3. Ներածություն
Մանկապարտեզում Smart
խաղերի նպատակն է`
Երեխաներին հետաքրքրելու ու
զարմացնելու հարմար միջոց է SMART
NOTEBOOK ծրագիրը: Այս ծրագրով
պատրաստած խաղերի օգնությամբ
կազմակերպում ենք անհատական և
խմբակային ուսումնական խաղեր,
աշխատանք, որի ժամանակ հասցնում ենք
խաղալ, ծանոթանալ, շփվել, ճանաչել, զգալ
մեր շրջակա աշխարհը: Այս ամենը
նպաստում է ստեղծագործական և
երևակայական միջավայրի ապահովմանը:
Էլեկտրոնային գրատախտակի և
պրոյեկտորի օգնությամբ ցուցադրվում
են իրենց մասնակցությամբ ստեղծված
ֆիլմերն ու այլ ուսումնական նյութերը,
լուսանկարները, նրանց անհատապես
ստեղծած նկարները, իրենց
անուններով այբբենարանները`
խթանելով ստեղծելու,
ստեղծագործելու ցանկությունը:
4. Աշխատելով սենսորային էկրանով Smart գրտախտակների վրա` երեխաները
կարողանում են բարձրացնել ձեռքերը, օգտագործել իրենց մատները:
Համակարգիչների աշխատանքային
սեղանի վրա պետք է օգտագործել մկնիկ,
որը ոչ բոլոր երեխաների համար կարող է
լինել զարգացնող: Smart գրատախտակն
օգտագործելիս` երեխաներն օգտագործում
են իրենց մատները, որը ոչ միայն
առավելություն է, այլև զարգացնող:
Երեխաները կարողանում են աշխատել միասին`
յուրաքանչյուրը կարող է իրականացնել տարբեր
գործողություններ միևնույն ժամանակ: Օրինակ`
մի երեխա կարող է շարժել առարկան, իսկ մյուսը`
գրել կամ նկարել: Երեխաները կարող են միասին
ստեղծել նկարներ, ինչը շատ հետաքրքիր է
կրտսեր դպրոցականների համար:
Շնորհիվ այդ համագործակցության`
երեխաները հնարավորություն ունեն
տեսնելու, լսելու, շոշափելու, ինչն օգնում է
սովորելիս և խնդիրներ լուծելիս: Smart
գրատախտակն օգտագործելով` կրտսեր
դպրոցականների մոտ զարգանում է նաև
լեզուն:
5. Հիմնական մաս
Զարգանում են էլեկտրոնային
խաղեր խաղալով
Գույներին, առարկաների ձևերին,
չափերին, տարվա եղանակներին
վերաբերող և այլ
թեմաներով պարզագույն խաղերն ու
խնդիրները զարգացման միջոցներ
են: Ինքնարտահայտվում են,
ուսումնասիրում, դիտում-դիտարկում
են, ճանաչում իրենք իրենց և միմյանց:
Զարգացնող խաղերը, խաղ-խնդիրները
ոչ միայն հմտություններ և կարողություն
են զարգացնում, այլև գործունեության
արդյունքում գիտելիք ձևավորում:
Համակարգչից ինքնուրույն օգտվելու
կարողությունը զարգացնում է սաների
մտածողությունը, ինքնուրույնությունը,
տարբեր իրավիճակներում խնդրների
տարբեր լուծումներ փնտրելու, դրանք
լուծելու ունակություն է ձևավորվում և
զարգանում:
8. Ինչպես ճիշտ ընտրել և
կազմակերպել խաղերը
Խաղերն ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ
պայմաններն ու պահանջները.
Խաղը պետք է լինի մատչելի տվյալ տարիքի ամեն մի երեխայի համար՝
իր կանոննոերի բարդությամբ, ծավալով ու գործողությամբ:
Ամեն մի տարիքի համար խաղ ընտրելիս պետք է ելնել
մանկավարժական ընդհանուր սկզբունքներից, աստիճանաբար
բարդացնելով՝ հեշտից անցնել դժվարին , պարզից՝ ավելի բարդի:
Խաղը պետք է բավարարի տվյալ տարիքի երեխաների
հետաքրքրությունը:
9. Ամփոփում
Այս ամենը ամփոփելով`կարող ենք
ասել, որ այն մեդիան հանդիսանում է
«Իմացումի հրճվանք» ծրագրի
արդյունավետ իրականացման
կարևոր պայմանը:
10. ՀԱՎԵԼՎԱԾ
Օգտագործված գրականության ցանկ`
•ԵՐԵԽԱՆԵՐ> ՍՈՑԻԱԼ_ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ՄՈԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
•<<ԴՊԻՐ>> ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՄՍԱԳԻՐ
•ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻ
ՀԱՄԱՐ