O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.

ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

1.490 visualizações

Publicada em

6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Publicada em: Saúde
  • Seja o primeiro a comentar

ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

  1. 1. *Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներ ից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։
  2. 2. * *Վարսանդը կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը։ Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահել փոշեհատիկը։ * *Վարսանդը շրջապատված է առէջներով։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։
  3. 3. * Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը։ Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են ֆոտոսինթեզին։ Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը, որոնք կազմում են ծաղկի պսակը։ Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝նեկտար, որով գրավում են փոշոտող միջատներին։ Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են. կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ)։
  4. 4. *Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։ Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի, ծիրանենի)։
  5. 5. Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ։ Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ (բարդի, եգիպտացորեն, վարունգ, ուռենի)։ Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական։ * Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ (խնձորենի, ոլոռ, վարդակակաչ, շուշան)։ Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ։ Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ արևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները)։
  6. 6. Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ։ Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնի, դդում, վարունգ,եգիպտացորեն)։ Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփ, բարդի)։ Ծաղիկները լինում են կանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է ղրանք բաժանել սիմետրիկ մասերի։ Ակտինոմորֆ ծաղիկներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) ծաղիկները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ՝ ոլոռի, շանբերանի ծաղիկները)։ Հանդիպում են նաև ասիմետրիկծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ՝ կաննայի ծաղիկը)։

×