2. Ներածություն
Քաղաքական կուսակցությունը դա մի քաղաքական
կազմակերպություն է, որը հիմնականում ձգտում է ազդել
կառավարության քաղաքականության վրա՝ սովորաբար
առաջադրելով թեկնածուներ և փորձելով նրանց «տեղավորել»
քաղաքական կառույցների մեջ:
19-րդ դարում հայ ազգի համար դժվարին ժամանակներ են
համարվում: Քանի որ, հայաստանի հիմանական մասը ընկած
էր օսմանյան կայսության տիրապետության տակ, որը
անընդհատ ստեղծում էր խնդիրներ՝ իր տիրապետության
տակ գտնվող հայերի համար, որոնք բարդացնում էին հայերի
կյանքը՝ չթողնելով հայերին ունենալ անկախ պետության և
ինքնույրույն կառավարություն: Հետևաբար այս խնդրին պետք
է լուծում տրվեր, որով էլ սկսեցին զբաղվել որոշ մարդիկ և
կառույցներ: Հենց այս խնդրի համար առաջացան հայ ազգային
խմբակցությունները, որոնք հետագայում առաջ բերեցին երեք
գլխավոր կուսակցությունների՝ Արմենական, Հնչակյան և Հայ
հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:
3. Արմենական
կւոսակցություն
Ինչպես գիտենք առաջին հայկական
կուսակցությունը, դա հիմնադրվել է 1885 թվականին
Վան քաղաքում հինադրաված Արմենակյան
կուսակցությունն էր, Մկրտիչ Թերլեմեզյանի
ղեկավարությամբ: Կուսակցության գլխավոր նպատակն
էր ազատագրական պայքարներին նախապատրաստել
ժողովրդին, ապա ձեռնարկել զինված ապստամբում, որը
կազատեր Արևմտյան Հայաստանը բռնապետության լծից
և կստեղծեր անկախ պետություն:
Կուսակցությունը շատ արագ կարողացավ ձեռք բերել
նոր անդամներ: Մինչև 1890-ական թթ. Վանի վիյալեթում
հիմնված 150-ից ավելի խմբեր, որոնք ունեն ավելի քան 2
հազար անդամներ:Կուսակցության գաղափարները նաև
տարածում ունեցավ նաև սփյուռքում
4. Հնչակյան
կուսակցություն
Կուսակցություններից արդեն երկրորդը դա Հնչակյան
կուսակցություններ,որը ստեղծվել է 1887 թ. օգոստուսին
Ժնևում: Կարճ ժամանակում այն լան տարածում է
ունեցել ամբողջ աշխարհով՝ հիմնելով
կազմակեպություններ տարբեր երկրներում: 1888 թ-ին
հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա
նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ
թուրքական լծից Արևմտյան Հայաստանի
ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ
հանրապետության ստեղծումը:Հեռակա նպատակը
սոցիալիզմն էր: Այդ գաղափարի առկայությունը
կուսակցության ծրագրում պառակտման պատճառ է
դարձել:1896 թ-ի Լոնդոնի համագումարից հետո
կուսակցությունը բաժանվեց երկու թևի:
5. Հայ հեղափոխական
դաշնակցություն
Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում:
Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին
Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն
Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): 1890 թ-ի
սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված
է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակը
ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան
Հայաստանի համար քաղաքական և տնտեսական
ազատություն ձեռք բերելը: Այն արտահայտվել է ՀՀԴ
առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ-ին՝
կուսակցության առաջին ընդհանուր
ժողովում, հրապարակվել է 1894 թ-ին «Դրոշակ»
պաշտոնաթերթում:
6. Եզրակացություն
Իմ կարծիքով այս 3 կուսակցությունները իրենց
ժամանակաշրջանի ընթացքում ունեցել են մեծ ազդեցություն:
Նրանք կարողացել են ժողովրդի մեջ պահպանել ազատ և
անկախ երկիր ունենալու և պայքարելու ոգին: Դաստիրակել
են ապագայի սերունդներին լինել պայքարող և հայրենասեր:
Չնայած կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել մեծ
արդյունքների հասնել, սակայն ունեցել են իրենց ավանդը հայ
ազգի ապագայի մեջ:
Այս ժամանակաշրջանի գործող կուսակցությունների մեջ ես
նկատել եմ և‘ առավելություն, և‘ թերություն: Առավելությունը
դա այն է եղել, որ կարողացել են ժովրդի մեջ պահպանել
անկախ պետություն ունենալու ոգի: Իսկ թերությունը
կայանում է նրանում, որ չնայած կուսակցությունները
համախմբում էին ժողովրդին միավորում էին, բացի այդ լինում
էին նաև պառակտումներ,որոնք բաժանում էին ժողովրդին և
կարելի է ասել խանգարում էին միասին պայքարելու
նպատակին հասնելու համար: