SlideShare a Scribd company logo
1 of 7
Ջրոլորտ
Ջրոլորտը (հին հունարեն՝ Yδωρ - ջուր և σφαῖρα - ոլորտ ), Երկրի բոլոր ջրային պաշարների
   ամբողջությունն է: Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է, առավելագույնը` 11034կմ (
   Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը ): Ջրոլորտի զանգվածի մոտ 97%-ը կազմում են
   օվկիանոսի աղի ջրերը, 2,2%-ը` սառցե ջրերը, մնացած մասը` ստորերկրյա, լճերի և գետերի
   քաղցրահամ ջրերն են: Բիոսֆերայի մակերեսը ջրոլորտում ներկայացված է իր ամբողջ
   շերտով, սակայն կենդանի նյութի առավելագույն խտությունը ընկնում է արևի
   ճառագայթներով տաքացվող և լուսավորվող մակերեսային շերտին, ինչպես նաև ափամերձ
   գոտիներին:Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել Համաշխարհային
   օվկիանոսի, մայրցամաքային ջրերի ևստորգետնյա ջրերի: Ջրի մեծ մասը կենտրոնացված է
   օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը` գետերում և ստորգետնյա ջրերում: Ջրի մեծ
   զանգված էլ մթնոլորտում է ` ամպերի և գոլորշու տեսքով: Ջրոլորտի ծավալի 96%-ից ավելին
   կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2%-ը ` ստորգետնյա ջրերը, մոտ 2%-ը`
   սառույցները և ձյունը, մոտ 0,02%-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը: Ջրի մի մասը գտնվում է
   պինդ վիճակում ` սառցե, ձնային ծածկի և հավերժական սառեցվածության տեսքով, որն
   իրենից ներկայացնում է կրիոսֆերան: Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբար փոքր
   չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի
   համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն են: Ջրոլորտի այս
   հատվածը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և երկրակեղևի հետ:
   Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից
   ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա: Ջրոլորտում կյանքն առաջին անգամ
   ծագել է Երկրի վրա: Միայն պալեոզոյան դարաշրջանի սկզբներին սկսվեց կենդանիների և
   բույսերի վերաբնակեցումը ցամաքի վրա:
Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից
    օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակությունֈ
    Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ
    ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջֈ Այսինքն, ջուրը հանդիսանում
    է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկըֈ
    Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրիցֈ Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում,
    այլ նաև հյուսվածքներում և օրգաններումֈ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի
    համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումներիֈ Կենդանիների վրա դրված
    փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվանֈ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես
    մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային
    միջավայրումֈ
    Կենդանի բջջին ջուրն անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ ֆունկցիոնալ վիճակի պահպանման համարֈ
    Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից
    հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերըֈ Ինչպես նշել է Չերկինսկին "Ջրի նյութերի նոսրացման
    հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ,
    առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների
    հիմնական նախադրյալը":
    Ջուրը ունիվերսալ լուծիչ է, հանդիսանում է քիմիական ռեակցիաների միջավայրֈ Ներմուծվելով օրգանիզմ, ջուրը
    մեծացնում է նյութերի միջմոլեկուլյար հեռավորությունները, նվազեցնում է մոլեկուլների և իոնների միջև փոխադարձ
    ձգողական ուժը, որի հետևանքով դրանք ունակ են դառնում մասնակցելու նյութափոխանակության պրոցեսումֈ Միայն
    ջրային միջավայրում է, որ կենսաբանական սուբստրատը կարող է դրսևորել կյանքի հատկանիշներֈ
    Այսպիսով, օրգանիզմ ջրի ներմուծումը պետք է դիտել, ոչ թե որպես նրա պարունակության ավելացում, այլ որպես այլ
    նյութերի կոնցենտրացիաների (խտությունների) նոսրացում, ինչը դարձնում է դրանց ռեակտիվունակ: Ծարավի
    առաջացումն ու հագեցումը կարգավորվում են հումորալ և ռեֆլեկտոր մեխանիզմներովֈ Օրգանիզմում ջրի
