SlideShare a Scribd company logo
1 of 19
Սարդարապատի ճակատամարտը
Բաշ Ապարանի ճակատամարտը
Ղարաքիլիսայի ճակատամարտը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–
29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի
24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին
վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ
հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում
վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի
մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին
հանրապետությունը:

 Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.)
հետո ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ռազմաճակատը:
Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին
դիմակայում էին գերազանցապես հայկական խմբեր և նոր
կազմավորվող զորամասեր:
 Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի
հետ 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ.
փետրվարի 10-ին անցնում են հարձակման և նվաճում Երզնկան,
Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին
բանակային կորպուսը` գեներալ Թովմաս Նազարբեկյանի
հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ
նահանջում է. նրա հետ արտագաղթում են տասնյակ
հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն
ապահովում էր Անդրանիկի ջոկատը:
 Մայիսի 15-ին` Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց
հետո, թուրքական մի զորամաս արշավում է Ղարաքիլիսա (այժմ՝
Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի
գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավում է
Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:


Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից
մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիների
զանգերը: Ժողովուրդը զինվում և օգնության է հասնում զորամասերին:
Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը
հանձնարարեց Երևանի զորախմբի հրամանատար, գեներալ Մովսես
Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում նաև Կողբի և
Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-
րդ բրիգադը դիրքավորվում է Նախիջևան–Շարուր ուղղությամբ:
Սարդարապատի զորախումբը` գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի
հրամանատարությամբ, դիրքեր է գրավում Սարդարապատի ուղղությամբ
հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ
հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվում է
սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ-Ապարանից
Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և
Երևանի պաշտպանությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը:

 Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավում են
Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և
Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային
(հրամանատար՝ գնդապետ Պողոս Բեկ -Փիրումյան), պարտիզանական
հետևակային , Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը
Քյորփալուից և Ղուրդուղլուից անցնում են հարձակման, Ղամշլու գյուղի
մոտ կոտրում թուրքերի դիմադրությունը, վերագրավում
Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրում թշնամուն
նահանջել շուրջ 15–20 կմ:
 Սակայն, երբ հայկական ուժերը դադարեցնում են հետապնդումը,
թուրքերը վերադասավորում են ուժերը և ամրանում Արաքս կայարանի
հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի
մարտերի ընթացքում 3500 թուրք է զոհվում: Հակառակորդը որոշում է
համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղում
նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:

Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո
ստեղծում է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ
Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և
թուրքերի շրջապատման պլան մշակում.խմբի կազմում էին Երզնկայի
հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը,
Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք
Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ
շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ
հայկական հիմնական ուժերը գրոհում են ճակատից:Թուրքական
բանակի մնացորդները խուճապահար փախչում են Ալեքսանդրապոլ:
Ճակատամարտն ավարտվում է թուրքական գերակշիռ ուժերի դեմ
լիակատար հաղթանակով:
Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։
Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի
ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։
Գյուղացիները տրամադրում էին
փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք,
մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում
խրամատներ։ Հերոսամարտը համաժողովրդական
բնույթ ստացավ, հայ ժողովուրդը համախմբվել, մի
բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ
գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն
հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային
արժանապատվության:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ.
կառուցվել է հերոսամարտին նվիրված
հուշահամալիրը:
Հարյուրավոր մարդիկ, անկախ
կուսակցական պատկանելությունից,
մասնագիտությունից, քաղաքական
համոզմունքներից ու տարիքից,
ներկայանում էին զորամաս և կամավոր
մեկնում ճակատ։



 Թուրքական հրամանատարությունը Բաշ-Ապարան (այժմ՝ ք.
Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձում է հյուսիսից
արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում
հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը
և նրան կտրել Երևանից:
 Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական
հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից
Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ
ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ -Ապարան: Մայիսի 24-
ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝
դեպի Բաշ- Ապարան արշավող թուրքերին դիմակայելու
համար:
 Մայիսի 29-ին Բաշ-Ապարանում ջախջախվել է
հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին:
Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված
զինվորներ և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվում Բաշ-
Ապարանից արևմուտք:
 Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ
աջակցություն են ցույց տալիս նաև եզդի
աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի
գլխավորությամբ: Բաշ- -Ապարանի ճակատամարտով
կասեցվեց թուրքական զորքերի արշավանքը Երևան և
Արարատյան դաշտ:
 Բաշ- Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի
(1979 թ.) մոտ 2000 թ. մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի
աճյունը:


Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ
շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավում է Ջաջուռը,
Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ),
մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք.
Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի
ջոկատը կենտրոնանում է Դսեղ գյուղում, ապա շարժվում դեպի
Դիլիջան:

Հայկական զորքը 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր
է ունեցել, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10
հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր:Հայկական զորքին
օգնության են հասնում նաև Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի
բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները
թուրքերի գերակշիռ ուժերին հասցնում են Ղշլաղ (այժմ՝
Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում)
մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն
հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ):
Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2
լեռնային մարտկոցներ փոխադրվում են Շահալի , մնացածները
կենտրոնանում են Դիլիջանի մոտ:

Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները
կոտորում են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերում
բնակավայրերն ու անցնում Ղազախ:
Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները
հրաժարվում են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողանում
մտնել Սևանի ավազան:
Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի
հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի
հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու
տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։
Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական
և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության
շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների
պատմության ժամանակաշրջանը։
Հայերը զգալի կորուստներ են կրում(սպանված, վիրավոր և գերի): Մեծ
էին նաև թուրքերի կորուստները, սակայն, համալրում ստանալով, նրանք
անցնում են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված
նահանջում են Դիլիջան:

Բաթումի
պայմանագիր
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Գևորգ Ե Սուրենյանց

 «1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել-
չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան
Հայաստանում, ապրելու, գոյատևելու խընդիրը: Հայ ժողովուրդը
հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ
ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական
Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»:
Լենդրուշ Խուրշուդյան,
Պատմաբան
 «Ղարաքիլիսայի ճակատամարտը «....բացառիկ ճակատամարտ էր
այս պատերազմի պատմության մեջ:
....Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են
աշխարհի լավագույն զինվորները լինել»:
Վեհիբ փաշա,
Կովկասում թուրքական բանակի հրամանատար


More Related Content

What's hot

Գևորգ Զ Չորեքչյան
Գևորգ    Զ   ՉորեքչյանԳևորգ    Զ   Չորեքչյան
Գևորգ Զ Չորեքչյանkarinemkhitaryan
 
Եղիշե Չարենց, ppt
Եղիշե Չարենց, pptԵղիշե Չարենց, ppt
Եղիշե Չարենց, pptNune Movsisyan
 
Աստվածներ և Աստվածուհիներ
Աստվածներ և ԱստվածուհիներԱստվածներ և Աստվածուհիներ
Աստվածներ և Աստվածուհիներmanushak
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանRebeka Gevorgyan
 
Հովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինՀովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինAnahit Hovhannisian
 
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011gradaran
 
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինՀետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինhovo1999
 
հին եգիպտոս
հին եգիպտոսհին եգիպտոս
հին եգիպտոսNelli-Gspoyan
 
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...Hovhannes Astvatsatryan
 
Մեսրոպ մաշտոց
Մեսրոպ մաշտոցՄեսրոպ մաշտոց
Մեսրոպ մաշտոցLusiAnn1
 
հայոց դիցարան
հայոց դիցարանհայոց դիցարան
հայոց դիցարանHovo Meliqyan
 
Սայաթ-Նովա
Սայաթ-ՆովաՍայաթ-Նովա
Սայաթ-Նովաsargis_1979
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանsertachki
 

What's hot (20)

եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
 
Գևորգ Զ Չորեքչյան
Գևորգ    Զ   ՉորեքչյանԳևորգ    Զ   Չորեքչյան
Գևորգ Զ Չորեքչյան
 
Եղիշե Չարենց, ppt
Եղիշե Չարենց, pptԵղիշե Չարենց, ppt
Եղիշե Չարենց, ppt
 
Աստվածներ և Աստվածուհիներ
Աստվածներ և ԱստվածուհիներԱստվածներ և Աստվածուհիներ
Աստվածներ և Աստվածուհիներ
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Հովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինՀովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասին
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
 
Վահան Տերյան
Վահան  ՏերյանՎահան  Տերյան
Վահան Տերյան
 
Azerbaycan
Azerbaycan Azerbaycan
Azerbaycan
 
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասինՀետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
Հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին
 
Րաֆֆի
ՐաֆֆիՐաֆֆի
Րաֆֆի
 
հին եգիպտոս
հին եգիպտոսհին եգիպտոս
հին եգիպտոս
 
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
 
Artashes a
Artashes aArtashes a
Artashes a
 
Մեսրոպ մաշտոց
Մեսրոպ մաշտոցՄեսրոպ մաշտոց
Մեսրոպ մաշտոց
 
հայոց դիցարան
հայոց դիցարանհայոց դիցարան
հայոց դիցարան
 
Սայաթ-Նովա
Սայաթ-ՆովաՍայաթ-Նովա
Սայաթ-Նովա
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 

Viewers also liked

Դաոսականություն
ԴաոսականությունԴաոսականություն
ԴաոսականությունQnarik98
 
Վարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմՎարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմQnarik98
 
Ստի ոտքը կարճ է
Ստի ոտքը կարճ էՍտի ոտքը կարճ է
Ստի ոտքը կարճ էganyan
 
Արցախյան պատերազմ
Արցախյան պատերազմԱրցախյան պատերազմ
Արցախյան պատերազմmariqechechyan
 
ավարայրի ճակատամարտ
ավարայրի ճակատամարտավարայրի ճակատամարտ
ավարայրի ճակատամարտham19977991
 
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,8-րդ դասարան: Օտտո ...
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,8-րդ դասարան: Օտտո ...Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,8-րդ դասարան: Օտտո ...
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,8-րդ դասարան: Օտտո ...Artak Zargaryan
 
Mayisi 9
Mayisi 9Mayisi 9
Mayisi 9Sona8
 

Viewers also liked (13)

Adrbejan
AdrbejanAdrbejan
Adrbejan
 
Aryan chnshum
Aryan chnshumAryan chnshum
Aryan chnshum
 
Daniel Varujan
Daniel VarujanDaniel Varujan
Daniel Varujan
 
ավարայրի
ավարայրիավարայրի
ավարայրի
 
Դաոսականություն
ԴաոսականությունԴաոսականություն
Դաոսականություն
 
Վարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմՎարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմ
 
Aryan chnshum
Aryan chnshumAryan chnshum
Aryan chnshum
 
Ստի ոտքը կարճ է
Ստի ոտքը կարճ էՍտի ոտքը կարճ է
Ստի ոտքը կարճ է
 
բանակի մասին
բանակի մասինբանակի մասին
բանակի մասին
 
Արցախյան պատերազմ
Արցախյան պատերազմԱրցախյան պատերազմ
Արցախյան պատերազմ
 
ավարայրի ճակատամարտ
ավարայրի ճակատամարտավարայրի ճակատամարտ
ավարայրի ճակատամարտ
 
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,8-րդ դասարան: Օտտո ...
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,8-րդ դասարան: Օտտո ...Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,8-րդ դասարան: Օտտո ...
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,8-րդ դասարան: Օտտո ...
 
