O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.

Ավելուկ

629 visualizações

Publicada em

Publicada em: Alimentos
  • Seja o primeiro a comentar

Ավելուկ

  1. 1. Ավետիսյան Ռուզաննա 7-3 դասարան
  2. 2. Ավելուկ, թրթնջուկ (սչավել կոնսկի)։Պատկանում է հնդկացորենազգիների ընտանիքին, մինչեւ 150 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս էֈ Բույսի ցողունը ուղղաձիգ է, ծաղիկները` կանաչավուն, մանր, կազմում են խիտ ողկույզներ, ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղը եռանիստ ընկուզիկ է, հասունանում է սեպտեմբերինֈ Աճում է խոնավ վայրերում, գետերի եւ լճերի մոտակայքում, ճանապարհների եզրերինֈ Տարածված է երկրագնդի բարեխառն գոտիներում` որպես մոլախոտֈ Հայաստանում հանդիպում են ավելուկ գանգուրը), ճնճղուկի, սովորական տեսակներըֈ Առաջինի տերեւները գանգրավոր են, ծաղկափթթությունները երկսերմ են, դարչնագույն, փայլունֈ Մեկ բույսը տալիս է մինչեւ 5000 սերմնապտուղ` 7 գրամ ընդհանուր քաշովֈ Սա երկամյա բույս է, մինչեւ 30 սմ-ի հասնող առանցքային արմատով, ունի տերեւային վարդակֈ Երրորդ եւ հաջորդ տարիներին վերաճ է տալիսֈ Ճնճղուկի ավելուկն ունի լավ զարգացած արմատային համակարգֈ Աշնանը ծլած բույսը նույն տարում առաջացնում է տերեւային վարդակ, իսկ գարնանը` ցողուններըֈ Ցողունը թույլ ճյուղավորված է, տերեւները նիզակաձեւ են, կոթունավոր, ծաղկափթթությունը` ցանցառ, կանաչ հուրան էֈ Սերմը փայլուն, եռակող, դարչնագույն պտուղ էֈ Տարածված է Հայաստանի բարձրլեռնային եւ անտառատափաստանային գոտիներում` որպես մոլախոտֈ Բուժիչ նպատակներով օգտագործվում են գանգրավոր թրթնջուկի արմատները եւ կոճղարմատը, որոնց մեջ պարունակվում են դաբաղանյութ, ֆլավոններ, վիտամին K, ասկորբինաթթու, եթերային յուղեր, խեժեր, երկաթ, օրգանական թթուներ, թրթնջկաթթվային կալցիում (9 տոկոս), այլ` բույսին հատուկ նյութերֈ Արմատի եփուկները կիրառվում են աղիքային ինֆեկցիաների դեպքումֈ Իսկ ժողովրդական բժշկության մեջ` որպես արյունարգել միջոց եւ մաշկային հիվանդությունների դեպքումֈ
  3. 3.  Բուժիչ նպատակներով օգտագործվում են գանգրավոր թրթնջուկի արմատները եւ կոճղարմատը, որոնց մեջ պարունակվում են դաբաղանյութ, ֆլավոններ, վիտամին K, ասկորբինաթթու, եթերային յուղեր, խեժեր, երկաթ, օրգանական թթուներ, թրթնջկաթթվային կալցիում (9 տոկոս), այլ` բույսին հատուկ նյութերֈ Արմատի եփուկները կիրառվում են աղիքային ինֆեկցիաների դեպքումֈ Իսկ ժողովրդական բժշկության մեջ` որպես արյունարգել միջոց եւ մաշկային հիվանդությունների դեպքումֈ
  4. 4.  Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մերկ, ակոսավոր, կոպիտ , բարձրությունը՝ մինչև 120 սմ: Ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական ենֈ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռֈ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերովֈ Տերևները խոշոր են, հերթադիր կոթունավոր, գծաձև կամ նշտարաձև:Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ միասեռֈ Ծաղկում է մայիս-հուլիսինֈ Պտուղը եռակող սերմիկ էֈ
