SlideShare uma empresa Scribd logo
1 de 46
Աղբ և  թափոններ
Երևանյան Լիճ
Երեւանյան լճի ափերով քայլելիս կտեսնես ամեն ինչ, բացի մաքուր ջրից: Հարյուրավոր պլասմասե շշեր, կոշիկներ, պենոպլաստի կտորներ, ավտոմեքենայի անիվներ որոշ հատվածներում այնպես են «գրավել» ջրի արտաքին շերտը, որ մի պահ թվում է` տակը ջուր չկա: Միայն երկար եւ շատ մոտ հեռավորությունից նայելուց հետո ես հասկանում, որ այդ ամենը ջրի մեջ է: Գարշահոտությունը թույլ չի տալիս, որ գեթ մեկ րոպե կանգնես: Անգամ վազող առնետներ կան: Տարածքում կարելի է հատուկկենտ մարդկանց հանդիպել` հիմնականում ձկնորսների: Մեր հանդիպած ձկնորսի բախտը բերել էր, կարթը գցել էր եւ փոքրիկ ձուկ որսացել: Նա ամեն շաբաթ գալիս է այստեղ ձկնորսության` կարաս, սազան, կողակ բռնելու: Ձկները տանում է տուն` թոռանն ուրախացնելու: Ձկնորսն ասում է, թե ինքը չի հիշում, թե երբ է լիճը մաքուր եղել. 15-20 տարի այս վիճակն է: «Գեղեցիկ վայր է` ժողովրդի, երեխաների համար, բայց անտանելի վիճակ է: Կեղտը Հրազդան գետից է գալիս:Սովետի ժամանակ զավոդներ կային, այնտեղից էլ էր գալիս: Ժողովուրդը ամեն մեկը իր բերածը տանի, չթողնի, շատ լավ կլինի: Բացի այդ, կազմակերպություն կա, բայց անունը չգիտեմ, թող մաքրի: Հիմա որ մաքուր լիներ, թոռնիկներիս կբերեի ման տալու, բայց բերեմ ինչ տեսնի»,-ասաց ձկնորսը: Կարթը եւս մեկ անգամ ջուրը նետելուց հետո նա ավելացրեց. «Եթե շատ կեղտոտ է, ձուկն էլ ափ դուրս չի գա: Ոչ մի լիճ այսպես կեղտոտ չի Հայաստանում»: Այն, որ Երեւանյան լճի տիղմը մաքրվել է 20 տարի առաջ,խորհրդային տարիներին, հաստատեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ ղեկավար Միքայել Վարդանյանը: Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ ափերին հավաքված աղբը իրենք հնարավորինս հեռացնում են` մեկ կամ երկու ամիսը մեկ:
«Ընդհանուր տիղմը մաքրելու համար ահռելի մեծ գումար է պետք, որովհետեւ ջրավազանում, եթե 5 միլիոն խորհանարդ մետր ջուր է, այսօր 5 մլն-ի 20 տոկոսը տիղմն է զբաղեցնում: Սակայն այն միշտ էլ իշխանությունների ուշադրության կենտրոնում է, անհանգստացել են, թե ոնց անեն, մինչդեռ բավականին աշխատանք է պետք,- ասաց Միքայել Վարդանյանը: «Բոլորի մոտ տպավորություն է, որ Երեւանյան լիճը կեղտի մեջ կորած է, ջրի երեսին նկատում եք` 90 տոկոսը պլաստիկ նյութեր են, այդ նույն բանը չեք նկատել խորհրդային տարիներին մի պարզ պատճառով, որովհետեւ ապակուց ինչ որ տարաներ չեն եղել, երբ մարդիկ գնում էին մայովկա, ջերմուկը տանում էին, այդ ապակին փող արժեր, չէին նետում, բերում, հանձնում էին»,-ավելացրեց նա: Առայժմ դեռ հայտնի չէ, թե երբ կմաքրվի լճի տիղմը` գումարի բացակայության պատճառով: Սակայն առաջիկայում կտեղադրվեն լճում աղբ որսացող սարքեր, ինչը նորություն է Հայաստանում: «Սարքեր կտեղադրվեն, աղբը կկուտակվի մի տեղ եւ ամեն օր կամ օրը մեջ կհեռացնենք: Դեռ վերջնական հաշվարկ չենք արել, քանի որ առաջինն է, բայց մոտավորապես 5-7 մլն դրամ է հարկավոր»,-ասաց «Ջրային կառույցներ» ՓԲԸ տնօրենը: Ի դեպ, Երեւանյան լիճ ուղղակիորեն կոյուղու ջրեր չեն լցվում, մինչդեռ Հրազդան գետ լցվող կոյուղու ջրերը անուղղակիորեն հոսում են այստեղ:  
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԵՆ Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ծրագիր կիրականացվի։ Այս մասին համաձայնագիրը կնքվեց մարտի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և «Էկո ինջիներինգ» ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանի միջև։ Սկզբնական շրջանում նախագիծն իրականացվելու է Երևանում, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի այն տարածքներում, որոնք գտնվում են ջրավազանների մոտակայքում և որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ։ Նախատեսվում է հետագայում ծրագիրը կյանքի կոչել Հայաստանի մյուս բնակավայրերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 540 հազար ԱՄՆ դոլար է։ Գումարի 80 տոկոսը կհատկացնի ԱՄՆ ՄԶԳ-ն, 20 տոկոսը՝ ՄԱԶԾ-ն։ «Ես 2 տարի է՝ այստեղ եմ, տեսնում եմ գեղեցիկ սարեր, ձորեր և տեսնում եմ, որ այսքան աղբ կա Հայաստանում։ Մենք փոքր քայլերով պետք է մաքրենք Հայաստանի միջավայրը»,- ասաց Չիմանը։ Ըստ նրա՝ նախագիծը կօգնի նաև մարզերում աշխատատեղերի ստեղծմանը և փոքր ձեռնարկությունների զարգացմանը, ինչը կնպաստի երկրի տնտեսական աճին։ Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։  
Աղբ
Առաջինը, ինչ  մարդու մտքին կարող է գալ «աղբ» ասելով` թերևս, սկզբնապես չպետքական կամ արդեն չպետքական ինչ-որ բան է: «Չպետքական բան»  բառակապակցությունն ինքնին անհեթեթություն է, որովհետև եթե «բան», ուրեմն‘ ինչ-որ բան, իսկ եթե «ինչ որ», ուրեմն արդեն‘ ինքնություն, իմաստ ու նպատակ ունեցող, և ոչ մի դեպքում‘ ոչ չպետքական:  Իսկապես, կարո՞ղ է լինել որևիցե բոլորովին չպետքական, բացարձակ անօգտակար մնացորդ:  Օրինակ, մեզ համար նմանակելու չափանիշ հանդիսացող Եվրոպան այս հարցին տալիս է իր պատասխանը-ոչ մի բան անմնացորդ չի սպառվում, աղբ‘ որպես այդպիսին չկա, ամեն ինչ կարելի է վերակիրառել: Այո, խոսքը ռեսայքլինգի մասին է: Բայց երբեմնի պիտանի, օգտակար ու կարևոր իրը աղբի վերածելու երևույթը ինձ հուզում է այլ պատճառով, ճիշտն ասած, ոչ այնքան տնտեսական և բնապահպանական հարցերի, որքան մարդու, ավելի կոնկրետ, մեր հասարակության անդամ մարդկանց ներքին էկոլոգիայի տեսանկյունից:  Ըստ մեր կուտակած աղբի քանակի, որակի և տեղաբաշխման ստացվում է, որ իրից «խերը» քամելուց հետո այն տեղնուտեղը կորցնում է իր ակտուալությունը (եթե, օրինակ, «օրակարգում» կա հարցադրում‘ նետել այն աղբարկղը, ապա դեռ մի որոշ ժամանակ, մինչ այդ աղբարկղը նետելն, այն դեռ ունի ինչ-որ ակտուալ դեր, իմաստ):  
Փողոցային խցանման մեջ կանգնած‘ «կատաղած մերսիկով» մի ոչ պակաս կատաղած տիկին ծխախոտի դատարկ տուփը անցորդի ոտքերի տակ է շպրտում: Նրա համար բոլորովին կարևոր չէ, որ այդ դատարկ տուփի «ծննդի» վրա աշխատվել է, ի վերջո, նույնիսկ ոչ թե ինը ամիս, այլ‘ շատ ավելին. ի՞նչքան ժամանակ ու փորձ էր պետք մարդուն ստեղծելու համար այդ պարզ ու հասարակ տուփը: Դարեր‘ հայտնաբերելու համար ստվարաթուղթը, հետո էլի մի էդքան‘ մինչև Հենրի Ֆորդի ծնունդն ու արտադրության կոնվեյերային համակարգի ստեղծումը, որը հնարավոր է դարձնում այդ տուփի այնքան էժան լինելը, որ դուք առանց սեփական բյուջեի հանդեպ խղճի խայթ ապրելու շպրտեք այն անցորդների ոտքի տակ: Հետո‘ մտածվել է տուփի դիզայնը, որի լակոնիկ էսթետիկան հաշվի է առել ձեր‘ մոլի ծխողի, կամ ուղղակի երեկոները կլուբերում զովացողի գլամուրնո-էլիտար հոգեբանության բարդուղիները, մտածվել է տուփի կառուցվածքը, որը, եթե չեք նկատել‘ մեկ կտոր թղթից է և ընդամենը երեք գործողությամբ կարող է վերածվել ձեզ համար այդքան ցանկալի և ծանոթ դարձած ծխախոտի տուփի: Օրինակ, դուք կարո՞ղ եք մտածել նմանատիպ մեկ այլ պարզ ու գեղեցիկ կառուցվածք: Իսկ այդ դեպքում‘ ինչու՞ եք այդպես մեծամտորեն և արհամարանքով վերաբերվում ձեր պաշտելի սիգարետների «տանը»:
 Եվ ընդհանրապես, վառված ծխախոտի քնթուկը ընդամենը մի քանի րոպե առաջ կենդանի էր, ուներ հոգի ու իմաստ, ու ձեզ բերկրանք էր պատճառում: Իսկ հիմա այն արդեն սպառվել է և դարձել է ձեզ համար անիմաստ, աղբ: Կարելի է շպրտել:  Իսկ այդ դեպքում, ինչու՞ է մարդկանց մոտ դարեր ի վեր ընդունված մեծ հարգանք ցուցաբերել հանգուցյալների մարմինների հանդեպ: Չէ՞ որ դրանք էլ արդեն բացարձակ անպիտան, նույնիսկ‘ տհաճ մնացորդներ են: Բայց մենք ոչ միայն չենք շպրտում և մոռանում այդ մարմինները որտեղ և ոնց պատահի, այլև շարունակում ենք այցելել դրանց և այդպիսով հայտնում ենք մեր շնորհակալությունը այդ անհոգի մարմնին‘ մեր սիրելի կամ չսիրելի, ծանոթ կամ անծանոթ Մարդուն ժամանակավորապես հյուրընկալելու համար:  Չէ, ես չեմ ասում, որ պետք է ընկնենք ծայրահեղ ֆետիշացման մեջ, ինչպես, օրինակ, «Նոթինգ Հիլլ» ֆիլմի էպիզոդներից մեկում բուսա-հումակեր (չգիտեմ էլ‘ ոնց է էդ կաստան կոչվում) օրիորդը, ով հուղարկավորություն էր անում «սպանված»գազարի համար: Իսկ այդ դեպքում ինչու՞ ենք մենք ակամայից հարգանքով լցվում ծեր մարդկանց հանդեպ և հատուկ բարձր թոշակներ տալիս պատերազմի վետերաններին: Ըստ ծխախոտի տուփը ասֆալտին շպրտող, ժամանակակից պրագմատիզմի ուսմունքը դավանող տիկինների դատողության‘ նրանք բացարձակ անպիտան բաներ են. է՛, կռվել են‘ լավ են արել, բայց հիմա հոմ էլ կռվող չեն, ու՞մ են պետք: Տանենք «վագոն պարկ»:  Հա, տենց ցեղեր էլ կան, որ իրենց հիվանդներին ու ծերերին եփում ուտում են: Դրանք ավելի խելոք են, իրանց խերի տեղն ու ձևը լավ գիտեն, ռեսայքլինգի օրենքներին էլ հետևում են, Եվրոստանդարտ աբորիգեններ են: Այ էտ կատաղած տիկնոջը պետք է ուղարկել դրանց մոտ‘ Աբորիգենաստան: Թող գնա  ընդեղ‘ ջունգլիներում, փորձի ծխախոտի տուփ շպրտել, աբորիգենները տեղնուտեղը մի լավ խելք կսովորեցնեն:
ԱՂԲԸ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ Ի՞ՆՉՆ է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԲԻ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Հնէաբանների համար նշանակալի գիտական աղբյուր է քաղաքակրթությունների թողած աղբը, որն այլ կերպ անվանում են «մշակութային շերտ»: Դժվար է ասել, թե ինչ կարծիք կկազմեն ապագայի հնէաբանները մեր քաղաքակրթության մասին` պեղելով Նուբարաշենի աղբանոցը, սակայն փաստ է, որ աղբահանության կառավարումը մեր երկրի համար դարձել է օրհասական խնդիր։Անշուշտ, զարգացումն ու աղտոտումն անբաժան են միմյանցից, սակայն եթե նույնիսկ հնարավոր չէ խուսափել աղտոտումից, ապա առնվազն պետք է փորձել նվազեցնել այն: Աղբի դեմ «պայքարը» բիզնեսի մի տեսակ է, որը կարիք ունի համակարգման և, ինչու չէ, նաև խթանման: Այնուամենայնիվ, այսօր բազմաթիվ գործոններ խանգարում են մեզ ունենալ մաքուր քաղաք և ապագա սերունդների առաջ կանգնել պարզ ճակատով:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներն արդյունաբերական հասարակարգի ձևավորման անփոխարինելի բաղադրիչներից են: 50 տարի առաջ մարդկությունը չուներ բջջային հեռախոսներ և համակարգիչներ, հետևաբար և չկար դրանց օգտահանման (ուտիլիզացիայի) խնդիրը: Սակայն այսօր, երբ տեխնոլոգիաների բարոյական մաշվածքը զգալիորեն ավելի արագ է ֆիզիկականից, խնդիրը դառնում է առավել քան արդիական: Արևմտյան տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է սպառման մշտական աճ, հետևաբար` գնված բջջային հեռախոսը, մեքենան, համակարգիչը պետք է կարճ ժամանակահատվածում փոխվեն նոր տեսակներով: Սակայն էներգիայի պահպանման սկզբունքի նմանությամբ հինը չի կարող ուղղակի անհետանալ: Այն կա՜մ պետք է վերամշակել, ինչը հաճախ բավական թանկ հաճույք է, կա՜մէլ պարզապես թաղել աչքից հեռու, ինչն առաջացնում է զգալի էկոլոգիական վնասներ: Nokia և Ericsson ընկերություններն իրենց գրասենյակների կամ գործընկեր կազմակերպությունների միջոցով ամբողջ աշխարհում սպառողներից հետ են հավաքում օգտա գործված բջջային հեռախոսները` դրանք վերամշակելու նպատակով: Բջջային հեռախոսների վերամշակմամբ զբաղվող բրիտանական Regenersis ընկերության FoneBack ծառայությունը բրիտանացիներից ձեռք է բերում օգտագործված բջջային հեռախոսներ և վերավաճառում դրանք զարգացող երկրներում, որտեղ «նոր հեռախոսները շատ թանկ են »:
Արդյունքում շահում են բոլորը` թե՜ բրիտանացիները, որ խուսափեցին բնությանը վնաս տալուց և նույնիսկ վարձատրվեցին դրա դիմաց, թե՜ զարգացող երկրների բնակիչները, որոնք ստացան էժան հեռախոս ձեռք բերելու հնարավորություն: Իսկ թե ինչ կլինի այդ հեռախոսների հետ զարգացող երկրներում, երբ նրանք դուրս գան շահագործումից, արդեն բրիտանացիներին այդքան էլ չի հուզում:Սակայն եթե աղբի վերամշակումը զարգացած երկրների համար հիմնախնդիրներից մեկն է, զարգացող երկրներն աշխատում են այս հարցերը շրջանցել: Վերջին հաշվով էքստենսիվ տնտեսական աճը հաշվի չի նստում առաջացող բացասական հետևանքների հետ: Հայաստանում, մասնավորապես Երևանում, դեռևս լուծված չէ նույնիսկ աղբահանման օպտիմալ կազմակերպման խնդիրը, ուր մնաց մտածել աղբի վերամշակման մասին: Այսօր Հայաստանը ձգտում է դառնալ ոչ ավել, ոչ պակաս զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն, սակայն դժվար թե եվրոպացի բարձրաճաշակ զբոսաշրջիկներն առանձնակի գոհունակությամբ խոսեն մայրաքաղաքի փողոցների մաքրության մասին: Ասում են նաև, որ մեր քաղաքի աղտոտվածության հիմնական պատճառը մեր իսկ քաղաքացիներն են: Անշուշտ, այստեղ կա որոշակի ճշմարտություն, սակայն գերմանացին ավելի մաքրասեր չէ, քան հայը, պարզապես այնտեղ աղբահանումն իրականացվում է պատշաճ մակարդակով:
ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԴՐՍՈՒՄ Աղբի (թափոնների) կառավարման առկա քաղաքականությունները դասակարգելիս Արևմուտքում օգտագործվում է Աղբի հիերարխիայի (Waste Hierarchy) գաղափարը, որն անմիջականորեն կապված է 3R-երի (Reduce, Reuse, Recycle) տեսության հետ: Ըստ այս տեսության` թափոնների կառավարման ամենանախընտրելի տարբերակը դրանց քանակի կրճատումն է (Reduce): Այս նպատակով սպառողներին խորհուրդ է տրվում ձեռք չբերել այնպիսի արտադրանք, որի օգտագործման արդյունքում առաջանում են չվերամշակվող թափոններ: Նույն սկզբունքով արտադրողներին խորհուրդ է տրվում խուսափել թափոններ առաջացնող ապրանքների արտադրությունից: Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չէ կրճատել թափոնների ծավալը, ապա խորհուրդ է տրվում վերաօգտագործել դրանք (Reuse): Իր նախընտրելիությամբ երրորդ տեղում է թափոնների վերամշակումը (Recycle): Այս դեպքում թափոնները ոչ թե «հանձնվում են հողին», այլ, ենթարկվելով վերամշակման, նորից ներգրավվում են արտադրության մեջ: Եթե թափոնները հնարավոր չէ կրճատել, վերաօգտագործել կամ վերամշակել, ապա աղբը, կուտակվելով հատուկ նախատեսված վայրերում, այրվում է` վերածվելով էլեկտրաէներգիայի: Թափոնների կառավարման ամենաքիչ նախընտրելի տարբերակի դեպքում այն ընդամենը կուտակվում է աղբանոցներում: Թափոնների կառավարման վերջին տարբերակը թերևսամենաէժան և ամենատարածվածն է աշխարհում: Սակայն նույնիսկ աղբանոցները պետք է աշխատեն հատուկ չափանիշներին համապատասխան, հակառակ դեպքում նրանք դառնում են վտանգավոր շրջակա միջավայրի համար:
Հայաստանում աղբահանությունն ավելի շուտ ընկալվում է որպես զուտ հասարակական բարիք: Ճիշտ է, բնակչությունից գանձվում են աղբահանության վճարներ, սակայն դրանից օգտվում են թե՜ վճարողները և թե՜ չվճարողները, ընդ որում` վճարումն իրականացվում է` անկախ թափոնների ծավալներից: Աշխարհում այսօր կիրառվում են աղբահանման այնպիսի մեխանիզմներ, որոնք թափոնների կառավարման ծախսերը դնում են դրանք արտադրողների վրա: Արտադրողը դառնում է պատասխանատու իր ապրանքի կենսական ցիկլի բոլոր շրջանների, այդ թվում` շահագործումից հետո առաջացող օգտահանման համար` ներառելով դրա հետ կապված ծախսերն ապրանքի շուկայական արժեքի մեջ: Վերոնշվածի առավելություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուրը վճարում է միայն իր կողմից արտադրված թափոնների օգտահանման (ուտիլիզացիա) համար, ընդ որում` վճարումն իրականացվում է արտադրված թափոնների ծավալին համամասնորեն: Այս դեպքում աղբահանությունը դադարում է լինել զուտ հասարակական բարիք, այսինքն` երբ դրանից օգտվում են և՜ վճարողները, և՜ չվճարողները: Մի շարք երկրներում ֆի զիկական անձանց համար գործում է «Վճարիր աղբը նետելիս» (PAYT-Pay As You Throw) սկզբունքը: Այս դեպքում անձը ձեռք է բերում հատուկ աղբի համար նախատեսված, տարբեր տարողությամբ տոպրակներ, որոնց գինն էականորեն տարբերվում է սովորական տոպրակների գնից, այսինքն` դրանց մեջ ներառված են այդ վճարները, կամ վարձակալում է աղբամաններ: Սկզբունքը շատ պարզ է, արդար և արդյունավետ` շատ աղտոտողը վճարում է շատ: Համակարգը կարողանում է ստիպել մարդուն կրճատել թափոնները` «հարվածելով» անմիջապես մարդու գրպանին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐԻՔԸ` ԲԻԶՆԵՍԻ ՈԼՈՐՏ Այն, ինչ հանդիսանում է ծախս մեկի համար, անպայման եկամուտի աղբյուր է մեկ ուրիշի համար: Արևմտյան գրեթե բոլոր երկրներում թափոնների կառավարումն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից. բացառություն չէ նաև Հայաստանը: Սակայն եթե Արևմուտքում կան ոլորտում ձևավորված ստանդարտներ, համապատասխան օրենսդրական դաշտ, Հայաստանը դեռևս գտնվում է անցումային փուլում: Այնուամենայնիվ, 2009թ. Համաշխարհային բանկի դրամաշնորհով գերմանական «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերությունը պատրաստեց «Մասնավոր հատվածի մասնակցությամբ Երևան քաղաքում կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման վերաբերյալ» խորհրդատվական ուսումնասիրությունը, որը նպատակ ուներ ներկայացնել աղբահանության ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկել ոլորտի կարգավորման և զարգացման նոր մեխանիզմներ: «Ֆիխտների» զեկույցը, ինչ խոսք, մեծ նշանակություն ունի համաշխարհային փորձի կիրառման տեսակետից, սակայն ոչ պակաս կարևոր է նաև այն, որ արտասահմանում նման գործունեության փորձ ունեցող մեր հայրենակիցներն այսօր սկսում են աշխատել մայրաքաղաքի աղբահանման ոլորտում: «Մենք զբաղվում ենք աղբահանությամբ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Լավ ծանոթ ենք այս բիզնեսին և որոշեցինք նույնն անել նաև Երևանում»,-ասում է Արաբկիր համայնքում աղբահանություն իրականացնող «ԷկոԱր» ընկերության բաժնետեր Գիտուն Բաղդասարյանը:
Վերջինիս կարծիքով` Լատվիայի և Հայաստանի միջև կա երկու զգալի տարբերություն: Նախ` Հայաստանում չկա ոլորտի զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ, և հետո` Հայաստանում աղբահանության սակագներն զգալիորեն ավելի ցածր են, ինչը, բնականաբար, նվազեցնում է բիզնեսի շահութաբերությունը: Ըստ «Ֆիխտների» զեկույցի` Երևանի համայնքներում աղբահանման սակագները տատանվում են 100-200 դրամի (մարդ/ամիս) սահմաններում` կազմելով միջինը 140 դրամ: Պատշաճ աղբահանություն իրականացնելու համար աղբահանության սակագինը, ըստ «Ֆիխտների», պետք է կազմի 320-480 դրամ: «Արաբկիր համայնքում աղբահանման համար գանձվող 200 դրամը շատ քիչ է: Որպեսզի մեր ներդրումներն արդարացվեն, աղբահանության սակագինը մեկ մարդու հաշվով պետք է կազմի 450-500 դրամ»,-ասում է «ԷկոԱր» ընկերության տնօրեն Արա Դանիելյանը: 2009թ. «Ֆիխտների» պատվերով հայկական IPSC կազմակերպության իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած Երևանի բնակչության մեծ մասը կողմ է ոլորտի բարեփոխումներին, սակայն կողմ արտահայտվածների միայն 66%-ն է պատրաստ վճարել բարեփոխումների համար: Մյուս կողմից` հարցումը ցույց է տալիս, որ բնակչության կողմից աղբահանման ամենաարդար սակագինը համարվում է միջինը 140 դրամը, սակայն հետազոտության արդյունքներով`հարցվածների մեծ մասն ըն դունելի է համարում մինչև 300 դրամ սակագինը:
 Աղբահանության բիզնեսի կայացման մյուս խնդիրը բնակչությունից վճարների հավաքագրումն է: Ըստ զեկույցի` հավաքագրման ցուցանիշները բավական ցածր են` միջինը մինչև 56%: «Մենք որևէ լծակ չունենք բնակչությանն ստիպելու վճարել աղբահանության համար: Ցանկալի կլիներ, որ համայնքներն զբաղվեին աղբահանության վճարների հավաքմամբ և վճարեին մեզ մեր ծառայությունների դիմաց»,-ասում է Ա. Դանիելյանը: Բնականաբար, եթե աղբահանությունը շահույթ չի բերելու, պետք չէ սպասել ոլորտում ո՜չ արդյունավետության աճի և ո՜չ էլ նորարարությունների: Իր գործունեության առաջին վեց ամսվա ընթացքում «ԷկոԱրն» իրականացրել է մինչև 1.5 մլն դոլարի ներդրում: Դրա միջոցով ներկրվել են նոր մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև հին աղբարկղերը փոխարինվել են եվրակոնտեյներներով: «Մենք մասնակցելու ենք Երևան քաղաքի աղբահանման համար սպասվող մրցույթին, որի արդյունքներով Երևանը բաժանվելու է երկու օպերատորների միջև: Եթե հաղթենք մրցույթը, կներդնենք ևս 3 մլն դոլար»,-ասում է Ա.Դանիելյանը:«Ֆիխտների» գնահատմամբ` ամենաբարենպաստ սցենարի դեպքում 2027թ. Երևանում տարեկան կարտադրվի մոտ 420 000 տոննա աղբ: Գ. Խաչատրյանի կարծիքով` միայն Նուբարաշենի աղբավայրը չի կարող բավարարել մայրաքաղաքի պահանջարկը: Նախնական շրջանում Երևանին պետք է առնվազն երկու աղբավայր` յուրաքանչյուրը 500 000 տոննա տարողությամբ: Ապագայի մասին խոսելիս Ա. Դանիելյանը նաև նշում է, որ նրանք պլանավորում են կառուցել սեփական թափոնակուտակիչը (աղբավայրը)`իր աղբի վերամշակման գործարանով: Նման գործարանի կառուցումը, ըստ Ա. Դանիելյանի, կարժենա 45-50 մլն եվրո:
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ Եթե անդրադառնանք Աղբի կառավարման հիերարխիային, ապա Հայաստանը գտնվում է բուրգի ամենաստորին հատվածում, ասել է թե` իրականացնում է ամենաքիչ նախընտրելի քաղաքականությունը: Երևանից աղբը դատարկվում է Նուբարաշենի թափոնակուտակիչում: Մնալով արևի տակ` աղբը նեխում է` արտադրելով մեթան գազ, որը զգալի վնաս է պատճառում շրջակա միջավայրին: Հաճախ աղբահանող ընկերությունները, տրանսպորտային ծախսերը կրճատելու նպատակով, քաղաքի տարբեր ծայրերում ձևավորում են իրենց աղբանոցները: Սակայն աղբի նման օգտագործումը ոչ միայն բնապահպանական վնաս է հասցնում հասարակությանը, այլև ռեսուրսների վատնում է` դրանց խիստ սահմանափակության պայմաններում: Դրանով իսկ մենք հերքում ենք քարից հաց քամող ազգի մեր համբավը: Վերջին հաշվով, վերամշակված թափոնները կարող են արտադրության հումք հանդիսանալ պոլիէթիլենի, ապակու և արդյունաբերության մի շարք այլ ոլորտներում:  
Մյուս կողմից` Երևանի քաղաքացիներից շատերի կողմից աղբահանությունը դիտվում է որպես զուտ հասարակական բարիք: Եթե նույնիսկ ես չեմ վճարում աղբահանության համար, կարող եմ աղբը հանգիստ դնել փողոցում. միևնույն է, այն կհավաքեն: Նման մոտեցման պատճառով ոլորտը դուրս է մնում մասնավոր բիզնեսի ուշադրությունից: Այնինչ մասնավոր ընկերությունների ներդրումները խիստ օգտակար կարող էին լինել ոլորտի համար` թե՜ ներդրումների և թե՜ նորամուծությունների տեսակետից: Հետևաբար, ոլորտի զարգացման և, վերջապես, մաքուր քաղաք ունենալու համար մնում է մի բան` ստեղծել այնպիսի օրենսդրություն և ենթակառուցվածքներ, որ աղբահանումը դառնա շահութաբեր բիզնես։
Աղստեվ. գե՞տ, թե՞ աղբավայր ԱղստևըՀայաստանի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի ջրային զարկերակն է: 133 կիլոմետր երկարություն ունեցող գետը սկիզբ է առնում Փամբակի լեռներից եւ թափվում Քուր գետը: Այն տնտեսական, զբոսաշրջային մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ պատրաստ է հլու-հնազանդ կատարել իր առաքելությունը, բայց բնության վնասարարը` մարդը, իր անփույթ վերաբերմունքով խախտել է գետի էկոհամակարգը: Իջեւան քաղաքի գետափնյա բնակելի շենքերում հավաքվող կենցաղային աղբի զգալի մասն Աղստեւ է թափվում: Փաստորեն, գետը դարձել է մարզի ամենամեծ աղբատարը, որի մեջ լցվում են օրգանական բնույթի թափոններ, սննդի մնացորդներ, մորթած անասունների ներքին օրգաններ, արտաթորանք, շինարարական աղբ, նավթային նյութեր եւ այլն: Մարդիկ կարծում են, թե Աղստեւն իր հետ ամեն ինչ կտանի, բայց այնքան էլ այդպես չէ: Մինչ գարնան եւ աշնան վարարումները, գետը թաղված է աղբի մեջ: Եթե նույնիսկ վարարած Աղստեւն իր հետ հարեւան Ադրբեջան է տանում հայաստանյան աղբը, ապա դրա հետեւանքները քշել-տանել հնարավոր չէ: Բնապահպանական աղետն ակնհայտ է: "Գետերի աղտոտումը ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է, եւ Աղստեւն այստեղ բացառություն չէ,-ասում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման եւ մշակութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանը:
-Բայց հետաքրքիրն այն է, որ բոլոր տեղերում գետերի աղտոտվածության հիմնական պատճառն արդյունաբերությունն է, մեծածավալ շինարարությունը: Մեր մարզում` Աղստեւի հովտում, գրեթե ոչ մի գործարան չի աշխատում, խոշոր արդյունաբերական օբյեկտներ չկան, բայց գետն աղտոտվում է": Աղստեւի աղտոտման գործում պակաս մեղավոր չեն գետափնյա օբյեկտների` սննդի կետերի, մսի պասաժների եւ խանութների տերերը: Աղբը նետելու հարցում նրանք գերազանցում են բնակիչներին: Նշված օբյեկտների ուղղությամբ գետում անպակաս են արկղերը, պլաստմասսայե իրերը, տարբեր թափոններ: Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության աղբատար մեքենան երկու օրը մեկ գետափնյա թաղամասերում է, բայց գետն աղտոտողների թիվը մեծ է: Ովքեր աշխատանքի են գնում վաղ առավոտյան կամ հակառակը` երկար են քնում եւ աղբատար մեքենային չեն հանդիպում, աղբը գետն են լցնում: Բնակիչներից ոմանք դա բացատրում են իրենց շենքի մոտ աղբամանների բացակայությամբ: "Աղբամանների պրոբլեմ չունենք,-ասում է կոմունալ ծառայության տնօրեն Սամվել Չիբուխչյանը,-բայց բնակիչները չեն թողնում շենքերի բակում տեղադրենք` պատճառաբանելով, որ հոտ է գալիս: Մեքենան շրջում է, բայց ունենք վայ բնակիչներ, որոնք, անկախ ամեն ինչից, գետն աղբավայր են դարձրել
Ակտեր, տուգանքներ քաղաքապետարանը կազմել է, բայց արդյունքը չնչին է: Գետը ձկնային պաշարներով նույնպես հարուստ է: Այստեղ մեկ խմ ջրում ապրում է 700 գրամից մեկ կիլոգրամ ձուկ: Տավուշի մարզի որսորդմիության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանը պարզաբանում է, որ վերջին տարիների վարարումները կարող են նպաստել ձկնային պաշարների եւ ջրային թռչունների  ավելացմանը, բայց եթե բնությունն իրենով դրական արդյունք է գրանցում, ապա մարդկային գործոնի առկայությունը վնաս է հասցնում Աղստեւի կենդանական համակարգին: "Ձուկն ափում է ձվադրում կատարում, իսկ շինարարական աղբը վնասում է ինչպես ձկնկիթներին, այնպես էլ ձվադրմանը,-ասում է բազմափորձ որսորդը:-Հատկապես վնասակար է փայտանյութից մնացած թեփը, որը թուլացնում է ձկներին ու հոսանքի հետ քշում-տանում": Տարեցտարի ավելանում են ավտոմեքենաները, հետեւաբար` մեծանում ավտոլվացման կետերի պահանջարկը, որոնց աղտոտած ջուրը նույնպես սպառնալիք է գետի համար: ԵՊՀ դասախոս Վլադիմիր Խառատյանի խոսքով, նավթամթերքները ջրային մակերեսի վրա առաջացնում են բարակ շերտ, որը թույլ չի տալիս արեւի ճառագայթների ներթափանցումը ջրի ավելի խոր շերտեր, ինչն իր հերթին բերում է բուսական եւ կենդանական աշխարհների ոչնչացման: "Միայն Իջեւանի տարածաշրջանում տասից ավելի ավտոլվացման կետեր կան, որոնք աշխատում են առանց մաքրման կայանների,-ասում է մեր փորձագետը:-Կամ էլ պետք է լինի նաեւ ընդհանուր կոլեկտոր, որի մեջ պետք է թափվեն այդ կեղտաջրերը":
Վ. Խառատյանի խոսքով, բնությունը կարող է բումերանգի նման մարդուն վերադարձնել վերջինիս պատճառած չարիքը եւ պատժել: Աղստեւի ավազանի բնակավայրերից միայն Իջեւան քաղաքն ունի մոտ 54 կիլոմետր երկարությամբ կոյուղագիծ, բայց մաքրման կայան չկա: Արդյունքում կեղտաջրերը գետն են թափվում: Այդպես բոլոր բնակավայրերում: 1980-ականներին մեկնարկել էր Իջեւանի կոյուղաջրերի հեռացման ծրագիրը` կոլեկտորի կառուցումը: Նախատեսված էր քաղաքի կոյուղաջրերը հեռացնել մոտ 15 կմ, ապա Մայիսյան կամրջի մոտ կառուցվելիք կայանում ենթարկել մաքրման: Մեծ թափով ընթացող ծրագիրն անավարտ մնաց ԽՍՀՄ փլուզումից հետո: Այսօր արդեն դրա իրագործումն իրատեսական չէ, քանի որ մեծ ծախսեր է պահանջում: Մյուս կողմից` միայն մեկ բնակավայրում կոլեկտորի առկայությունը խնդիրը չի լուծում: Պետք է բոլոր բնակավայրերում այն լինի: Մինչ կոլեկտորը կկառուցվի, աղբի թափոնների` Աղստեւ լցվելու արդյունքում մեծ թվով մաշկային հիվանդություններ են առաջանում: Հատկապես շոգ օրերին, երբ տապից փախչելու համար մարդիկ գետում են լողանում: Այս առումով առավել խոցելի են երեխաները:
"Եղել են դեպքեր, երբ գետում լողանալուց հետո երեխաներ են բերել ինձ մոտ, որոնք ունեին պիոդերմիաներ` թարախամաշկություն, մաշկի վրա կային թարախային օջախներ",-ասում է բժշկական գիտությունների թեկնածու, մաշկավեներաբան Վաչագան Սարգսյանը: Մաշկավեներաբանի խոսքով, կարող են լինել նաեւ սնկային հիվանդություններ, ալերգիզացիա` մոլաքոր, ատիպիկ դերմատիտներ, որոնք մարդուն կարող են ուղեկցել ամբողջ կյանքում: Վ. Սարգսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ անասունների մորթի արդյունքում գետը թափվող նյութերի վրա: "Անասունների մոտ հաճախ է լինում ճիճվակրություն,-ասում է:-Երեխան գետում լողանալիս հանկարծ ջուր է կուլ տալիս եւ վարակվում: Մարդն արդյունքում շատ հեշտ կարող է վարակվել նաեւ մկնատամով, սիբիրյան խոցով, տուլարեմիայով եւ այլն": Տավուշի մարզը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի: Ամբողջ աշխարհում այս ոլորտի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն ջրային օբյեկտները: Աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանն ասում է. "Գետն աղտոտված տեսավ` զբոսաշրջիկը տարածքին չի մոտենա: Եթե վերաբերմունքը գետի նկատմամբ փոխվի, մենք հույս կունենանք, որ զբոսաշրջությունը նույնպես կզարգանա: Որեւէ կոմունալ կենցաղային տնտեսություն կամ կազմակերպություն չի կարող մաքուր պահպանել գետը, եթե ժողովուրդն այդ կուլտուրան չունենա": Աղստեւը հայցում է բոլորի ուշադրությունն ու խնամքը”:
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ` ՍՈՂԱՆՔԻ ԳՈՏՈՒՄ   Վտանգավոր թափոններ, պլաստիկ աղբ, բժշկական թափոններ, թունաքիմիկատների դամբարան, Նուբարաշենի աղբանոց... Այս ամենի մասին երեկ խոսվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Երեկ այնտեղ կայացավ «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի պատրաստած «Թափոններ» ֆիլմի շնորհանդեսը։ Ինչի՞ մասին է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի սցենարով նկարահանված այս ֆիլմը... Բարձրացված խնդիրները տարբեր են, բայց նաեւ նույնական այն առումով, որ կապված են հասարակության անվտանգության, աղբից, թափոններից, թունաքիմիկատներից շրջակա միջավայրի աղտոտման հետ։ Նուբարաշենի աղբանոցը, որտեղ մայրաքաղաքի (եւ ոչ միայն) աղբն է կուտակվում, զբաղեցնում է 52,3 հա տարածք՝ 38 մ խորությամբ։ Այստեղ մոտ 7 մլն տոննա աղբ է կուտակված, օրական բերվում է մոտ 650 տոննա, եւ այն մշտապես ծխում է։ Այրվում է աղբակույտի ներսում գոյացող մեթանը։ Ծխի սյուները տարածում են թերայրման արդյունքները՝ պոլիարոմատիկ ածխաջրածիններ, շմոլ գազ, դիօքսիններ, ցիանիդներ։ Ինչ-որ լուծում արդեն նշմարվում է. ճապոնական «Շիմիզու» ընկերությունը մտադիր է կառուցել կենսագազային կայան, այսինքն՝ հորատանցքեր փորել եւ մեթանն օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու համար։
Սակայն աղբը այժմ դեռ այրում են, եւ այդ առումով հատկապես մեծ վտանգավորություն են ներկայացնում աղբանոց նետված պլաստիկե շշերը, տոպրակները եւ այլ իրեր։ Դրանց ծավալը կենցաղային թափոնների 30 տոկոսն է, իսկ աղբ հանդիսացող պլաստիկե իրերից կարելի է ձերբազատվել միայն էկոլոգիապես արդարացված մեկ ճանապարհով՝ թափոնների վերամշակմամբ։ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես ֆիլմի ստեղծողներն են տեղեկացնում, մտադիր է իրականացնել լայնածավալ մի ծրագիր, որը վերաբերում է կենցաղային բոլոր թափոնների հավաքմանը, հեռացմանը, տեղափոխմանն ու օգտահանմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կա թափոնների մի հատուկ տեսակ, որը քաղաքային աղբանոց տանելը կտրականապես արգելվում է, քանի որ դրանք տարբեր վարակների փոխանցման, տարածման առումով վտանգավոր են հենց ի հայտ գալու պահից։ Խոսքը բժշկական թափոնների մասին է, որոնցից ազատվելու ամենահուսալի, էժան եւ անվտանգ ճանապարհը համարվում է այրումը։ Մայրաքաղաքում կենսաբժշկական թափոնների ոչնչացման մասնագիտացված հրկիզարանը վերջերս է ստեղծվել։ Մեկ օրվա ընթացքում հրկիզարան տեղափոխված մոտ 100 կգ կենսանյութը վերամշակվում է մի քանի ժամվա ընթացքում։ Բժշկական թափոններից առանձնացված պլաստիկե թափոնները կուտակվում են երկրորդական վերամշակման համար։ Նախատեսվում է հրկիզարանում կառուցել հատուկ վառարան, որը կկարողանա ապահովել առնվազն 1000 աստիճան ջերմություն։ Այդ պայմաններում կարելի է այրել ոչ միայն կենսանյութեր, այլեւ ժամկետանց դեղեր եւ թունաքիմիկատներ։
Ֆիլմում հատուկ անդրադարձ կա թունաքիմիկատների դամբարանին։ Հայաստանում 1982թ. կառուցվել է հատուկ դամբարան, որտեղ թաղել են խիստ վտանգավոր, տխրահռչակ ԴԴՏ պեստիցիդը եւ թունավոր այլ նյութեր, ընդհանուր առմամբ՝ 500 տոննա։ Թաղել են ու հետո երկար ժամանակ մոռացել։ Եթե շատ համառոտ ու պարզունակ ներկայացնենք, դամբարանն իրենից ներկայացնում է մոտ 2 մ բարձրության արհեստական մի բլրի տակ գտնվող խոր փոս։ Այնտեղ իրար վրա լցված են ցելոֆանե, թղթե փաթեթավորմամբ կամ մետաղական տարաներով, իսկ երբեմն` նաեւ առանց որեւէ փաթեթավորման, վտանգավորության տարբեր աստիճաններ ունեցող թունաքիմիկատներ։ Դամբարանը հատկապես մեծ վտանգավորություն ունի այն պատճառով, որ գտնվում է սողանքի գոտում, ընդ որում, սողանքի ակտիվության առումով Հայաստանի թերեւս ամենավտանգավոր տարածքում՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի մերձակայքում։ Ինչպես հայտնի է, սողանքը կանգնեցնել հնարավոր չէ։ Ըստ մասնագետների, եթե դամբարանում սողանքային գործընթացներն ակտիվանան, առաջին հարվածը կհասնի մերձադիր տարածքներին՝ Էրեբունու արգելոցին եւ ամառանոցներին։ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը ֆիլմի ցուցադրումից հետո կազմակերպված «Զգուշացե՛ք՝ թափոններ են» կլոր սեղանի ընթացքում տեղեկացրեց, որ սողանքի հետեւանքով դամբարանը տեղաշարժվել, թեքության վրա 10 մետր իջել է ներքեւ։ Բացի այդ, դամբարանի տարածքից դուրս, ստորին մասից մինչեւ իսկ 50 մ հեռու նմուշներ վերցնելով մակերեսից եւ 1,5-2 մ խորության հորատանցքերից` մասնագետները հողում հայտնաբերել են քլորօրգանական թունաքիմիկատնեի մեծ պարունակություն։
Այսինքն՝ դրանք արդեն իսկ թափանցել են բնահողի մեջ։ 2004թ. ապրիլին կառավարության թիվ 526ա որոշմամբ հաստատվել է դամբարանի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկը, որի կետերից մեկը բետոնե ծածկույթի ամբողջականության հարցն է։ Սակայն որոշ ժամանակ անց փորձագետները պարզել են, որ ծածկույթ, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի։ Ըստ ֆիլմի, չկան ո՛չ «տանիք», ո՛չ պատեր, ո՛չ հատակ։ Մասնագետների կարծիքով, դամբարանում կարող են ընթանալ այնպիսի քիմիական ռեակցիաներ, որոնց հետեւանքով կառաջանան առավել թունավոր նյութեր, օրինակ` ֆոսգեն հեղձուցիչ գազ, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվել է գազային հարձակումների ժամանակ։ Ենթադրվում է, որ հենց այդ ռեակցիաներն են առաջ բերում դամբարանի ողջ մակերեւույթը ծածկող բնահողի բազմաթիվ փքվածքները։ Քայքայման գործընթացն արդեն սկսված է, սողանքի հետեւանքով դամբարանի աջ ու ձախ կողմերում առաջացել են խոշոր ճեղքեր։ Ստորգետնյա ջրերն առայժմ դեռ աղտոտված չեն։ Իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում թունավորված ջրերը կարող են հասնել մինչեւ իսկ Հրազդան եւ Արաքս։
Ռադիոակտիվ թափոններ մշակող աննախադեպ լաբորատորիա` Հայաստանում Հայաստանում գիտնականները ստեղծել են աշխարհում նախատիպը չունեցող ռադիոակտիվ թափոնները մշակող մեքենա, որը նախատեսվում է արտադրության կոչել այս տարվա ընթացքում: Զարգացման Հայկական Գործակալությունը (ԶՀԳ), որն աջակցում է ծրագրի իրականացմանը, ներկայում բանակցություններ է վարում արտերկրի երկու պոտենցիալ ներդրողների հետ: Ինչպես Aysor-ի հետ զրույցում մասնավորեցրեց ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ծրագրի գաղափարը ռադիոակտիվ թափոնների ծավալների սեղմումն է: Մեքենայի տեսքով շարժական լաբորատորիան մոտենում և միանում է կոնկրետ ատոմային կայանին, վերցնում է ռադիոակտիվ հեղուկ թափոնները, որից հետո առանձնացում է ջուրը: Արդեն ոչ ռադիոակտիվ ջուրը հնարավոր է կիրառել ոռոգման նպատակներով, իսկ մնացած կոշտ ռադիոկատիվ զանգվածը սեղմվում է 2000 անգամ և պահպանվում նույն ատոմակայանում` հատուկ պայմաններում: Ծրագիրն արդեն ներկայացվել է արտերկրում, որտեղ մեծ հետաքրքրության է արժանացել: Շարժական այս լաբորատորիայի արտադրության արժեքը Հայաստանում գնահատվում է 6 մլն դոլար, արտերկրում` կրկնակի թանկ: Սակայն արտադրությունը սկսելու անհարժեշտ գումարները հատկացնելու համար Հայաստանում դեռ որևէ պետական կամ մասնավոր կառույց կամ անձ պատրաստակամություն չի հայտնել: Փոխարենը` մեծ ակտիվություն է նկատվում արտերկրում: Իսկ, արտերկրի ներդրողների մասնակցության դեպքում, տրամաբանորեն, լաբորատորիայի շահագործումից ստացված հասույթի մի մասը դուրս կբերվի Հայաստանից:
Թափոններ և կեղտաջրեր Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են:  Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնները մթերքի կամ արտադրանքի մնացորդներն են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Արդյունաբերական թափոններ են նաև արդյունահանվող օգտակար հանածոների դատարկ ապարները, ինչպես նաև անտառհատման մնացորդները:
Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է: 
Հատկապես մեծ վտանգ են պարունակում ճառագայթաակտիվ թափոնները, որոնք դասակարգվում են` ըստ ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության (կարճակյաց, միջին տևողության, երկարակյաց), տեսակարար ակտիվության (ցածրակտիվ, միջին ակտիվության, բարձրակտիվ), ճառագայթման բաղադրության (a, b, g և նեյտրոն ճառագայթող) և այլն: Առավել տարածված է այդպիսի թափոնների թաղումն այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա: Օրինակ` ԱՄՆ-ում ճառագայթաակտիվ թափոնները թաղում են սպառված աղային հանքահորերում և ժայռային ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի անապատում, Հայկական ատոմակայանում՝ հատուկ սարքավորված պահեստարանում: Կեղտաջրերն արտադրական ու կենցաղային հոսքաջրերն են. դրանք կոյուղու համակարգով հեռացվում են ձեռնարկությունների և բնակավայրերի տարածքից: Արտադրական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտվում են նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և քիմիական այլ միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր): Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են տարաբնույթ բակտերիաների՝ հատկապես աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ: Կեղտաջրերը մաքրում են մեխանիկական (պարզեցում, զտում), ֆիզիկաքիմիական (չեզոքացում, քլորով մշակում) և կենսաբանական (միկրոօրգանիզմներով օրգանական նյութերի օքսիդացում) եղանակներով: Կեղտաջրերի ճիշտ հեռացումից ու մաքրումից է կախված բնակավայրերի սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունը և բաց ջրամբարների՝ որպես ջրամատակարարման աղբյուրներ օգտագործելու հնարավորությունը: Խստորեն արգելվում են չմաքրված կեղտաջրերի մուտքը ջրավազաններ և դրանց օգտագործումը:
Հայաստանում աղբը դեռևս շահութաբեր չէ ՀՀ Քաղաքաշինության նախարարության տվյալներով` Հայաստանում տարեկան գոյանում է ավելի քան 700.000 տոննա թափոն: Օրական Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 450-470 տոննա կենցաղային աղբ, տարեկան` 170-180.000 տոննա: Այս տվյալները ներկայացվել են 2006թ. գարնանը` «Խելամիտ մոտեցում կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդրին» թեմայով կլոր սեղանի ժամանակ: 
Թափոնների կառավարման հարցում խելամիտ մոտեցումն առայժմ բացակայում էՀայաստանի 60 աղբավայրերից ոչ մեկում աղբի տեսակավորում եւ վերամշակում չի արվում: Փոխարենը գործում է ավելի հեշտ տարբերակը. աղբը դարսվում է տվյալ օրվա համար հատկացված աշխատանքային տարածքում, բուլդոզերներն աշխատանքային տարածքի երկայնական մասով տեղաշարժում են աղբը եւ խտացնում` ստեղծելով մինչեւ 0.3 մ հաստության շերտ: Այդ եղանակով անցած 50 եւ ավելի տարիների ընթացքում Նուբարաշենի աղբավայրում կուտակվել է ավելի քան 7.5 մլն տոննա կենցաղային աղբ, որից ճապոնական տեխնոլոգիայով պատրաստվում են 1.4 մգվտ էլեկտրաէներգիա ստանալ: Երեւանի քաղաքապետարանի 2006թ. տվյալների համաձայն` Նուբարաշեն տարվող աղբավայրում թափվող կենցաղային աղբի 10 %-ը թուղթ կամ ստվարաթուղթ է, 25 %-ը` մթերային թափոններ, 3 %-ը` տեքստիլ, 3 %-ը` պոլիէթիլեն, 5 %-ը` ապակի, 43 %-ը` քարեր, նստվածք, տիղմ եւ այլն: Աղբավայրերում շահագործման կանոնները չպահպանելու հետեւանքով կատարվում է թափոնների ինքնայրում` վտանգավոր նյութերի արտանետումներով: Աղբավայրերը, որպես կանոն, տեխնիկապես հագեցած չեն, չի իրականացվում ընդունվող աղբի կանոնավոր հաշվառում, մեքենաների լվացում, կուտակված աղբի շերտերի տոփանում եւ հողածածկում: Բացակայում են թափոնների տեսակավորման, վերամշակման եւ օգտահանման արտադրությունները: Վերամշակման թափոնների` թղթի, ստվարաթղթի, մետաղի, ապակու, պլաստիկի տեսակավորումը կատարվում է տարերայնորեն, հիմնականում աղբավայր մուտք գործող մարդկանց կողմից: 
«Մենք չենք թափում ոչ մի բան» Գործարար Յուրի Սահակյանի մոտեցումը կոշտ թափոնների խնդրում բացառապես գործնական է: Խորհրդային տարիներին արտադրված եւ արդեն հնացած, պլաստմասսայից մասեր ունեցող սառնարանները, լվացքի մեքենաները, լողատաշտակները, կանացի կոշիկների կրունկները, հեռախոսասարքերը եւ ընդհանրապես ցանկացած թափոն, որը կունենա պլաստմասսայից հումք, Յ.Սահակյանի արտադրամասում դառնում է շինարարական նյութ` պրոֆիլ (տրամատ): 
«Հայտնի բան է, որ պլաստմասսայե նյութերը կարելի է շատ անգամ վերամշակել, բայց ես միակն եմ Հայաստանում, որ մտածեցի գործարկել մի արտադրամաս, որը կզբաղվի պլաստմասսայե թափոնների վերամշակմամբ երկրորդային հումքից պրոֆիլներ ստանալու համար»,- ասում է «Պոլի Սերվ» ընկերության հիմնադիր, տնօրեն Յուրի Սահակյանը: Արտադրամասն արդեն 8 տարի գործում է Աբովյանի նախկին տրիկոտաժի հիմնարկում, արտադրում է մոտ 100 տեսակի պրոֆիլ եւ Հայաստանում համարվում է ոլորտի առաջատարներից մեկը: «Հումքն ինձ բերում են մարդիկ, որոնք այն հավաքում են տարբեր սառնարանների կամ լվացքի մեքենաների արհեստանոցներից, աղբավայրերից, փողոցներից: Ես այն գնում եմ 1 կգ-ը 1 դոլարով: Վերամշակելով երկրորդային հումքը` ես գումար եմ խնայում, քանի որ առաջնային հումքի 1 կգ-ն արժե մոտ 2 դոլար: Ընդ որում` իմ արտադրանքի որակը չի փոխվում, այլապես մենք չէինք լինի առաջատարների շարքում: Բացի այդ, աշխատելու իմ այս մոտեցումն ունի նաեւ բնապահպանական նշանակություն»,- ասում է պրն Սահակյանը: Արտադրամասն ամսական վերամշակում է 5-10 տոննա հումք, որի կեսը երկրորդային նյութից է: Արտադրամասի 1-ին հարկում շուտով կգործարկվի նոր տեխնոլոգիա, որով կվերամշակվեն պլաստմասսայե շշերն ու տարաները: «Ես 20 օր ապրեցի Գերմանիայում, որտեղ 4 գույնի աղբարկղեր կան տարբեր տեսակի աղբի համար: Դժվար բան չէ սովորել աղբը թափել համապատասխան աղբարկղերում, բայց դրա հնարավորությունը մեզ մոտ դեռ չկա»,- ասում է Յ. Սահակյանը: Հակոբ Բարսեղյանն ամեն ամիս մոտ 500 կգ պլաստմասսայե հումք է հանձնում «Պոլի Սերվ» ընկերությանը: Արդեն 10 տարի այս աշխատանքը նրան որոշակի լրացուցիչ եկամուտ է բերում, եւ նա արդեն հասցրել է ծանոթություն հաստատել սառնարան եւ լվացքի մեքենա վերանորոգողների հետ: «Ես գիտեմ, որ մարդիկ աղբավայրերից գտնում են տարբեր պլաստմասսայե իրեր, նույնիսկ կոշիկի տակացու են հանձնում վերամշակման համար: Եթե միտքդ աշխատացնես, դեռ շատ բան կարելի է գտնել ու վաճառել»,- ասում է Հակոբը: 
Աղբավայրերի ինքնայրումը վտանգավոր է մարդու առողջության համարԿենցաղային թափոններն իրենց բաղադրությամբ եւ տեսակով շատ բազմազան են: Դրանք կարող են լինել գործածությունից դուրս եկած փայտյա, մետաղյա, ապակյա, ռետինե իրեր, թուղթ, սննդի մնացորդներ, այգուց եւ բանջարանոցից գոյացած մնացորդներ, նաեւ պլաստիկ իրեր` միանվագ օգտագործման բաժակներ, շշեր, խաղալիքներ, պոլիէթիլենային տոպրակներ, լինոլեումի կտորներ, շինարարական նյութեր եւ այլն: Աղբավայրերն ինքնայրվում են, ինչի հետեւանքով միջավայր են արտանետվում օրգանիզմի համար վնասակար նյութեր` ազոտի եւ ծծմբի օքսիդներ, ածխաթթու գազ, թերայրման ժամանակ` ածխաթթվի մոնօքսիդ (շմոլ գազ): «Օդն աղտոտվում է խիստ թունավոր կայուն օրգանական նյութերով` դիօքսիններով: Աղբայրումից գոյացած թունավոր նյութերը մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը: Այսպես` աղբայրման ժամանակ գոյացած հեղձուցիչ ծխից վատանում է սուր եւ քրոնիկ բրոնխիտով անձանց ինքնազգացողությունը: Աղբի թերայրման ժամանակ գոյացած շմոլ գազն արագ կապվում է արյան հեմոգլոբինի հետ եւ կասեցնում թթվածնի տեղափոխումը հյուսվածքներ: Պարալոնի (սպունգի), պոլիուրետան պարունակող իրերի (փափուկ կահույքի եւ ավտոմեքենաների նստատեղերի լցանյութ), նեյլոնե եւ այլ սինթետիկ կտորների այրումից գոյանում են խիստ թունավոր նյութեր` ցիանիդներ: Դրանք խախտում են արյան շրջանառությունը եւ հյուսվածքների ապահովումը թթվածնով, այսինքն` բերում են շնչառական եւ սրտանոթային հիվանդությունների սրացմանը»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը: 
7.5 մլն տոննա կենցաղային աղբը հավասար է 1.4 մգվտ էլեկտրաէներգիայիԵրեւանի քաղաքապետարանը 2005-ից համագործակցում է ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ Նուբարաշենի աղբավայրում մեթան գազի օգտահանման մեթոդով էլեկտրաէներգիա ստանալու նախագծի իրականացման համար: Նախագծի նպատակն է՝ աղբավայրում նախկինում կուտակված մոտ 7.5 մլն տոննա աղբից հորատանցքերի միջոցով օգտահանել մեթան գազ, այն այրել եւ ստանալ էլեկտրաէներգիա: ՀՀ կառավարությունը 2005թ. հաստատել է այդ նախագիծը: 2006թ. «Փոխըմբռնման հուշագիր» է ստորագրվել Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Բնապահպանության նախարարության եւ «Շիմիձու» կորպորացիայի միջեւ, որի իրականացման արդյունքում աղբավայրում կկանխվեն հրդեհները, եւ կմաքրվի շրջակա օդային միջավայրը: «Անցած շաբաթ «Շիմիձու» կորպորացիայի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների ընթացքում պարզվեց, որ նախկինում կնքված պայմանագրի որոշ հարցեր անհրաժեշտ է վերանայել:
Փոխադարձ համաձայնություն ձեռք բերելու դեպքում աշխատանքները կարող են սկսվել: Ծրագրի տեւողությունը 16 տարի է: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 8 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է արտադրել մոտ 1.4 մգվտ էներգիա,- ասում է Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Գագիկ Խաչատրյանը:-Բացի այդ, մայրաքաղաքում աղբահանության հարցը ճիշտ կազմակերպելու համար մոսկովյան «Ավտոբանինվեստ-ցենտր» ՍՊԸ-ն Երեւանում 2005-2008թթ. ընթացքում կոշտ թափոնների համալիր ուսումնասիրություններ է իրականացնում: Ծրագրով նախատեսվում է Երեւանում կազմակերպել աղբահանության եւ սանմաքրման համալիր աշխատանքներ, նոր հատկացված տարածքում կառուցել կենցաղային աղբի տեսակավորման գործարան: Նշված աշխատանքների համար, ընկերության հաշվարկներով, անհրաժեշտ կլինի իրականացնել 20-22 մլն դոլարի ֆինանսական ներդրումներ»: Այս երկու ծրագրերն առայժմ քննարկումների փուլում են:   
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներն արդյունաբերական հասարակարգի ձևավորման անփոխարինելի բաղադրիչներից են: 50 տարի առաջ մարդկությունը չուներ բջջային հեռախոսներ և համակարգիչներ, հետևաբար և չկար դրանց օգտահանման (ուտիլիզացիայի) խնդիրը: Սակայն այսօր, երբ տեխնոլոգիաների բարոյական մաշվածքը զգալիորեն ավելի արագ է ֆիզիկականից, խնդիրը դառնում է առավել քան արդիական: Արևմտյան տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է սպառման մշտական աճ, հետևաբար` գնված բջջային հեռախոսը, մեքենան, համակարգիչը պետք է կարճ ժամանակահատվածում փոխվեն նոր տեսակներով: Սակայն էներգիայի պահպանման սկզբունքի նմանությամբ հինը չի կարող ուղղակի անհետանալ: Այն կա՜մ պետք է վերամշակել, ինչը հաճախ բավական թանկ հաճույք է, կա՜մէլ Հայաստանի հարավային շրջանի բնակչությունն ամբողջ տարին պայքարում էր ուրանի հանքավայրի շահագործման դեմ: Չնայած նոյեմբերին Կապանում անցկացված լուրջ հանրահավաքների ու բողոքի տարբեր ակցիաների` ՀՀ կառավարությունը և ուրանի ծրագիրն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» հետ չկանգնեցին ծրագրից: 
Այս տարի կառավարությունը 500 տոննա թունաքիմիկատ պարունակող խորհրդային ժամանակներում կառուցված թունաքիմիկատների գերեզմանոցում վերանորոգման աշխատանքներ իրականացրեց: Տարեսկզբին անհայտ անձինք ներխուժել էին թունաքիմիկատների գերեզմանոց և ինժեներական ծանր տեխնիկայով անցել գերեզմանոցի վրայով` բաց երկնքի տակ թողնելով պարկերով ու շշերով վտանգավոր թունաքիմիկատները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարվեվերջին զայրացրեց բնապահպաններին քաղցրահամ ջրի արտահանման իր առաջարկով: Բնապահպանները չեն հասկանում, թե Հայաստանն ինչպես է խմելու ջուր արտահանելու, եթե  երկրում գյուղերը կանգնած են ջրի բացակայության խնդրի առջև:Ճահճացման և տարբեր գործարանների շահագործման հետևանքով Սևանա լճում պահպանված ձկնատեսակները տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգի տակ են, քանի որ Սևանի մակարդակը շարունակում է բարձրանալ: 

Mais conteúdo relacionado

Mais procurados

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունQnarik98
 
Նյութափոխանակություն կամ մետաբոլիզմ
Նյութափոխանակություն կամ մետաբոլիզմՆյութափոխանակություն կամ մետաբոլիզմ
Նյութափոխանակություն կամ մետաբոլիզմMariam Ohanyan
 
Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@mariqechechyan
 
EarthCheck White Paper - Water
EarthCheck White Paper - WaterEarthCheck White Paper - Water
EarthCheck White Paper - WaterAndré Russ
 
գևորգյան մարիամ 12 3
գևորգյան մարիամ 12 3գևորգյան մարիամ 12 3
գևորգյան մարիամ 12 3karinemkhitaryan
 
Արտազատություն
ԱրտազատությունԱրտազատություն
ԱրտազատությունNazik Hovasapyan
 
Հարավ արևմտյան Ասիա
Հարավ արևմտյան ԱսիաՀարավ արևմտյան Ասիա
Հարավ արևմտյան Ասիաasatryanmarta
 
Բնական ռեսուրսներ
Բնական ռեսուրսներԲնական ռեսուրսներ
Բնական ռեսուրսներssuser1f1e76
 
Հայաստան
Հայաստան Հայաստան
Հայաստան LusiAnn1
 
սևանա լճի հիմնախնդիրները
սևանա լճի հիմնախնդիրներըսևանա լճի հիմնախնդիրները
սևանա լճի հիմնախնդիրներըNare Hovhannisyan
 
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաԿյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաNina Kirakosyan
 
Բնակչության կազմը
Բնակչության կազմըԲնակչության կազմը
Բնակչության կազմըasatryanmarta
 
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառներըՕզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառներըManeMkrtchyan10
 
բուսաբուծություն
բուսաբուծությունբուսաբուծություն
բուսաբուծությունasatryanmarta
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըmarineapresyan78
 
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերությունԱրդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերությունMarta Asatryan
 

Mais procurados (20)

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունՇրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
Նյութափոխանակություն կամ մետաբոլիզմ
Նյութափոխանակություն կամ մետաբոլիզմՆյութափոխանակություն կամ մետաբոլիզմ
Նյութափոխանակություն կամ մետաբոլիզմ
 
Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@
 
EarthCheck White Paper - Water
EarthCheck White Paper - WaterEarthCheck White Paper - Water
EarthCheck White Paper - Water
 
գևորգյան մարիամ 12 3
գևորգյան մարիամ 12 3գևորգյան մարիամ 12 3
գևորգյան մարիամ 12 3
 
Արտազատություն
ԱրտազատությունԱրտազատություն
Արտազատություն
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
Հարավ արևմտյան Ասիա
Հարավ արևմտյան ԱսիաՀարավ արևմտյան Ասիա
Հարավ արևմտյան Ասիա
 
gyuxatntesutyun
gyuxatntesutyungyuxatntesutyun
gyuxatntesutyun
 
Բնական ռեսուրսներ
Բնական ռեսուրսներԲնական ռեսուրսներ
Բնական ռեսուրսներ
 
Հայաստան
Հայաստան Հայաստան
Հայաստան
 
սևանա լճի հիմնախնդիրները
սևանա լճի հիմնախնդիրներըսևանա լճի հիմնախնդիրները
սևանա լճի հիմնախնդիրները
 
ռուսաստանի դաշնություն
ռուսաստանի դաշնությունռուսաստանի դաշնություն
ռուսաստանի դաշնություն
 
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաԿյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
 
Ազոտ
ԱզոտԱզոտ
Ազոտ
 
Բնակչության կազմը
Բնակչության կազմըԲնակչության կազմը
Բնակչության կազմը
 
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառներըՕզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
 
բուսաբուծություն
բուսաբուծությունբուսաբուծություն
բուսաբուծություն
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
 
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերությունԱրդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
Արդյունահանող և վերամշակող արդյունաբերություն
 

Destaque

մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումArthur Mkrtchyan
 
Էներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըԷներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըMher Atoyan
 
էկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումէկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումmariqechechyan
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայրmarineapresyan78
 
քաղցրահամ ջրեր
քաղցրահամ ջրերքաղցրահամ ջրեր
քաղցրահամ ջրերToto Lalayan
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումSatenik Soghoyan
 
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըէկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըmariqechechyan
 
էկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըէկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըSevakSergeyan
 
սեվանա լճի հիմնախնդիրները
սեվանա  լճի հիմնախնդիրներըսեվանա  լճի հիմնախնդիրները
սեվանա լճի հիմնախնդիրներըSatenik Soghoyan
 
Նավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, ԱծուխՆավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, ԱծուխShush Mkrtchyan
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Naira Nahapetyan
 
Qaxcraham jri himnaxndirner@
Qaxcraham jri himnaxndirner@Qaxcraham jri himnaxndirner@
Qaxcraham jri himnaxndirner@mariqechechyan
 
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրՕդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրGevSon
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
ՄթնոլորտAnnagspoyan
 

Destaque (20)

մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտում
 
Mtnolorti axtotum
Mtnolorti axtotumMtnolorti axtotum
Mtnolorti axtotum
 
Էներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըԷներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցները
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
էկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփումէկոլոգիա -ամփոփում
էկոլոգիա -ամփոփում
 
անտառներ
անտառներանտառներ
անտառներ
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
քաղցրահամ ջրեր
քաղցրահամ ջրերքաղցրահամ ջրեր
քաղցրահամ ջրեր
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփում
 
Qaxcraham jur
Qaxcraham jurQaxcraham jur
Qaxcraham jur
 
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրներըէկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
էկոլոգիայի գլոբալ հիմնախնդիրները
 
էկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրներըէկոլոգիայի հիմնախնդիրները
էկոլոգիայի հիմնախնդիրները
 
սեվանա լճի հիմնախնդիրները
սեվանա  լճի հիմնախնդիրներըսեվանա  լճի հիմնախնդիրները
սեվանա լճի հիմնախնդիրները
 
Նավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, ԱծուխՆավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, Ածուխ
 
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
Քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը,The water crisis is the #1 global r...
 
Qaxcraham jri himnaxndirner@
Qaxcraham jri himnaxndirner@Qaxcraham jri himnaxndirner@
Qaxcraham jri himnaxndirner@
 
մթնոլորտի աղտոտվածություն
մթնոլորտի աղտոտվածությունմթնոլորտի աղտոտվածություն
մթնոլորտի աղտոտվածություն
 
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիրՕդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 

Mais de Arthur Mkrtchyan (20)

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Mkrtchyan Arthur
Mkrtchyan ArthurMkrtchyan Arthur
Mkrtchyan Arthur
 
Mkrtchyan Arthur
Mkrtchyan ArthurMkrtchyan Arthur
Mkrtchyan Arthur
 
Martirosyan Arman
Martirosyan ArmanMartirosyan Arman
Martirosyan Arman
 
Ecoturizm naxagic
Ecoturizm naxagicEcoturizm naxagic
Ecoturizm naxagic
 
Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)Bagratunyan Gevorg (mtn)
Bagratunyan Gevorg (mtn)
 
բնական աղետներ
բնական աղետներբնական աղետներ
բնական աղետներ
 
ճառագայթում
ճառագայթումճառագայթում
ճառագայթում
 
Tato
TatoTato
Tato
 
Aghb ev tapon
Aghb ev taponAghb ev tapon
Aghb ev tapon
 
Jur germaneren
Jur germanerenJur germaneren
Jur germaneren
 
Axmuk
AxmukAxmuk
Axmuk
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
ձայն և աղմուկ
ձայն և աղմուկձայն և աղմուկ
ձայն և աղմուկ
 
թունավոր նյութեր
թունավոր նյութերթունավոր նյութեր
թունավոր նյութեր
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Tunavor nyuter
Tunavor nyuterTunavor nyuter
Tunavor nyuter
 
Shrjaka mijavayr
Shrjaka mijavayrShrjaka mijavayr
Shrjaka mijavayr
 
Jur
JurJur
Jur
 
Charagaytum
CharagaytumCharagaytum
Charagaytum
 

աղբ և թափոններ

  • 1. Աղբ և թափոններ
  • 3. Երեւանյան լճի ափերով քայլելիս կտեսնես ամեն ինչ, բացի մաքուր ջրից: Հարյուրավոր պլասմասե շշեր, կոշիկներ, պենոպլաստի կտորներ, ավտոմեքենայի անիվներ որոշ հատվածներում այնպես են «գրավել» ջրի արտաքին շերտը, որ մի պահ թվում է` տակը ջուր չկա: Միայն երկար եւ շատ մոտ հեռավորությունից նայելուց հետո ես հասկանում, որ այդ ամենը ջրի մեջ է: Գարշահոտությունը թույլ չի տալիս, որ գեթ մեկ րոպե կանգնես: Անգամ վազող առնետներ կան: Տարածքում կարելի է հատուկկենտ մարդկանց հանդիպել` հիմնականում ձկնորսների: Մեր հանդիպած ձկնորսի բախտը բերել էր, կարթը գցել էր եւ փոքրիկ ձուկ որսացել: Նա ամեն շաբաթ գալիս է այստեղ ձկնորսության` կարաս, սազան, կողակ բռնելու: Ձկները տանում է տուն` թոռանն ուրախացնելու: Ձկնորսն ասում է, թե ինքը չի հիշում, թե երբ է լիճը մաքուր եղել. 15-20 տարի այս վիճակն է: «Գեղեցիկ վայր է` ժողովրդի, երեխաների համար, բայց անտանելի վիճակ է: Կեղտը Հրազդան գետից է գալիս:Սովետի ժամանակ զավոդներ կային, այնտեղից էլ էր գալիս: Ժողովուրդը ամեն մեկը իր բերածը տանի, չթողնի, շատ լավ կլինի: Բացի այդ, կազմակերպություն կա, բայց անունը չգիտեմ, թող մաքրի: Հիմա որ մաքուր լիներ, թոռնիկներիս կբերեի ման տալու, բայց բերեմ ինչ տեսնի»,-ասաց ձկնորսը: Կարթը եւս մեկ անգամ ջուրը նետելուց հետո նա ավելացրեց. «Եթե շատ կեղտոտ է, ձուկն էլ ափ դուրս չի գա: Ոչ մի լիճ այսպես կեղտոտ չի Հայաստանում»: Այն, որ Երեւանյան լճի տիղմը մաքրվել է 20 տարի առաջ,խորհրդային տարիներին, հաստատեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ ղեկավար Միքայել Վարդանյանը: Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ ափերին հավաքված աղբը իրենք հնարավորինս հեռացնում են` մեկ կամ երկու ամիսը մեկ:
  • 4. «Ընդհանուր տիղմը մաքրելու համար ահռելի մեծ գումար է պետք, որովհետեւ ջրավազանում, եթե 5 միլիոն խորհանարդ մետր ջուր է, այսօր 5 մլն-ի 20 տոկոսը տիղմն է զբաղեցնում: Սակայն այն միշտ էլ իշխանությունների ուշադրության կենտրոնում է, անհանգստացել են, թե ոնց անեն, մինչդեռ բավականին աշխատանք է պետք,- ասաց Միքայել Վարդանյանը: «Բոլորի մոտ տպավորություն է, որ Երեւանյան լիճը կեղտի մեջ կորած է, ջրի երեսին նկատում եք` 90 տոկոսը պլաստիկ նյութեր են, այդ նույն բանը չեք նկատել խորհրդային տարիներին մի պարզ պատճառով, որովհետեւ ապակուց ինչ որ տարաներ չեն եղել, երբ մարդիկ գնում էին մայովկա, ջերմուկը տանում էին, այդ ապակին փող արժեր, չէին նետում, բերում, հանձնում էին»,-ավելացրեց նա: Առայժմ դեռ հայտնի չէ, թե երբ կմաքրվի լճի տիղմը` գումարի բացակայության պատճառով: Սակայն առաջիկայում կտեղադրվեն լճում աղբ որսացող սարքեր, ինչը նորություն է Հայաստանում: «Սարքեր կտեղադրվեն, աղբը կկուտակվի մի տեղ եւ ամեն օր կամ օրը մեջ կհեռացնենք: Դեռ վերջնական հաշվարկ չենք արել, քանի որ առաջինն է, բայց մոտավորապես 5-7 մլն դրամ է հարկավոր»,-ասաց «Ջրային կառույցներ» ՓԲԸ տնօրենը: Ի դեպ, Երեւանյան լիճ ուղղակիորեն կոյուղու ջրեր չեն լցվում, մինչդեռ Հրազդան գետ լցվող կոյուղու ջրերը անուղղակիորեն հոսում են այստեղ:  
  • 5.
  • 6. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԵՆ Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ծրագիր կիրականացվի։ Այս մասին համաձայնագիրը կնքվեց մարտի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և «Էկո ինջիներինգ» ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանի միջև։ Սկզբնական շրջանում նախագիծն իրականացվելու է Երևանում, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի այն տարածքներում, որոնք գտնվում են ջրավազանների մոտակայքում և որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ։ Նախատեսվում է հետագայում ծրագիրը կյանքի կոչել Հայաստանի մյուս բնակավայրերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 540 հազար ԱՄՆ դոլար է։ Գումարի 80 տոկոսը կհատկացնի ԱՄՆ ՄԶԳ-ն, 20 տոկոսը՝ ՄԱԶԾ-ն։ «Ես 2 տարի է՝ այստեղ եմ, տեսնում եմ գեղեցիկ սարեր, ձորեր և տեսնում եմ, որ այսքան աղբ կա Հայաստանում։ Մենք փոքր քայլերով պետք է մաքրենք Հայաստանի միջավայրը»,- ասաց Չիմանը։ Ըստ նրա՝ նախագիծը կօգնի նաև մարզերում աշխատատեղերի ստեղծմանը և փոքր ձեռնարկությունների զարգացմանը, ինչը կնպաստի երկրի տնտեսական աճին։ Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։  
  • 8. Առաջինը, ինչ  մարդու մտքին կարող է գալ «աղբ» ասելով` թերևս, սկզբնապես չպետքական կամ արդեն չպետքական ինչ-որ բան է: «Չպետքական բան»  բառակապակցությունն ինքնին անհեթեթություն է, որովհետև եթե «բան», ուրեմն‘ ինչ-որ բան, իսկ եթե «ինչ որ», ուրեմն արդեն‘ ինքնություն, իմաստ ու նպատակ ունեցող, և ոչ մի դեպքում‘ ոչ չպետքական:  Իսկապես, կարո՞ղ է լինել որևիցե բոլորովին չպետքական, բացարձակ անօգտակար մնացորդ:  Օրինակ, մեզ համար նմանակելու չափանիշ հանդիսացող Եվրոպան այս հարցին տալիս է իր պատասխանը-ոչ մի բան անմնացորդ չի սպառվում, աղբ‘ որպես այդպիսին չկա, ամեն ինչ կարելի է վերակիրառել: Այո, խոսքը ռեսայքլինգի մասին է: Բայց երբեմնի պիտանի, օգտակար ու կարևոր իրը աղբի վերածելու երևույթը ինձ հուզում է այլ պատճառով, ճիշտն ասած, ոչ այնքան տնտեսական և բնապահպանական հարցերի, որքան մարդու, ավելի կոնկրետ, մեր հասարակության անդամ մարդկանց ներքին էկոլոգիայի տեսանկյունից:  Ըստ մեր կուտակած աղբի քանակի, որակի և տեղաբաշխման ստացվում է, որ իրից «խերը» քամելուց հետո այն տեղնուտեղը կորցնում է իր ակտուալությունը (եթե, օրինակ, «օրակարգում» կա հարցադրում‘ նետել այն աղբարկղը, ապա դեռ մի որոշ ժամանակ, մինչ այդ աղբարկղը նետելն, այն դեռ ունի ինչ-որ ակտուալ դեր, իմաստ):  
  • 9. Փողոցային խցանման մեջ կանգնած‘ «կատաղած մերսիկով» մի ոչ պակաս կատաղած տիկին ծխախոտի դատարկ տուփը անցորդի ոտքերի տակ է շպրտում: Նրա համար բոլորովին կարևոր չէ, որ այդ դատարկ տուփի «ծննդի» վրա աշխատվել է, ի վերջո, նույնիսկ ոչ թե ինը ամիս, այլ‘ շատ ավելին. ի՞նչքան ժամանակ ու փորձ էր պետք մարդուն ստեղծելու համար այդ պարզ ու հասարակ տուփը: Դարեր‘ հայտնաբերելու համար ստվարաթուղթը, հետո էլի մի էդքան‘ մինչև Հենրի Ֆորդի ծնունդն ու արտադրության կոնվեյերային համակարգի ստեղծումը, որը հնարավոր է դարձնում այդ տուփի այնքան էժան լինելը, որ դուք առանց սեփական բյուջեի հանդեպ խղճի խայթ ապրելու շպրտեք այն անցորդների ոտքի տակ: Հետո‘ մտածվել է տուփի դիզայնը, որի լակոնիկ էսթետիկան հաշվի է առել ձեր‘ մոլի ծխողի, կամ ուղղակի երեկոները կլուբերում զովացողի գլամուրնո-էլիտար հոգեբանության բարդուղիները, մտածվել է տուփի կառուցվածքը, որը, եթե չեք նկատել‘ մեկ կտոր թղթից է և ընդամենը երեք գործողությամբ կարող է վերածվել ձեզ համար այդքան ցանկալի և ծանոթ դարձած ծխախոտի տուփի: Օրինակ, դուք կարո՞ղ եք մտածել նմանատիպ մեկ այլ պարզ ու գեղեցիկ կառուցվածք: Իսկ այդ դեպքում‘ ինչու՞ եք այդպես մեծամտորեն և արհամարանքով վերաբերվում ձեր պաշտելի սիգարետների «տանը»:
  • 10.  Եվ ընդհանրապես, վառված ծխախոտի քնթուկը ընդամենը մի քանի րոպե առաջ կենդանի էր, ուներ հոգի ու իմաստ, ու ձեզ բերկրանք էր պատճառում: Իսկ հիմա այն արդեն սպառվել է և դարձել է ձեզ համար անիմաստ, աղբ: Կարելի է շպրտել:  Իսկ այդ դեպքում, ինչու՞ է մարդկանց մոտ դարեր ի վեր ընդունված մեծ հարգանք ցուցաբերել հանգուցյալների մարմինների հանդեպ: Չէ՞ որ դրանք էլ արդեն բացարձակ անպիտան, նույնիսկ‘ տհաճ մնացորդներ են: Բայց մենք ոչ միայն չենք շպրտում և մոռանում այդ մարմինները որտեղ և ոնց պատահի, այլև շարունակում ենք այցելել դրանց և այդպիսով հայտնում ենք մեր շնորհակալությունը այդ անհոգի մարմնին‘ մեր սիրելի կամ չսիրելի, ծանոթ կամ անծանոթ Մարդուն ժամանակավորապես հյուրընկալելու համար:  Չէ, ես չեմ ասում, որ պետք է ընկնենք ծայրահեղ ֆետիշացման մեջ, ինչպես, օրինակ, «Նոթինգ Հիլլ» ֆիլմի էպիզոդներից մեկում բուսա-հումակեր (չգիտեմ էլ‘ ոնց է էդ կաստան կոչվում) օրիորդը, ով հուղարկավորություն էր անում «սպանված»գազարի համար: Իսկ այդ դեպքում ինչու՞ ենք մենք ակամայից հարգանքով լցվում ծեր մարդկանց հանդեպ և հատուկ բարձր թոշակներ տալիս պատերազմի վետերաններին: Ըստ ծխախոտի տուփը ասֆալտին շպրտող, ժամանակակից պրագմատիզմի ուսմունքը դավանող տիկինների դատողության‘ նրանք բացարձակ անպիտան բաներ են. է՛, կռվել են‘ լավ են արել, բայց հիմա հոմ էլ կռվող չեն, ու՞մ են պետք: Տանենք «վագոն պարկ»:  Հա, տենց ցեղեր էլ կան, որ իրենց հիվանդներին ու ծերերին եփում ուտում են: Դրանք ավելի խելոք են, իրանց խերի տեղն ու ձևը լավ գիտեն, ռեսայքլինգի օրենքներին էլ հետևում են, Եվրոստանդարտ աբորիգեններ են: Այ էտ կատաղած տիկնոջը պետք է ուղարկել դրանց մոտ‘ Աբորիգենաստան: Թող գնա  ընդեղ‘ ջունգլիներում, փորձի ծխախոտի տուփ շպրտել, աբորիգենները տեղնուտեղը մի լավ խելք կսովորեցնեն:
  • 11. ԱՂԲԸ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ Ի՞ՆՉՆ է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԲԻ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Հնէաբանների համար նշանակալի գիտական աղբյուր է քաղաքակրթությունների թողած աղբը, որն այլ կերպ անվանում են «մշակութային շերտ»: Դժվար է ասել, թե ինչ կարծիք կկազմեն ապագայի հնէաբանները մեր քաղաքակրթության մասին` պեղելով Նուբարաշենի աղբանոցը, սակայն փաստ է, որ աղբահանության կառավարումը մեր երկրի համար դարձել է օրհասական խնդիր։Անշուշտ, զարգացումն ու աղտոտումն անբաժան են միմյանցից, սակայն եթե նույնիսկ հնարավոր չէ խուսափել աղտոտումից, ապա առնվազն պետք է փորձել նվազեցնել այն: Աղբի դեմ «պայքարը» բիզնեսի մի տեսակ է, որը կարիք ունի համակարգման և, ինչու չէ, նաև խթանման: Այնուամենայնիվ, այսօր բազմաթիվ գործոններ խանգարում են մեզ ունենալ մաքուր քաղաք և ապագա սերունդների առաջ կանգնել պարզ ճակատով:
  • 12. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներն արդյունաբերական հասարակարգի ձևավորման անփոխարինելի բաղադրիչներից են: 50 տարի առաջ մարդկությունը չուներ բջջային հեռախոսներ և համակարգիչներ, հետևաբար և չկար դրանց օգտահանման (ուտիլիզացիայի) խնդիրը: Սակայն այսօր, երբ տեխնոլոգիաների բարոյական մաշվածքը զգալիորեն ավելի արագ է ֆիզիկականից, խնդիրը դառնում է առավել քան արդիական: Արևմտյան տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է սպառման մշտական աճ, հետևաբար` գնված բջջային հեռախոսը, մեքենան, համակարգիչը պետք է կարճ ժամանակահատվածում փոխվեն նոր տեսակներով: Սակայն էներգիայի պահպանման սկզբունքի նմանությամբ հինը չի կարող ուղղակի անհետանալ: Այն կա՜մ պետք է վերամշակել, ինչը հաճախ բավական թանկ հաճույք է, կա՜մէլ պարզապես թաղել աչքից հեռու, ինչն առաջացնում է զգալի էկոլոգիական վնասներ: Nokia և Ericsson ընկերություններն իրենց գրասենյակների կամ գործընկեր կազմակերպությունների միջոցով ամբողջ աշխարհում սպառողներից հետ են հավաքում օգտա գործված բջջային հեռախոսները` դրանք վերամշակելու նպատակով: Բջջային հեռախոսների վերամշակմամբ զբաղվող բրիտանական Regenersis ընկերության FoneBack ծառայությունը բրիտանացիներից ձեռք է բերում օգտագործված բջջային հեռախոսներ և վերավաճառում դրանք զարգացող երկրներում, որտեղ «նոր հեռախոսները շատ թանկ են »:
  • 13. Արդյունքում շահում են բոլորը` թե՜ բրիտանացիները, որ խուսափեցին բնությանը վնաս տալուց և նույնիսկ վարձատրվեցին դրա դիմաց, թե՜ զարգացող երկրների բնակիչները, որոնք ստացան էժան հեռախոս ձեռք բերելու հնարավորություն: Իսկ թե ինչ կլինի այդ հեռախոսների հետ զարգացող երկրներում, երբ նրանք դուրս գան շահագործումից, արդեն բրիտանացիներին այդքան էլ չի հուզում:Սակայն եթե աղբի վերամշակումը զարգացած երկրների համար հիմնախնդիրներից մեկն է, զարգացող երկրներն աշխատում են այս հարցերը շրջանցել: Վերջին հաշվով էքստենսիվ տնտեսական աճը հաշվի չի նստում առաջացող բացասական հետևանքների հետ: Հայաստանում, մասնավորապես Երևանում, դեռևս լուծված չէ նույնիսկ աղբահանման օպտիմալ կազմակերպման խնդիրը, ուր մնաց մտածել աղբի վերամշակման մասին: Այսօր Հայաստանը ձգտում է դառնալ ոչ ավել, ոչ պակաս զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն, սակայն դժվար թե եվրոպացի բարձրաճաշակ զբոսաշրջիկներն առանձնակի գոհունակությամբ խոսեն մայրաքաղաքի փողոցների մաքրության մասին: Ասում են նաև, որ մեր քաղաքի աղտոտվածության հիմնական պատճառը մեր իսկ քաղաքացիներն են: Անշուշտ, այստեղ կա որոշակի ճշմարտություն, սակայն գերմանացին ավելի մաքրասեր չէ, քան հայը, պարզապես այնտեղ աղբահանումն իրականացվում է պատշաճ մակարդակով:
  • 14.
  • 15. ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԴՐՍՈՒՄ Աղբի (թափոնների) կառավարման առկա քաղաքականությունները դասակարգելիս Արևմուտքում օգտագործվում է Աղբի հիերարխիայի (Waste Hierarchy) գաղափարը, որն անմիջականորեն կապված է 3R-երի (Reduce, Reuse, Recycle) տեսության հետ: Ըստ այս տեսության` թափոնների կառավարման ամենանախընտրելի տարբերակը դրանց քանակի կրճատումն է (Reduce): Այս նպատակով սպառողներին խորհուրդ է տրվում ձեռք չբերել այնպիսի արտադրանք, որի օգտագործման արդյունքում առաջանում են չվերամշակվող թափոններ: Նույն սկզբունքով արտադրողներին խորհուրդ է տրվում խուսափել թափոններ առաջացնող ապրանքների արտադրությունից: Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չէ կրճատել թափոնների ծավալը, ապա խորհուրդ է տրվում վերաօգտագործել դրանք (Reuse): Իր նախընտրելիությամբ երրորդ տեղում է թափոնների վերամշակումը (Recycle): Այս դեպքում թափոնները ոչ թե «հանձնվում են հողին», այլ, ենթարկվելով վերամշակման, նորից ներգրավվում են արտադրության մեջ: Եթե թափոնները հնարավոր չէ կրճատել, վերաօգտագործել կամ վերամշակել, ապա աղբը, կուտակվելով հատուկ նախատեսված վայրերում, այրվում է` վերածվելով էլեկտրաէներգիայի: Թափոնների կառավարման ամենաքիչ նախընտրելի տարբերակի դեպքում այն ընդամենը կուտակվում է աղբանոցներում: Թափոնների կառավարման վերջին տարբերակը թերևսամենաէժան և ամենատարածվածն է աշխարհում: Սակայն նույնիսկ աղբանոցները պետք է աշխատեն հատուկ չափանիշներին համապատասխան, հակառակ դեպքում նրանք դառնում են վտանգավոր շրջակա միջավայրի համար:
  • 16. Հայաստանում աղբահանությունն ավելի շուտ ընկալվում է որպես զուտ հասարակական բարիք: Ճիշտ է, բնակչությունից գանձվում են աղբահանության վճարներ, սակայն դրանից օգտվում են թե՜ վճարողները և թե՜ չվճարողները, ընդ որում` վճարումն իրականացվում է` անկախ թափոնների ծավալներից: Աշխարհում այսօր կիրառվում են աղբահանման այնպիսի մեխանիզմներ, որոնք թափոնների կառավարման ծախսերը դնում են դրանք արտադրողների վրա: Արտադրողը դառնում է պատասխանատու իր ապրանքի կենսական ցիկլի բոլոր շրջանների, այդ թվում` շահագործումից հետո առաջացող օգտահանման համար` ներառելով դրա հետ կապված ծախսերն ապրանքի շուկայական արժեքի մեջ: Վերոնշվածի առավելություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուրը վճարում է միայն իր կողմից արտադրված թափոնների օգտահանման (ուտիլիզացիա) համար, ընդ որում` վճարումն իրականացվում է արտադրված թափոնների ծավալին համամասնորեն: Այս դեպքում աղբահանությունը դադարում է լինել զուտ հասարակական բարիք, այսինքն` երբ դրանից օգտվում են և՜ վճարողները, և՜ չվճարողները: Մի շարք երկրներում ֆի զիկական անձանց համար գործում է «Վճարիր աղբը նետելիս» (PAYT-Pay As You Throw) սկզբունքը: Այս դեպքում անձը ձեռք է բերում հատուկ աղբի համար նախատեսված, տարբեր տարողությամբ տոպրակներ, որոնց գինն էականորեն տարբերվում է սովորական տոպրակների գնից, այսինքն` դրանց մեջ ներառված են այդ վճարները, կամ վարձակալում է աղբամաններ: Սկզբունքը շատ պարզ է, արդար և արդյունավետ` շատ աղտոտողը վճարում է շատ: Համակարգը կարողանում է ստիպել մարդուն կրճատել թափոնները` «հարվածելով» անմիջապես մարդու գրպանին:
  • 17.
  • 18. ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐԻՔԸ` ԲԻԶՆԵՍԻ ՈԼՈՐՏ Այն, ինչ հանդիսանում է ծախս մեկի համար, անպայման եկամուտի աղբյուր է մեկ ուրիշի համար: Արևմտյան գրեթե բոլոր երկրներում թափոնների կառավարումն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից. բացառություն չէ նաև Հայաստանը: Սակայն եթե Արևմուտքում կան ոլորտում ձևավորված ստանդարտներ, համապատասխան օրենսդրական դաշտ, Հայաստանը դեռևս գտնվում է անցումային փուլում: Այնուամենայնիվ, 2009թ. Համաշխարհային բանկի դրամաշնորհով գերմանական «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերությունը պատրաստեց «Մասնավոր հատվածի մասնակցությամբ Երևան քաղաքում կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման վերաբերյալ» խորհրդատվական ուսումնասիրությունը, որը նպատակ ուներ ներկայացնել աղբահանության ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկել ոլորտի կարգավորման և զարգացման նոր մեխանիզմներ: «Ֆիխտների» զեկույցը, ինչ խոսք, մեծ նշանակություն ունի համաշխարհային փորձի կիրառման տեսակետից, սակայն ոչ պակաս կարևոր է նաև այն, որ արտասահմանում նման գործունեության փորձ ունեցող մեր հայրենակիցներն այսօր սկսում են աշխատել մայրաքաղաքի աղբահանման ոլորտում: «Մենք զբաղվում ենք աղբահանությամբ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Լավ ծանոթ ենք այս բիզնեսին և որոշեցինք նույնն անել նաև Երևանում»,-ասում է Արաբկիր համայնքում աղբահանություն իրականացնող «ԷկոԱր» ընկերության բաժնետեր Գիտուն Բաղդասարյանը:
  • 19. Վերջինիս կարծիքով` Լատվիայի և Հայաստանի միջև կա երկու զգալի տարբերություն: Նախ` Հայաստանում չկա ոլորտի զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ, և հետո` Հայաստանում աղբահանության սակագներն զգալիորեն ավելի ցածր են, ինչը, բնականաբար, նվազեցնում է բիզնեսի շահութաբերությունը: Ըստ «Ֆիխտների» զեկույցի` Երևանի համայնքներում աղբահանման սակագները տատանվում են 100-200 դրամի (մարդ/ամիս) սահմաններում` կազմելով միջինը 140 դրամ: Պատշաճ աղբահանություն իրականացնելու համար աղբահանության սակագինը, ըստ «Ֆիխտների», պետք է կազմի 320-480 դրամ: «Արաբկիր համայնքում աղբահանման համար գանձվող 200 դրամը շատ քիչ է: Որպեսզի մեր ներդրումներն արդարացվեն, աղբահանության սակագինը մեկ մարդու հաշվով պետք է կազմի 450-500 դրամ»,-ասում է «ԷկոԱր» ընկերության տնօրեն Արա Դանիելյանը: 2009թ. «Ֆիխտների» պատվերով հայկական IPSC կազմակերպության իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած Երևանի բնակչության մեծ մասը կողմ է ոլորտի բարեփոխումներին, սակայն կողմ արտահայտվածների միայն 66%-ն է պատրաստ վճարել բարեփոխումների համար: Մյուս կողմից` հարցումը ցույց է տալիս, որ բնակչության կողմից աղբահանման ամենաարդար սակագինը համարվում է միջինը 140 դրամը, սակայն հետազոտության արդյունքներով`հարցվածների մեծ մասն ըն դունելի է համարում մինչև 300 դրամ սակագինը:
  • 20. Աղբահանության բիզնեսի կայացման մյուս խնդիրը բնակչությունից վճարների հավաքագրումն է: Ըստ զեկույցի` հավաքագրման ցուցանիշները բավական ցածր են` միջինը մինչև 56%: «Մենք որևէ լծակ չունենք բնակչությանն ստիպելու վճարել աղբահանության համար: Ցանկալի կլիներ, որ համայնքներն զբաղվեին աղբահանության վճարների հավաքմամբ և վճարեին մեզ մեր ծառայությունների դիմաց»,-ասում է Ա. Դանիելյանը: Բնականաբար, եթե աղբահանությունը շահույթ չի բերելու, պետք չէ սպասել ոլորտում ո՜չ արդյունավետության աճի և ո՜չ էլ նորարարությունների: Իր գործունեության առաջին վեց ամսվա ընթացքում «ԷկոԱրն» իրականացրել է մինչև 1.5 մլն դոլարի ներդրում: Դրա միջոցով ներկրվել են նոր մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև հին աղբարկղերը փոխարինվել են եվրակոնտեյներներով: «Մենք մասնակցելու ենք Երևան քաղաքի աղբահանման համար սպասվող մրցույթին, որի արդյունքներով Երևանը բաժանվելու է երկու օպերատորների միջև: Եթե հաղթենք մրցույթը, կներդնենք ևս 3 մլն դոլար»,-ասում է Ա.Դանիելյանը:«Ֆիխտների» գնահատմամբ` ամենաբարենպաստ սցենարի դեպքում 2027թ. Երևանում տարեկան կարտադրվի մոտ 420 000 տոննա աղբ: Գ. Խաչատրյանի կարծիքով` միայն Նուբարաշենի աղբավայրը չի կարող բավարարել մայրաքաղաքի պահանջարկը: Նախնական շրջանում Երևանին պետք է առնվազն երկու աղբավայր` յուրաքանչյուրը 500 000 տոննա տարողությամբ: Ապագայի մասին խոսելիս Ա. Դանիելյանը նաև նշում է, որ նրանք պլանավորում են կառուցել սեփական թափոնակուտակիչը (աղբավայրը)`իր աղբի վերամշակման գործարանով: Նման գործարանի կառուցումը, ըստ Ա. Դանիելյանի, կարժենա 45-50 մլն եվրո:
  • 21. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ Եթե անդրադառնանք Աղբի կառավարման հիերարխիային, ապա Հայաստանը գտնվում է բուրգի ամենաստորին հատվածում, ասել է թե` իրականացնում է ամենաքիչ նախընտրելի քաղաքականությունը: Երևանից աղբը դատարկվում է Նուբարաշենի թափոնակուտակիչում: Մնալով արևի տակ` աղբը նեխում է` արտադրելով մեթան գազ, որը զգալի վնաս է պատճառում շրջակա միջավայրին: Հաճախ աղբահանող ընկերությունները, տրանսպորտային ծախսերը կրճատելու նպատակով, քաղաքի տարբեր ծայրերում ձևավորում են իրենց աղբանոցները: Սակայն աղբի նման օգտագործումը ոչ միայն բնապահպանական վնաս է հասցնում հասարակությանը, այլև ռեսուրսների վատնում է` դրանց խիստ սահմանափակության պայմաններում: Դրանով իսկ մենք հերքում ենք քարից հաց քամող ազգի մեր համբավը: Վերջին հաշվով, վերամշակված թափոնները կարող են արտադրության հումք հանդիսանալ պոլիէթիլենի, ապակու և արդյունաբերության մի շարք այլ ոլորտներում:  
  • 22. Մյուս կողմից` Երևանի քաղաքացիներից շատերի կողմից աղբահանությունը դիտվում է որպես զուտ հասարակական բարիք: Եթե նույնիսկ ես չեմ վճարում աղբահանության համար, կարող եմ աղբը հանգիստ դնել փողոցում. միևնույն է, այն կհավաքեն: Նման մոտեցման պատճառով ոլորտը դուրս է մնում մասնավոր բիզնեսի ուշադրությունից: Այնինչ մասնավոր ընկերությունների ներդրումները խիստ օգտակար կարող էին լինել ոլորտի համար` թե՜ ներդրումների և թե՜ նորամուծությունների տեսակետից: Հետևաբար, ոլորտի զարգացման և, վերջապես, մաքուր քաղաք ունենալու համար մնում է մի բան` ստեղծել այնպիսի օրենսդրություն և ենթակառուցվածքներ, որ աղբահանումը դառնա շահութաբեր բիզնես։
  • 23. Աղստեվ. գե՞տ, թե՞ աղբավայր ԱղստևըՀայաստանի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի ջրային զարկերակն է: 133 կիլոմետր երկարություն ունեցող գետը սկիզբ է առնում Փամբակի լեռներից եւ թափվում Քուր գետը: Այն տնտեսական, զբոսաշրջային մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ պատրաստ է հլու-հնազանդ կատարել իր առաքելությունը, բայց բնության վնասարարը` մարդը, իր անփույթ վերաբերմունքով խախտել է գետի էկոհամակարգը: Իջեւան քաղաքի գետափնյա բնակելի շենքերում հավաքվող կենցաղային աղբի զգալի մասն Աղստեւ է թափվում: Փաստորեն, գետը դարձել է մարզի ամենամեծ աղբատարը, որի մեջ լցվում են օրգանական բնույթի թափոններ, սննդի մնացորդներ, մորթած անասունների ներքին օրգաններ, արտաթորանք, շինարարական աղբ, նավթային նյութեր եւ այլն: Մարդիկ կարծում են, թե Աղստեւն իր հետ ամեն ինչ կտանի, բայց այնքան էլ այդպես չէ: Մինչ գարնան եւ աշնան վարարումները, գետը թաղված է աղբի մեջ: Եթե նույնիսկ վարարած Աղստեւն իր հետ հարեւան Ադրբեջան է տանում հայաստանյան աղբը, ապա դրա հետեւանքները քշել-տանել հնարավոր չէ: Բնապահպանական աղետն ակնհայտ է: "Գետերի աղտոտումը ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է, եւ Աղստեւն այստեղ բացառություն չէ,-ասում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման եւ մշակութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանը:
  • 24. -Բայց հետաքրքիրն այն է, որ բոլոր տեղերում գետերի աղտոտվածության հիմնական պատճառն արդյունաբերությունն է, մեծածավալ շինարարությունը: Մեր մարզում` Աղստեւի հովտում, գրեթե ոչ մի գործարան չի աշխատում, խոշոր արդյունաբերական օբյեկտներ չկան, բայց գետն աղտոտվում է": Աղստեւի աղտոտման գործում պակաս մեղավոր չեն գետափնյա օբյեկտների` սննդի կետերի, մսի պասաժների եւ խանութների տերերը: Աղբը նետելու հարցում նրանք գերազանցում են բնակիչներին: Նշված օբյեկտների ուղղությամբ գետում անպակաս են արկղերը, պլաստմասսայե իրերը, տարբեր թափոններ: Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության աղբատար մեքենան երկու օրը մեկ գետափնյա թաղամասերում է, բայց գետն աղտոտողների թիվը մեծ է: Ովքեր աշխատանքի են գնում վաղ առավոտյան կամ հակառակը` երկար են քնում եւ աղբատար մեքենային չեն հանդիպում, աղբը գետն են լցնում: Բնակիչներից ոմանք դա բացատրում են իրենց շենքի մոտ աղբամանների բացակայությամբ: "Աղբամանների պրոբլեմ չունենք,-ասում է կոմունալ ծառայության տնօրեն Սամվել Չիբուխչյանը,-բայց բնակիչները չեն թողնում շենքերի բակում տեղադրենք` պատճառաբանելով, որ հոտ է գալիս: Մեքենան շրջում է, բայց ունենք վայ բնակիչներ, որոնք, անկախ ամեն ինչից, գետն աղբավայր են դարձրել
  • 25. Ակտեր, տուգանքներ քաղաքապետարանը կազմել է, բայց արդյունքը չնչին է: Գետը ձկնային պաշարներով նույնպես հարուստ է: Այստեղ մեկ խմ ջրում ապրում է 700 գրամից մեկ կիլոգրամ ձուկ: Տավուշի մարզի որսորդմիության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանը պարզաբանում է, որ վերջին տարիների վարարումները կարող են նպաստել ձկնային պաշարների եւ ջրային թռչունների  ավելացմանը, բայց եթե բնությունն իրենով դրական արդյունք է գրանցում, ապա մարդկային գործոնի առկայությունը վնաս է հասցնում Աղստեւի կենդանական համակարգին: "Ձուկն ափում է ձվադրում կատարում, իսկ շինարարական աղբը վնասում է ինչպես ձկնկիթներին, այնպես էլ ձվադրմանը,-ասում է բազմափորձ որսորդը:-Հատկապես վնասակար է փայտանյութից մնացած թեփը, որը թուլացնում է ձկներին ու հոսանքի հետ քշում-տանում": Տարեցտարի ավելանում են ավտոմեքենաները, հետեւաբար` մեծանում ավտոլվացման կետերի պահանջարկը, որոնց աղտոտած ջուրը նույնպես սպառնալիք է գետի համար: ԵՊՀ դասախոս Վլադիմիր Խառատյանի խոսքով, նավթամթերքները ջրային մակերեսի վրա առաջացնում են բարակ շերտ, որը թույլ չի տալիս արեւի ճառագայթների ներթափանցումը ջրի ավելի խոր շերտեր, ինչն իր հերթին բերում է բուսական եւ կենդանական աշխարհների ոչնչացման: "Միայն Իջեւանի տարածաշրջանում տասից ավելի ավտոլվացման կետեր կան, որոնք աշխատում են առանց մաքրման կայանների,-ասում է մեր փորձագետը:-Կամ էլ պետք է լինի նաեւ ընդհանուր կոլեկտոր, որի մեջ պետք է թափվեն այդ կեղտաջրերը":
  • 26. Վ. Խառատյանի խոսքով, բնությունը կարող է բումերանգի նման մարդուն վերադարձնել վերջինիս պատճառած չարիքը եւ պատժել: Աղստեւի ավազանի բնակավայրերից միայն Իջեւան քաղաքն ունի մոտ 54 կիլոմետր երկարությամբ կոյուղագիծ, բայց մաքրման կայան չկա: Արդյունքում կեղտաջրերը գետն են թափվում: Այդպես բոլոր բնակավայրերում: 1980-ականներին մեկնարկել էր Իջեւանի կոյուղաջրերի հեռացման ծրագիրը` կոլեկտորի կառուցումը: Նախատեսված էր քաղաքի կոյուղաջրերը հեռացնել մոտ 15 կմ, ապա Մայիսյան կամրջի մոտ կառուցվելիք կայանում ենթարկել մաքրման: Մեծ թափով ընթացող ծրագիրն անավարտ մնաց ԽՍՀՄ փլուզումից հետո: Այսօր արդեն դրա իրագործումն իրատեսական չէ, քանի որ մեծ ծախսեր է պահանջում: Մյուս կողմից` միայն մեկ բնակավայրում կոլեկտորի առկայությունը խնդիրը չի լուծում: Պետք է բոլոր բնակավայրերում այն լինի: Մինչ կոլեկտորը կկառուցվի, աղբի թափոնների` Աղստեւ լցվելու արդյունքում մեծ թվով մաշկային հիվանդություններ են առաջանում: Հատկապես շոգ օրերին, երբ տապից փախչելու համար մարդիկ գետում են լողանում: Այս առումով առավել խոցելի են երեխաները:
  • 27. "Եղել են դեպքեր, երբ գետում լողանալուց հետո երեխաներ են բերել ինձ մոտ, որոնք ունեին պիոդերմիաներ` թարախամաշկություն, մաշկի վրա կային թարախային օջախներ",-ասում է բժշկական գիտությունների թեկնածու, մաշկավեներաբան Վաչագան Սարգսյանը: Մաշկավեներաբանի խոսքով, կարող են լինել նաեւ սնկային հիվանդություններ, ալերգիզացիա` մոլաքոր, ատիպիկ դերմատիտներ, որոնք մարդուն կարող են ուղեկցել ամբողջ կյանքում: Վ. Սարգսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ անասունների մորթի արդյունքում գետը թափվող նյութերի վրա: "Անասունների մոտ հաճախ է լինում ճիճվակրություն,-ասում է:-Երեխան գետում լողանալիս հանկարծ ջուր է կուլ տալիս եւ վարակվում: Մարդն արդյունքում շատ հեշտ կարող է վարակվել նաեւ մկնատամով, սիբիրյան խոցով, տուլարեմիայով եւ այլն": Տավուշի մարզը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի: Ամբողջ աշխարհում այս ոլորտի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն ջրային օբյեկտները: Աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանն ասում է. "Գետն աղտոտված տեսավ` զբոսաշրջիկը տարածքին չի մոտենա: Եթե վերաբերմունքը գետի նկատմամբ փոխվի, մենք հույս կունենանք, որ զբոսաշրջությունը նույնպես կզարգանա: Որեւէ կոմունալ կենցաղային տնտեսություն կամ կազմակերպություն չի կարող մաքուր պահպանել գետը, եթե ժողովուրդն այդ կուլտուրան չունենա": Աղստեւը հայցում է բոլորի ուշադրությունն ու խնամքը”:
  • 28. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ` ՍՈՂԱՆՔԻ ԳՈՏՈՒՄ   Վտանգավոր թափոններ, պլաստիկ աղբ, բժշկական թափոններ, թունաքիմիկատների դամբարան, Նուբարաշենի աղբանոց... Այս ամենի մասին երեկ խոսվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Երեկ այնտեղ կայացավ «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի պատրաստած «Թափոններ» ֆիլմի շնորհանդեսը։ Ինչի՞ մասին է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի սցենարով նկարահանված այս ֆիլմը... Բարձրացված խնդիրները տարբեր են, բայց նաեւ նույնական այն առումով, որ կապված են հասարակության անվտանգության, աղբից, թափոններից, թունաքիմիկատներից շրջակա միջավայրի աղտոտման հետ։ Նուբարաշենի աղբանոցը, որտեղ մայրաքաղաքի (եւ ոչ միայն) աղբն է կուտակվում, զբաղեցնում է 52,3 հա տարածք՝ 38 մ խորությամբ։ Այստեղ մոտ 7 մլն տոննա աղբ է կուտակված, օրական բերվում է մոտ 650 տոննա, եւ այն մշտապես ծխում է։ Այրվում է աղբակույտի ներսում գոյացող մեթանը։ Ծխի սյուները տարածում են թերայրման արդյունքները՝ պոլիարոմատիկ ածխաջրածիններ, շմոլ գազ, դիօքսիններ, ցիանիդներ։ Ինչ-որ լուծում արդեն նշմարվում է. ճապոնական «Շիմիզու» ընկերությունը մտադիր է կառուցել կենսագազային կայան, այսինքն՝ հորատանցքեր փորել եւ մեթանն օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու համար։
  • 29. Սակայն աղբը այժմ դեռ այրում են, եւ այդ առումով հատկապես մեծ վտանգավորություն են ներկայացնում աղբանոց նետված պլաստիկե շշերը, տոպրակները եւ այլ իրեր։ Դրանց ծավալը կենցաղային թափոնների 30 տոկոսն է, իսկ աղբ հանդիսացող պլաստիկե իրերից կարելի է ձերբազատվել միայն էկոլոգիապես արդարացված մեկ ճանապարհով՝ թափոնների վերամշակմամբ։ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես ֆիլմի ստեղծողներն են տեղեկացնում, մտադիր է իրականացնել լայնածավալ մի ծրագիր, որը վերաբերում է կենցաղային բոլոր թափոնների հավաքմանը, հեռացմանը, տեղափոխմանն ու օգտահանմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կա թափոնների մի հատուկ տեսակ, որը քաղաքային աղբանոց տանելը կտրականապես արգելվում է, քանի որ դրանք տարբեր վարակների փոխանցման, տարածման առումով վտանգավոր են հենց ի հայտ գալու պահից։ Խոսքը բժշկական թափոնների մասին է, որոնցից ազատվելու ամենահուսալի, էժան եւ անվտանգ ճանապարհը համարվում է այրումը։ Մայրաքաղաքում կենսաբժշկական թափոնների ոչնչացման մասնագիտացված հրկիզարանը վերջերս է ստեղծվել։ Մեկ օրվա ընթացքում հրկիզարան տեղափոխված մոտ 100 կգ կենսանյութը վերամշակվում է մի քանի ժամվա ընթացքում։ Բժշկական թափոններից առանձնացված պլաստիկե թափոնները կուտակվում են երկրորդական վերամշակման համար։ Նախատեսվում է հրկիզարանում կառուցել հատուկ վառարան, որը կկարողանա ապահովել առնվազն 1000 աստիճան ջերմություն։ Այդ պայմաններում կարելի է այրել ոչ միայն կենսանյութեր, այլեւ ժամկետանց դեղեր եւ թունաքիմիկատներ։
  • 30. Ֆիլմում հատուկ անդրադարձ կա թունաքիմիկատների դամբարանին։ Հայաստանում 1982թ. կառուցվել է հատուկ դամբարան, որտեղ թաղել են խիստ վտանգավոր, տխրահռչակ ԴԴՏ պեստիցիդը եւ թունավոր այլ նյութեր, ընդհանուր առմամբ՝ 500 տոննա։ Թաղել են ու հետո երկար ժամանակ մոռացել։ Եթե շատ համառոտ ու պարզունակ ներկայացնենք, դամբարանն իրենից ներկայացնում է մոտ 2 մ բարձրության արհեստական մի բլրի տակ գտնվող խոր փոս։ Այնտեղ իրար վրա լցված են ցելոֆանե, թղթե փաթեթավորմամբ կամ մետաղական տարաներով, իսկ երբեմն` նաեւ առանց որեւէ փաթեթավորման, վտանգավորության տարբեր աստիճաններ ունեցող թունաքիմիկատներ։ Դամբարանը հատկապես մեծ վտանգավորություն ունի այն պատճառով, որ գտնվում է սողանքի գոտում, ընդ որում, սողանքի ակտիվության առումով Հայաստանի թերեւս ամենավտանգավոր տարածքում՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի մերձակայքում։ Ինչպես հայտնի է, սողանքը կանգնեցնել հնարավոր չէ։ Ըստ մասնագետների, եթե դամբարանում սողանքային գործընթացներն ակտիվանան, առաջին հարվածը կհասնի մերձադիր տարածքներին՝ Էրեբունու արգելոցին եւ ամառանոցներին։ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը ֆիլմի ցուցադրումից հետո կազմակերպված «Զգուշացե՛ք՝ թափոններ են» կլոր սեղանի ընթացքում տեղեկացրեց, որ սողանքի հետեւանքով դամբարանը տեղաշարժվել, թեքության վրա 10 մետր իջել է ներքեւ։ Բացի այդ, դամբարանի տարածքից դուրս, ստորին մասից մինչեւ իսկ 50 մ հեռու նմուշներ վերցնելով մակերեսից եւ 1,5-2 մ խորության հորատանցքերից` մասնագետները հողում հայտնաբերել են քլորօրգանական թունաքիմիկատնեի մեծ պարունակություն։
  • 31. Այսինքն՝ դրանք արդեն իսկ թափանցել են բնահողի մեջ։ 2004թ. ապրիլին կառավարության թիվ 526ա որոշմամբ հաստատվել է դամբարանի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկը, որի կետերից մեկը բետոնե ծածկույթի ամբողջականության հարցն է։ Սակայն որոշ ժամանակ անց փորձագետները պարզել են, որ ծածկույթ, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի։ Ըստ ֆիլմի, չկան ո՛չ «տանիք», ո՛չ պատեր, ո՛չ հատակ։ Մասնագետների կարծիքով, դամբարանում կարող են ընթանալ այնպիսի քիմիական ռեակցիաներ, որոնց հետեւանքով կառաջանան առավել թունավոր նյութեր, օրինակ` ֆոսգեն հեղձուցիչ գազ, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվել է գազային հարձակումների ժամանակ։ Ենթադրվում է, որ հենց այդ ռեակցիաներն են առաջ բերում դամբարանի ողջ մակերեւույթը ծածկող բնահողի բազմաթիվ փքվածքները։ Քայքայման գործընթացն արդեն սկսված է, սողանքի հետեւանքով դամբարանի աջ ու ձախ կողմերում առաջացել են խոշոր ճեղքեր։ Ստորգետնյա ջրերն առայժմ դեռ աղտոտված չեն։ Իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում թունավորված ջրերը կարող են հասնել մինչեւ իսկ Հրազդան եւ Արաքս։
  • 32.
  • 33. Ռադիոակտիվ թափոններ մշակող աննախադեպ լաբորատորիա` Հայաստանում Հայաստանում գիտնականները ստեղծել են աշխարհում նախատիպը չունեցող ռադիոակտիվ թափոնները մշակող մեքենա, որը նախատեսվում է արտադրության կոչել այս տարվա ընթացքում: Զարգացման Հայկական Գործակալությունը (ԶՀԳ), որն աջակցում է ծրագրի իրականացմանը, ներկայում բանակցություններ է վարում արտերկրի երկու պոտենցիալ ներդրողների հետ: Ինչպես Aysor-ի հետ զրույցում մասնավորեցրեց ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ծրագրի գաղափարը ռադիոակտիվ թափոնների ծավալների սեղմումն է: Մեքենայի տեսքով շարժական լաբորատորիան մոտենում և միանում է կոնկրետ ատոմային կայանին, վերցնում է ռադիոակտիվ հեղուկ թափոնները, որից հետո առանձնացում է ջուրը: Արդեն ոչ ռադիոակտիվ ջուրը հնարավոր է կիրառել ոռոգման նպատակներով, իսկ մնացած կոշտ ռադիոկատիվ զանգվածը սեղմվում է 2000 անգամ և պահպանվում նույն ատոմակայանում` հատուկ պայմաններում: Ծրագիրն արդեն ներկայացվել է արտերկրում, որտեղ մեծ հետաքրքրության է արժանացել: Շարժական այս լաբորատորիայի արտադրության արժեքը Հայաստանում գնահատվում է 6 մլն դոլար, արտերկրում` կրկնակի թանկ: Սակայն արտադրությունը սկսելու անհարժեշտ գումարները հատկացնելու համար Հայաստանում դեռ որևէ պետական կամ մասնավոր կառույց կամ անձ պատրաստակամություն չի հայտնել: Փոխարենը` մեծ ակտիվություն է նկատվում արտերկրում: Իսկ, արտերկրի ներդրողների մասնակցության դեպքում, տրամաբանորեն, լաբորատորիայի շահագործումից ստացված հասույթի մի մասը դուրս կբերվի Հայաստանից:
  • 34. Թափոններ և կեղտաջրեր Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են:  Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա: Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնները մթերքի կամ արտադրանքի մնացորդներն են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Արդյունաբերական թափոններ են նաև արդյունահանվող օգտակար հանածոների դատարկ ապարները, ինչպես նաև անտառհատման մնացորդները:
  • 35. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համար: Հաճախ իրականացնում են թափոնների վնասազերծում, այսինքն՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական եղանակներով վերացնում են կամ նվազեցնում դրանց վտանգավոր հատկությունները: Թափոններից ազատվելու ամենապարզ և էժան միջոցը դրանց թաղումն է: 
  • 36. Հատկապես մեծ վտանգ են պարունակում ճառագայթաակտիվ թափոնները, որոնք դասակարգվում են` ըստ ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության (կարճակյաց, միջին տևողության, երկարակյաց), տեսակարար ակտիվության (ցածրակտիվ, միջին ակտիվության, բարձրակտիվ), ճառագայթման բաղադրության (a, b, g և նեյտրոն ճառագայթող) և այլն: Առավել տարածված է այդպիսի թափոնների թաղումն այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա: Օրինակ` ԱՄՆ-ում ճառագայթաակտիվ թափոնները թաղում են սպառված աղային հանքահորերում և ժայռային ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի անապատում, Հայկական ատոմակայանում՝ հատուկ սարքավորված պահեստարանում: Կեղտաջրերն արտադրական ու կենցաղային հոսքաջրերն են. դրանք կոյուղու համակարգով հեռացվում են ձեռնարկությունների և բնակավայրերի տարածքից: Արտադրական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտվում են նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և քիմիական այլ միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր): Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են տարաբնույթ բակտերիաների՝ հատկապես աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ: Կեղտաջրերը մաքրում են մեխանիկական (պարզեցում, զտում), ֆիզիկաքիմիական (չեզոքացում, քլորով մշակում) և կենսաբանական (միկրոօրգանիզմներով օրգանական նյութերի օքսիդացում) եղանակներով: Կեղտաջրերի ճիշտ հեռացումից ու մաքրումից է կախված բնակավայրերի սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունը և բաց ջրամբարների՝ որպես ջրամատակարարման աղբյուրներ օգտագործելու հնարավորությունը: Խստորեն արգելվում են չմաքրված կեղտաջրերի մուտքը ջրավազաններ և դրանց օգտագործումը:
  • 37. Հայաստանում աղբը դեռևս շահութաբեր չէ ՀՀ Քաղաքաշինության նախարարության տվյալներով` Հայաստանում տարեկան գոյանում է ավելի քան 700.000 տոննա թափոն: Օրական Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 450-470 տոննա կենցաղային աղբ, տարեկան` 170-180.000 տոննա: Այս տվյալները ներկայացվել են 2006թ. գարնանը` «Խելամիտ մոտեցում կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդրին» թեմայով կլոր սեղանի ժամանակ: 
  • 38. Թափոնների կառավարման հարցում խելամիտ մոտեցումն առայժմ բացակայում էՀայաստանի 60 աղբավայրերից ոչ մեկում աղբի տեսակավորում եւ վերամշակում չի արվում: Փոխարենը գործում է ավելի հեշտ տարբերակը. աղբը դարսվում է տվյալ օրվա համար հատկացված աշխատանքային տարածքում, բուլդոզերներն աշխատանքային տարածքի երկայնական մասով տեղաշարժում են աղբը եւ խտացնում` ստեղծելով մինչեւ 0.3 մ հաստության շերտ: Այդ եղանակով անցած 50 եւ ավելի տարիների ընթացքում Նուբարաշենի աղբավայրում կուտակվել է ավելի քան 7.5 մլն տոննա կենցաղային աղբ, որից ճապոնական տեխնոլոգիայով պատրաստվում են 1.4 մգվտ էլեկտրաէներգիա ստանալ: Երեւանի քաղաքապետարանի 2006թ. տվյալների համաձայն` Նուբարաշեն տարվող աղբավայրում թափվող կենցաղային աղբի 10 %-ը թուղթ կամ ստվարաթուղթ է, 25 %-ը` մթերային թափոններ, 3 %-ը` տեքստիլ, 3 %-ը` պոլիէթիլեն, 5 %-ը` ապակի, 43 %-ը` քարեր, նստվածք, տիղմ եւ այլն: Աղբավայրերում շահագործման կանոնները չպահպանելու հետեւանքով կատարվում է թափոնների ինքնայրում` վտանգավոր նյութերի արտանետումներով: Աղբավայրերը, որպես կանոն, տեխնիկապես հագեցած չեն, չի իրականացվում ընդունվող աղբի կանոնավոր հաշվառում, մեքենաների լվացում, կուտակված աղբի շերտերի տոփանում եւ հողածածկում: Բացակայում են թափոնների տեսակավորման, վերամշակման եւ օգտահանման արտադրությունները: Վերամշակման թափոնների` թղթի, ստվարաթղթի, մետաղի, ապակու, պլաստիկի տեսակավորումը կատարվում է տարերայնորեն, հիմնականում աղբավայր մուտք գործող մարդկանց կողմից: 
  • 39. «Մենք չենք թափում ոչ մի բան» Գործարար Յուրի Սահակյանի մոտեցումը կոշտ թափոնների խնդրում բացառապես գործնական է: Խորհրդային տարիներին արտադրված եւ արդեն հնացած, պլաստմասսայից մասեր ունեցող սառնարանները, լվացքի մեքենաները, լողատաշտակները, կանացի կոշիկների կրունկները, հեռախոսասարքերը եւ ընդհանրապես ցանկացած թափոն, որը կունենա պլաստմասսայից հումք, Յ.Սահակյանի արտադրամասում դառնում է շինարարական նյութ` պրոֆիլ (տրամատ): 
  • 40. «Հայտնի բան է, որ պլաստմասսայե նյութերը կարելի է շատ անգամ վերամշակել, բայց ես միակն եմ Հայաստանում, որ մտածեցի գործարկել մի արտադրամաս, որը կզբաղվի պլաստմասսայե թափոնների վերամշակմամբ երկրորդային հումքից պրոֆիլներ ստանալու համար»,- ասում է «Պոլի Սերվ» ընկերության հիմնադիր, տնօրեն Յուրի Սահակյանը: Արտադրամասն արդեն 8 տարի գործում է Աբովյանի նախկին տրիկոտաժի հիմնարկում, արտադրում է մոտ 100 տեսակի պրոֆիլ եւ Հայաստանում համարվում է ոլորտի առաջատարներից մեկը: «Հումքն ինձ բերում են մարդիկ, որոնք այն հավաքում են տարբեր սառնարանների կամ լվացքի մեքենաների արհեստանոցներից, աղբավայրերից, փողոցներից: Ես այն գնում եմ 1 կգ-ը 1 դոլարով: Վերամշակելով երկրորդային հումքը` ես գումար եմ խնայում, քանի որ առաջնային հումքի 1 կգ-ն արժե մոտ 2 դոլար: Ընդ որում` իմ արտադրանքի որակը չի փոխվում, այլապես մենք չէինք լինի առաջատարների շարքում: Բացի այդ, աշխատելու իմ այս մոտեցումն ունի նաեւ բնապահպանական նշանակություն»,- ասում է պրն Սահակյանը: Արտադրամասն ամսական վերամշակում է 5-10 տոննա հումք, որի կեսը երկրորդային նյութից է: Արտադրամասի 1-ին հարկում շուտով կգործարկվի նոր տեխնոլոգիա, որով կվերամշակվեն պլաստմասսայե շշերն ու տարաները: «Ես 20 օր ապրեցի Գերմանիայում, որտեղ 4 գույնի աղբարկղեր կան տարբեր տեսակի աղբի համար: Դժվար բան չէ սովորել աղբը թափել համապատասխան աղբարկղերում, բայց դրա հնարավորությունը մեզ մոտ դեռ չկա»,- ասում է Յ. Սահակյանը: Հակոբ Բարսեղյանն ամեն ամիս մոտ 500 կգ պլաստմասսայե հումք է հանձնում «Պոլի Սերվ» ընկերությանը: Արդեն 10 տարի այս աշխատանքը նրան որոշակի լրացուցիչ եկամուտ է բերում, եւ նա արդեն հասցրել է ծանոթություն հաստատել սառնարան եւ լվացքի մեքենա վերանորոգողների հետ: «Ես գիտեմ, որ մարդիկ աղբավայրերից գտնում են տարբեր պլաստմասսայե իրեր, նույնիսկ կոշիկի տակացու են հանձնում վերամշակման համար: Եթե միտքդ աշխատացնես, դեռ շատ բան կարելի է գտնել ու վաճառել»,- ասում է Հակոբը: 
  • 41. Աղբավայրերի ինքնայրումը վտանգավոր է մարդու առողջության համարԿենցաղային թափոններն իրենց բաղադրությամբ եւ տեսակով շատ բազմազան են: Դրանք կարող են լինել գործածությունից դուրս եկած փայտյա, մետաղյա, ապակյա, ռետինե իրեր, թուղթ, սննդի մնացորդներ, այգուց եւ բանջարանոցից գոյացած մնացորդներ, նաեւ պլաստիկ իրեր` միանվագ օգտագործման բաժակներ, շշեր, խաղալիքներ, պոլիէթիլենային տոպրակներ, լինոլեումի կտորներ, շինարարական նյութեր եւ այլն: Աղբավայրերն ինքնայրվում են, ինչի հետեւանքով միջավայր են արտանետվում օրգանիզմի համար վնասակար նյութեր` ազոտի եւ ծծմբի օքսիդներ, ածխաթթու գազ, թերայրման ժամանակ` ածխաթթվի մոնօքսիդ (շմոլ գազ): «Օդն աղտոտվում է խիստ թունավոր կայուն օրգանական նյութերով` դիօքսիններով: Աղբայրումից գոյացած թունավոր նյութերը մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը: Այսպես` աղբայրման ժամանակ գոյացած հեղձուցիչ ծխից վատանում է սուր եւ քրոնիկ բրոնխիտով անձանց ինքնազգացողությունը: Աղբի թերայրման ժամանակ գոյացած շմոլ գազն արագ կապվում է արյան հեմոգլոբինի հետ եւ կասեցնում թթվածնի տեղափոխումը հյուսվածքներ: Պարալոնի (սպունգի), պոլիուրետան պարունակող իրերի (փափուկ կահույքի եւ ավտոմեքենաների նստատեղերի լցանյութ), նեյլոնե եւ այլ սինթետիկ կտորների այրումից գոյանում են խիստ թունավոր նյութեր` ցիանիդներ: Դրանք խախտում են արյան շրջանառությունը եւ հյուսվածքների ապահովումը թթվածնով, այսինքն` բերում են շնչառական եւ սրտանոթային հիվանդությունների սրացմանը»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը: 
  • 42. 7.5 մլն տոննա կենցաղային աղբը հավասար է 1.4 մգվտ էլեկտրաէներգիայիԵրեւանի քաղաքապետարանը 2005-ից համագործակցում է ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ Նուբարաշենի աղբավայրում մեթան գազի օգտահանման մեթոդով էլեկտրաէներգիա ստանալու նախագծի իրականացման համար: Նախագծի նպատակն է՝ աղբավայրում նախկինում կուտակված մոտ 7.5 մլն տոննա աղբից հորատանցքերի միջոցով օգտահանել մեթան գազ, այն այրել եւ ստանալ էլեկտրաէներգիա: ՀՀ կառավարությունը 2005թ. հաստատել է այդ նախագիծը: 2006թ. «Փոխըմբռնման հուշագիր» է ստորագրվել Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Բնապահպանության նախարարության եւ «Շիմիձու» կորպորացիայի միջեւ, որի իրականացման արդյունքում աղբավայրում կկանխվեն հրդեհները, եւ կմաքրվի շրջակա օդային միջավայրը: «Անցած շաբաթ «Շիմիձու» կորպորացիայի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների ընթացքում պարզվեց, որ նախկինում կնքված պայմանագրի որոշ հարցեր անհրաժեշտ է վերանայել:
  • 43. Փոխադարձ համաձայնություն ձեռք բերելու դեպքում աշխատանքները կարող են սկսվել: Ծրագրի տեւողությունը 16 տարի է: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 8 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է արտադրել մոտ 1.4 մգվտ էներգիա,- ասում է Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Գագիկ Խաչատրյանը:-Բացի այդ, մայրաքաղաքում աղբահանության հարցը ճիշտ կազմակերպելու համար մոսկովյան «Ավտոբանինվեստ-ցենտր» ՍՊԸ-ն Երեւանում 2005-2008թթ. ընթացքում կոշտ թափոնների համալիր ուսումնասիրություններ է իրականացնում: Ծրագրով նախատեսվում է Երեւանում կազմակերպել աղբահանության եւ սանմաքրման համալիր աշխատանքներ, նոր հատկացված տարածքում կառուցել կենցաղային աղբի տեսակավորման գործարան: Նշված աշխատանքների համար, ընկերության հաշվարկներով, անհրաժեշտ կլինի իրականացնել 20-22 մլն դոլարի ֆինանսական ներդրումներ»: Այս երկու ծրագրերն առայժմ քննարկումների փուլում են:   
  • 44.
  • 45. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներն արդյունաբերական հասարակարգի ձևավորման անփոխարինելի բաղադրիչներից են: 50 տարի առաջ մարդկությունը չուներ բջջային հեռախոսներ և համակարգիչներ, հետևաբար և չկար դրանց օգտահանման (ուտիլիզացիայի) խնդիրը: Սակայն այսօր, երբ տեխնոլոգիաների բարոյական մաշվածքը զգալիորեն ավելի արագ է ֆիզիկականից, խնդիրը դառնում է առավել քան արդիական: Արևմտյան տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է սպառման մշտական աճ, հետևաբար` գնված բջջային հեռախոսը, մեքենան, համակարգիչը պետք է կարճ ժամանակահատվածում փոխվեն նոր տեսակներով: Սակայն էներգիայի պահպանման սկզբունքի նմանությամբ հինը չի կարող ուղղակի անհետանալ: Այն կա՜մ պետք է վերամշակել, ինչը հաճախ բավական թանկ հաճույք է, կա՜մէլ Հայաստանի հարավային շրջանի բնակչությունն ամբողջ տարին պայքարում էր ուրանի հանքավայրի շահագործման դեմ: Չնայած նոյեմբերին Կապանում անցկացված լուրջ հանրահավաքների ու բողոքի տարբեր ակցիաների` ՀՀ կառավարությունը և ուրանի ծրագիրն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» հետ չկանգնեցին ծրագրից: 
  • 46. Այս տարի կառավարությունը 500 տոննա թունաքիմիկատ պարունակող խորհրդային ժամանակներում կառուցված թունաքիմիկատների գերեզմանոցում վերանորոգման աշխատանքներ իրականացրեց: Տարեսկզբին անհայտ անձինք ներխուժել էին թունաքիմիկատների գերեզմանոց և ինժեներական ծանր տեխնիկայով անցել գերեզմանոցի վրայով` բաց երկնքի տակ թողնելով պարկերով ու շշերով վտանգավոր թունաքիմիկատները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարվեվերջին զայրացրեց բնապահպաններին քաղցրահամ ջրի արտահանման իր առաջարկով: Բնապահպանները չեն հասկանում, թե Հայաստանն ինչպես է խմելու ջուր արտահանելու, եթե  երկրում գյուղերը կանգնած են ջրի բացակայության խնդրի առջև:Ճահճացման և տարբեր գործարանների շահագործման հետևանքով Սևանա լճում պահպանված ձկնատեսակները տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգի տակ են, քանի որ Սևանի մակարդակը շարունակում է բարձրանալ: