O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Քիմիա Նյութ

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
Qimia azot
Qimia azot
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 12 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Anúncio

Քիմիա Նյութ

  1. 1. Սարգիս Մելիքյան Տարերի անվանումների ծագումը
  2. 2. Na-Նատրիում • Նատրիումի միացությունները՝ կերակրի աղը և սոդան, հայտնի են շատ հին ժամանակներից։ Եբրայերեն neter (հունարեն՝ νίτρον, լատ.՝ nitrum) բառը հանդիպել է Աստվածաշնչում որպես նյութի անվանում, որը, ըստ Սողոմոնի եռացել է քացախում: Եգիպտոսում սոդան բնության մեջ հանդիպում է սոդայի լճերի ջրերում։ Բնական սոդան հին եգիպտացիները օգտագործել են զմռսելու, կտավների սպիտակեցման համար, խոհանոցում սննդի մեջ, ինչպես նաև ներկերի պատրաստման համար։ • «Նատրիում» անվանումը ծագել է լատ.՝ natrium (հունարեն՝ νίτρον) բառից, որը փոխ են առել Մերձավոր եգիպտական լեզվից (nṯr), որտեղ նա ունեցել է այլ նշանակություններ. «սոդա», «ուտիչ նատր»[3]:
  3. 3. P-Սնդիկ • Նախկինում սնդիկը համարվում էր հեղուկ արծաթ, որտեղից էլ նրա լատիներեն անվանումը։ Սնդիկ բառի ծագումը հայերենում ապացուցված չէ, հավանորեն առաջացել է ցնդել բառից, որի առանձին չգործածվող արմատը՝ ցունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել։ Հույն բժիշկ Դիոսկորիդեսը (1-ին դար) նկարագրել է սնդիկի և ամալգամերի ստացումը։
  4. 4. Zn-Ցինկ • Առաջին անգամ «ցինկ» բառը հանդիպում է Պարացելսի աշխատանքներում, ով այդ մետաղը Liber Mineralium II գրքում անվանել է «zincum» կամ «zinken»։ Ցինկ բառը, հավանաբար, ծագել է այս բառից։ Գերմաներենից թարգմանաբար zinke նշանակում է «ատամիկ» (մետաղական ցինկի բյուրեղները նման են ասեղների)։
  5. 5. Ge-Գերմանիում • 1869 թվականին ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը հայտնեց մի քանի քիմիական տարրերի գոյություն մասին, այդ թվում նաև գերմանիումի։ 1870 թվականի դեկտեմբերի 11-ին Մենդելեևը իր հոդվածում որոշել էր տվյալ տարրի ատոմային զանգվածը և հատկությունները։ • 1885 թվականին Ֆրայբերգը հանքավայրերից մեկում հայտնաբերեց մի նոր հանքաքար։ Գերմանացի քիմիկոս Կլեմեքս Վինկլերը քիմիական անալիզի ժամանակ հայտնաբերեց մի նոր քիմիական տարր։ 1886 թվականին գիտնականներին հաջողվեց հայտնաբերել այդ տարրը։ • Վինկլերը նոր տարրը բացահայտելուց հետո այն անվանեց Germanium, իսկ քիմիական նշանը՝ Ge: 1886- 1887թվականներին Վինկլերը մանրամասն նկարագրեց գերմանիումի հատկությունները։
  6. 6. PT-Պլատին • Պլատին իսպաներենից (իսպ.՝ plata) թարգմանաբար բառացիորեն նշանակում է «արծաթիկ»: Ավանումը տվել են կոնկիստադորները։ Քանի որ նա շատ դժվարահալ է, երկար ժամանակ նրա համար չէին կարողանում գտնել կիրառություն։ Այդ իսկ պատճառով նա գնահատվում էր երկու անգամ էժան արծաթից:
  7. 7. Ag-Արծաթ • Ակնհայտ է, որ ռուս.՝ серебро, լեհ.՝ srebro, բուլղար․՝ сребро, հի սլավոներեն՝ сьребро մտնում է *sьrebro պրոտո-սլավոնական լեզվի մեջ, որը համապատասխանում է մերձբալթյան (լիտ.՝ sidabras - sirablan) և գերմաներեն (գոթ.՝ silubr, գերմ. Silber, անգլ.՝ silver) լեզուներին։ • Արծաթի «ἄργυρος», «árgyros» - «արգիրոս» (սպիտակ, փայլող, փայլատակող), կապված է նրա գեղեցիկ սպիտակափայլ գույնի հետ։ Այստեղից էլ ծագել է արծաթի լատ. argentum - արգենտում նույնանշանակ անվանումը։ • Ասորեստանում արծաթը համարվում էր «Լուսնի մետաղ», իսկ ալքիմիկոսներն այն պատկերում էին լուսնեղջյուրի պատկերով։ Արծաթե, ոսկե և պլատինե իրերի ու զարդերի վրա դրվում է հարգանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղի պարունակությունը։
  8. 8. Li-Լիթիում • Լիթիումը հայտնաբերել է շվեդ քինիկոսների կողմից 1817 թվականին (Li,Na)[Si4AlO10]: Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ա. Արֆվեդսոնը (1817)։ • Մետաղական լիթիումը առաջին անգամ ստացել է Գեմֆրի Դևին 1825 թվականին։ Լիթիումը իր անունը ստացել է նրա համար, որ հայտնաբերվել է «քարերում» (հուն.՝ λίθος - քար)։ Սկզբում կոչվում էր «լիթիոն», ժամանակակից անունը տվել է Բերցելիուսը։
  9. 9. Ki-Կրիպտում • Կրիպտոնը պարբերական համակարգում մտնում է իներտ գազերի խմբի մեջ։ Հայտնաբերել են անգլիացի քիմիկոսներ Ու. Ռամսեյը և Մ. Տրավերսը (1898)՝ հեղուկ օդի դժվար ցնդող ֆրակցիայի սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությամբ։
  10. 10. N-Ազոտ • Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով) կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ»: Սովորական լաբորատորպայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած, գոյացնելով, օրինակ, բորակ: Սա մարդուն հայտնի էր վաղուց և օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար։ Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն անվանումը «նիտրոգենիում», հայերեն՝ բորակածին։ «Ազոտ» անունը, ամենատարածված անվանումն է, նշանակում է «անկենդան»:
  11. 11. Ba-Բարիում • Բարիումը հայտնաբերել է (օքսիդի ձևով) շվեդացի քիմիկոս Կ․ Շելլեն և Յոհան Գանը (1774 թվականին)։ Ամալգամի ձևով այն անջատել է Հ․ Դևին՝ սնդիկի էլեկտրոդի օգնությամբ։ Ազատ բարիումը ստացել է Ա․ Գունադը (1901 թվական)։
  12. 12. • Շնորհակալություն դիտման համար իսկ նյութը պատրաստել էր Սարգիս Մելիքյանը (7-1դաս․)

×