SlideShare uma empresa Scribd logo
1 de 14
Չինաստանի Ժողովրդական
Հանրապետություն
Մայրաքաղաք` Պեկին

Ամենամեծ քաղաք` Շանհայ
Պետական լեզու` չիներեն
                 Սոցիալիստական
Կառավարում`      Հանրապետություն


Տարածք`         9.6մլն.

Բնակչություն`   1332մլն. մարդ

Դրամական միավոր` Յուան
Աշխարհագրական դիրքը
Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում (9,6 մլն
կմ2)։ Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմֈ
Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ
միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակովֈ
Դրանք
են` Վիետնամը, Լաոսը,Մյանմարը, Բութանը, Նեպալը, Հնդկաստանը, Պակիս
տանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը,Ղազախստանը, Ռուսաստ
անը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։   Ողողվում է Ճապոնական, Դեղին,
Արևելաչինական և Հարավչինական ծովերովֈ Մակերևույթը խիստ
բազմազան էֈ Տարածքի ավելի քան 70 %-ը լեռնային էֈ Արևելքում Չինական
մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան
սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի
բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը` 4000–5000մ) և
ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբֈ Տիբեթի
բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի
և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով: Որոշ գագաթներ 7000 մ-ից
բարձր են և ծածկված են սառցադաշտերովֈ Երկրի ընդերքը հարուստ է
օգտակար
հանածոներովֈԿան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող
թերթաքարերի,
բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներֈ Արևելքում
գետային ցանցը խիտ է և ճյուղավորվածֈ Խոշոր գետերը
(Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800
կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներֈ
Ֆաունան և ֆլորան

