O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Միջատներ.pptx

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
Խաղողի խխունջ
Խաղողի խխունջ
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 7 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Semelhante a Միջատներ.pptx (20)

Mais de SedaVirabyan (20)

Anúncio

Mais recentes (20)

Միջատներ.pptx

  1. 1. Մրջյուններ
  2. 2. Շատ փոքր, խաղաղասեր եւ ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը շատ են։Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը լինում են պարզ եվ բարդ։ Բեղիկները բարակ են, կան թևավոր և անթև տեսակներ։ Լինում են՝ խոշոր, միջին ու փոքր մրջյուններ։ Մրջյունները երբեք չեն քնում։ Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով։ Մրջյունները հայտնի հովիվներ են։ Նրանք փնտրում են լվիճներ և խմում են նրանց մարմնից արտազատվող օգտակար հեղուկը։ Մրջյունները լվիճներին պաշտպանում են գիշատիչներից և պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել նրանց կյանքը փրկելու համար։ Մրջյունները հաճախ ուտում են նաև լվիճների թևերը, որպեսզի նրանք չկարողանան թռչել և հեռանալ։
  3. 3. Հայտնի է նաև որ մրջյունները լվիճներին տեղափոխում են իրենց բները և պահում իրենց հարմար վայրում՝ նրանց նեկտարից մշտապես օգտվելու համար։Մրջյունները կարող են բարձրացնել իրենց քաշից 100 անգամ ավելի ծանր բեռներ: Մրջյունները երկու ստամոքս ունեն: Մեկը իրենց «անձնական օգտագործման» համար, մյուսը՝ իրենց պաշարով մյուս մրջյունների հետ կիսվելու համար: Մրջյունները ունեն պատժելու իրենց ձևերը: Եթե առողջ ու աշխատունակ մրջյունը մի քանի անգամ «գործից» վերադառնում է առանց պաշարի, նրան մահապատժի են ենթարկում: Բայց փոխարենը նրանք մեծ հոգատարությամբ են վերաբերվում և կերակրում են արդեն ծերացած ու աշխատելու անընդունակ մրջյուններին: Պետք է իմանալ նաև, որ ոչ բոլոր մրջյուններն են աշխատասեր: Նրանց մեջ նաև ծույլիկներ են հանդիպում: Աշխատասերները կազմում են 80%-ը: Գիտնականները նաև հետաքրքիր մի փորձ են կատարել: Երկար ժամանակ հետևելով մի խումբ մրջյունների վարքին՝ նրանք առանձնացրել են աշխատասերների մի մասը: Առաջին խմբում իրավիճակն այս դեպքում էլ չի փոխվել: Ծույլիկներն այդպես էլ չեն սկսել աշխատել, իսկ աշխատասերները գործի են անցել կրկնակի եռանդով: Երևի թե կան նաև «ի ծնե» ծույլիկներ: Եվ վերջում ասեմ, որ իր կյանքի ընթացքում ամեն մարդ «հանդիպում է» մեկ միլիոն մրջյունի :
  4. 4. ԽԽունջներ
  5. 5. Խխունջի մարմինը, կազմված է խեցուց և իրանից։ Վերջինս բաղկացած է գլխից և ոտքերից։ Խեցին պարուրաձև է, հիմնականում 4,5 պտույտից կազմված։ Խեցու գույնը կարող է լինել դեղնադարչնագույնից մինչև սպիտակադարչնագույն։ Բայց տարբեր խխունջների մոտ խեցու գույնը էականորեն կարող է տարբեր լինել․ մի առանձնյակի մոտ այն մուգ գույն ունի, մյուսի մոտ՝ բաց։ Գունավորման կտրուկ տարբերությունները կապված են բնակավայրից և հատկապես կախված է տվյալ տարածքի լուսավորումից։ Գունային փոփոխությունները պայմանավորված են նաև պաշտպանական ռեակցիայով, որի շնորհիվ կարողանում են թաքնվել՝ ձուլվելով բնությանը։ Խեցու գույնի վրա ազդում է նաև այն սննունդը, որը կենդանին ուտում է։Հասուն խխունջի ոտքերը սովորաբար 3,5-5 սմ են, երբեմն չափերը կարող են հասնել 8-9 սմ-ի։ Ուտում են ոչ միայն կենդանի բուսականություն, այլև դրանց մնացորդները։ Տեղաշարժմանը նպաստում են ոչ միայն ոտքերի մկանների ալիքաձև կծկումները, այլև ներբանի վրա գտնվող գեղձերի արտադրած լորձը, որի շնորհիվ հեշտանում է կենդանու սահքը։ Կենդանու շարժման առավելագույն արագությունը րոպեում 17 սմ ։ Կենդանին կարող է շարժվել ինչպես հորիզոնական (օր՝ հողային շերտ), այնպես էլ ուղղահայաց (շենքի պատեր) մակերեսների վրա։ Այս կենդանիների համար բնական թշնամի կարող են հանդիսանալ ոզնին, օձը, բզեզները։ Դեռևս հին ժամանակներից մարդիկ խխունջն օգտագործվել են սննդի մեջ, որոշ երկրներում կան բազմաթիվ, այսպես կոչված, «խխունջների ֆերմաներ», որոնք մեծ քանակությամբ խխունջներ են աճեցնում։
  6. 6. Ճպուռներ
  7. 7. Խոշոր միջատներ են՝ բարեկազմ, փայլուն, երկարացած մարմնով, երկար փորիկով (14– 120 մմ)։ Գլուխը խոշոր է, շարժուն, ֆասետային աչքերը գրավում են գրեթե ամբողջ գլուխը։ Բերանը կրծող տիպի է։ Ունեն 2 զույգ նույնանման կառուցվածքով, խիստ ջղավորված թափանցիկ թևեր (10–94 մմ)։ Ձվադրում են հողում, ջրում, ջրային բույսերի հյուսվածքներում։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Թրթուրները նույնպես գիշատիչ են. սնվում են ջրային միջատների թրթուրներով, երբեմն հարձակվում են մատղաշ ձկների վրա։ Նրանց շատակերությունը չափազանց օգտակար է. շատ վնասատու միջատներ են ոչնչացնում՝ թռչելով անտառային կածանների, բացատների ու անտառեզրերի վրայով։ Առհասարակ ճպուռներն արագաշարժ են և իրենց զոհին որսում են թռիչքի ժամանակ։ Ճպուռները նաև վտանգավոր են. կարող են տարածել ընտանի թռչունների հիվանդություններ։ Հայտնի է շուրջ 4,5 հազար, Հայաստանում՝ 52 տեսակ։ Առավել տարածվածներից են սլաքիկները, գեղուհիները և թիակիկները՝ հիմնականում լեռնային ուղղաձիգ գոտիներում, մասամբ՝ հարավային շրջաններում։

×