O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.

Գյուղատնտեսություն

  • Entre para ver os comentários

  • Seja a primeira pessoa a gostar disto

Գյուղատնտեսություն

  1. 1. Գյուղատնտեսություն
  2. 2. Գյուղատնտեսություն Գյուղատնտեսությունը նյութական արտադրության հնագույն ու հիմնարար ճյուղն է: Այն մարդկանց տալիս է անհրաժեշտ սնունդ, իսկ արդյունաբերությունը` հումք:
  3. 3. Գյուղատնտեսության տարբերությունները • Առաջին տարբերությունն այն է, որ հիմնական արտադրողական ուժը հողն է, այն ամբողջությամբ հենվում է հողի բնական բերրիության և մշակաբույսերի ու ընտանի կենդանիների աճի ու զարգացման, այսինքն բնական երևույթների վրա և ուղղակիորեն կախված է դրանից:
  4. 4. Գյուղատնտեսության տարբերությունները • Երկրորդ տարբերություն. Հողը առկա է ամենուրեք, որտեղ մշտական բնակչություն կա: Այն զբաղեցնում է ընդարձակ տարածություններ և ունի ոչ թե կետային տեղաբաշխում, ինչպես բնակավայրերը, հանքավայրերը և անդյունաբերական ձեռնարկությունները, այլ տարածքային համատարած տեղաբաշխում: • Երրորդ տարբերություն. Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը բացառապես կախված է տեղի բնական պայմաններից ու ռեսուրսներից և հողի օգտագործման տեսակից:
  5. 5. Գյուղատնտեսության ճյուղերը գյուղատնտեսություն բուսաբուծություն անասնապահություն
  6. 6. Հողահանդակներ • Գուղատնտեսական հողահանդակները բաղկացած են վարելահողերից, բազմամյա տնկարկներից, արոտավայրերից ու խոտհարքներից:
  7. 7. Հողային ֆոնդ Եթե արդյունաբերության աշխատանքի գլխավոր միջոցը սարքավորումներն ու մեքենաներն են, ապա գյուղատնտեսությունում դա հողն է: Հողերի ամբողջությունն անվանում են հողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունում օգտագործելի` գյուղատնտեսական հողեր կամ հողահանդակներ` վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, խոտհարքներ և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ` անտառներ, ճահիճներ, լերկ ժայռեր, սառցադաշտեր, կառուցապատված տարածքներ, ամայի անապատներ: Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են աշխարհի հողային ֆոնդի 1/3-ը:
  8. 8. Հողերի բարելավումը Բերրիության բարձրացման համար կատարվում են հողերի բարելավմանը (մելիորացիա) նպատակաուղղված բազմաբնույթ աշխատանքներ. • չոր հողերի արհեստական ոռոգում, • գերխոնավ հողերի չորացում, • քարքարոտ հողերի քարամաքրում • և այլն: Արհեստական ոռոգումը ամենատարածված հողաբարելավման միջոցառումն է:
  9. 9. Ջրի օգտագործումը գյուղատնտեսության մեջ
  10. 10. Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման հին ուղղությունը էքստենսիվն է, երբ հողագործության արտադրանքի ծավալն աճում է ցանքատարածքների ավելացման` ընդարձակման, իսկ անասնապահության արտադրանքի ծավալը` կենդանիների գլխաքանակի ավելացման շնորհիվ: Որպես հողագործության համախառն բերքի և անասնապահության արտադրանքի ավելացման մեծ հնարավորությամբ օժտված ուղղություն կարող է ծառայել գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը: Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը ենթադրում է մշակվող հողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաև գյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացում: Գյուղատնտեսության ուղղությունները Էքստենսիվ Ինտենսիվ
  11. 11. ԷքստենսիվԻնտենսիվ
  12. 12. Վերջ Հեղինակներ՝ Սիրանուշ Ասատրյան, Գոհար Հվհաննիսյան 7-1 դասարան

×