O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Ֆոսֆորի մասին

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
Ֆոսֆոր
Ֆոսֆոր
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 11 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Mais de Emma Isakhanyan (20)

Anúncio

Ֆոսֆորի մասին

  1. 1. Աշխատանքն արվել է «Տարրերի քիմիա» նախագծի շրջանակներում Խմբային աշխատանք, 5-րդ խումբ Ֆոսֆոր
  2. 2. Ֆոսֆորի մասին Ֆոսֆորը բնության մեջ տարածված քիմիական տարր է. երկրակեղևում տարածվածությամբ զբաղեցնում է 13-րդ տեղը: Հայտնի է ֆոսֆորի ավելի քան 180 միներալ: Ֆոսֆորը տարբեր պայմաններում դրսևորում է տարբեր՝ օքսիդացնող կամ վերականգնող հատկություններ: Առաջացնում է մի շարք տարաձևություններ, որոնք միմյանցից տարբերվում են մոլեկուլում ատոմների թվով և նյութի բյուրեղական ցանցի կառուցվածքով:
  3. 3. Սպիտակ և կարմիր ֆոսֆոսֆորների մասին Սպիտակ ֆոսֆորը բնորոշ հոտով, անգույն, մոմանման, թունավոր նյութ է, ստացվում է ֆոսֆորի գոլորշիները սառեցնելիս: Հալման ջերմաստիճանը 44,1օC է, եռմանը՝ 280,5օC: Օդում ինքնաբռնկվում է (պահում են ջրի տակ): Տաքացնելիս դանդաղ փոխարկվում է կարմիր ֆոսֆորի: Մթության մեջ կարմիր ֆոսֆորը չի լուսարձակում և գրեթե թունավոր չէ: Սպիտակ ֆոսֆորը ճնշման տակ տաքացնելիս փոխարկվում է սև ֆոսֆորի:
  4. 4. Ֆոսֆորի հայտնաբերման պատմությունից Ֆոսֆորը հայտնաբերել է համբուրգցի ալքիմիկոս Գ.Բրանդը՝ ավելի քան 300 տարի առաջ: Այդ երկնագույն լուսարձակող «սառը կրակը» Բրանդն անվանեց ֆոսֆոր: XIX դարում հայերը գործածել են ֆոսֆորի «լուսածին» անունը: Նոր նյութի այս զարմանալի՝ սառը լույս արձակելու հատկությունը Բրանդը, այնուհետև նաև ուրիշներ, օգտագործեցին որպես հարստանալու միջոց. բազմաթիվ այցելուներ փող չէին խնայում այդ հրաշքը տեսնելու համար: Ֆոսֆորի տարրական բնույթը 1783 թ-ին բացահայտել է ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեն: Ֆոսֆորը հիմնականում օգտագործում են ֆոսֆորական թթու և նրանից ֆոսֆորական պարարտանյութեր ու այլ ֆոսֆատներ ստանալու համար: Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է հրկիզող և ծխարձակ արկեր ու ռումբեր պատրաստելու համար, կարմիր ֆոսֆորը՝ լուցկու արտադրության մեջ: Ֆոսֆորն օգտագործվում է նաև մետաղաձուլության մեջ: Սպիտակ ֆոսֆորը և ֆոսֆորի միացություններից շատերը թունավոր են:
  5. 5. Ֆոսֆորը բնության մեջ Դեպի թթվածինը ունեցած իր բարձր ակտիվության հետևանքով, ֆոսֆորը բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպումֈ Նա գտնվում է բուսահողում և հանքերում միայն ֆոսֆորական թթվի աղերի ձևով, առավելապես ֆոսֆորաթթվական կալցիումի կամ կալցիումի ֆոսֆատ՝ աղի ձևովֈ Հաջորդ էջի աղուսյակում նշված են այն նյութերը, որոնց մեջ կա ֆոսֆոր, նշված է նաև քանի տոկոսով:
  6. 6. Տարրական ֆոսֆորն ստանում են կալցիումի ֆոսֆատի, սիլիկահողի և ածխածնի խառնուրդն էլեկտրական վառարանում առանց օդի մուտքի մինչև 1600°С տաքացնելով՝ Ստացված գազային P4-ը բաց թողնելով ջրի մեջ՝ վեր են ածում պինդ վիճակիֈ Ռեակցիայի հավասարումը՝ 2Ca3(PO 4)2+6SiO2+10C→6CaSiO3+10CO↑+P4↑ Տարրական ֆոսֆորի ստացումը
  7. 7. Փոխազդեցությունը ոչ մետաղների հետ Ֆոսֆորի (III) օքսիդը (P2O3) սպիտակ բյուրեղային նյութ էֈ Գոլորշի վիճակում կազմված է P4O6 մոլեկուլներից Ռեակցիաների հավասարումները ՝ 2P + 3Cl2 → 2PCl3 (կամ PCl5) 4P + 5O2 → 2P2O5 (կամ P2O3) 4P + 3O2 → 2P2O3
  8. 8. Փոխազդեցությունը ակտիվ մետաղների հետ` 3Li+P=Li3P 3Ca+2P=Ca3P2 Ինչպես նաև օքսիդիչ թթուների և ալկալիների հետ՝ 3P + 5HNO3 + 2H2O → 3H3PO4 + 5NO↑ 4Р + 3KOH + 3Н2О → РН3↑ + 3KН2РО2 Ֆոսֆիդները մետաղների և ֆոսֆորի միացություններ են, որտեղ ֆոսֆորի օքսիդացման աստիճանը -3 էֈ Նրանք աղատիպ պինդ միացություններ են, հեշտությամբ քայքայվում են ջրով կամ թթուներով՝ առաջացնելով ֆոսֆին. Mg3P2+6H2O=3Mg(OH)2+2PH3↑ Li3P+3HCl=3LiCl+PH3↑ Ֆոսֆինը (PH3) սխտորի հոտով,թունավոր գազ էֈԱյն ունի ուժեղ վերականգնիչ և թույլ հիմնային հատկություններֈ
  9. 9. Աղբյուրները՝ http://fosfor.ucoz.ru/photo http://www.indiamart.com/shree-ganesh-pvtltd/ferro-alloys.html http://www.zdravie.zok55.ru/fosfor http://www.b2b77.com/Product/5/15303.html http://en.wikipedia.org/wiki/White_phosphorus http://unnatural.ru/alchemy http://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%B8%D5%BD%D6%86%D5 %B8%D6%80#.D5.8F.D5.A1.D6.80.D6.80.D5.A1.D5.AF.D5.A1.D5.B 6_.D6.86.D5.B8.D5.BD.D6.86.D5.B8.D6.80.D5.AB_.D5.BD.D5.BF.D 5.A1.D6.81.D5.B8.D6.82.D5.B4.D5.A8
  10. 10. Շնորհակալություն ուշադրության համար Էմմա Իսախանյան emma.isakhanyan@gmail.com Դիանա Զորյան zoryandiana@gmail.com Խորհրդատու՝ Սուսան Սահակյան susan_qimia@mskh.am

×