1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ
Վերապատրաստման կենտրոն թիվ 150 հիմն. դպրոց
Վերապատրաստվող` Եղյան Ասյա, թիվ 197 հիմն. դպրոց
Վերապատրաստող ուսուցիչ` Մաճկալյան (Հովակիմյան) Ա.
2012թ
1
2. ԴԱՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
ԱՌԱՐԿԱ` ՄԱՅՐԵՆԻ
ԹԵՄԱ` ԳԱՐՈՒՆ Է ԵԿԵԼ
ԺԱՄ 6
Դաս Դասի թեման Չափորոշիչ
մշակել բնության երևույթները նրանց
հատկանիշներով ճանաչելու, համեմատելու,
ընդհանրացնելու կարողությունները
1. Գարուն է գալիս ուսուցանել կատարել ճիշտ դատողություններ և
1 ժամ եզրահանգումներ
ուսուցանել բնության երևույթների նկատմամբ
առողջ հետաքրքրություն
ձևավորել չափածո տողերի բովանդակությունն
արձակ շարադրելու կարողություն
2. Ջուրը ամրակայել էջում զետեղված հարցերից և
1 ժամ առաջադրանքներից օգտվելու կարողություն
խորացնել ճանաչողական հետաքրքրություններ
բնության նկատմամբ
զարգացնել կարդալու տեխնիկան
3. Ամպիկը բնութագրել հերոսի արտաքին տեսքը`
1 ժամ օգտագործելով բանաստեղծության նկարագրական
բառերն ու արտահայտությունները
կընթերցեն և կճշտեն բնագրի սեփական ընկալումը`
համադրելով այն գրքի նկարազարդմանը
4. Արևն ու ծիածանը նկարագրել հերոսներին` օգտագործելով տեքստի
1 ժամ բառերը
ստեղծագործական աշխատանքի միջոցով խորացնել
բնության մեջ գեղեցիկը` տեսնելու, զարմանալու,
հիանալու կարողությունները
2
3. ամրակայել չափածո տողերի բովանդակությունն
Ո՞ւմն է ծառը արձակ շարադրելու կարողություն
5.
1 ժամ ընդհանուր կապեր գտնել առածի և
բանաստեղծության բովանդակության միջև
6. Թեմատիկ գրավոր միավորային գնահատմամբ պարզել
աշխատանք ուսումնառության ընթացիկ արդյունքները
(թեստային
աշխատանք)
1 ժամ
3
4. ԴԱՍԻ ՊԼԱՆ 1
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Գարուն է գալիս (նոր նյութի հաղորդման դաս)
սովորեցնել զրուցել տարվա եղանակների, գարնան
մասին
մշակել բնության նկարագրությունը ճիշտ
վերարտադրելու կարողություն
ստեղծել կապակցված խոսք նկարի շուրջ և այն
ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ վերնագրել
զարգացնել արտահայտիչ ընթերցանության
կարողությունը
խորացնել բարդ և ածանցավոր բառերի մասին
գիտելիքները
մշակել խոսքը` հարստացնելով բառապաշարը
ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ խոսքի միջոցով ճանաչել բնության երևույթները,
նկարագրել դրանք
բնության պահպանության դրույթների մշակում
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ բնության փոփոխությունները գարնանը
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ կազմել ածանցավոր և բարդ բառեր
ԿԻՄԱՆԱՆ տարբերակել զգայականը և առարկայականը
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ համագործակցել, հաղորդակցվել
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ստեղծագործել, մտահանգումներ անել
ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ներկայացնել ստեղծագործական փոքրիկ շարադրանք
ցուցադրել իրենց ստեղծած գարնանային պատկերները
վերլուծել, համեմատել, խմբավորել
4
5. ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
խթանման փուլ Մտագրոհ
Կանաչ Տերև
Գարուն
Անձրևաբեր
Բույր Ամպ Ծաղկունք
Երեխաները պատմում են բնության փոփոխությունների մասին:
Ուսուցիչ – երեխանե՛ր, կռահեցիք, թե որ եղանակն է մեզ հյուր եկել:
Իմաստի ընկալման փուլ
1. Բանաստեղծության արտահայտիչ ընթերցում:
2. Նոր բառերի աբացատրություն
առու – վտակ
ուարություն – հրճվանք
գրկախառնվել - փարվել
3. Խմբային աշխատանք
Յուրաքանչյուր խմբին տալ բանաստեղծության մեկ քառյակ և գրել քառյակի հիմնական
միտքը: Երկրորդ քայլում գտնել բառեր` առանձնացնելով արմատը և ածանցը:
Առաջին խումբ – գրել առաջին քառյակի հիմնական միտքը: Դուրս գրել ածանցավոր
բառերը` առանձնացնելով արմատը և ածանցը:
Բոլոր խմբերը կատարում են նույն աշխատանքը:
Աշխատանքների ներկայացում:
Կշռադատման փուլ
ի՞նչ տեսաք ի՞նչ լսեցիք ի՞նչ զգացիք նոր վերնագիր
կանաչ ծիլեր ջրի քչքչոց ծաղկունքի բույր Գարնանային
աշխատասեր մեղու փարվող հովեր զարթոնք
Խմբային աշխատանքի գնահատում
Տնային աշխատանքի հանձնարարում – գարուն բառով գրել աքրոստիկոս:
5
6. ԴԱՍԻ ՊԼԱՆ 2
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Ո՞ւմ ծառն է (նոր նյութի հաղորդման դաս)
հասկանալ և վերլուծել բանաստեղծությունը
մշակել և զարգացնել գեղեցիկ խոսք ներկայացնելու
ԴԱՍԻ հմտություն
ՆՊԱՏԱԿԸ զարգացնել խոսք-մտածողություն-վերարտադրություն-
համադրում-արժևորում շղթան
զարգացնել կարդալու տեխնիկան
ԴԱՍԻ խորացնել ածանցավոր և բարդ բառերի մասին ունեցած
ԽՆԴԻՐՆԵՐԸ գիտելիքները
նկարագրել ծառատունկը` օգտագործելով բանաստեղծության
բառերը
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ ի՞նչ է ծառատունկը և կնկարագրեն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ տարբերակել գարունն ու աշունը` համադրելով, հակադրելով
ԿԻՄԱՆԱՆ նոր բառեր ու կապակցություններ
յուրաքանչյուր տնկի ծառ է դառնում աշխատանքի շնորհիվ
եզակի թվով բառերից ստանալ հոգնակի թվով բառեր
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ գնահատել համագործակցային աշխատանքի
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ արդյունավետությունը
ԿԿԱՐՈՂԱՆԱՆ բառակապակցությունները ներկայացնել մեկ բառով և կազմել
նախադասություններ
ստեղծել շարադրանք գարնան, ծառատունկի մասին
6
7. ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
Մտածի՛ր - զուգորդի՛ր - մտքեր փոխանակի՛ր
Խթանման փուլ
Գրատախտակին ամրացնում եմ ծառատունկը նկարագրող մեծադիր նկար:
Հանձնարարում եմ հինգ րոպեանոց շարադրանք ծառատունկի վերաբերյալ:
Երեխաներից մի քանիսը ընթերցում են իրենց գրածը` համադրելով այն գրքի
նկարին:
Իմաստի ընկալման փուլ
Կարդում ենք բանաստեղծությունը` հարցադրումներով, համեմատելով ընթացքը
դասագրքի նկարի հետ` յուրաքանչյուր միտքը կապելով համապատասխան
նկարին::
Կատարում ենք դասագրքում զետեղված առաջադրանքները` վերականգնել առածը,
եզակի թվով բառերից ստանալ հոգնակի թվով բառեր: Առաջադրանքները բաշխում
ենք խմբերի:
Կշռադատման փուլ
Դասի ամփոփում - <<Կմախք>> մեթոդով
Տնային աշխատանքի հանձնարարում – նկարագրել տնկիի աճը փուլերով և
գրառել յուրաքանչյուր փուլի աշխատանքը:
7
8. ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Տողադարձ, վանկատում
Թելադրություն` առաջադրանքներով
ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
Որսորդ Ոսկանը Ոսկեվազ գյուղում է ապրում: Նա որսի շուն ունի: Շունը սուր
հոտառություն ունի: Ամեն օր Ոսկանն իր շան հետ գնում է որսի: Շան օգնությամբ
գտնում է իր որսը: Ոսկանը հմուտ որսորդ է:
Առաջին տարբերակ
1. Տեքստից դուրս գրի՛ր գյուղի անունը: Գրի՛ր քանի տառ ու քանի հնչյուն կա այդ
բառում:
Բառ` --------------, հնչյուն` -------------, տառ` ---------------:
2. Միացրու՛ համապատասխան վանկերը և գրի՛ր ստացված բառերը:
մըկ ձակ ---------------------
դեր րապ ---------------------
մա րատ ---------------------
կա տիտ ---------------------
3. Տողադարձի՛ր տրված բառերը:
խոսել ------------------
մարզիկ ------------------
Երկրորդ տարբերակ
1. 1. Տեքստից դուրս գրի՛ր որսորդի անունը: Գրի՛ր քանի տառ ու քանի հնչյուն կա այդ
բառում:
2.
Բառ` --------------, հնչյուն` -------------, տառ` ---------------:
2. Միացրու՛ համապատասխան վանկերը և գրի՛ր ստացված բառերը:
գը րագ --------------------
կա դակ ---------------------
սահ միր ---------------------
կար նակ ---------------------
4. Տողադարձի՛ր տրված բառերը:
երգել -------------------
կարապ -------------------
8