Mayisi 9
Mayisi 9Mayisi 9
Mayisi 9
 

Similar to մայիսյան հերոսամարտեր

Մայիսյան հերոսամարտերը
Մայիսյան հերոսամարտերըՄայիսյան հերոսամարտերը
Մայիսյան հերոսամարտերըVictoria Mikail
 
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]robert1998
 
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]098709609
 
презентация1
презентация1презентация1
презентация1Nina Ozmanyan
 
Հայ վրացական հարաբերությունները
Հայ վրացական հարաբերություններըՀայ վրացական հարաբերությունները
Հայ վրացական հարաբերություններըԼևոն Միդոյան
 
վահան թոթովենց
վահան թոթովենցվահան թոթովենց
վահան թոթովենցAni Manookian
 

Similar to մայիսյան հերոսամարտեր (8)

Herosamarter
HerosamarterHerosamarter
Herosamarter
 
Մայիսյան հերոսամարտերը
Մայիսյան հերոսամարտերըՄայիսյան հերոսամարտերը
Մայիսյան հերոսամարտերը
 
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
 
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
Rus parskakan 1826-1828tt. paterazm[1]
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Հայ վրացական հարաբերությունները
Հայ վրացական հարաբերություններըՀայ վրացական հարաբերությունները
Հայ վրացական հարաբերությունները
 
վահան թոթովենց
վահան թոթովենցվահան թոթովենց
վահան թոթովենց
 
Հանճար
ՀանճարՀանճար
Հանճար
 

մայիսյան հերոսամարտեր

  • 1. Սարդարապատի ճակատամարտը Բաշ Ապարանի ճակատամարտը Ղարաքիլիսայի ճակատամարտը
  • 2.  Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21– 29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
  • 3.   Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայում էին գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր:  Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ. փետրվարի 10-ին անցնում են հարձակման և նվաճում Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը` գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջում է. նրա հետ արտագաղթում են տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը:  Մայիսի 15-ին` Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավում է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավում է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:
  • 4.
  • 5.  Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվում և օգնության է հասնում զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարեց Երևանի զորախմբի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3- րդ բրիգադը դիրքավորվում է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը` գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավում Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվում է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ-Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը:
  • 6.   Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավում են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս Բեկ -Փիրումյան), պարտիզանական հետևակային , Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը Քյորփալուից և Ղուրդուղլուից անցնում են հարձակման, Ղամշլու գյուղի մոտ կոտրում թուրքերի դիմադրությունը, վերագրավում Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրում թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ:  Սակայն, երբ հայկական ուժերը դադարեցնում են հետապնդումը, թուրքերը վերադասավորում են ուժերը և ամրանում Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում 3500 թուրք է զոհվում: Հակառակորդը որոշում է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղում նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:
  • 7.  Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծում է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և թուրքերի շրջապատման պլան մշակում.խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհում են ճակատից:Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախչում են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվում է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով: Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։
  • 8. Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը համաժողովրդական բնույթ ստացավ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության: Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ. կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։
  • 9.
  • 10.
  • 11.   Թուրքական հրամանատարությունը Բաշ-Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձում է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից:  Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ -Ապարան: Մայիսի 24- ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ- Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար:
  • 12.  Մայիսի 29-ին Բաշ-Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված զինվորներ և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվում Բաշ- Ապարանից արևմուտք:  Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տալիս նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ- -Ապարանի ճակատամարտով կասեցվեց թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:  Բաշ- Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ. մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:
  • 13.
  • 14.  Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավում է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնանում է Դսեղ գյուղում, ապա շարժվում դեպի Դիլիջան:
  • 15.  Հայկական զորքը 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր է ունեցել, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր:Հայկական զորքին օգնության են հասնում նաև Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցնում են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվում են Շահալի , մնացածները կենտրոնանում են Դիլիջանի մոտ:
  • 16.  Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորում են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերում բնակավայրերն ու անցնում Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվում են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողանում մտնել Սևանի ավազան: Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։ Հայերը զգալի կորուստներ են կրում(սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն, համալրում ստանալով, նրանք անցնում են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջում են Դիլիջան:
  • 18.   «1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել- չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում, ապրելու, գոյատևելու խընդիրը: Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»: Լենդրուշ Խուրշուդյան, Պատմաբան  «Ղարաքիլիսայի ճակատամարտը «....բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: ....Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»: Վեհիբ փաշա, Կովկասում թուրքական բանակի հրամանատար
  • 19.