SlideShare uma empresa Scribd logo
1 de 6
Մովսես Խորենացի
Մովսես Խորենացի, Ոսկեդարի գրող-պատմիչ,
մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր,
աստվածաբան, պատմահայր։ Նրա «Պատմություն
Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է
ազգային ինքնաճանաչման, քաղաքական-
հայրենասիրական դաստիարակության
ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները
ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել
Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր»,
«Մեծն Մովսես», «Քերթողահայր»,
«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։
Կենսագրություն
 Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը
հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին,
ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ
վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16
տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է
Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ
Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից
սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435
թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել
են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»:
Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է
փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն,
աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո
Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի
Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի
Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի
սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո
գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ
Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով
Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ
չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու
օրհնությունը»:
Թարգմանություններ
 Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված
թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին
վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը։
Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ
միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից
մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և
մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի
սկզբնավորումը։ Մովսես Խորենացին թարգմանել է նաև
Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը։
Վերջ․․․

Mais conteúdo relacionado

Semelhante a մովսես խորենացի

Մովսես Խորենացի
Մովսես ԽորենացիՄովսես Խորենացի
Մովսես ԽորենացիAzat Karapetyan
 
Մովսես Խորենացի
Մովսես ԽորենացիՄովսես Խորենացի
Մովսես Խորենացի093224445
 
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.sargis_1979
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցHasmikPetrosyan
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
ՊատմությունMeri Khazaryan
 
Պատմիչ Եղիշե
Պատմիչ ԵղիշեՊատմիչ Եղիշե
Պատմիչ ԵղիշեAni Gareginyan
 
Mesrop mashtoc ev ayloq
Mesrop mashtoc ev ayloqMesrop mashtoc ev ayloq
Mesrop mashtoc ev ayloqArevikik
 
Hay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxHay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxssusere559b2
 
Հայոց աշխարհի ծագումնաբանությունը
Հայոց աշխարհի ծագումնաբանությունըՀայոց աշխարհի ծագումնաբանությունը
Հայոց աշխարհի ծագումնաբանությունըMamyanH
 

Semelhante a մովսես խորենացի (10)

Գրողներ
ԳրողներԳրողներ
Գրողներ
 
Մովսես Խորենացի
Մովսես ԽորենացիՄովսես Խորենացի
Մովսես Խորենացի
 
Մովսես Խորենացի
Մովսես ԽորենացիՄովսես Խորենացի
Մովսես Խորենացի
 
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
 
Պատմիչ Եղիշե
Պատմիչ ԵղիշեՊատմիչ Եղիշե
Պատմիչ Եղիշե
 
Mesrop mashtoc ev ayloq
Mesrop mashtoc ev ayloqMesrop mashtoc ev ayloq
Mesrop mashtoc ev ayloq
 
Hay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxHay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docx
 
Հայոց աշխարհի ծագումնաբանությունը
Հայոց աշխարհի ծագումնաբանությունըՀայոց աշխարհի ծագումնաբանությունը
Հայոց աշխարհի ծագումնաբանությունը
 

Mais de Lilit Sahakyan

Mais de Lilit Sahakyan (20)

Համակարգչային մասեր
Համակարգչային մասերՀամակարգչային մասեր
Համակարգչային մասեր
 
Քիմիական տարր
Քիմիական տարրՔիմիական տարր
Քիմիական տարր
 
բարեկենդան
բարեկենդանբարեկենդան
բարեկենդան
 
Christmas tree
Christmas treeChristmas tree
Christmas tree
 
Santa Claus
Santa ClausSanta Claus
Santa Claus
 
Christmas
ChristmasChristmas
Christmas
 
Earth
EarthEarth
Earth
 
Mkhitar sebastatsi
Mkhitar sebastatsiMkhitar sebastatsi
Mkhitar sebastatsi
 
метеориты
метеоритыметеориты
метеориты
 
звездный дождь
звездный дождьзвездный дождь
звездный дождь
 
луна ...
луна                                                                         ...луна                                                                         ...
луна ...
 
թարգմանչաց տոն
թարգմանչաց տոնթարգմանչաց տոն
թարգմանչաց տոն
 
7 малих
7 малих7 малих
7 малих
 
Ֆիզիկական երևույթներ
Ֆիզիկական երևույթներՖիզիկական երևույթներ
Ֆիզիկական երևույթներ
 
My name
My nameMy name
My name
 
Teachers day
Teachers dayTeachers day
Teachers day
 
բակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքըբակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքը
 
քիմիան և սնունդը
քիմիան և սնունդըքիմիան և սնունդը
քիմիան և սնունդը
 
քիմիան և սնունդը
քիմիան և սնունդըքիմիան և սնունդը
քիմիան և սնունդը
 
12 months of the year
12 months of the year12 months of the year
12 months of the year
 

մովսես խորենացի

  • 2. Մովսես Խորենացի, Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական- հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։
  • 3.
  • 4. Կենսագրություն  Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»: Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:
  • 5. Թարգմանություններ  Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը։ Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումը։ Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը։