ոչ պակաս կարևոր աղբյուր է հանդիսանում պինդ քաղաքային թափոնների այրումը: Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ նպատակի համար գոյություն ունեն աղբայրման վառարաններ, որոնց կառուցվածքից են կախված թափոնների բաղադրությունները: Ծխային արտանետումները բաղկացած են այրման հարաբերաբար անվնաս գազային պրոդուկտներից` ածխածնի երկօքսիդ, ջուր, իներտ ազոտ: Սակայն դրանց ավելցուկը կարող է հանգեցնել շլեյֆային մառախուղի ձևավորմանը: Ծխային արտանետումների որսման համար օգտագործում են զանազան ֆիլտրեր և որսիչներ:
  • 12. Ներքին այրման շարժիչների արտանետումներով շրջակա միջավայրի աղտոտումը վերջին տարիների ավելի ու ավելի սևեռուն ուշադրության են արժանանում` մարդու առողջությանն սպառնացող աճող վտանգի պատճառով: Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մեծացումը տանում է Երկրի ջերմաստիճանի բարձրացման: CO2-ի պարունակության մեծացման դեպքում կարելի է սպասել Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացում, թեև այդ պարամետրերի միջև կախումը բավականաչափ բարդ է: Դատելով հետազոտությունների արդյունքներից` CO2-ի մոտավոր կրկնապատկում տեղի կուենա մոտ 20410 թվականին, ինչի արդյուքնում մոլորակի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Բևեռային շրջաններում ջերմաստիճանի բարձրացումը կարող է մի քանի անգամ գերազանցել տվյալ արժեքը: Ջերմաստիճանի փոփոխության վրա մարդածին ազդեցության հիմնախնդիրը դեռևս մնում է քննարկման փուլում: Իհարկե, չի կարելի այդ ազդեցությունը հանգեցնել միայն □թերմոստատում ջերմաստիճանի բարձրացման□, քանի որ ջերմաստիճանի գլոբալ բաշխումը կապված է մթնոլորտային զանգվածների տեղափոխման հետ: Ջերմաստիճանի փոփոխության ժամանակ ջրային գոլորշու պարունակությունը նույնպես կարող է փոխվել: Այսպիսով, մթնոլորտում CO2-ի խտության փոփոխման վերջնական արդյունք կարող են դառնալ բարդ կլիմայական գործընթացները, որոնք կապված են ինչպես ջերմաստիճանի, այնպես էլ` տեղումների ձևավորման գործընթացում: Առաջներում ենթադրվում էր, որ տրանսպորտային ավիացիայի արտանետած ազոտի օքսիդները հանդիսանում են օզոնի շերտի քայքայման հիմնական պատճառը: Սակայն քանակական չափումները ցույց տվեցին, որ այդ աղբյուրը չնչին է` բնականների համեմատությամբ: Մարդկային գործունեության արգասիքներից օզոնային շերտի համար առավել վտանգավոր են հանդիսանում ֆրեոնները և դրան նման նյութերը: Նրանք արհեստական ծագում ունեն և լայնորեն կիրառվում են սառնարանային հարմարանքներում, տարբեր աէրոզոլերում:
  • 14. Օզոնը կազմում է մթնոլորտի աննշան մասը` մեկ միլիոներորդական մասին պակաս` և՛ ծավալով, և՛ զանգվածով: Նրա հիմնական մասը` մինչև 90 տոկոս, կենտրոնացված է ստրտոսֆերայում: Մնացած 10 տոկոսը կենտրոնացված են մթնոլորտի ավելի ցածր շերտերում: Այստեղ օզոնը արդեն հանդես է գալիս որպես մթնոլորտի օդի վտանգավոր աղտոտիչ: Այն ազդում է շնչառական ուղիների վրա, գրգռում է աչքերը, խախտում է բուսականության աճը և այլն: Շնչառության համար օգտագործվող օդում նրա կոնցենտրացիան պետք է կազմի չպետք է գերազանցի 150-200 մկգ/3-ը: Օզոնը առաջ է գալիս էլեկտրական լիցքերի արդյունքում, սակայն շատ ավելի կարևոր են հանդիսանում միջնորդ նյութերի մասնակցությամբ ֆոտոքիմիական ռեակցիաները (ազոտի օքսիդները կամ ածխաջրածինները): Մեծ քաղաքներում արդյունաբերական և ավտոմոբիլային արտանետումների արդյունքում, որոնք փոխազդում են մեկը մյուսի և այլ գազերի հետ, առաջանում են բարդ քիմիական միացություններ, առաջ է գալիս ֆոտոքիմիական սմոգ, որն ունի օզոնի բարձր խտություն: Կապված այն բանի հետ, որ օզոնային շերտի էկոլոգիական դերը գլոբալ մասշտաբով շատ մեծ է, շատ երկրներ անցել են անհապաղ գործնական քայլերի: Արդեն 1978 թ. ԱՄՆ-ը, Կանադան և Սկանդինավյան երկրները արգելեցին ֆրեոնների կիրառումը աէրոզոլային բալոններում այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Եզրափակելով` նշենք, որ դեռևս մեր գիտելիքները բավական չեն, որպեսզի որոշենք մթնոլորտում օզոնի քանակության տատանումների հիմնական պատճառները և բացատրենք նրա մեխանիզմը: Այդ պատճառով ցանկացած կանխատեսւոմներ հարկ է ընդունել որպես ենթադրական:
  • 15.
  • 16. Տարածաշրջանային առանձնահատկությունները Հայաստան ըգտնվում է Անդրկովկասյան տարածաշրջանում: Այդ պատճառով հանրապետությունում օդային միջավայրի որակը կախված է ոչ միայն տեղական աղբյուրների արտանետումներից, այլ նաև` տարածաշրջանի մթնոլորտի աղտոտման ֆոնային մակարդակից: Դրսից Հայաստան մուտք գործող օդի աղտոտման բոլոր տեսակներից առավել զգալի է փոշին:
  • 17. Եզրակացություններ Դիպլոմային նախագծի տվյալ մասի արդյունքում նախագծվեցին լուսավորման և օդափոխության համակարգերը: Լուսավորման նախագծման ժամանակ ընտրվեց լյումինեսցենտային լամպերով և տեղային`շիկացման լամպերով: Օդափոխությասն համակարգի նախագծման դեպքում ընտրվել է հոսքային ընդհանուր փոխանակային և դ տեղային ուրսմղման համակարգեր` օդատարների վերինտեղադրությամբ և կենտրոնախույս օդափոխիչներով: Հաշվարկի գործընթացում որոշվել են աշխատանքային գոտու օդում վնասակար արտանետումները, գնահատվել են դրանցից առավել վտանգավորները և հաշվարկվել օդափոխանակությունը, որը պահանջվում է վնասակար նյութերի և ջերմության ավելցուկի հեռացման համար: Դրա հիման վրա ստացվել են օդատարների պարամետրերը, որոշվել են շարժիչները և օդափոխիչները:
  • 18. Լուծման արդյունքները Կապված ստեղծված սոցիալ-էկոլոգիական իրավիճակի առանձնահատկությունների հետ` ժամանակակից արդյունաբերությանը երկու պայման է ներկայացվում: Նախ, արտադրությունը պետք է ոչ միայն նյութական բարիքներ ստեղծի, այլ նաև վնասազերծի ի ր գործունեության արգասիքները: Երկրորդ` արտադրությանն արգասիքները օգտագործումից հետո համեմատաբար հեշտությամբ պետք է կրկին վերածվեն արտադրության արգասիքների: Աղտոտումից մթնոլորտի արմատական մեթոդ է հանդիսանում մինչև մթնոլորտ մուտք գործելը դրանց լիկվիդացումը: Դրա համար անհրաժեշտ է անթափոն արտադրության կիրառությունը, բուն արտադրության մեջ տեխնոլոգիական գործընթացների հերմետիկացումը, վնասակար մնացորդների թափոնացումը:
  • 19. Հեռանկարները Էլեկտրաէներգիայի արտադրության աճը մարդու զարգացման անհրաժեշտ պայմանն է: Այդ պատճառով մարդու կողմից արտադրվող էներգիայի անհրաժեշտ քանակությունը աճում է տերացտարի: Վերն ասվեց, որ հենց դեպի մթնոլորտ ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների արտանետումներն են կապված թթու անձրևների ձևավորման հետ:
  • 20. Աղտոտված օդը երեխաների մահվան պատճառ Տարեկան ավելի քան 2 միլիոն երեխա մահանում է աղտոտված օդի պատճառով, հայտնում են չինացի հետազոտողները: Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում հայտնաբերել են, որ շինության ներսում աղտոտված օդի մակարդակը 5 անգամ գերազանցում է մթնոլորտի աղտոտվածության մակարդակին բաց տարածությունում: Պատճառը կահույքն է և այն շինարարական նյութերը, որոնք պարունակում են վնասակար նյութեր (ֆորմալդեհիդ, բենզոլ, ամոնիակ): Ֆորմալդեհիդները կարող են պահպանվել սենյակում նույնիսկ վերանորոգումից 5-15 տարի անց, հավաստում են մասնագետները: Փորձագետներն անհանգստանում են, որ շինություններում առկա աղտոտված օդի պատճառով միայն Չինաստանում տուժում է տարեկան շուրջ 2.2 միլիոն երեխա, որոնց տարիքը չի գերազանցում 5-ը: Գիտնականները խորհուրդ են տալիս շինությունների օդի մաքրությանը մեծ ուշադրություն դարձնել:
  • 21. ԱՄՆ-ում փորձում են կրճատել մթնոլորտն աղտոտող գազերը ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 219 ձայնով հաստատել է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ օրինագիծը` դիմակայելով գլոբալ տաքացմանը: Արևմտյան լրատվամիջոցները այդ նախագիծը համարում են պատմական: Ինչպես տեղեկացնում է «Ասոշիէյթիդ Փրեսը», օրինագիծը պարտադրում է մինչև 2020 թվականը ԱՄՆ էլեկտրաէներգիայի 15 տոկոսը ստացվի վերարտադրված աղբյուրներից: Օրենքով նաև համակարգվում է աղտոտիչների վաճառքի քվոտաների բաշխման ձևը. այն կարող են ձեռք բերել ինչպես ԱՄՆ ձեռնարկությունները, այնպես էլ այլ երկրների: Օրինագծի քննադատները կարծիք են հայտնել, որ օրինագծի իրագործման արդյունքում էներգակիրների գինը զգալիորեն կբարձրանա: Կբարձրանան նաև հարկերը ու կկրճատվեն աշխատատեղերը: Օրինագծի կողմնակիցներն իրենց հերթին նշել են, որ այն կնվազեցնի ԱՄՆ կախվածությունը նավթից: Ըստ աղբյուրի ԱՄՆ-ում ջերմոցային գազերի արտանետումները տարեկան աճում են մինչև 1 տոկոս: Ընդհանուր առմամբ, աղտոտիչների ծավալի 30 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Գերմոցային գազերի արտանետումները սահմանափակող Կիոտոյի արձանագրությունը ԱՄՆ-ն ստորագրել է, բայց չի վավերացրել: Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը պետք է հաստատի նաև Սենատը:
  • 22. Պաշտոնատարները վստահեցնում են, որ «Նաիրիտ»-ի աղետը առողջապահական վտանգ չի ներկայացնում Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանման վարչության պետ Արամ Գաբրիելյանի խոսքերով` «Նաիրիտ»-ում տեղի ունեցած աղետը Երեւանի բնակչության համար առողջապահական տեսակետից վտանգ չի ներկայացնում: «Գործարանի շրջակայքից օդի նմուշներ են վերցվել եւ քլոր-օրգանական միացություններ չեն հայտնաբերվել: Սա վկայում է այն մասին, որ բնակչության համար այս աղետը ազդեցություն չի ունեցել», - լրագրողներին շաբաթ օրը ասաց Արամ Գաբրիելյանը: Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության աշխատանքի, հիգիենայի եւ ճառագայթային անվտանգության բաժնի պետ Սոս Հովհաննսիյանի խոսքերով բնակչության շրջանում չեն արձանագրվել հիվանդագին վիճակներ, որոնք կապված կլինեին քլոր կամ քլոր-միացությունների ազդեցության հետ: «Նույն քլորոպրենը, նույն ազատ քլորը, նույն CO2-ը ընդհանրապես բավականին յուրօրինակ ազդեցություն ունեն մարդկանց վրա եւ հատկապես առաջացնում են ալերգիկ երեւույթներ` աչքի լորձաթաղանթի, շնչառական ուղիների լորձաթաղանթի բորբոքային պրոցեսներ կամ ռեակցիաներ: Ես ձեզ հայտարարում եմ պաշտոնապես, որ բոլոր բուժհիմնարկները, որոնք ներառված են եղել այդ պրոցեսում ամբողջ Երեւան քաղաքում, բնակչության որեւէ մեկի մոտ նման դիմում չի եղել»: «Մեր բոլորի ընտանիքներն ու երեխաներն են այստեղ ապրում եւ սա այն դեպքը չէ, որ դու ինչ-որ բան ինքդ քո երեխաներից թաքցնես», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, հավաստելով, որ «Նաիրիտում» նոր պայթյունների վտանգ չկա: Հինգշաբթի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյուններից զոհվել էին գործարանի 4 աշխատակիցներ: Մասնագետների անհանգստություն էին հայտնել, որ պայթյունին հետեւած հրդեհի հետեւանքով մթնոլորտ կարող էին արտանետված լինել վտանգավոր քիմիական նյութեր: Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քիմիական գիտությունների դոկտոր, օրգանական քիմիայի կենտրոնի պոլիմերների լաբորատորիայի վարիչ Առնոս Հովհաննիսյանը մտահոգություն էր հայտնել, որ պաշտոնատար անձինք խուսափում են հրապարակել օդի հնարավոր աղտոտվածության մասին տվյալները` խուճապ չառաջացնելու նպատակով:
  • 23.
  • 24. Հայաստանը էկոլոգիապես մաքուր չէ Միջազգային Էկոլոգիական կազմակերպության տվյալների համաձայն Հայաստանը էկոլոգիապես մաքուր երկրների հաշվարկում զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Այսօր էկոլոգիապես ամենամաքուր երկրներն են Իսլանդիան եւ Շվեյացրիան: ԱՊՀ երկրների շարքում ամենամաքուր երկրիը Վրաստանն է, որը 59-րդ տեղում է: Ադրբեջանը զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը: Միջազգային Էկոլոգիական կազմակերպության մասնագետները տվյալները հրապարակելիս հաշվի են առել մասնավորապես ջրի մաքրությունը, օդի աղտոտվածության աստիճանը եւ պետության վերաբերմունքը էկոլոգիական խնդիրներին:
  • 25. 10-2 դասարան 2011 թ Բագրատունյան Գևորգ Ղեկավար` Հասմիկ Նալբանդյան