Անտառներն զբաղեցնում են երկրի
տարածքի 8%-ը, հիմնական
զանգվածները գտնվում են հյուսիս-
արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ
հարավում (ոռոգվում են Սիցզյանի
ջրերով)` արևադարձային բույսերֈ
Առավել առատ և բազմատեսակ է
արևադարձային շրջանների
կենդանական աշխարհըֈ Տիբեթի
բարձրավանդակում պահպանվել են
յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ,
անապատային շրջաններում՝ կուլաններ,
ջեյրաններ, ճագարամկներ և այլնֈ
Կլիման
Կլիման բազմազան է.
արևելքում մուսսոնային
է, արևմուտքում և
կենտրոնում`
ցամաքային, ամառը չոր ու
շոգ է, ձմեռը՝ ցրտաշունչֈ
Տիբեթի բարձրադիր
տեղամասերում ցուրտ էֈ
Երկրի հարավը տաք է.
տարեկան ստանում են 2–3
բերքֈ
Բնակչությունը
Չինաստանը բազմազգ պետություն է` 1.6 մլն
բնակչությամբ, սակայն բնակչության 94%-ը
չինացիներ են (բուն անվանումը՝ հան, չինական
միասնական ժողովուրդը կազմավորվել է Հան
կայսրության ժամանակաշրջանում)։      Ապրում են
նաև ավելի քան 50 այլ ազգերի ներկայացուցիչներ
(ույղուրներ, մանջուրներ, մոնղոլներ, տիբեթցիներ և
այլք)։ Խոշորագույն քաղաքներն
են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը,
Գուանչժոուն (Կանտոն), Չունցինը և այլնֈ Դավանում
են բուդդայականություն, կոնֆուցիականություն և
դաոսականություն: Խոսում են չինարենի՝ իրարից
խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով,
գրում գաղափարագրերով (հիերոգլիֆային գիր)։
Դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով
նշանակվում են վանկերն ու բառերըֈ
Գաղափարագրերի թիվը հասնում է 50 հազարի,
սակայն առավելապես օգտագործվում են 7 հազարըֈ
Հայերը Չինաստանում
Չինաստանում հայերը հիշատակվում են դեռևս II դարից. նրանք մետաքս և
այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էինֈ Հայկական փոքր
գաղութներ հիմնվել են մոնղոլական առաջին արշավանքներից (XIII դարի
սկիզբ) հետո, երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է
Չինաստանի հյուսիսային շրջաններումֈ Այնուհետև հայերը թափանցել են
երկրի խորքը, բնակվել ծովափնյա քաղաքներում, հատկապես՝ Կանտոնում
(այժմ՝ Գուանչժոու), XVIII դարում ոչ մեծ հայկական առևտրական տներ են
եղել Շանհայում: Ամենահայաշատը Խարբինն էր, որի համայնքն ուներ
եկեղեցիֈ Չինարենի ուսուցիչ կանտոնաբնակ Հովհաննես Ղազարյանը
անգլերենից չինարենի է թարգմանել Աստվածաշունչը (համարվում է
չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը)։     Ներկայումս
Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայֈ
Պատմություն
Չինաստանը հին և հարուստ պատմություն ունիֈ Մ.թ.ա. 6-րդ հազարամյակում
ներկայիս Չինաստանի տարածք են գաղթում նեոլիթական մշակույթի առաջին
զարգացած ցեղերն ու ժողովուրդները և բնակություն են հաստատում խոշոր գետերի
գետաբերաններումֈ Սկիզբ են առնում Յանգշաո, Ցզինլի և Միջաբանգ
քաղաքակրթություններըֈ Մոտ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, բրոնզե դարի սկզբում
բոլոր այս հնագույն ժողովուրդներն ու էթնոսները վերանում են, կազմավորվում են
նորերը, որոնցից են Սանցզինգդուին (մ.թ.ա. 12-11 դարեր), որոնք ապրում են
ժամանակակից Չինաստանի Սիչուան նահանգում, կամ Էրլիտուները` արևմուտքումֈ
Դեռևս մ.թ.ա. II հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնել են իրենց
պետությունըֈ Բրոնզե դարի ծաղկման շրջանում Չինաստանում սկսվում է
դինաստիաների դարաշրջանըֈ Պատմության մեջ առաջին հայտնի դինաստիան Շանգ-
դինաստիան էֈ Ժողովուրդը գոյություն է ունեցել մ.թ.ա. 16-11րդ դարերումֈ Այս
ժամանակներից են ծագում ոսկորների վրա գրված հնագույն
արձանագրությունները, որոնք գտնվել են Չինաստանումֈ [1] Պատմության ընթացքում
երկիրը բազմիցս ենթարկվել է ներխուժումների, մասնատվել, բայց 5 հզ. տարի
շարունակ պահպանել է բնակչության ֆիզիկական տեսակըֈ 1911 թ-ին Սուն Յաթ Սենի
ղեկավարությամբ Չինաստանը հռչակվել է ազգային հանրապետություն, իսկ Մաո Ցզե
Դունի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմի հաղթանակից հետո՝ 1949 թ-ի
հոկտեմբերի 11-ին վերակազմավորվել է Չինական Ժողովրդական Հանրապետությանֈ
XX դարի վերջին քառորդից Չինաստանում իրականացվում է «բաց դռների»
տնտեսական քաղաքականություն, տնտեսության զգալի մասը մասնավորեցվել
է, որպես տնտեսության զարգացման ուղի` սահմանադրության մեջ ամրագրվել է
«չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը», որի արդյունքում երկրի
տնտեսությունն աննախընթաց վերելք է ապրում, զարգանում են արդյունաբերության
տարբեր ճյուղեր, արտադրվում են ավտոմեքենաներ, գյուղատնտեսական
մեքենաներ, օդանավեր, բազմապիսի հաստոցներ, խաղալիքներ (աշխարհում
արտադրվող խաղալիքների 50 %-ը)։
Մշակույթը
Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության
օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու
հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը,
մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլնֈ
Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական
ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմըֈ
Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը,
գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը,
լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերըֈ Չինական
Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան
սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ
պատ՝ Չինական մեծ պարիսպը (երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝
6,6–10 մ, լայնությունը՝ հիմքում 6,5 մ, վերևում 5,5 մ), որը միակ ձեռակերտ
կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքիցֈ 2007 թ-ին
Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների
ցանկումֈ Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման,
արևելյան բժշկության հայրենիքն էֈ Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական
քաղաքներըֈ Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային
ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը,
ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում
կոկիկությամբ ու մաքրությամբֈ Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին,
բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է.
հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակիցֈ Պեկինի կենտրոնում է գտնվում
«Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ
միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները
կազմավորում են «Արտաքին քաղաքը»։          Խոշոր քաղաքները զարգացման
չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր ենֈ
Չինաստանի տնտեսությունը
Չինաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ հինգամյա պլաններով: Հյուսիսարևելյան և արևելյան շրջաններում
առաջ եկան արդյունաբերական նոր շրջաններ ու կենտրոններ:
   Գյուղատնտեսության մեջ շարունակում են տիրապետել մասնավոր տնտեսությունները: <<Մեծ թռիչքի>> (1958-1960)
քաղաքականությունը և <<մշակութային հեղափոխությունը>> (1966-1976) ցանկալի արդյւնք չտվեց:
 80-90-ականները բնութագրվեցին տնտեսության աճի բարձր տեմպերով, վորակական փոփոխություններով,
արտադրության վիթխարի ծավալներով: Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը նպաստեց ոչ միայն ազատ
ձեռներեցության զարգացմանը, այլև կապիտալի ներդրմանը, առևսրի աշխուժացմանը և րտադրանքի մրցունակության
բարձրացմանը: Չինաստանն արագ օգտագործեց գիտատեխնիկական հողափոխության նվաճումները:
Սյանգանի (Հոնկոնգ), Աոմինի (Մակաո) վերամշակումը Չինաստանին: Քաղաքական նշանակությունից բացի, ունեցավ
շատ մեծ տնտեսական նշանակություն: Այդտեղ գործող նախկին օրենքները ուժի մեջ են մնում:

  Չինաստանն ունի բազմակացութաձև տնտեսություն: Պետական սեկտորի բաժինն աստիճանաբար նվազում, իսկ
մասնվորինը` աճում: Ավելին, գյուղատնտեսությունն ամբողջությամբ պատկանում է մասնավոր սեկտորին: <<Բաց դռների>>
քաղաքականությունը և ազատ տնտեսական գոտիների ստեղծումը մեծապես նպաստեց արտադրողական ուժերի
արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացմանը,մրցունակ արտադրանքի ավելացմանը: XXI դ. սկզբին Չինաստանը
տալիս էր աշխարհի ՀՆԱ 4,7%-ը , զիջելով միայն ԱՄՆ-ին, Ճապոնիային, գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային:
Իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալով երրորդ տեղում էր ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո:
  Վերջին տասնամյակներին տնտեսական զարգացման տեմպերը բավական բարձր են: Աշխարհն սկսեց խոսել <<Չինական
հրաշքի>> մասին:
  Այնուհանդերձ բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի ցուցանիշներով այն զիջում է բազմաթիվ երկրների:
  Տեղաշարժեր ճյուղային և տարածական կառուցվածքում: XX դ.երկրորդ կեսից զգալիորեն փոխվել է Չինաստանի
տնտեսության ճյուղային կառուցվածքը: Ազգային եկամուտը երեք անգամ իջել է գյուղատնտեսության և այդքան էլ աճել է
արդյունաբերության բաժինը: Դրա հետ մեկտեղ, Չինաստանի գյուղատնտեսությունն առաջվա պես հենված է ձեռքի
աշխատանքի վրա: Դա է պատճառը, որ տնտեսապես ակտիվ բնակչության ½-ը զբաղված է նրանում:Դեռ ցածր է
զբաղվածությունը սպասարկման ոլորտում: Չինաստանի արդյունաբերության ճյուղային կառուցվածքում առաջատար տեղը
պատկանում է ծանր արդյունաբերությանը (ածխային, սև մետալուրգիա, մեքենաշինություն, քիմիական): Շարունակում է մեծ դեր
խաղալ նաև սննդի և տեքստիլ արդյունաբերությունը, որն ամբողջությամբ կողմնորոշում է դեպի հայրենական հումքը:
  Գոմինդական Չինաստանում արդյունաբերությունը ծայրահեղ անհավասարաչափ էր տեղաբաշխված: XX դարում առավել
զարգացած շրջանը դարձավ երկրի հյուսիս-արևելքը:
  Արդյունաբերությունը կենտրոնացած էր նաև երկրի արևելքի և հարավի ոչ մեծ նավահանգստային քաղաքներում: Միայն
Շանհային բաժին էր ընկնում արդյունաբերության արտադրանքի ½ -ից ավելին, Տյանցզինին`1/10-ը:
  Անցյալ դարի 50-ականներին արտադրողական ուժերի զգալի տեղաշարժ կատարվեց դեպի երկրի խորքը, արտադրությունը
մոտենում էր հումքի և էներգիայի աղբյուրներին:
Չինաստանի
                     արդյունաբերությունը
Չինաստաննը ունի հզոր և բազմաճյուղ արդյունաբերություն: Նրա
կառուցվածքում մեծ է ծանր ինդուստրիայի նշանակությունը: Էներգետիկայի
հիմքը շարունակում է մնալ վառելիքային
արդյունաբերությունը, մացնավորապես ածխի հանույթը (2006-ին ավելի
քան 1.4 մլրդ տ ), որով Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը:
Գլխավոր ավազանները գտնվում են Հյուսիսարևելյան և Հյուսիսային
Չինաստանում, որոնց և բաժին է ընկնում հանույթի 2/3-ը: Այստեղից
ածուխը տեղափոխում են դեպի արդյունաբերական կենտրոններ: Նավթի
արդյունաբերությունն արագ աճող ճյուղ է: Եթե 1960-ին նա2վթի հանույթը
կազմում էր 5 մլն. տ 1980-ին` 105, ապա 2005-ին այն հաս /ավ 173մլն.տ ի:
Նավթ հիմնմականում արդյունահանվում է
Հյուսիսարևելյան, Հյուսիսարևմտյան և Արևելյան Չինաստանում: Այնտեղ
կառուցվել են նավթամուղներ, նավթավերամշակման և նավթթաքիմիական
կոմբինատներ (Շենյան, Պեկին, Շանհայ):
Չինաստանի
   Գյուղատնտեսությունը
Չինաստանի տնտեսության մեջ գյուղատնտեսությունն ունի բացառիկ կարևոր նշանակություն: Նա
երկրագործության հնագույն և հարուստ ավանդույթների երկիր է: Գյուղատնտեսության մեջ զբաղված է երկրի
տնտեսապես ակտիվ բնակչության ½-ը , իսկ ճյուղը տալիս ՀՆԱ 15%-ը : Տնտեսության այս ճյուղը աչքի է ընկնում
արտադիանքի վիթխարի ծավալներով:                                                          XX դ. Վերջին
Չինաստանի գյուղատնտեսության մեջ տեղի ունեցավ անցում այսպես կոչված <<ժողովրդական կոմունաներից
>> դեպի ընտանեկան կապալային համակարգը: Ճյուղը դարձավ ավելի ինտենսիվ, մեծացավ ագրոտեխնիկայի
և պարարտանյութերի կիրառումը, ընդարձակվեցին ցանկատարածությունները, ավելացան մշակաբույսերի
բերկատվությունը անասունների գլխաքանակը, գյուղացիների եկամուտները: Չինաստանի
գյուղատնտեսության ավանդական և առաջատար ճյուղը բուսաբուծությունն է, նրան բաժին է ընկնում ճյուղի
համախառն արդյունքի 1/3 – ից ավելին: Մշակվում է տարածքի 1/9-ը: Երկրի արևելյան շրջանները մեծ մասամբ
ներկված են, իսկ արևմուտքում մշակվում են միայն գետահովիտներում, միջլեռնային գոգավորություններում և
օազիսներում գտնվող ոչ մեծ հողակտորները: Վարելահողերը կազմում են 110 մլն. հա, որի կեսը ոռոքվում է:
Չինաստանի բուսաբուծության գլխավոր առանձնահատկությունը պարենային մշակաբույսերի և առաջին
հերթին հացահատիկային մշակաբույսերի բարձր տեսակարար կշիռն է : Նրան բաժին է ընկնում
ցանկատարածությունների 4/5-ը և արտադրանքի 3/4-ը:Հողակլիմայական բարենպաստ պայմանները թույլ են
տալիս առանձին շրջաններում հավաքել տարեկան երկու, իսկ ծայր հարավում` երեք բերք: Հացահատիկի
հիմնախնդիրը կարևորագույն է Չնաստանում: Նրա բերքը, հատկապես բնակչության մեկ շնչի հաշվով, որոշում
է գյուղատնտեսության և մեծ չափով նաև տնտեսության զարգացման մակարդակը: 2007-ին այն կազմել է
415մլն. տ : Բրինձ աճեցնում են ոռոգովի դաշտերում, Յանցզիի ավազանում, Սիցզյանի գետաբերանում: Բրինձը
պարենային մշակաբույս է, որի համախառն բերքով Չինաստան աշխարհում գրավում է առաջին տեղը: Ցորենի
հիմնական ցանկատարածությունները գտնվում են Հուանհեի ավազանում, գլխավորապես Չինական մեծ
հարթավայրում: Չինաստանն աշխարհում առանձնանում է նաև եգիպտացորենի և գաոլյանի բերքով, որը
լայնորեն օգտագործվում է չինացիների սննդի օրաբաժնում:Գաոլյանը օսլայի և սպիրտի ստացման կարևոր
հումք է:
Չինական մեծ պարիսպ

Mais conteúdo relacionado

Destaque

Հարավային Կորեա
Հարավային ԿորեաՀարավային Կորեա
Հարավային ԿորեաMarta Asatryan
 
Տնտեսության ընդհանուր բնութագիրը
Տնտեսության ընդհանուր բնութագիրըՏնտեսության ընդհանուր բնութագիրը
Տնտեսության ընդհանուր բնութագիրըasatryanmarta
 
Հայկական լեռնաշխարհի կլիման, ներքին ջրերը
Հայկական լեռնաշխարհի կլիման, ներքին ջրերըՀայկական լեռնաշխարհի կլիման, ներքին ջրերը
Հայկական լեռնաշխարհի կլիման, ներքին ջրերըasatryanmarta
 
Օվկիանոսներ
ՕվկիանոսներՕվկիանոսներ
Օվկիանոսներganyan
 
Պետությունների դասակարգման սկզբունքները
Պետությունների դասակարգման սկզբունքներըՊետությունների դասակարգման սկզբունքները
Պետությունների դասակարգման սկզբունքներըasatryanmarta
 
Տնտեսության զարգացման փուլերը
Տնտեսության զարգացման փուլերըՏնտեսության զարգացման փուլերը
Տնտեսության զարգացման փուլերըasatryanmarta
 
մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ George Tevosyan
 
Անասնապահություն
ԱնասնապահությունԱնասնապահություն
ԱնասնապահությունTigran Abrahamyan
 
ՀՀ աշխարհագրական դիրքը
ՀՀ աշխարհագրական դիրքըՀՀ աշխարհագրական դիրքը
ՀՀ աշխարհագրական դիրքըasatryanmarta
 
Արևելյան Ասիա
Արևելյան ԱսիաԱրևելյան Ասիա
Արևելյան Ասիաasatryanmarta
 
արտազատման օրգաններ
արտազատման օրգաններարտազատման օրգաններ
արտազատման օրգաններAnna Mkrtchyan
 
անասնապահության ճյուղերը
անասնապահության ճյուղերըանասնապահության ճյուղերը
անասնապահության ճյուղերըasatryanmarta
 
բուսաբուծություն
բուսաբուծությունբուսաբուծություն
բուսաբուծությունasatryanmarta
 

Destaque (20)

Հարավային Կորեա
Հարավային ԿորեաՀարավային Կորեա
Հարավային Կորեա
 
Տնտեսության ընդհանուր բնութագիրը
Տնտեսության ընդհանուր բնութագիրըՏնտեսության ընդհանուր բնութագիրը
Տնտեսության ընդհանուր բնութագիրը
 
Չինաստան
ՉինաստանՉինաստան
Չինաստան
 
Հայկական լեռնաշխարհի կլիման, ներքին ջրերը
Հայկական լեռնաշխարհի կլիման, ներքին ջրերըՀայկական լեռնաշխարհի կլիման, ներքին ջրերը
Հայկական լեռնաշխարհի կլիման, ներքին ջրերը
 
ՈՒՐՄԻԱ ԼԻՃ
ՈՒՐՄԻԱ ԼԻՃՈՒՐՄԻԱ ԼԻՃ
ՈՒՐՄԻԱ ԼԻՃ
 
Astxer
AstxerAstxer
Astxer
 
Օվկիանոսներ
ՕվկիանոսներՕվկիանոսներ
Օվկիանոսներ
 
Պետությունների դասակարգման սկզբունքները
Պետությունների դասակարգման սկզբունքներըՊետությունների դասակարգման սկզբունքները
Պետությունների դասակարգման սկզբունքները
 
Տնտեսության զարգացման փուլերը
Տնտեսության զարգացման փուլերըՏնտեսության զարգացման փուլերը
Տնտեսության զարգացման փուլերը
 
մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ
 
Անասնապահություն
ԱնասնապահությունԱնասնապահություն
Անասնապահություն
 
ալ ասիա
ալ ասիաալ ասիա
ալ ասիա
 
ՀՀ աշխարհագրական դիրքը
ՀՀ աշխարհագրական դիրքըՀՀ աշխարհագրական դիրքը
ՀՀ աշխարհագրական դիրքը
 
Արևելյան Ասիա
Արևելյան ԱսիաԱրևելյան Ասիա
Արևելյան Ասիա
 
Վրաստան
ՎրաստանՎրաստան
Վրաստան
 
արտազատման օրգաններ
արտազատման օրգաններարտազատման օրգաններ
արտազատման օրգաններ
 
Asia xax
Asia xaxAsia xax
Asia xax
 
անասնապահության ճյուղերը
անասնապահության ճյուղերըանասնապահության ճյուղերը
անասնապահության ճյուղերը
 
բուսաբուծություն
բուսաբուծությունբուսաբուծություն
բուսաբուծություն
 
Իսրայել (1)
Իսրայել (1)Իսրայել (1)
Իսրայել (1)
 

Semelhante a Ashxarhagrutyun

չինաստան
չինաստանչինաստան
չինաստանganyan
 
չինաստան
չինաստանչինաստան
չինաստանganyan
 
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա  Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա ganyan
 
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,ՃապոնիաՀնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիաganyan
 
Չինաստան
ՉինաստանՉինաստան
ՉինաստանEdul-lavtxa
 

Semelhante a Ashxarhagrutyun (6)

չինաստան
չինաստանչինաստան
չինաստան
 
չինաստան
չինաստանչինաստան
չինաստան
 
չինաստան
չինաստանչինաստան
չինաստան
 
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա  Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան,Չինաստան,Ճապոնիա
 
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,ՃապոնիաՀնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
Հնդկաստան, Չինաստան,Ճապոնիա
 
Չինաստան
ՉինաստանՉինաստան
Չինաստան
 

Ashxarhagrutyun

  • 2. Մայրաքաղաք` Պեկին Ամենամեծ քաղաք` Շանհայ Պետական լեզու` չիներեն Սոցիալիստական Կառավարում` Հանրապետություն Տարածք` 9.6մլն. Բնակչություն` 1332մլն. մարդ Դրամական միավոր` Յուան
  • 3. Աշխարհագրական դիրքը Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում (9,6 մլն կմ2)։ Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմֈ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակովֈ Դրանք են` Վիետնամը, Լաոսը,Մյանմարը, Բութանը, Նեպալը, Հնդկաստանը, Պակիս տանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը,Ղազախստանը, Ռուսաստ անը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։ Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերովֈ Մակերևույթը խիստ բազմազան էֈ Տարածքի ավելի քան 70 %-ը լեռնային էֈ Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը` 4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբֈ Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով: Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերովֈ Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներովֈԿան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներֈ Արևելքում գետային ցանցը խիտ է և ճյուղավորվածֈ Խոշոր գետերը (Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800 կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներֈ
  • 4. Ֆաունան և ֆլորան Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 8%-ը, հիմնական զանգվածները գտնվում են հյուսիս- արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ հարավում (ոռոգվում են Սիցզյանի ջրերով)` արևադարձային բույսերֈ Առավել առատ և բազմատեսակ է արևադարձային շրջանների կենդանական աշխարհըֈ Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ և այլնֈ
  • 5. Կլիման Կլիման բազմազան է. արևելքում մուսսոնային է, արևմուտքում և կենտրոնում` ցամաքային, ամառը չոր ու շոգ է, ձմեռը՝ ցրտաշունչֈ Տիբեթի բարձրադիր տեղամասերում ցուրտ էֈ Երկրի հարավը տաք է. տարեկան ստանում են 2–3 բերքֈ
  • 6. Բնակչությունը Չինաստանը բազմազգ պետություն է` 1.6 մլն բնակչությամբ, սակայն բնակչության 94%-ը չինացիներ են (բուն անվանումը՝ հան, չինական միասնական ժողովուրդը կազմավորվել է Հան կայսրության ժամանակաշրջանում)։ Ապրում են նաև ավելի քան 50 այլ ազգերի ներկայացուցիչներ (ույղուրներ, մանջուրներ, մոնղոլներ, տիբեթցիներ և այլք)։ Խոշորագույն քաղաքներն են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն (Կանտոն), Չունցինը և այլնֈ Դավանում են բուդդայականություն, կոնֆուցիականություն և դաոսականություն: Խոսում են չինարենի՝ իրարից խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով, գրում գաղափարագրերով (հիերոգլիֆային գիր)։ Դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով նշանակվում են վանկերն ու բառերըֈ Գաղափարագրերի թիվը հասնում է 50 հազարի, սակայն առավելապես օգտագործվում են 7 հազարըֈ
  • 7. Հայերը Չինաստանում Չինաստանում հայերը հիշատակվում են դեռևս II դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էինֈ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական առաջին արշավանքներից (XIII դարի սկիզբ) հետո, երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններումֈ Այնուհետև հայերը թափանցել են երկրի խորքը, բնակվել ծովափնյա քաղաքներում, հատկապես՝ Կանտոնում (այժմ՝ Գուանչժոու), XVIII դարում ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում: Ամենահայաշատը Խարբինն էր, որի համայնքն ուներ եկեղեցիֈ Չինարենի ուսուցիչ կանտոնաբնակ Հովհաննես Ղազարյանը անգլերենից չինարենի է թարգմանել Աստվածաշունչը (համարվում է չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը)։ Ներկայումս Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայֈ
  • 8. Պատմություն Չինաստանը հին և հարուստ պատմություն ունիֈ Մ.թ.ա. 6-րդ հազարամյակում ներկայիս Չինաստանի տարածք են գաղթում նեոլիթական մշակույթի առաջին զարգացած ցեղերն ու ժողովուրդները և բնակություն են հաստատում խոշոր գետերի գետաբերաններումֈ Սկիզբ են առնում Յանգշաո, Ցզինլի և Միջաբանգ քաղաքակրթություններըֈ Մոտ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, բրոնզե դարի սկզբում բոլոր այս հնագույն ժողովուրդներն ու էթնոսները վերանում են, կազմավորվում են նորերը, որոնցից են Սանցզինգդուին (մ.թ.ա. 12-11 դարեր), որոնք ապրում են ժամանակակից Չինաստանի Սիչուան նահանգում, կամ Էրլիտուները` արևմուտքումֈ Դեռևս մ.թ.ա. II հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնել են իրենց պետությունըֈ Բրոնզե դարի ծաղկման շրջանում Չինաստանում սկսվում է դինաստիաների դարաշրջանըֈ Պատմության մեջ առաջին հայտնի դինաստիան Շանգ- դինաստիան էֈ Ժողովուրդը գոյություն է ունեցել մ.թ.ա. 16-11րդ դարերումֈ Այս ժամանակներից են ծագում ոսկորների վրա գրված հնագույն արձանագրությունները, որոնք գտնվել են Չինաստանումֈ [1] Պատմության ընթացքում երկիրը բազմիցս ենթարկվել է ներխուժումների, մասնատվել, բայց 5 հզ. տարի շարունակ պահպանել է բնակչության ֆիզիկական տեսակըֈ 1911 թ-ին Սուն Յաթ Սենի ղեկավարությամբ Չինաստանը հռչակվել է ազգային հանրապետություն, իսկ Մաո Ցզե Դունի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմի հաղթանակից հետո՝ 1949 թ-ի հոկտեմբերի 11-ին վերակազմավորվել է Չինական Ժողովրդական Հանրապետությանֈ XX դարի վերջին քառորդից Չինաստանում իրականացվում է «բաց դռների» տնտեսական քաղաքականություն, տնտեսության զգալի մասը մասնավորեցվել է, որպես տնտեսության զարգացման ուղի` սահմանադրության մեջ ամրագրվել է «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը», որի արդյունքում երկրի տնտեսությունն աննախընթաց վերելք է ապրում, զարգանում են արդյունաբերության տարբեր ճյուղեր, արտադրվում են ավտոմեքենաներ, գյուղատնտեսական մեքենաներ, օդանավեր, բազմապիսի հաստոցներ, խաղալիքներ (աշխարհում արտադրվող խաղալիքների 50 %-ը)։
  • 9.
  • 10. Մշակույթը Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլնֈ Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմըֈ Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերըֈ Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը (երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ հիմքում 6,5 մ, վերևում 5,5 մ), որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքիցֈ 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկումֈ Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն էֈ Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքներըֈ Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբֈ Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է. հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակիցֈ Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»։ Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր ենֈ
  • 11. Չինաստանի տնտեսությունը Չինաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ հինգամյա պլաններով: Հյուսիսարևելյան և արևելյան շրջաններում առաջ եկան արդյունաբերական նոր շրջաններ ու կենտրոններ: Գյուղատնտեսության մեջ շարունակում են տիրապետել մասնավոր տնտեսությունները: <<Մեծ թռիչքի>> (1958-1960) քաղաքականությունը և <<մշակութային հեղափոխությունը>> (1966-1976) ցանկալի արդյւնք չտվեց: 80-90-ականները բնութագրվեցին տնտեսության աճի բարձր տեմպերով, վորակական փոփոխություններով, արտադրության վիթխարի ծավալներով: Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը նպաստեց ոչ միայն ազատ ձեռներեցության զարգացմանը, այլև կապիտալի ներդրմանը, առևսրի աշխուժացմանը և րտադրանքի մրցունակության բարձրացմանը: Չինաստանն արագ օգտագործեց գիտատեխնիկական հողափոխության նվաճումները: Սյանգանի (Հոնկոնգ), Աոմինի (Մակաո) վերամշակումը Չինաստանին: Քաղաքական նշանակությունից բացի, ունեցավ շատ մեծ տնտեսական նշանակություն: Այդտեղ գործող նախկին օրենքները ուժի մեջ են մնում: Չինաստանն ունի բազմակացութաձև տնտեսություն: Պետական սեկտորի բաժինն աստիճանաբար նվազում, իսկ մասնվորինը` աճում: Ավելին, գյուղատնտեսությունն ամբողջությամբ պատկանում է մասնավոր սեկտորին: <<Բաց դռների>> քաղաքականությունը և ազատ տնտեսական գոտիների ստեղծումը մեծապես նպաստեց արտադրողական ուժերի արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացմանը,մրցունակ արտադրանքի ավելացմանը: XXI դ. սկզբին Չինաստանը տալիս էր աշխարհի ՀՆԱ 4,7%-ը , զիջելով միայն ԱՄՆ-ին, Ճապոնիային, գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալով երրորդ տեղում էր ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Վերջին տասնամյակներին տնտեսական զարգացման տեմպերը բավական բարձր են: Աշխարհն սկսեց խոսել <<Չինական հրաշքի>> մասին: Այնուհանդերձ բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի ցուցանիշներով այն զիջում է բազմաթիվ երկրների: Տեղաշարժեր ճյուղային և տարածական կառուցվածքում: XX դ.երկրորդ կեսից զգալիորեն փոխվել է Չինաստանի տնտեսության ճյուղային կառուցվածքը: Ազգային եկամուտը երեք անգամ իջել է գյուղատնտեսության և այդքան էլ աճել է արդյունաբերության բաժինը: Դրա հետ մեկտեղ, Չինաստանի գյուղատնտեսությունն առաջվա պես հենված է ձեռքի աշխատանքի վրա: Դա է պատճառը, որ տնտեսապես ակտիվ բնակչության ½-ը զբաղված է նրանում:Դեռ ցածր է զբաղվածությունը սպասարկման ոլորտում: Չինաստանի արդյունաբերության ճյուղային կառուցվածքում առաջատար տեղը պատկանում է ծանր արդյունաբերությանը (ածխային, սև մետալուրգիա, մեքենաշինություն, քիմիական): Շարունակում է մեծ դեր խաղալ նաև սննդի և տեքստիլ արդյունաբերությունը, որն ամբողջությամբ կողմնորոշում է դեպի հայրենական հումքը: Գոմինդական Չինաստանում արդյունաբերությունը ծայրահեղ անհավասարաչափ էր տեղաբաշխված: XX դարում առավել զարգացած շրջանը դարձավ երկրի հյուսիս-արևելքը: Արդյունաբերությունը կենտրոնացած էր նաև երկրի արևելքի և հարավի ոչ մեծ նավահանգստային քաղաքներում: Միայն Շանհային բաժին էր ընկնում արդյունաբերության արտադրանքի ½ -ից ավելին, Տյանցզինին`1/10-ը: Անցյալ դարի 50-ականներին արտադրողական ուժերի զգալի տեղաշարժ կատարվեց դեպի երկրի խորքը, արտադրությունը մոտենում էր հումքի և էներգիայի աղբյուրներին:
  • 12. Չինաստանի արդյունաբերությունը Չինաստաննը ունի հզոր և բազմաճյուղ արդյունաբերություն: Նրա կառուցվածքում մեծ է ծանր ինդուստրիայի նշանակությունը: Էներգետիկայի հիմքը շարունակում է մնալ վառելիքային արդյունաբերությունը, մացնավորապես ածխի հանույթը (2006-ին ավելի քան 1.4 մլրդ տ ), որով Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը: Գլխավոր ավազանները գտնվում են Հյուսիսարևելյան և Հյուսիսային Չինաստանում, որոնց և բաժին է ընկնում հանույթի 2/3-ը: Այստեղից ածուխը տեղափոխում են դեպի արդյունաբերական կենտրոններ: Նավթի արդյունաբերությունն արագ աճող ճյուղ է: Եթե 1960-ին նա2վթի հանույթը կազմում էր 5 մլն. տ 1980-ին` 105, ապա 2005-ին այն հաս /ավ 173մլն.տ ի: Նավթ հիմնմականում արդյունահանվում է Հյուսիսարևելյան, Հյուսիսարևմտյան և Արևելյան Չինաստանում: Այնտեղ կառուցվել են նավթամուղներ, նավթավերամշակման և նավթթաքիմիական կոմբինատներ (Շենյան, Պեկին, Շանհայ):
  • 13. Չինաստանի Գյուղատնտեսությունը Չինաստանի տնտեսության մեջ գյուղատնտեսությունն ունի բացառիկ կարևոր նշանակություն: Նա երկրագործության հնագույն և հարուստ ավանդույթների երկիր է: Գյուղատնտեսության մեջ զբաղված է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության ½-ը , իսկ ճյուղը տալիս ՀՆԱ 15%-ը : Տնտեսության այս ճյուղը աչքի է ընկնում արտադիանքի վիթխարի ծավալներով: XX դ. Վերջին Չինաստանի գյուղատնտեսության մեջ տեղի ունեցավ անցում այսպես կոչված <<ժողովրդական կոմունաներից >> դեպի ընտանեկան կապալային համակարգը: Ճյուղը դարձավ ավելի ինտենսիվ, մեծացավ ագրոտեխնիկայի և պարարտանյութերի կիրառումը, ընդարձակվեցին ցանկատարածությունները, ավելացան մշակաբույսերի բերկատվությունը անասունների գլխաքանակը, գյուղացիների եկամուտները: Չինաստանի գյուղատնտեսության ավանդական և առաջատար ճյուղը բուսաբուծությունն է, նրան բաժին է ընկնում ճյուղի համախառն արդյունքի 1/3 – ից ավելին: Մշակվում է տարածքի 1/9-ը: Երկրի արևելյան շրջանները մեծ մասամբ ներկված են, իսկ արևմուտքում մշակվում են միայն գետահովիտներում, միջլեռնային գոգավորություններում և օազիսներում գտնվող ոչ մեծ հողակտորները: Վարելահողերը կազմում են 110 մլն. հա, որի կեսը ոռոքվում է: Չինաստանի բուսաբուծության գլխավոր առանձնահատկությունը պարենային մշակաբույսերի և առաջին հերթին հացահատիկային մշակաբույսերի բարձր տեսակարար կշիռն է : Նրան բաժին է ընկնում ցանկատարածությունների 4/5-ը և արտադրանքի 3/4-ը:Հողակլիմայական բարենպաստ պայմանները թույլ են տալիս առանձին շրջաններում հավաքել տարեկան երկու, իսկ ծայր հարավում` երեք բերք: Հացահատիկի հիմնախնդիրը կարևորագույն է Չնաստանում: Նրա բերքը, հատկապես բնակչության մեկ շնչի հաշվով, որոշում է գյուղատնտեսության և մեծ չափով նաև տնտեսության զարգացման մակարդակը: 2007-ին այն կազմել է 415մլն. տ : Բրինձ աճեցնում են ոռոգովի դաշտերում, Յանցզիի ավազանում, Սիցզյանի գետաբերանում: Բրինձը պարենային մշակաբույս է, որի համախառն բերքով Չինաստան աշխարհում գրավում է առաջին տեղը: Ցորենի հիմնական ցանկատարածությունները գտնվում են Հուանհեի ավազանում, գլխավորապես Չինական մեծ հարթավայրում: Չինաստանն աշխարհում առանձնանում է նաև եգիպտացորենի և գաոլյանի բերքով, որը լայնորեն օգտագործվում է չինացիների սննդի օրաբաժնում:Գաոլյանը օսլայի և սպիրտի ստացման կարևոր հումք է: