O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.
Կենսաբանություն
Մակաբույծ որդեր
Էխինոկոկ
Ներկայումս տարբերում են 2 դասի էխինոկոկ՝
Echinococcus granulosus' միաբուշտ և Echinococcus
multilocularis' բազմաբո...
Ասկարիդ

Ասկարիդները մակաբուծում են մարդու աղիքներում:
Ասկարիդի Էգն օրական կարող է դնել մինչև երկու
հարյուր հազար անհաս ձո...
Սրատուտ
•

Սրատուտը՝Enterobius
vermicularis -ը, դասվում
է կլոր որդերի շարքին,
երկսեռ մակաբույծ է,
էգերն ունեն 9-12 մմ
երկա...
Խոզի երիզորդ
• Այս հիվանդության հարուցիչը Taeni solium-ն է,
որը պատկանում է ժապավենաձև որդերի
դասինֈ Սրանց հասուն ձվերի եր...
Լյարդի ծծան
Լյարդի ծծան, ծծող
որդերի ներկայացուցիչֈ Մարմինը
տերևանման է, 3-4 սմ երկարությամբֈ
Մարմնի առջևում գտնվում է բեր...
Թեստ
1.Լյարդի ծծանի լողապոչ ունեցող թրթուրը վեր է ածվում ցիստայի.
ա)կովի լյարդի մեջ
բ)խխունջի լյարդի մեջ
գ)ջրային բույսի վ...
3.Եզան երիզորդի ձվից դուրս է գալիս.
ա)կեռիկներով թրթուր
բ)լողապոչով թրթուր
գ)թարթիչներով թրթուր
դ)ֆինա
4.Երիզորդը սնունդը ...
Próximos SlideShares
Carregando em…5
×

Կենսաբանություն: Մակաբույծ որդեր

9.276 visualizações

Publicada em

Մակաբույծ որդեր՝ Սրատուտ,Խոզի երիզորդ,Լյարդի ծծան,Էխինոկոկ,Ասկարիդ, թեստ որդերի մասին:

Publicada em: Saúde e medicina
  • Seja o primeiro a comentar

Կենսաբանություն: Մակաբույծ որդեր

  1. 1. Կենսաբանություն Մակաբույծ որդեր
  2. 2. Էխինոկոկ Ներկայումս տարբերում են 2 դասի էխինոկոկ՝ Echinococcus granulosus' միաբուշտ և Echinococcus multilocularis' բազմաբուշտֈ էխինոկոկոզը հաճախ է արձանագրվում Նոր Զելադիայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում և այլուրֈ ԱՊՀ երկրներում այն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում, Անդրկովկասում, Ղրիմում, Մոլդովայումֈ Հայաստանը էխինոկոկոզի տարածվածությամբ միջին տեղ է գրավելֈ (Է.Մարտիկյան, 1956թ.)։ Բնակավայրերում մարդիկ հիմնականում վարակվում են շներից, հատկապես բնակարաններում պահվող շներիցֈ Շները վարակվում են այն ժամանակ, երբ սնվում են էխինոկոկոզով հիվանդ կենդանիների ներքին օրգաններովֈ Շան ստամոքսում լուծվում է էխինոկոկի բուշտը, որից ազատվում է որդի գլխիկը (սկոլեքս)։ Այն անցնելով աղիքներ կարճ ժամանակամիջոցում ձևավորվում է որպես ամբողջական մակաբույծֈ Հասունանալուց հետո այն ձվադրում է կատարումֈ Ձվերը կղանքի հետ դուրս են գալիս արտաքին աշխարհ:Երբ մարդը սերտ շփման մեջ է մտնում վարակված կենդանու հետ, շոյում, անգամ համբուրում է դունչը, կեղտոտում է ձեռքերը, բերանը, ապա վարակվում է էխինոկոկոզովֈ
  3. 3. Ասկարիդ Ասկարիդները մակաբուծում են մարդու աղիքներում: Ասկարիդի Էգն օրական կարող է դնել մինչև երկու հարյուր հազար անհաս ձուֈ
  4. 4. Սրատուտ • Սրատուտը՝Enterobius vermicularis -ը, դասվում է կլոր որդերի շարքին, երկսեռ մակաբույծ է, էգերն ունեն 9-12 մմ երկարություն, իսկ արուները՝ 3-4մմֈ Չնայած այս հիվանդությունը դասվում է գեոհելմինթների կարգին, սակայն ոչ մի առնչություն չունի հողի հետ, քանի որ սրատուտի ձվերն ապրում են մարդու մարմնի վրա (հետանցքի շուրջը)։ կերպ ասած Այլ տնային մակաբույծ էֈ Այս հելմինթոզը տարածված է ամենուրեքֈ Աշխարհում տարեկան վարակվում է ավելի քան 250 մլն. մարդֈ
  5. 5. Խոզի երիզորդ • Այս հիվանդության հարուցիչը Taeni solium-ն է, որը պատկանում է ժապավենաձև որդերի դասինֈ Սրանց հասուն ձվերի երկարությունը հասնում է 2-3 մետրիֈ Գլխիկն ունի երկու շարք կարթեր և 4 մկանային ծծաններֈ Բարակ պարանոցից հետո սկսվում են սեգմենտները, որոնց թիվն հասնում է հազարիֈ Ի տարբերություն տավարի երիզորդի՝ սրա սեգմենտներն ավելի թույլ են ճյուղավորված, սա ևս հերմոֆրոդիտ էֈ Խոզի երիզորդը տարածված է ամենուր, հատկապես այն երկրներում, ուր զարգացած է խոզաբուծությունըֈ
  6. 6. Լյարդի ծծան Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչֈ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբֈ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերըֈ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանըֈ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմինֈ Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկումֈ Նա քայքայում է լյարդի բջիջներըֈ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռֈ Փոխում է տերերինֈ Միջանկյալ տեր․ (օր․ լճախխունջ) թրթուրային փուլի զարգացումֈ Հիմնական տեր․ մարդ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սեռահասում վիճակֈ
  7. 7. Թեստ 1.Լյարդի ծծանի լողապոչ ունեցող թրթուրը վեր է ածվում ցիստայի. ա)կովի լյարդի մեջ բ)խխունջի լյարդի մեջ գ)ջրային բույսի վրա դ)կովի աղիքի մեջ 2.Հասուն եզան երիզորդի յուրաքանչյուր հատվածում կա. ա)մեկ ձվարան,մեկ սերմնարան բ)մեկ ձվարան,շատ սերմնարան գ)միայն ձվարան դ)երկու ձվարան,երկու սերմնարան
  8. 8. 3.Եզան երիզորդի ձվից դուրս է գալիս. ա)կեռիկներով թրթուր բ)լողապոչով թրթուր գ)թարթիչներով թրթուր դ)ֆինա 4.Երիզորդը սնունդը ներծծում է. ա)մարմնի մակերեսով բ)բերանով գ)աղիների միջոցով դ)չի ներծծում 5.Ասկարիդի բերանը շրջապատված է. ա)թարթիչներով բ)շոշափուկներով գ)երեք շրթունքներով դ)կարթիկներով

×