8. Երկսմբակավոր կենդանի է, ունենում է 0.9-ից 1.8 մետր
երկարություն (գլխից մինչև պոչ), հասուն ժամանակ՝ 50-ից
350 կիլոգրամ քաշ, իսկ լավագույն ցեղատեսակների
պատկանող և լավ բտված կենդանիները՝ նույնիսկ դրանից էլ
շատ ավելին (քաշը կարող է հասնել մինչև 500 կիլոգրամի)։
9. Երկսմբակավորները, որպես կանոն, բուսակեր են,
բայց ընտանի խոզը, ինչպես և իր իր վայրի նախնին՝
վարազը, ամենակեր է (մինչև անգամ օձ են ուտում)։
10. Ընտանի խոզը իր վայրի նախնուն կարող է 2-3
անգամ գերազանցել ոչ միայն քաշով, այլև
խոճկորատվությամբ. մայր խոզը ծնում է 10–12-ից
մինչև 28–32 ձագ՝ տարեկան երկու անգամ։