O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.

հրազդան

222 visualizações

Publicada em

5858

Publicada em: Saúde
  • Seja o primeiro a comentar

  • Seja a primeira pessoa a gostar disto

հրազդան

  1. 1. Գետերի աղտոտվածությունը Մարինե Իշխանյան 8-4 դասարան
  2. 2. Ի՞նչ է գետը Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճկամ այլ գետ։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։ Գետերի ուսումնասիրությամբ զբաղվում է ցամաքի ջրաբանության մի հատվածը - գետային ջրաբանությունը։
  3. 3. Գետի սկիզբը կոչվում է ակունք։ Ակունքները տարբեր են լինում՝ որոշ ակունքներ սկիզբ են առնում լճերից, մյուսները՝ սառցադաշտերից, ուրիշները՝ մակերևույթից դուրս եկող ստորերկրյա ջրերից։ Այն տեղը, որտեղ գետը թափվում է ուրիշ գետի, լճի կամ ծովի մեջ, կոչվում է գետաբերան։ Գլխավոր գետը բոլոր վտակներով կազմում է գետային համակարգ։ Ցամաքի այն տարածքը, որից ամբողջ ջուրը հոսում է մի գետի մեջ, կոչվում է գետային ավազան։ Այն սահմանը, որը բաժանում է հարևան գետային ավազանները, կոչվում է ջրբաժան։
  4. 4. Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի ևանձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ,կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ,ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։ Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդություններիհարուցիչներ։
  5. 5. Իր առանձնահատկություններն ունի ջրավազանների աղտոտումը, որի դրսևորումներից է ջրի «ծաղկումը»։Ջրամբարներում կուտակվում են գետերի բերած տիղմը, ավազը, աղտոտող նյութերը, ջուրը շատ դանդաղ է շարժվում, որը նվազեցնում է ջրամբարի ինքնամաքրման հնարավորությունը։Բնապահպանական տեսակետից բնական ջրերի կարևոր առանձնահատկությունը ինքնամաքրման կարողությունն է՝ գոլորշանալու, հողի մեջ ներծծվելու և մանրէների միջոցով։
  6. 6. Ամենաաղտոտված գետը Ինդոնեզիայի Ցիտարում կոչվող գետըայնքան աղտոտված է թափոններով, որ նույնիսկ գետի ջուրն է դժվար նկատվում:Գետի ափամերձ շրջաններում ավելի քան 5 միլիոն մարդ է ապրում, հենց նրանց գործունեության շնորհիվ է, որ գետն այսքան աղտոտված է:Մոտակա մանածագործական գործարանները թունավոր թափոններով աղտոտում են գետի ջուրը:Մոտակա մանածագործական գործարանները թունավոր թափոններով աղտոտում են գետի ջուրը:Այս նողկալի գետը ապահովում է տեղի գյուղատնտեսության, ջրամատակարարման, ձկնորսության, արդյունաբերության, կոյուղու համակարգերի, էլեկտրաէներգիայի և այլնի մատակարարումը:Այս նողկալի գետը ապահովում է տեղի գյուղատնտեսության, ջրամատակարարման, ձկնորսության, արդյունաբերության, կոյուղու համակարգերի, էլեկտրաէներգիայի և այլնի մատակարարումը:
  7. 7. Աղտոտման մաքրում Աղտոտման մեխանիկական մաքրում Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ․ մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը (բուսական և կենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի, կավի մասնիկներ և այլն)։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր (մաղեր), զտիչ ավազաններ։ Աղտոտման քիմիական մաքրում Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը [ (կոագուլացում)՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը (ադսորբցիա կամ աբսորբցիա)՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնի միջոցով ախտահանվում Է խմելու ջուրը)։
  8. 8. Աղտոտման կենսաբանական մաքրում Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի, թեփի միջով։ Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։ Աղտոտման օդավորական մաքրում Ջուրը տհաճ հոտով գազերից, նյութերից մաքրելու նպատակով կիրառվում Է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդով՝ թթվածնով։Ջուրը հատուկ նպատակով օգտագործելիս աղազերծում, փափկեցնում են, մաքրում ախտածին մանրէներից, մետաղային միացություններից և այլն։ Բնական ջրերի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են ՀՀ Ջրային օրենսգրքով (2002)։
  9. 9. Մակերևութային ջրերի աղտոտվածության վիճակը Հայաստանում 2006 թ մարտին

×