O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.
Հանրային վերահսկողությունWeb: www.mynews.am Twitter: @mynewsam E-mail: info@mynews.am
Ինչպե՞ս նախապատրաստվել                      ընտրությունների լուսաբանմանըԿարդա ընտրական օրենսգիրքը http://www.parliament.am...
Ինչպե՞ս նախապատրաստվել                  ընտրությունների լուսաբանմանըԿարդա  այս օրենքներըԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -htt...
Ինչպե՞ս նախապատրաստվել ընտրություններիլուսաբանմանըԼավ հիշիր  ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, համաձայն,որի, յուրաքանչյուր...
Ինչպե՞ս նախապատրաստվելընտրությունների լուսաբանմանը Ի ՞նչ  ունենալ  ընտրություններ լուսաբանելիս    Անձը հաստատող փաստաթուղ...
Ի ՞նչ   ունենալ   ընտրություններ լուսաբանելիս   Հիշողության կրիչ (չիպ)   Լրացուցիչ մարտկոցներ (ապարատի, հեռախոսի)   Լից...
Ի՞նչ   անել   ընտրատեղամասում     Մոտեցիր ընտրական հանձնաժողովի նախագահին, ներկայացիր եւ գրանցվիր:   Գտիր այն վայրը, որտ...
Ի՞ նչ չանել   ընտրատեղամասում     Մի’ միջամտիր ընտրական գործընթացներին:   Մի’ ներքաշվիր բախումների մեջ:   Ինքդ վեճեր մի...
Ընտրախախտումներ   Ընտրացուցակներում մահացածի անվան առկայություն:   Ընտրացուցակներում ընտրողի անվան բացակայություն:   Ըն...
Ընտրախախտումներ   Քարոզչություն ընտրատեղամասի տարածքում. (Ընտրության օրն արգելվում է քարոզչությունը, ուստի քարոզչության  ...
Ի՞նչ անել , երբ ընտրախախտման ականատես ես   Արձանագրիր խախտումը (լուսանկարիր, ձայնագրիր, նշիր ժամը եւ տեղամասը, եթե հնարավ...
Ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները    Ի՞նչ սկզբունքներով շարժվել նյութը պատրաստելիս   Եղիր անաչառ եւ անկողմնակալ:   Հիշի...
Ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները     Ի՞նչ անել ժամը ` 20:00-ից հետո  , երբ փակվում է ընտրատեղամասը :     Հետեւիր, թե ին...
Ինչպե՞ս գրել լրագրողական նյութ    Լավ ու հետաքրքիր պատմություն պատմելը գրեթե նույնն է, ինչ համեղ կերակրատեսակ պատրաստելը: ...
Ինչպե՞ս գրել լրագրողական նյութՎայրըՈրտե՞ղ ես գտնվում. Երեւանու՞մ, Աբովյանու՞մ, Ճամբարակու՞մ: Տվյալ քաղաքի կամ գյուղի ո՞ր հ...
Լրագրողական տեքստի բաղադրիչներըԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԼավ եւ համեղ լուրի տեքստը պետք է բաղկացած լինի հինգ հիմնական հարցերի պատասխաններ...
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ    Պատկերացրու, թե խոսում ես ընկերոջդ հետ և պատմում այն ամենի մասին, ինչին հենց նոր ականատես ես    եղել...
Ընտրախախտումներ հաղորդելու թեժ գծեր եւ հարթակներ   080–080–804 - «Իրավական շտապ օգնության» («Քաղաքացիական հասարակության ի...
Հաջողություն թղթակցային գործում
Ծանոթագրություն  Այս խորհուրդները կազմելու համար հիմք են հանդիսացել 10-ից ավելի հարցազրույցներ լրագրողների հետ, ովքեր ընտր...
Լուսաբանում ենք ընտրությունները
Լուսաբանում ենք ընտրությունները
Próximos SlideShares
Carregando em…5
×

Լուսաբանում ենք ընտրությունները

1.185 visualizações

Publicada em

Ընտրությունները լուսաբանելու համառոտ ուղեցույց հանրային թղթակիցների համար:

  • Seja o primeiro a comentar

Լուսաբանում ենք ընտրությունները

  1. 1. Հանրային վերահսկողությունWeb: www.mynews.am Twitter: @mynewsam E-mail: info@mynews.am
  2. 2. Ինչպե՞ս նախապատրաստվել ընտրությունների լուսաբանմանըԿարդա ընտրական օրենսգիրքը http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2020Ստուգիր՝ առկա՞ է անունդ ընտրողների ցուցակում http://www.police.am/am/aycer/7019-2012-03-27-09-05-31 Ծանոթացի’ր ընտրատեղամասում առաջադրված թեկնածուների ցանկինhttp://www.elections.am/majoritarian/election-24103//
  3. 3. Ինչպե՞ս նախապատրաստվել ընտրությունների լուսաբանմանըԿարդա  այս օրենքներըԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1332&lang=armԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1707&lang=armԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1890&lang=armԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1326&lang=armՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=4123&lang=armՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1464&lang=armՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1390&lang=arm
  4. 4. Ինչպե՞ս նախապատրաստվել ընտրություններիլուսաբանմանըԼավ հիշիր  ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, համաձայն,որի, յուրաքանչյուր ոք  ունի  տեղեկատվություն  ստանալու եւտարածելուիրավունք: ՀՀ Սահմանադրություն , Հոդված 27.   http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2020/“Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր  կարծիքիցկամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու,ստանալու եւ տարածելու ազատությունը, տեղեկատվությանցանկացած միջոցովْ անկախ պետական սահմաններից:Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը  երաշխավորվում  է:Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ  ժամանցային  բնույթիհաղորդումների  բազմազանություն  առաջարկող  անկախ  հանրային ռադիոյի եւհեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը: ... “
  5. 5. Ինչպե՞ս նախապատրաստվելընտրությունների լուսաբանմանը Ի ՞նչ  ունենալ  ընտրություններ լուսաբանելիս  Անձը հաստատող փաստաթուղթ  Առկայության դեպքում` լրագրողական վկայական  Ջուր եւ սնունդ  Առաջին անհրաժեշտության դեղորայք  Նոթատետր  Գրիչներ  Ձայնագրիչ  Բջջային հեռախոս  Լուսանկարչական եւ տեսաձայնագրման ապարատ
  6. 6. Ի ՞նչ   ունենալ   ընտրություններ լուսաբանելիս Հիշողության կրիչ (չիպ) Լրացուցիչ մարտկոցներ (ապարատի, հեռախոսի) Լիցքավորման սարք (ապարատի, հեռախոսի) Անհրաժեշտ մալուխներ (USB cable): Նախքան ընտրատեղամաս մեկնելը, պարզիր ընտրատեղամասից դուրս անվճար կամ վճարով ինչ ինտերնետային կապի հնարավորություններ կան (WiFi, Ինտերնետ սրճարան, եւ այլն): Նեթբուք Շարժական ինտերնետ Կարեւոր հեռախոսահամարներով նոթատետր (հեռախոսդ կարող ես կորցնել եւ այս տետրը այդ դեպքում շատ պետք կգա): Լապտեր (Երբեմն ընտրատեղամասերը հոսանքազրկվում են: Որպեսզի քո աչքից ոչինչ չվրիպի, լապտեր ունեցիր: Լապտերը կօգնի նաեւ քեզ նկարահանումների ժամանակ, երբ լույսի աղբյուրը բավարար չէ որակյալ կադր ստանալու համար):
  7. 7. Ի՞նչ   անել   ընտրատեղամասում   Մոտեցիր ընտրական հանձնաժողովի նախագահին, ներկայացիր եւ գրանցվիր: Գտիր այն վայրը, որտեղ կարող ես դիրքավորվել, եւ որտեղից չես խանգարի ընտրողներին ու ընտրական գործընթացին: Հետեւիր, որ տեսանելի լինեն տեղամասի բոլոր անկյունները, որպեսզի կարողանաս տեսա եւ ֆոտո նկարահանումներ իրականացել: Դու կարող ես հանգիստ տեղաշարժվել, մոտենալ ընտրացուցակներին, հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, դիտորդներին: Տեղեկացիր, թե անհրաժեշտության դեպքում որտե՞ղ կարող ես լիցքավորել քո սարքերը: Տեղեկացիր կա արդյո՞ք WiFi անվճար ինտերնետային կապ ընտրատեղամասում: Տեղեկատվության աղբյուրների հետ զրուցելիս վերցրու նրանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. Փոստի հասցեն): Մարդկանց հետ զրուցելիս ներկայացիր:
  8. 8. Ի՞ նչ չանել   ընտրատեղամասում   Մի’ միջամտիր ընտրական գործընթացներին: Մի’ ներքաշվիր բախումների մեջ: Ինքդ վեճեր մի’ հրահրիր: Մի’ փորձիր քեզ վրա վերցնել հանձնաժողովի նախագահի, անդամների, դիտորդների, վստահված անձանց դերը: Մի ‘ համաձայնվիր հանձնաժողովի անդամների կամ ընտրատեղամասում գտնվող այլ անձանց կողմից առաջարկվող հյուրասիրությանը: Խախտումներ տեսնելիս մի’ փորձիր կանխել, քո դերը դրանք ֆիքսելն է, նկարահանելն ու լուսանկարելը:
  9. 9. Ընտրախախտումներ Ընտրացուցակներում մահացածի անվան առկայություն: Ընտրացուցակներում ընտրողի անվան բացակայություն: Ընտրացուցակներում հաշվառման հասցեում կողմնակի անձանց առկայություն: Ընտրակաշառք ընտրողներին դրամական կամ այլ նյութական արժեքներ ու մթերքների բաժանում: Բռնության կամ սպառնալիքի կիրառում ընտրողի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում ընտրական հանձնաժողովի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում թեկնածուի վստահված անձի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում դիտորդի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում լրագրողի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում լիազորված անձի նկատմամբ:
  10. 10. Ընտրախախտումներ Քարոզչություն ընտրատեղամասի տարածքում. (Ընտրության օրն արգելվում է քարոզչությունը, ուստի քարոզչության ցանկացած դրսեւորում ընտրատեղամասում կամ ընտրատեղամասից դուրս օրենքի խախտում է): Քվեարկություն այլ անձի փոխարեն: Քվեարկություն նույն անձի կողմից, մեկից ավելի անգամ: Լցոնում. քվեարկված քվեաթերթիկների անօրինական լցոնում քվեատուփի մեջ: (Լցոնումները հաճախ իրականացվում են՝ հրմշտոցներ ստեղծելու ընթացքում, երբ հանձնաժողովի ուշադրությունը այլ բանի վրա է կենտրոնացած): Քվեատուփի հափշտակում : Բաց քվեարկություն. (այլ անձանց կողմից քվեախցիկ մուտք գործելը, քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը համարվում է գաղտնի քվեարկության իրավունքի խախտում: «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»): Կարուսել . (Ընտրողը քվեախցիկ մտնելուց առաջ ունենում է քվեարկված թերթիկ, իսկ ստացած մաքուր քվեաթերթիկը դուրս է բերում տեղամասից՝ հանձնելով «պատվիրատուին»): Ամենատարածված ընտրախախտումների ցանկ http://iditord.org/page/index/3
  11. 11. Ի՞նչ անել , երբ ընտրախախտման ականատես ես Արձանագրիր խախտումը (լուսանկարիր, ձայնագրիր, նշիր ժամը եւ տեղամասը, եթե հնարավոր է` խախտումն իրականացնողների անունները): Տարածիր տեղեկությունը www.Mynews.am-ում եւ սոցցանցերում, կամ տեղեկացրու լրատվամիջոցներին: Փորձիր պարզաբանումներ ստանալ ականատեսներից (հանձնաժողովի նախագահ, ընտրող, վստահված անձ, ոստիկան, եւ այլն): Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում, դիմի՛ր հանձնաժողովի նախագահին եւ ոստիկանին: Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում դիմիր ԿԸՀ-ի մամլո ծառայությանը: Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում դիմիր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. թեժ գիծ ` 116: Ընտրախախտումների ականատեսը լինելու դեպքում ահազանգիր թեժ գծերով:
  12. 12. Ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները Ի՞նչ սկզբունքներով շարժվել նյութը պատրաստելիս Եղիր անաչառ եւ անկողմնակալ: Հիշիր, որ առաջնայինը հանրային շահն է: Որեւէ փաստի մասին գրելուց առաջ ունեցիր երկու կամ երեք աղբյուր: Մի’ պիտակավորիր մարդկանց: Ճշտիր միջադեպում ներգրավված բոլոր կողմերի տեսակետները: Եթե դու միջադեպի ականատեսը չես, զրուցիր ականատեսների հետ:
  13. 13. Ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները Ի՞նչ անել ժամը ` 20:00-ից հետո  , երբ փակվում է ընտրատեղամասը :  Հետեւիր, թե ինչպես է փակվում քվեատուփը, եւ ինչպես է սկսվում հաշվարկը: Արձանագրիր արդյունքները: Եթե հաշվարկի ընթացքից դժգոհություններ կան, ապա լսիր կողմերի կարծիքներն ու փաստերը: Արդյունքների մասին տեղեկատվությունը տարածիր օպերատիվ կերպով: Հաշվարկի ժամանակ ընտրատեղամասից դուրս մի արի, այլապես չես կարողանա նորից ներս մտնել: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք ունեն լուսանկարահանել եւ տեսանկարահանել քվեարկության արդյունքների հաշվարկի եւ ամփոփման գործընթացը: 
  14. 14. Ինչպե՞ս գրել լրագրողական նյութ Լավ ու հետաքրքիր պատմություն պատմելը գրեթե նույնն է, ինչ համեղ կերակրատեսակ պատրաստելը: Համե՞ղ է քո պատրաստած ուտեստը, թե՝ ոչ այնքան, պայմանավորված է օգտագործվող բաղադրատոմսով եւ նյութերով:   Եթե ականատես ես Եթե դու դեպքի վայրում ես կամ մասնակցում ես միջոցառման, ապա, եթե ժամանակ ունես՝ մի քանի րոպե­­ տրամադրիր արագորեն որոշ գրառումներ անելուն, դեպքի վերաբերյալ քո դիտարկումները ձայնագրելուն կամ տեսածը՝ տեսագրելուն:  Մարդիկ Ովքե՞ր են ներկա, քանի՞սն են, ինչպիսի՞ք են, ինչպե՞ս են հագնված, արդյոք ներկա՞ են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Մտապահի´ր խմբից մի քանիսին և գրի´ առ դեպքի ընթացքում մարդկանց պահվածքի նկարագրությունները կամ տեսագրի´ր այն, ինչին ականատես ես լինում:
  15. 15. Ինչպե՞ս գրել լրագրողական նյութՎայրըՈրտե՞ղ ես գտնվում. Երեւանու՞մ, Աբովյանու՞մ, Ճամբարակու՞մ: Տվյալ քաղաքի կամ գյուղի ո՞ր հատվածում եսգտնվում: Հանրապետության հրապարակու՞մ, Կասյան փողոցու՞մ: Տվյալ փողոցի ո՞ր հատվածում ես գտնվում, ի՞նչխաչմերուկների մոտակայքում: Գրի ´ր , թե որտեղ ես գտնվում .Եթե հստակ չգիտես, թե որ հասցեում եւ որտեղ ես գտնվում, հնարավորություն չունես որեւէ մեկից հարցնելու՝նկարագրիր վայրը, նշելով, թե՝ ի՞նչ կա մոտակայքում: Եթե տեսանկարահանում ես, ապա այնպիսի տեսապատկերներարձանագրիր, որոնք դիտողին հնարավորություն կտան հասկանալու, թե որտեղ ես գտնվում: Եթե շենքի ներսում ես,ապա նկարագրի´ր կառույցը, նշի´ր հասցեն:ՏրամադրությունՓորձի´ր ֆիքսել, թե ինչպիսին է մասնակիցների, ներկաների ընդհանուր տրամադրությունը. ոգևորվա՞ծ են,զայրացա՞ծ, միգուցե ճնշվա՞ծ, խանդավառվա՞ծ … : Փորձիր նրանց տրամադրությունը նկարագրելու բառեր գտնել եւտրամադրության մասին պատմել պատկերավոր օրինակներով: Իսկ եթե տեսագրում ես, ապա փոխանցիր այն կադրերը,որոնք լավագույնս արտահայտում են տվյալ պահին տիրող տրամադրությունները:ՆախապատմությունԻնչու՞ են մարդիկ հավաքվել: Ընդամենը մի քանի բառով ներկայացրու նախապատմությունը:
  16. 16. Լրագրողական տեքստի բաղադրիչներըԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԼավ եւ համեղ լուրի տեքստը պետք է բաղկացած լինի հինգ հիմնական հարցերի պատասխաններից. ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ևի՞նչու:Ո՞ՎՄիջոցառմանը ներգրավված անձանց անունները և նրանց դերը, (կազմակերպիչ, մասնակից, մրցակից, քաղաքական գործիչ,դիտորդ … ): Հարցազրույց վերցնելիս խնդրիր, որպեսզի քո զրուցակիցները հեգեն իրենց անունները: Սա կօգնի քեզ առանցտառասխալի գրել մարդկանց անուններն ու ազգանունները, պաշտոնները:Ի՞ՆՉԳրի´ առ, տեսագրի´ր կամ ձայնագրի´ր այն դեպքերը, որոնց ականատեսը հենց դու ես: Շատ դժվար կարող է լինել ֆիքսելամեն ինչ, այնպես որ կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ կատարվում է քո շուրջը:ՈՐՏԵ՞ՂԳրի´ առ, թե որտեղ ես գտնվում: Եթե տեսագրում կամ լուսանկարում ես, աշխատիր ֆիքսել այնպիսի կադրեր, որոնք կօգնենդիտողներին պատկերացում կազմել վայրի մասին:Ե՞ՐԲՆշի´ր միջոցառման անցկացման ճշգրիտ ամիսը և ամսաթիվը:ԻՆՉՈՒ՞Տեղեկացիր ներկաներից կամ կազմակերպիչներից, թե ինչու՞ է տեղի ունեցել կամ ունենում տվյալ միջոցառումը, պատահարը:Եթե որեւէ կազմակերպված միջոցառման, նախաձեռնության ականատեսն ես, հարցրու, թե ո՞րն է այդ իրադարձությաննպատակը:
  17. 17. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Պատկերացրու, թե խոսում ես ընկերոջդ հետ և պատմում այն ամենի մասին, ինչին հենց նոր ականատես ես եղել: Թույլ տուր, որ պատմությունը բանավոր շարադրելու բնական բնազդը առաջնորդի քեզ: Պարզապես խոսի՛ր: Հավելիր նոթագրությունը կամ տեսա եւ ֆոտո պատմությանը կից տեքստը փաստերով: ԽԱՎԱՐՏ Որեւէ իրադարձության մասին պատմելիս`որպես խավարտ կարող ես հրամցնել ամենավերջին եւ էական տարրը քո լսարանի համար. բացատրի´ր լսարանին`ինչու՞ է այն, ինչի մասին որ պատմում ես, կարեւոր լսարանի եւ քեզ համար: Ինչու՞ մարդիկ պետք է ժամանակ ծախսեն եւ դիտեն քո պատրաստած թղթակցությունը կամ կարդան քո բլոգային նոթագրությունը: 
  18. 18. Ընտրախախտումներ հաղորդելու թեժ գծեր եւ հարթակներ 080–080–804 - «Իրավական շտապ օգնության» («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ): www.mynews.am (Եթե ականատես ես եւ ունես քո տեսածը վկայող տեսանյութ, լուսանկարներ կամ տեղեկատվություն եւ պատրաստ ես դրանք տարածել «Իմ լուրերը» կայքով եւ այլ ցանցերով): 116 եւ +37491 008 817 Մարդու իրավունքների պաշտպան (Եթե առկա է մարդու իրավունքների խախտում, եթե քո իրավունքը խախտել են պետական մարմինների ներկայացուցիչները) + 37410 358 399 Արդարադատության նախարարություն +37477 93-83-66 www.iditord.оrg (Եթե ականատես ես եւ ունես քո տեսածը վկայող տեսանյութ, լուսանկարներ, կամ տեղեկատվություն): +37410 511 699 ՀՀ գլխավոր դատախազություն (Ընտրախախտումների վերաբերյալ աշխատանքային խմբի թեժ գիծ): +37410 520 310 ՀՀ Ոստիկանություն +37410 538863 Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: (Ընտրողների ցուցակի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել):
  19. 19. Հաջողություն թղթակցային գործում
  20. 20. Ծանոթագրություն  Այս խորհուրդները կազմելու համար հիմք են հանդիսացել 10-ից ավելի հարցազրույցներ լրագրողների հետ, ովքեր ընտրությունների լուսաբանմաներկար տարիների փորձ ունեն:Ուղեցույցը կազմվել է «Մոբայլ տեխնոլոգիաները ընտրությունների իրազեկության բարձրացման համար» ծրագրի շրջանակներում:Սույն նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանաջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլիհայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:Նախագիծը համաֆինանսավորվում է Հանրային լրագրության ակումբի (www.pjc.am ) 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն.վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում էՆորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ստացված դրամաշնորհով:  

×