  5. 5. Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերումֈ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերիև, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլնֈ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերըֈ
  6. 6.  Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլնֈ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։
  7. 7.  Եփեք 500 գրամ սպանախը, քամեքֈ Տապակեք յուղի մեջ 100 գրամ մաղադանոսի արմատներֈ Մանր կտրատեք 200 գրամ թրթնջուկֈ Խառնեք այս բոլորը եւ եփեք եռջրի կամ արգանակի մեջֈ Մատուցեք թթվասերովֈ
  8. 8.  Ճարպոտ մազերի համար. Աղացեք 1 միջինից փոքր վարունգ, 4-5 թրթնջուկի տերեւներֈ Խառնեք 1ճ/գ թթված կաթ (կամ ցածր յուղայնությամբ յոգուրտ)։Քսեք մազերին, ներմերսեք մազարմատներինֈ Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային թաղանթով, պահեք 20 րոպե եւ լվացեք տաք ջրովֈ  Վիտամինային դիմակ. Մանր կտրատեք թրթնջուկի մի քանի տերեւներ, ճզմեք փայտե գդալովֈ Քսեք դեմքին, 15-20 րոպեից հեռացրեք անձեռոցիկի օգնությամբ եւ շփեք դեմքը թթված կաթովֈ  Պիգմենտային բծերի դեպքում. Հավանգով տրորեք (մանրացրած) մեկական ճ/գ թրթնջուկի, սեւ հաղարջենու, արոսի տերեւները, ավելացրեք 1թ/գ մանանեխի փոշի եւ 1 ճ/գ ջուրֈ Խառնեք շիլան, քսեք պիգմենտային բծերի վրա, պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրովֈ
  9. 9.  Լվացած, քամած, կտրատած տերեւները (500 գրամ) խաշեք 2-3 ճ/գ կարագի, 30-40 գրամ կանաչ սոխի հետֈ Վրան լցրեք հարած ձու եւ քերած բրինձ-պանիրֈ Եփեք մինչեւ զանգվածը պնդանաֈ
  10. 10.  Թրթնջուկի մանրացրած 100 գրամ արմատները 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 300 մլ եռջրի մեջ, 1 ժամից քամեքֈ Խմեք օրը 2 անգամ, մեկական ճ/գֈ Օգնում է նաեւ թիկունքի մկանային ցավերինֈ
  11. 11.  - Խառնեք 1-ական ճ/գ հազարատերեւուկի, եղինջի, եզան լեզվի, թրթնջուկի խոտերըֈ Այս խառնուրդի 1ճ/գ վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք ողջ գիշերֈ Առավոտյան քամեքֈ Խմեք օրվա ընթացքումֈ Ընդունեք 10 օր, ընդմիջեք 1 շաբաթ եւ նորից կրկնեքֈ - Քամեք թրթնջուկի հյութը, խառնեք այն հավասար քանակությամբ կանաչ սոխի հյութի հետ, 1ճ/գ խառնուրդին ավելացրեք 1թ/գ մեղր, խմեք օրը 2-3 անգամֈ Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակըֈ - Մանրացրեք եւ չորացրեք թրթնջուկի արմատը, փոշիացրեքֈ Օգտագործեք օրը 2 անգամ
  12. 12.  Բաղադրիչներ.  չորացրած ավելուկ – 1 կապ,  սոխ – 1-2 գլուխ,  բուսայուղ,  աղ,  սխտոր – 2-3 պճեղ,  ընկույզ ըստ ճաշակի  Ավելուկը թրջել, թողնել ողջ գիշեր մնա: Ջուրը փոխել, եփել, մինչև փափկի: Լցնել քամիչի մեջ, թողնել քամվի:  Քամվելուց հետո կտրատել: Սոխը մաքրել, կիսալուսնաձև կտրատել, սոխեռած անել բուսայուղով:  Երբ սոխը փափկի, ավելացնել մաքրած և մանրացրած սխտորը: Երբ ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել կտրատած ավելուկը:Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մանրացրած ընկույզ, շատ ավելի համեղ կլինի: Եթե հարկ կա, աղ ցանել, խառնել:

×