    քանակության նվազումը և հետևապես աղերի կոնցենտրացիաների բարձրացումը առաջացնում են ծարավ, ինչը
    մեծացնում է ջուր խմելու պահանջը, իսկ ջրի ընդունումն արագորեն հագեցնում է ծարավի զգացումըֈ Հետևապես,
    ծարավի առաջացումը հիմնականում պայմանավորված է հումորալ գործոնով, իսկ ծարավի հագեցումն իրականացվում
    է ռեֆլեկտոր մեխանիզմովֈ
    Պետք է նշել, որ բնության մեջ քիմիական առումով մաքուր ջուր գոյություն չունիֈ Բնական ջրերում միշտ առկա են
    գազեր (թթվածին, ածխաթթու գազ), աղեր, իսկ որոշակի պայմաններում, օրինակ մակերեսային ջրերում նաև կախված
    նյութեր, ինչպես նաև չլուծվող նյութերֈ
Խմելու ջրի ցուցանիշների նորմավորումն ունի մեծ հիգիենիկ նշանակություն և հանդիսանում է առողջապահության կարևոր
    պրոֆիլակտիկ միջոցառումներից մեկըֈ
    Խմելու ջրի ցուցանիշների հիգիենիկ նորմավորումն անցել է զարգացման տարբեր փուլերֈ Սկզբնական շրջանում
    առաջարկված նորմերը վերաբերվում էին միայն օրգանոլեպտիկ հատկություններին, այսինքն պահանջվում էր, որ խմելու
    ջուրը լինի թափանցիկ, անգույն, կողմնակի համ և հոտ չունենաֈ Հաջորդ փուլը կապված էր ջրի քիմիական կազմի
    նորմավորման հետ և ընդգրկում էր ջրի ընդհանուր միներալիզացիայի, կոշտության, քլորիդների, սուլֆատների
    սահմանային կոնցենտրացիաներըֈ Ջրի օրգանական աղտոտման հետ կապված սկսեցին հետազոտվել միներալիզացիայի և
    նիտրիֆիկացիայի հետևանքով առաջացած նյութերի պարունակությունը ազոտ ամոնյակայինը, նիտրիտները,
    նիտրատները:Մյուս էտապը բնութագրվեց գլխավորապես բակտերոլոգիական հետազոտություններովֈ Հետագայում,
    ելնելով մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի քիմիական գործոնների ազդեցության ուսումնասիրության նոր
    գիտական տվյալներից, առաջացավ ստանդարտները վերանայելու և ընդլայնելու անհրաժեշտություն, որի ժամանակ
    ստանդարտի մեջ ընդգրկվեցին ջրի քիմիական կազմի որոշ ցուցանիշներ կապարը, մկնդեղը, ցինկը, պղինձը, ֆտորը և այլնֈ
    "Խմելու ջուր" ստանդարտը իր վերջնական տեսքով ընդունվեց և հաստատվեց 1982թ և մինչև այժմ էլ գործում է նաև մեր
    հանրապետությունում "Խմելու ջրին ներկայացվող հիգիենիկ պահանջներ և որակի հսկողություն" փաստաթղթի տեսքովֈ
    Պետք է նշել, որ ստանդարտի հիմքում դրված են խմելու ջրի որակական ցուցանիշների հիմնավորման հետևյալ երեք
    հիմնական պահանջներըֈ
    1. խմելու ջուրը պետք է ունենա բարենպաստ օրգանոլեպտիկ հատկություններ
    2. այն պետք է լինի անվնաս իր քիմիական կազմով
    3. այն պետք է լինի անվտանգ համաճարակաբանական տեսակետիցֈ Նշված սկզբունքներն ունեն կարևոր ֆիզիոլոգիական և
    հիգիենիկ հիմնավորում, ջուրն իր ֆիզիկա-քիմիական հատկություններով օրգանիզմի վրա պետք է ներգործի բարենպաստ,
    պետք է օժտված լինի բարորակ օրգանոլեպտիկ, զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով; պետք է պիտանի լինի
    իր քիմիական կազմով և օրգանիզմի վրա տոքսիկոլոգիական ազդեցություն չունենա; ջուրը էպիդ. առումով պետք է լինի
    անվտանգ, այսինքն չպարունակի ախտածին միաբջիջներ, բակտերիաներ, վիրուսներ, հելմինտների ձվիկներֈ
    Ջրի ֆիզիկաօրգանոլեպտիկ ցուցանիշներն են ջրի համը, հոտը, գունավորումը, պղտորությունը (կամ թափանցիկությունը) և
    ջերմաստիճանըֈ
    Ջրի հոտն ու համը - այս ցուցանիշների գնահատականն արտահայտվում է բալերովֈ Անհոտ և առանց կողմնակի համ
    ունեցող է այն ջուրը, որի հոտն ու կողմնակի համը 20°C և մինչև 60°C-ի տաքացման դեպքում չի գերազանցում 2 բալիցֈ
    Պետք է նշել, որ ջրի հոտն ու կողմնակի համը գնահատվում են 5 բալանոց համակարգովֈ Ի դեպ, 0 բալի դեպքում - ջրի հոտն
    ու համը բացակայում են, 1 բալի դեպքում շատ թույլ է, չի ընկալվում սպառողի կողմից, սակայն որոշվում է հետազոտվողի
    կողմից, 2 բալի դեպքում - թուլ է և սպառողի ուշադրությունը չի գրավում, բայց այնպիսինէ, որ զգացվում է զգուշացնելուց
    հետո; 3 բալի դեպքում -նկատելի է և առիթ է տալիս ջրի նկատմամբ անվստահության; 4 բալի դեպքում պարզորոշ է, որ ջուրը
    պիտանի չէ խմելու համար; 5 բալի դեպքում - այն շատ ուժեղ էֈ
Գունավորումը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է հումինային նյութերի
   առկայությամբ, որոնք հաղորդում են ջրին բաց դեղնավունից մինչև շագանակագույն երանգավորումֈ
   Հումինային նյութերն առաջանում են հողում օրգանական միացությունների քայքայման հետևանքով,
   որտեղից դուրս գալով, անցնում են ջրամբարներֈ Այդ իսկ պատճառով գունավորումը բնորոշ է բաց
   ջրամբարների ջրերին, որը կտրուկ կարող է ավելանալ հալոցքային ժամանակաշրջանումֈ
   Պետք է նշել, որ հիգիենիկ ծառայությունների համաձայնությամբ հալոցքային ժամանակաշրջանում
   խմելու և տնտեսական նպատակներով օգտագործվող ջրերի գունավորումը թույլատրվում է մինչև 35°:
   Թափանցիկությունը կամ պղտորությունը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է
   միներալային կամ օրգանական ծագում ունեցող կախված նյութերի պարունակությամբֈ Ջուրը
   համարվում է թափանցիկ, եթե նրա 30 սմ հաստության շերտի միջով հստակ կարդացվում է Անելենի
   շրիֆտըֈ Նման թափանցիկությամբ պետք է օժտված լինի ջրմուղի ջուրըֈ
   Ինչպես տեսնում եք, "Խմելու ջուր" պետստանդարտում նշված է ոչ թե թափանցիկության, այլ
   պղտորության ցուցանիշըֈ Դա բացատրվում է նրանով, որ պղտորության ցուցանիշն ավելի ճշգրիտ և
   օբյեկտիվ ցուցանիշ է, քանզի պատկերացում է տալիս ջրի միավոր ծավալում (1 լիտր) կախված նյութերի
   կոնցենտրացիայի մասինֈԽմելու ջրի պղտորությունը չպետք է գերազանցի 1.5 մգ/լ-ից, (ի դեպ, պետք է
   նշել, որ նշված արժեքը համապատասխանում է 30 սմ ոչ պակաս թափանցիկությամբ)։         Սան օրգանների
   համաձայնությամբ` հալոցքային ժամանակաշրջանում թույլատրվում է ջրի պղտորության բարձրացումը
   մինչև 2.0 մգ/լ, բայց ոչ ավելիֈԱնհրաժեշտ է նշել, որ պղտորությունը հանդիսանում է կարևոր ցուցանիշ,
   քանզի այն ունի երկկողմանի նշանակություն մի կողմից այն հանդես է գալիս որպես օրգանոլեպտիկ
   ցուցանիշ, մյուս կողմից նշեցինք, որ պղտորությունը պայմանավորված է ջրում կախված մասնիկներով,
   որոնց վրա աղսորբցվում են բակտերիաներ և վիրուսներ, որոնք վերանում են ջրի պղտորության
   վերացմանը զուգընթաց (էքսպերիմենտալ պայմաններում մինչև 99.9%, իսկ գործնականում 90– 95%):
   Չնայած որ "Խմելու ջուր" պետ. ստանդարտում չի նշվում ջրի ջերմաստիճանի նորմատիվային արժեքը
   այնուհանդերձ մի երկու խոսքով կանգ առնենք նաև այդ ցուցանիշի վրաֈ
   Պետք է նշել, որ 8-15 C ջերմաստիճանի դեպքում ջուրն օժտված է առավել լավ զովացնող և ծարավը
   հագեցնող հատկություններովֈ Ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ (25 °C–ից բարձր) այդ
   հատկությունները վատանում ենֈ Ի դեպ 25-35 C դեպքում ջուրը բավականին անդուր է և առաջացնում է
   սրտխառնոց; Ըստ միջազգային ստանդարտի խմելու ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 25°C–ըֈ
Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են
   ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում
   ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր
   կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն: Բացառիկ է նաև ջրի
   դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ
   պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության
   համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության
   ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր: Հոսող ջրի էներգիան մարդն
   օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝
   ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների
   էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու
   կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի
   աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին
   բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա:
   Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ
   է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում
   է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք
   անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական
   շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը.
   օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս
   մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով
   թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝
   առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ
   սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս:
ջրոլորտ _1

More Related Content

What's hot

ջրային ռեսուրսների պահպանումը
ջրային ռեսուրսների պահպանումըջրային ռեսուրսների պահպանումը
ջրային ռեսուրսների պահպանումըham19977991
 
марат ջրի մասին
марат ջրի մասինмарат ջրի մասին
марат ջրի մասինmaratik
 
ջրոլորտն աղտոտող նյութերը
ջրոլորտն աղտոտող նյութերըջրոլորտն աղտոտող նյութերը
ջրոլորտն աղտոտող նյութերըham19977991
 
Քիմիական Տարրերի տարածվածությունը
Քիմիական Տարրերի տարածվածությունըՔիմիական Տարրերի տարածվածությունը
Քիմիական Տարրերի տարածվածությունըmariaabrahamyan02
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըmarineapresyan78
 
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրըքաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրըGayushikGayush2002
 
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըՔաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըMary Karapetyan
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումSatenik Soghoyan
 

What's hot (19)

ջրային ռեսուրսների պահպանումը
ջրային ռեսուրսների պահպանումըջրային ռեսուրսների պահպանումը
ջրային ռեսուրսների պահպանումը
 
марат ջրի մասին
марат ջրի մասինмарат ջրի մասին
марат ջրի մասին
 
Ekologia jrolort
Ekologia jrolortEkologia jrolort
Ekologia jrolort
 
ջրոլորտն աղտոտող նյութերը
ջրոլորտն աղտոտող նյութերըջրոլորտն աղտոտող նյութերը
ջրոլորտն աղտոտող նյութերը
 
H2 o
H2 oH2 o
H2 o
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Slid
SlidSlid
Slid
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Քիմիական Տարրերի տարածվածությունը
Քիմիական Տարրերի տարածվածությունըՔիմիական Տարրերի տարածվածությունը
Քիմիական Տարրերի տարածվածությունը
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
 
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրըքաղցրահամ ջրի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
 
jur
jurjur
jur
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըՔաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
 
Jrolort
JrolortJrolort
Jrolort
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփում
 

Viewers also liked

Սաղյան Ալեքս - Օդ և ջուր:
Սաղյան Ալեքս - Օդ և   ջուր:Սաղյան Ալեքս - Օդ և   ջուր:
Սաղյան Ալեքս - Օդ և ջուր:armine-p87
 
Բնագիտություն_1
Բնագիտություն_1Բնագիտություն_1
Բնագիտություն_1Vanush Papikyan
 
օքսիդներ
օքսիդներօքսիդներ
օքսիդներham19977991
 
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. ՀիմքերՋուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. ՀիմքերQnarik98
 

Viewers also liked (8)

Սաղյան Ալեքս - Օդ և ջուր:
Սաղյան Ալեքս - Օդ և   ջուր:Սաղյան Ալեքս - Օդ և   ջուր:
Սաղյան Ալեքս - Օդ և ջուր:
 
Jrolort - ampopum
Jrolort - ampopum Jrolort - ampopum
Jrolort - ampopum
 
Բնագիտություն_1
Բնագիտություն_1Բնագիտություն_1
Բնագիտություն_1
 
Լուծույթներ
ԼուծույթներԼուծույթներ
Լուծույթներ
 
Ջուր
ՋուրՋուր
Ջուր
 
օքսիդներ
օքսիդներօքսիդներ
օքսիդներ
 
Ջրի շրջապտույտը
Ջրի շրջապտույտըՋրի շրջապտույտը
Ջրի շրջապտույտը
 
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. ՀիմքերՋուր. Լուծույթներ. Հիմքեր
Ջուր. Լուծույթներ. Հիմքեր
 

Similar to ջրոլորտ _1

H2O ջուր
H2O  ջուրH2O  ջուր
H2O ջուրkrist2003
 
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)GOGIK2003
 
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)GOGIK2003
 
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրըքաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրըGOGIK2003
 
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրըքաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրըGOGIK2003
 
Ven kensabazmazanutyun
Ven kensabazmazanutyunVen kensabazmazanutyun
Ven kensabazmazanutyun67gayane
 
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըՔաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըMary Karapetyan
 
Qaxcraham jri himnaxndiry
Qaxcraham jri himnaxndiryQaxcraham jri himnaxndiry
Qaxcraham jri himnaxndiryMary Karapetyan
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
ԿենսոլորտLiana V
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Naira Nahapetyan
 

Similar to ջրոլորտ _1 (16)

ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Water
WaterWater
Water
 
Ջուր
ՋուրՋուր
Ջուր
 
H2O ջուր
H2O  ջուրH2O  ջուր
H2O ջուր
 
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
 
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը (1)
 
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրըքաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
 
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրըքաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
քաղցրահամ ջրերի հիմնախնդիրը
 
Ջուր
ՋուրՋուր
Ջուր
 
Ven kensabazmazanutyun
Ven kensabazmazanutyunVen kensabazmazanutyun
Ven kensabazmazanutyun
 
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրըՔաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
 
Qaxcraham jri himnaxndiry
Qaxcraham jri himnaxndiryQaxcraham jri himnaxndiry
Qaxcraham jri himnaxndiry
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
 
կենսոլորտ
կենսոլորտ կենսոլորտ
կենսոլորտ
 
գունավոր լճեր
գունավոր լճերգունավոր լճեր
գունավոր լճեր
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
 

More from Vanush Papikyan

More from Vanush Papikyan (13)

Բնագիտություն
ԲնագիտությունԲնագիտություն
Բնագիտություն
 
Աշխարհագրություն
ԱշխարհագրությունԱշխարհագրություն
Աշխարհագրություն
 
Աշխարհագրություն_1
Աշխարհագրություն_1Աշխարհագրություն_1
Աշխարհագրություն_1
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
 
Անգլերեն
ԱնգլերենԱնգլերեն
Անգլերեն
 
Frunzik mkrtchyan
Frunzik mkrtchyanFrunzik mkrtchyan
Frunzik mkrtchyan
 
Frunzik mkrtchyan
Frunzik mkrtchyanFrunzik mkrtchyan
Frunzik mkrtchyan
 
միտոզ
միտոզմիտոզ
միտոզ
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
էկո
էկոէկո
էկո
 
Սևանի ազգային պարկ
Սևանի  ազգային  պարկՍևանի  ազգային  պարկ
Սևանի ազգային պարկ
 
սևանա լիճ
սևանա լիճսևանա լիճ
սևանա լիճ
 

ջրոլորտ _1

  • 2. Ջրոլորտը (հին հունարեն՝ Yδωρ - ջուր և σφαῖρα - ոլորտ ), Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է: Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է, առավելագույնը` 11034կմ ( Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը ): Ջրոլորտի զանգվածի մոտ 97%-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2%-ը` սառցե ջրերը, մնացած մասը` ստորերկրյա, լճերի և գետերի քաղցրահամ ջրերն են: Բիոսֆերայի մակերեսը ջրոլորտում ներկայացված է իր ամբողջ շերտով, սակայն կենդանի նյութի առավելագույն խտությունը ընկնում է արևի ճառագայթներով տաքացվող և լուսավորվող մակերեսային շերտին, ինչպես նաև ափամերձ գոտիներին:Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել Համաշխարհային օվկիանոսի, մայրցամաքային ջրերի ևստորգետնյա ջրերի: Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը` գետերում և ստորգետնյա ջրերում: Ջրի մեծ զանգված էլ մթնոլորտում է ` ամպերի և գոլորշու տեսքով: Ջրոլորտի ծավալի 96%-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2%-ը ` ստորգետնյա ջրերը, մոտ 2%-ը` սառույցները և ձյունը, մոտ 0,02%-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը: Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում ` սառցե, ձնային ծածկի և հավերժական սառեցվածության տեսքով, որն իրենից ներկայացնում է կրիոսֆերան: Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն են: Ջրոլորտի այս հատվածը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և երկրակեղևի հետ: Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա: Ջրոլորտում կյանքն առաջին անգամ ծագել է Երկրի վրա: Միայն պալեոզոյան դարաշրջանի սկզբներին սկսվեց կենդանիների և բույսերի վերաբնակեցումը ցամաքի վրա:
  • 3. Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակությունֈ Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջֈ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկըֈ Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրիցֈ Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններումֈ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումներիֈ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվանֈ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրումֈ Կենդանի բջջին ջուրն անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ ֆունկցիոնալ վիճակի պահպանման համարֈ Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերըֈ Ինչպես նշել է Չերկինսկին "Ջրի նյութերի նոսրացման հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների հիմնական նախադրյալը": Ջուրը ունիվերսալ լուծիչ է, հանդիսանում է քիմիական ռեակցիաների միջավայրֈ Ներմուծվելով օրգանիզմ, ջուրը մեծացնում է նյութերի միջմոլեկուլյար հեռավորությունները, նվազեցնում է մոլեկուլների և իոնների միջև փոխադարձ ձգողական ուժը, որի հետևանքով դրանք ունակ են դառնում մասնակցելու նյութափոխանակության պրոցեսումֈ Միայն ջրային միջավայրում է, որ կենսաբանական սուբստրատը կարող է դրսևորել կյանքի հատկանիշներֈ Այսպիսով, օրգանիզմ ջրի ներմուծումը պետք է դիտել, ոչ թե որպես նրա պարունակության ավելացում, այլ որպես այլ նյութերի կոնցենտրացիաների (խտությունների) նոսրացում, ինչը դարձնում է դրանց ռեակտիվունակ: Ծարավի առաջացումն ու հագեցումը կարգավորվում են հումորալ և ռեֆլեկտոր մեխանիզմներովֈ Օրգանիզմում ջրի քանակության նվազումը և հետևապես աղերի կոնցենտրացիաների բարձրացումը առաջացնում են ծարավ, ինչը մեծացնում է ջուր խմելու պահանջը, իսկ ջրի ընդունումն արագորեն հագեցնում է ծարավի զգացումըֈ Հետևապես, ծարավի առաջացումը հիմնականում պայմանավորված է հումորալ գործոնով, իսկ ծարավի հագեցումն իրականացվում է ռեֆլեկտոր մեխանիզմովֈ Պետք է նշել, որ բնության մեջ քիմիական առումով մաքուր ջուր գոյություն չունիֈ Բնական ջրերում միշտ առկա են գազեր (թթվածին, ածխաթթու գազ), աղեր, իսկ որոշակի պայմաններում, օրինակ մակերեսային ջրերում նաև կախված նյութեր, ինչպես նաև չլուծվող նյութերֈ
  • 4. Խմելու ջրի ցուցանիշների նորմավորումն ունի մեծ հիգիենիկ նշանակություն և հանդիսանում է առողջապահության կարևոր պրոֆիլակտիկ միջոցառումներից մեկըֈ Խմելու ջրի ցուցանիշների հիգիենիկ նորմավորումն անցել է զարգացման տարբեր փուլերֈ Սկզբնական շրջանում առաջարկված նորմերը վերաբերվում էին միայն օրգանոլեպտիկ հատկություններին, այսինքն պահանջվում էր, որ խմելու ջուրը լինի թափանցիկ, անգույն, կողմնակի համ և հոտ չունենաֈ Հաջորդ փուլը կապված էր ջրի քիմիական կազմի նորմավորման հետ և ընդգրկում էր ջրի ընդհանուր միներալիզացիայի, կոշտության, քլորիդների, սուլֆատների սահմանային կոնցենտրացիաներըֈ Ջրի օրգանական աղտոտման հետ կապված սկսեցին հետազոտվել միներալիզացիայի և նիտրիֆիկացիայի հետևանքով առաջացած նյութերի պարունակությունը ազոտ ամոնյակայինը, նիտրիտները, նիտրատները:Մյուս էտապը բնութագրվեց գլխավորապես բակտերոլոգիական հետազոտություններովֈ Հետագայում, ելնելով մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի քիմիական գործոնների ազդեցության ուսումնասիրության նոր գիտական տվյալներից, առաջացավ ստանդարտները վերանայելու և ընդլայնելու անհրաժեշտություն, որի ժամանակ ստանդարտի մեջ ընդգրկվեցին ջրի քիմիական կազմի որոշ ցուցանիշներ կապարը, մկնդեղը, ցինկը, պղինձը, ֆտորը և այլնֈ "Խմելու ջուր" ստանդարտը իր վերջնական տեսքով ընդունվեց և հաստատվեց 1982թ և մինչև այժմ էլ գործում է նաև մեր հանրապետությունում "Խմելու ջրին ներկայացվող հիգիենիկ պահանջներ և որակի հսկողություն" փաստաթղթի տեսքովֈ Պետք է նշել, որ ստանդարտի հիմքում դրված են խմելու ջրի որակական ցուցանիշների հիմնավորման հետևյալ երեք հիմնական պահանջներըֈ 1. խմելու ջուրը պետք է ունենա բարենպաստ օրգանոլեպտիկ հատկություններ 2. այն պետք է լինի անվնաս իր քիմիական կազմով 3. այն պետք է լինի անվտանգ համաճարակաբանական տեսակետիցֈ Նշված սկզբունքներն ունեն կարևոր ֆիզիոլոգիական և հիգիենիկ հիմնավորում, ջուրն իր ֆիզիկա-քիմիական հատկություններով օրգանիզմի վրա պետք է ներգործի բարենպաստ, պետք է օժտված լինի բարորակ օրգանոլեպտիկ, զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով; պետք է պիտանի լինի իր քիմիական կազմով և օրգանիզմի վրա տոքսիկոլոգիական ազդեցություն չունենա; ջուրը էպիդ. առումով պետք է լինի անվտանգ, այսինքն չպարունակի ախտածին միաբջիջներ, բակտերիաներ, վիրուսներ, հելմինտների ձվիկներֈ Ջրի ֆիզիկաօրգանոլեպտիկ ցուցանիշներն են ջրի համը, հոտը, գունավորումը, պղտորությունը (կամ թափանցիկությունը) և ջերմաստիճանըֈ Ջրի հոտն ու համը - այս ցուցանիշների գնահատականն արտահայտվում է բալերովֈ Անհոտ և առանց կողմնակի համ ունեցող է այն ջուրը, որի հոտն ու կողմնակի համը 20°C և մինչև 60°C-ի տաքացման դեպքում չի գերազանցում 2 բալիցֈ Պետք է նշել, որ ջրի հոտն ու կողմնակի համը գնահատվում են 5 բալանոց համակարգովֈ Ի դեպ, 0 բալի դեպքում - ջրի հոտն ու համը բացակայում են, 1 բալի դեպքում շատ թույլ է, չի ընկալվում սպառողի կողմից, սակայն որոշվում է հետազոտվողի կողմից, 2 բալի դեպքում - թուլ է և սպառողի ուշադրությունը չի գրավում, բայց այնպիսինէ, որ զգացվում է զգուշացնելուց հետո; 3 բալի դեպքում -նկատելի է և առիթ է տալիս ջրի նկատմամբ անվստահության; 4 բալի դեպքում պարզորոշ է, որ ջուրը պիտանի չէ խմելու համար; 5 բալի դեպքում - այն շատ ուժեղ էֈ
  • 5. Գունավորումը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է հումինային նյութերի առկայությամբ, որոնք հաղորդում են ջրին բաց դեղնավունից մինչև շագանակագույն երանգավորումֈ Հումինային նյութերն առաջանում են հողում օրգանական միացությունների քայքայման հետևանքով, որտեղից դուրս գալով, անցնում են ջրամբարներֈ Այդ իսկ պատճառով գունավորումը բնորոշ է բաց ջրամբարների ջրերին, որը կտրուկ կարող է ավելանալ հալոցքային ժամանակաշրջանումֈ Պետք է նշել, որ հիգիենիկ ծառայությունների համաձայնությամբ հալոցքային ժամանակաշրջանում խմելու և տնտեսական նպատակներով օգտագործվող ջրերի գունավորումը թույլատրվում է մինչև 35°: Թափանցիկությունը կամ պղտորությունը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է միներալային կամ օրգանական ծագում ունեցող կախված նյութերի պարունակությամբֈ Ջուրը համարվում է թափանցիկ, եթե նրա 30 սմ հաստության շերտի միջով հստակ կարդացվում է Անելենի շրիֆտըֈ Նման թափանցիկությամբ պետք է օժտված լինի ջրմուղի ջուրըֈ Ինչպես տեսնում եք, "Խմելու ջուր" պետստանդարտում նշված է ոչ թե թափանցիկության, այլ պղտորության ցուցանիշըֈ Դա բացատրվում է նրանով, որ պղտորության ցուցանիշն ավելի ճշգրիտ և օբյեկտիվ ցուցանիշ է, քանզի պատկերացում է տալիս ջրի միավոր ծավալում (1 լիտր) կախված նյութերի կոնցենտրացիայի մասինֈԽմելու ջրի պղտորությունը չպետք է գերազանցի 1.5 մգ/լ-ից, (ի դեպ, պետք է նշել, որ նշված արժեքը համապատասխանում է 30 սմ ոչ պակաս թափանցիկությամբ)։ Սան օրգանների համաձայնությամբ` հալոցքային ժամանակաշրջանում թույլատրվում է ջրի պղտորության բարձրացումը մինչև 2.0 մգ/լ, բայց ոչ ավելիֈԱնհրաժեշտ է նշել, որ պղտորությունը հանդիսանում է կարևոր ցուցանիշ, քանզի այն ունի երկկողմանի նշանակություն մի կողմից այն հանդես է գալիս որպես օրգանոլեպտիկ ցուցանիշ, մյուս կողմից նշեցինք, որ պղտորությունը պայմանավորված է ջրում կախված մասնիկներով, որոնց վրա աղսորբցվում են բակտերիաներ և վիրուսներ, որոնք վերանում են ջրի պղտորության վերացմանը զուգընթաց (էքսպերիմենտալ պայմաններում մինչև 99.9%, իսկ գործնականում 90– 95%): Չնայած որ "Խմելու ջուր" պետ. ստանդարտում չի նշվում ջրի ջերմաստիճանի նորմատիվային արժեքը այնուհանդերձ մի երկու խոսքով կանգ առնենք նաև այդ ցուցանիշի վրաֈ Պետք է նշել, որ 8-15 C ջերմաստիճանի դեպքում ջուրն օժտված է առավել լավ զովացնող և ծարավը հագեցնող հատկություններովֈ Ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ (25 °C–ից բարձր) այդ հատկությունները վատանում ենֈ Ի դեպ 25-35 C դեպքում ջուրը բավականին անդուր է և առաջացնում է սրտխառնոց; Ըստ միջազգային ստանդարտի խմելու ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 25°C–ըֈ
  • 6. Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն: Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր: Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա: Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս: