Anúncio
Anúncio

Ֆրանսիայի հանրապետություն

  1. Ֆրանսիայի Հանրապետություն
  2. Ֆրանսիա Կինո Փիլիսոփայություն Նկարչություն Նորաձևություն
  3. Կինո Ֆրանսիան մեծ դեր է խաղացել կինոյի պատմության մեջ:Երկու ֆրանսիացիներ, Օգյուստ և Լուի Լյումերները հիմնադրեցին կինոն 1895-ին:[Միայն վերջերս 2006-ին Ֆրանսիայում արդյունաբերվել է ավելի շատ ֆիլմ քան եվրոպական բոլոր երկրներում միասին վերցված: Կաննի կինոփառատոնը ամենակարևոր փառատոններից է, որը կազմակերպվում է կինոյի բնագավառում:Չնայած ֆրանսիական կինոյի շուկան զիջում է Հոլիվուդյանին, սակայն Ֆրանսիայում համեմատած բոլոր արևմտյան կինոների Ամերիկյան ֆիլմերի շահույթի չափաբաժինն ամենափոքրն է` մոտ 50,1%, համեմատած Գերմանիայի 77,3%-ի և Ճապոնիայի 69,4%-ի հետ: Այսպիսով ֆրանսիական կինոների շահույթի չափաբաժինը Ֆրանսիայում կազմում է 34,8%, որը ամենամեծ ցուցանիշն է զարգացած երկրներում, համեմատենք Իսպանիայի 13,7%-ի և Միացյալ թագավորությունների 8,3%-ի հետ:1976 թվականին Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից սահմանվել է կինոյի ազգային Սեզար մրցանակը:Սկսած 1946 թվականից Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացվում է Կաննի կինոփառատոնը, աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը:Ֆրանսիան ոչ շատ դարեր առաջ համարվում էր համաշխարհային մշակութային կենտրոն:Սակայն վերջին տարիներին ֆրանսիական մշակույթը իր տեղը զիջել է ամերիկյանին, և Ֆրանսիան փորձում է վերածնել իր մշակույթը:
  4. Փիլիսոփայություն Ռենե Դեկարտը 16-րդ դարի հանճարներից մեկն էր: Հանրահայտ մաթեմատիկոս, ով հիմնադրեց Անալիտիկ երկրաչափություն: Նա նաև մեզ հայտնի է "Ժամանակակից փիլիսոփայության հայր մականվամբ",[այսինքն նա հռոմեական և հունական փիլիսոփայության անկումից հետո նոր շունչ հաղորդեց փիլիսոփայությանը: Նա հիմնադրեց Կարտեզիանիստական դպրոցը, զարգացրեց կարտեզիանական կասկածանքը և համարվում է իր ժամանակների ամենաճանաչված ռացիոնալիստ փիլիսոփան: Նրա ամենաճանաչված աշխատություններն են Փիլիսոփայական հիմունքները և Խորհրդածություններ մեթոդի մասին, որոնք հիշվում են մինչ այժմ:Միևնույն դարաշրջանում Բլեզ Պասկալի բարոյական և փիլիսոփայական գրքերը խորապես ազդեցություն թողեցին ֆրանսիական ազնվականության վրա:18-րդ դարում Վոլտերը գրեց շատ պիեսներ, պոեմներ և նամակներ, որոնք հետագայում լայն ճանաչում ստացան: Նրա Կանդիդ վեպը ամենաուսուցվող վեպն է Ֆրանսիայի սահմաններից դուրս և համարվում է նրա գրվածքների գլուխգործոցը: Այս աշատանքը նաև համարվում է երբևէ գրված լավագույն փիլիսոփայական վեպը:Ժան Ժակ Ռուսոն Վոլտերի հիմնական փիլիսոփայական հակառակորդն էր այդ ժամանակ: Հայտնի քաղաքական փիլիսոփա, որի հիմնական գործերն ենԴատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին, Դատողություններ հավերժական աշխարհի մասին և այլն: Նրա գրվածքները համարվում էին լուսավորթյան դարաշրջանի լավագույն գործերը, որոնցով նա քննադատում էր միապետների իշխանությունը և գորում էր որպես մարդու իրավունքների պաշտպան:
  5. Նկարչություն Ֆրանսիական կերպարվեստի ակունքները գալիս են Իտալական արվեստից: Վերածննդի դարաշրջանի երկու ամենահայտնի արվեստագետներ`Նիկոլա Պուսենը և Կլոդ Լորենը ապրել են Իտալիայում: Դեռևս 1648-ին Լյուդովիկոս XIV-ի վարչապետ Ժան Բատիստ Կոլբերը հիմնեց Նկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիան, իսկ 1666-ին հիմնեց Հռոմիս ֆրանսիական ակադեմիան, որը մինչ այժմ գործում է և նպատակն է համագործակցել իտալացի արվեստագետների հետ:Ֆրանսիացի նկարիչները նաև հետևեցին իտալացի նկարիչների էվոլուցիային ռոկոկո ոճի բնագավառում 18-րդ դարում, որը բարոկո ոճի մեկ այլ դրսևորումն էր, այս ոճի հայտնի նկարիչներից էին Անտուան Վատտոն, Ֆրանսուա Բուշեն և Ժան Օնորե Ֆրագոնարը, որոնք նոր ոճը առավել տպավորիչ ներկայացրեցին երկրում: Ֆրանսիական հեղափոխությունը մեծ փոփոխություններ բերեց, Նապոլեոն Բոնապարտի ամենասիրված նկարիչն էր, նեոդասական ոճի նկարիչ Ժակ Լուի Դավիդը: 18-րդ դարի կեսերին իշխում էին հիմնականում երկու շարժում և առավել իրատեսական կերպարվեստը :Ֆրանսիայի շատ թանգարաններում ամբողջությամբ կամ մասամբ ներկայացված են նկարչական աշխատանքներ: Հսկայական քանակությամբ նկարչական գործեր ցուցադրված են պետական Լուվր թանգարանում, որտեղ գտնվում է ամենահայտնի նկար Մոնա Լիզան, նաև այտնի որպեսՋոկոնդա: Մինչ Լուվրը շատ երկար ժամանակ է ծառայում է որպես թանգարան, Օրսեյ թանգարանը հիմնադրվել է 1986-ին հին երկաթուղային կայարան Օրսեում, որտեղ գտվում է ամենամեծ ազգային 19-րդ դարի նկարչական գործերի հավաքածուն:
  6. Նորաձևություն Նորաձևությունը եղել է Ֆրանսիայի արդյունաբերական հիմնական ճյուղերից մեկը սկսած 17-րդ դարից և "Հոթ կուտյուրը" հիմնադրվել է Փարիզում 1860-ականներն: Այժմ Փարիզը, Լոնդոնի, Միլանի և Նյու Յորքի հետ համարվում է համաշարհային նորաձևության մայրաքաղաք և քաղաքը լի է համաշխարհային բրենդերի գլխամասային գրասենյակներով և նորաձևական տներով: Haute couture անվանումը Ֆրանսիայում պաշտպանված է օրենքով, որը նշանակում է բարձր նորաձևություն և ունի որակի և ստանդարտների երաշխավորություն:Ֆրանսիական նորաձևության և ոճի նկատմամբ վերահսկողությունը սկսվել է դեռևս Լյուդովիկոս XIV-ի ժամանակներից երբ պերճանքի առարկաները հիմնականում հասու էին արքունական ընտանիքին, հետագայում այս առարկաները նաև մեծ վարկանիշ ունեցան նաև Եվրոպայում: Ֆրանսիան վերադարձրեց իր իշխող դիրքը բարձր նորաձևոթյան բնագավառում 1860– 1960 թվականներին ի շնորհիվ այնպիսի համաշխարհային բրենդների ինչպիսիք են Chanel- ը, Dior-ը և Givenchy:
  7. Ֆրանսիա
Anúncio