SlideShare uma empresa Scribd logo
1 de 17
 Տարածքը` 780.6 հազ. քառ. կմ
Բնակչությունը` 74.2 միլիոն մարդ (2006)
Մայրաքաղաքը` Անկարա
Պետական լեզու` Թուրքերեն
Կառավարում` Խորհրդարանական
Հանրապետություն
Վարչապետ` Ռեջեփ Թայիփ Էրդողան
Նախագահ` Աբդուլլահ Գյուլ
 Թուրքիայի Հանրապետություն (թուրք.՝ Türkiye
Cumhuriyeti), երկիր է Եվրասիայում, պետություն
տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ
մասը՝ հարավային Եվրոպայումֈ Ժամանակակից
Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է
1920-ական թվականանների սկզբին` Օսմանյան
կայսրության փլուզման արդյունքումֈ
Թուրքիան արևելքից սահմանակից
է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի
հետ, հարավից` Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից
՝ Հունաստանի և Բուլղարիայի հետֈ Թուրքիայի
ափերը ողողում են չորս
ծովեր՝ Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարաֈ
 Թուրքերենը Թուրքիայի
Հանրապետության հիմնական
բնակչության պետական լեզուն էֈ
Պատկանում է թյուրքական
լեզվաընտանիքի արևմտախունական
ճյուղի օղուզական խմբինֈ Խոսողների
թվաքանակը մոտ 80 միլիոն էֈ Իբրև
գրական լեզու ձևավորվել է բավականին
ուշ (այն փոխարինել է
հին օսմաներենին 19-րդ դարի կեսերին)։
 Թուրք ազգը ձևավորվել է թուրքմենական օղուզ քոչվոր ցեղերի ու
տեղաբնիկների միաձուլումից: Թուրքիան բազմազգ պետություն է:
Այստեղ ապրում են ավելի քան 22 ժողովուրդներ: Թուրքերը կազմում են
երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը: Բնակվում են նաև
քրդեր, արաբներ, չերքեզներ, ասորիներ, հայեր, հույներ և այլք: Երկրի
բնակչության 98 %-ը դավանում է մահմեդականություն:
 2009 թ. վերջին հայտնի դարձավ, որ Թուրքիայի բնակչությունը կազմում է
72 մլն. 561 հազար 312 մարդ: Բնակչության 36 մլն. 462 հազար 470-ը
կազմում են տղամարդիկ, իսկ 36 մլն. 98 հազար 842-ը` կանայք: 2009 թ.
բնակչության աճը կազմել է 14.5 տոկոս:
 Տղամարդիկ կազմում են բնակչության 50.3 տոկոսը:
 Բնակչության աճը կազմել է 14.5 տոկոս:
 Բնակչության 75.5 տոկոսը բնակվում է նահանգների և գավառների
կենտրոնում:
 Բնակչության 17.8 տոկոսը բնակվում է Ստամբուլում:
 Բնակչության կեսի միջին տարիքը ցածր է 28.8 տարեկանից:
 Բնակչության 67 տոկոսը աշխատանքային տարիքի է:
 Մեկ կիլոմետր քառակուսուն բաժին է ընկնում 94 մարդ:
 Թուրքիայում բավական բարձր են քաղաքայնացման
տեմպերը:Երկրի բնակչության 66% -ն ապրում է
քաղաքներում:Միլիոնանոց քաղաքներ են
Ստամբուլը,Անկարան,Իզմիրը,Ադանան:
Թուրքիայի խոշորագույն քաղաքը Ստամբուլն է(9,5 մլն մարդ)
նախկին Կոստանդնուպոլիսը,որը խոշոր նավահանգիստ
է,առևտրական,արդյունաբերական և մշակութային
կենտրոն:Բոսֆորի նեղուցով քաղաքը բաժանված է Եվրոպական
ու Ասիական մասերի:Ստամբուլը եղել է
Հռոմեական,Բյուզանդական,ապա Օսմանյան կայսրության
մայրաքաղաքը:
Անկարա (3 մլն մարդ) երկրի մայրաքաղաքն է,արդյունաբերական
ու մշակութային խոշոր կենտրոն:Հաջորդ խոշոր քղաքներն են
խոշոր նավահանգիստ և արդյունաբերական կենտրոն Իզմիրը `2,4
մլն մարդ,Ադանան և Բուրսան`1.3 մլն մարդ:
 Թուրքիան լեռնային երկիր է:Ասիական մասի երևմուտքում
է Փոքրասիկան բարձրավանդակը(միջին բարձրությունը
մետ 1000մ),ներքին մասում`Անատոլիական
Սարահարթը:Դեպի արևելք վերջինիս հարում է խիստ
մասնատված Հայկական լեռենաշխարհը 1500-2000 մ միջին
բարձրությամբ:Հայկական լեռնաշխարհը մասամբ և
Փոքրասիական բարձրավանդակը հյուսիսից եզերված են
Պոնտական,հարավից Տավրոսի լեռներով:Այստեղ վեր է
խոյանում Մեծ Արարատ լեռը5165մ:
Օգտակար հանածոները բազմազան են,բայց
համեմատաբար ոչ մեծ պաշարներով:Գլխավոր բնական
հարստությունը քրոմիտն է,որի պաշարներով Թուրէիան
գրեթե առաջինն է:Հայտնաբերված են նաև քարածխի ու գորշ
ածխի հանքավայրեր,երկաթի,պղնձի ու մանգանի
հանքաքարեր,բոքսիտ:
 Արեվելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) 1720 մ
բարձրության վրա է գտնվում լեռներով շրջապատված Վանա լիճը
կամ Վանա ծովը: Լիճը հայտնի է իր նշանավոր տառեխ ձկով: Լճի
Աղթամար կղզում է գտնվում հայ ճարտարապետության
գլուխգործոցներից մեկը՝ Սուրբ Խաչ եկեղեցին (X դար, թուրքական
կառավարության կողմից 2007 թ-ին վերականգնվել է և վերածվել
թանգարանի):
 Կենդանիներից երկրի լեռնային անտառներում հանդիպում են
այծյամներ, գորշուկներ, վարազներ, սկյուռներ, իսկ
տափաստաններում՝ աղվեսներ, շնագայլեր, գետնասկյուռներ:
 Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, կորեկ, լոբի,
բուծում են ոչխարներ ու անգորական այծեր, որոնք տալիս են
նուրբ, մետաքսանման բարձրորակ բուրդ՝ մոհեր: Զարգացած է
նաև շերամապահությունը:
 Մշտադալար թփուտների, պուրակների և այգիների փարթամ
կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը:
 Ներկայիս Թուրքիայի Հանրապետության 81 նահագները (իլերը)
բաժանված են 957 շրանների թուրք.՝ ilçe, իլչե): Նահանգի
մրջաններից մեկը կոչվում է «կենտրոնական շրջան»
Կենտրոնական շրջանի պետն է նշանակավող
փոխնահանգապետը, իսկ այլ շրջանները ղեկավարում
են կայմակամները: Ամեն շրջանը, այդ թվում նաև
կենտրոնականը, նահանգի վարչական բաժանման միավոր է:
Շրջանը կառավարվում է շրջկենտրոնից (թուրք.՝ ilçe merkezi, իլչե
մերկեզի), որտեղ գտնվում է համապատասխան նշանակվող
կայմակամի նստավայրը, որը պատասխանատու է
նահանգի վալիի(նահանգապետի) առաջ: Կենտրոնական
շրջաններում կայմակամներ չկան, քանի որ այդ շրջանները
ղեկավարում է փոխնահանգապետը: Վարչական բաժանման
ներքին միավորն է համարվում գյուղը, Քաղաքային տիպի
բնակավայրերը բաժանված են թաղամասերի

Կլիման հիմնականում ցամաքային է,ընդ
որում ցամաքայնությունն աճում է ծովից
դեպի ներքին մարզերը խորանալուն
համապատասպան:Արևելյան Թրակիայում
և Միջերկրածովյան առափնյա հատվածում
կլիման միջերկրածովային է.ամառը տաք ու
չոր,ձմեռը մեղմ ու անձևրային:Տեղումների
միջին տարեկան քանակը 700 մմ
է,Սևծովյան ափերին մինչև 3000 մմ:
 Թուրքիայի Զինված ուժերը (թուրքերեն`Türk
Silahlı Kuvvetleri կամTSK) բաղկացած
Ցամաքային, Օդային և Ծովային զորքերից:
Հիմնադրման օրն է համարվում 1920 թ մայիսի 3-
ը: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետն է բանակի
գեներալ Ըշըք Քոշաները, ով Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համարվում է
բանակի գերագույն գլխավոր հրամանատարը:
ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականի փետրվարից:
Անձնակազմը (ներառյալ պահեստայինները)
կազմում է 1 մլն 41 հազար 900 մարդ:
 Զորակոչման տարիքը 20-ն է: Կախված զորատեսակներից և կրթության աստիճանից
պարտադիր զինվորական ծառայությունը տևում է 6-15 ամիս: Զինծառայության համար
պիտանի են 16-49 տարեկան 20 մլն 200 հազար արական սեռի ներկայացուցիչ և 19 մլն
իգական սեռի ներկայացուցիչ (2008 թվականի տվյալներ): Ռազմական բյուջեն կազմում
40 մլրդ ամերիկյան դոլար կամ ՀՆԱ-ի 5 տոկոսը (2010 թ տվյալներ): Ծառայության մեջ
գտնվող անձնակազմը կազմում է 612.900 մարդ, որից 402.000` ցամաքային զորքեր,
100.000` ժանդարմերիա, 60.100` ռազմաօդային ուժեր, 48.600` ծովային ուժեր, 2200`
առափնյա պաշտանություն: Եվս 36 հազար թուրք զինծառայողներ ծառայության մեջ են
գտնվում այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում»:
1450 զինծառայող գործուղված են Աֆղանստան, 356` Բոսնիա, 261` Լիբանան, 17` Կոնգոյի
ԴՀ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում ԱՄՆ-ից հետո ունի երկրորդ
ամենամեծաքանակ զինված ուժերը:
Թուրքիայի ԶՈւ-ը ՆԱՏՕ-ի կազմում մասնակցել են 1950-53 թթ կորեական պատերազմին,
1974 թ ներխուժել են Կիպրոս և օկուպացրել կղզու հյուսիսային հատվածը («Կիպրոսի
խաղաղության ուժեր»), ներկայումս ակտիվ ռազմական գործողություններ են տարվում
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ:
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը կազմակերպել է 2 ռազմական հեղաշրջում` 1960 թ.
Մայիսի 27-ի և 1980 թ. Սեպտեմբերի 12-ի հեղաշրջումները, ինչպես նաև հեղաշրջման
բազմաթիվ փորձեր` Թուրքիայի աշխարհիկ հիմքերը պաշտպանելու նպատակով:
 Թուրքիան աշխարհում 15րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և
17րդը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով: Երկիրը OECD անդամ է և
մտնում է G-20-ի մեջ: 1995 թվականի դեկտեմբերի 31-ն Թուրքիան
դարձել է Եվրոխորհրդի անդամ: Թուրքիան այսօր համարվում է
աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը: 2010 թ.
տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին:
Թուրքիան դասվում է այն փոքրաթիվ երկրների շարքին, որոնք
2008-2009 թ. ճգնաժամից քիչ են տուժել: Թուրքիայի ավանդկան
ճյուղերին` տեքստիլ և սննդի արդյունաբերություններին,
գյուղատնտեսությանը, շինարարությանը, տուրիզմին զուգահեռ
սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղեր ,
ինչպիսիք են` մեքենաշինությունը, դեղագործությունը, քիմիական
արդյունաբերությունը, կոմունիկացիաները և ծառայությունների
ոլորտը: Թուրքիայի հանրապետությունը իր տարածքով
աշխարհում 37-րդն է :
 Անտառները կազմում են տարածքի 25%-ը կամ 20.2 մլն հա: Սրանք օգտագործվում
են շինարարության մեջ: Ըստ 2009 թ. տվյալների` Թուրքիայի ՀՆԱ-ն կազմել է 1.119
տրլն դոլար, ՀՆԱ աճը 2010թ. առաջին քառորդում կազմել է 11.7%, երկրորդ
քառորդում ` 10.3 %, իսկ երրորդ քառորդում ` 5.5%: ՀՆԱ 64.7 % արտադրվել է
ծառայությունների ոլորտում , 25.9% ` արդյունաբերության, իսկ 9.4% -ը`
գյուղատնտեսության: Տնտեսապես ակտիվ բնակչության 29.5 %-ը զբաղված է
գյուղատնտեսությունում, 24.7%-ը` արդյունաբերությունում և 45.8 %-ը`
ծառայությունների ոլորտներում: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են `
տեքստիլ, սննդի, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, հանքարդյունահանող,
պողպատի, շինարարություն, թղթի արդյունաբերւթյուն, դեղագործությունը: Ըստ
2009 թ. տվյալների արտահանումը կազմել է 102.2 մլրդ դոլար:Արտահանվել են`
սննդի, տեքստիլ, սև մետաղներ տրանսպորտային միջոցներ և այլն: Արտահանման
շուկաներն են է Գերմանիա `9.6%, Ֆրանսիան ` 6.1%, Մեծ Բրիտանիա ` 5.8%,
Իտալիա ` 5.8%, Իրաք` 5% և այլն: Ներմուծումը այդ նույն ժամանակաշրջանում
կազմել է 140.8 մլրդ դոլար : Ներմուծել է մեքենաշինական արատադրանք,
քիմիական, վառելիք, տրանսպորտային միջոցներ: Ներմուծման 14%-ը
պատկանում է Ռուսաստանին, իսկ Գերմանիային պատկանում է 10%-ը,
Չինաստանին բաժին է ընկնում 9%-ը, ԱՄՆ` 6.1%, Իտալիա` 5.4%, Ֆրանսիա ` 5%:
 Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 6-րդ տեղը ավտմեքենաների
արտադրության գծով: Այստեղ արտադրվում կամ հավաքվում են FIAT,
Ford,Toyota, Opel, Honda և այլ մակնիշներ: Ինչ վերաբերում է Թուրքիայի
էներգետիկային, ապա նշենք, որ երկրում էլեկտրաէներգիայի
պակասուրդ կա: Նախատեսվում է գազաբաշխիչ ցանցի ընդլայնում
ամբողջ երկրի տարածքում, որը կընդգրկի ավելի քան 57
քաղաքներ: Այսօր երկիրը լոլիկի մածուկի արտադրությամբ զբաղեցնում
է 3-րդ տեղը, իսկ Եվրոպայում`2-րդ: Աշխարհում 2-րդն է մակարոնային
ապրանքների արտադրությամբ: Թուրքիան աշխարհում առաջինն է
չորացրած մրգերի արտադրության և արտահանամնա գշով, Եվրոպայում
առաջինն է բամբակի, ծխախոտի արտադրությամբ: Աշխարհում
երկրորդն է ոսպի, չամիչի, կանաչ ոլոռիարտադրությամբ, 4-րդն է
զեյթունի յուղի արտադրությամբ, 5-րդն է ` արևածաղկի սերմերի, 6-րդն է
`լոբու, 8-րդն է ` շաքարի և ալյուրի արտադրությամբ: Թուրքիայի
տնտեսության զարգացման բնորոշ գծերը և առանձնահատկությունները
Թուրքիայի դինամիկ զարգացմանը նպաստում են աշխարհագրական
դիրքը, երիտասարդ բնակչությունը, դեմոգրաֆիկ աճի տեմպը:
Թուրքիայի դինամիկ տնտեսությունը իրենից ներկայացնում է
ժամանակակից արդյունաբերության և առևտրի բարդ համակցություն,
իսկ ավանդական գյուղատնտեսությունը ևս ունի իր տեղը:
 Արդյունաբերության ամենախոշոր ճյուղը տեքստիլ արդյունաբերույունն է, որին
բաժին է ընկնում արդյունաբերական աշխատողների 1/3-ը: Թեև Թուրքիայի
տնտեսության արդյունաբերական ճյուղը զարգացած է, այդուհանդերձ
ծառայություններն ունեն անհերքելիորեն առաջատար նշանակություն: Թուրքիայի
տնտեսության կառուցվածքում ծառայությունների բաժինը գնալով աճում է : Նրան
2008 թվականին բային է ընտել ՀՆԱ-ի մոտ 62.9 տոկոսը այն դեպքում, երբ
գյուղմթերքների համապատասխան ցուցանիշը միևնույն տարում կազմել է ՀՆԱ-ի
8.5 տոկոսը, իսկ արդյունաբերությանը բային է ընկել 28.6 տոկոսը: Սակայն պետք է
նշել, որ ծառայությունների բաժնի աճը տեղի է ունեցել գյուղատնտեսական
մթերքների տեսակարար կշռի նվազման հետևանքով ևս, իսկ արդյունաբերույունը
պահպանել է իր տեսակարար կշիռը: Թուրքիայի տնտեսական զարգացվածության
առանձնահատուկ գծերից է նաև անհավասարաչափ զարգացվածության փաստը:
Հիմնականում զարգացաց է երկրի արևմտյան հատվածը, իսկ արևելյան մարզերը
թույլ զագացած են և իրենց զարգացվածության աստիճանով համադրելի են
Վրաստանին և Ադրբեջանին: Այս թույլ զարգացած մարզերը գտնվում են
Հայաստանի Հանրապետության հետ սահմանին մոտ: Այս շրջաների
սամակարդակի ցուցանիշը մոտ 10 անգամ զիջում է Ստամբուլին հարակից
մարզերի միևնույն ցուցանիշին:
 աշխարհագրության դասագիրք
 hy.wikipedia.org
 gevorgpetrosyan.livejournal.coml,
 akunq.net
 allturkey.am
 www.encyclopedia.am/

Mais conteúdo relacionado

Mais procurados

շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
67gayane
 
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսություն Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսություն
asatryanmarta
 
Տարաբնակեցում
ՏարաբնակեցումՏարաբնակեցում
Տարաբնակեցում
asatryanmarta
 
Հարավ արևմտյան Ասիա
Հարավ արևմտյան ԱսիաՀարավ արևմտյան Ասիա
Հարավ արևմտյան Ասիա
asatryanmarta
 
Hin ashxari 7 hrashalikner
Hin ashxari 7 hrashaliknerHin ashxari 7 hrashalikner
Hin ashxari 7 hrashalikner
anushtad
 
НАРОДНІ МЕТОДИ ЛІКУВАННЯ ТУБЕРКУЛЬОЗУ ЛЕГЕНЬ ТА ПРОСТУДНИХ ЗАХВОРЮВАНЬ
 НАРОДНІ МЕТОДИ ЛІКУВАННЯ ТУБЕРКУЛЬОЗУ ЛЕГЕНЬ ТА ПРОСТУДНИХ ЗАХВОРЮВАНЬ НАРОДНІ МЕТОДИ ЛІКУВАННЯ ТУБЕРКУЛЬОЗУ ЛЕГЕНЬ ТА ПРОСТУДНИХ ЗАХВОРЮВАНЬ
НАРОДНІ МЕТОДИ ЛІКУВАННЯ ТУБЕРКУЛЬОЗУ ЛЕГЕНЬ ТА ПРОСТУДНИХ ЗАХВОРЮВАНЬ
Ирина Глибицкая
 
Degradarea mediului natural. Masuri de protectie (BOREA)
Degradarea mediului natural. Masuri de protectie (BOREA)Degradarea mediului natural. Masuri de protectie (BOREA)
Degradarea mediului natural. Masuri de protectie (BOREA)
Cojocari Boris
 
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
Hovhannes Astvatsatryan
 
Axetner zaven
Axetner zavenAxetner zaven
Axetner zaven
67gayane
 
չինաստանի տեսարժան վայրերը
չինաստանի տեսարժան վայրերըչինաստանի տեսարժան վայրերը
չինաստանի տեսարժան վայրերը
emiliasimonian
 
Ce este economia
Ce este economiaCe este economia
Ce este economia
Rodica B
 

Mais procurados (20)

շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
Չինաստան
ՉինաստանՉինաստան
Չինաստան
 
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսություն Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսություն
 
Տարաբնակեցում
ՏարաբնակեցումՏարաբնակեցում
Տարաբնակեցում
 
Ճապոնիա
ՃապոնիաՃապոնիա
Ճապոնիա
 
alimentatiaecologica.doc
alimentatiaecologica.docalimentatiaecologica.doc
alimentatiaecologica.doc
 
Վրաստան
ՎրաստանՎրաստան
Վրաստան
 
gyuxatntesutyun
gyuxatntesutyungyuxatntesutyun
gyuxatntesutyun
 
Հարավ արևմտյան Ասիա
Հարավ արևմտյան ԱսիաՀարավ արևմտյան Ասիա
Հարավ արևմտյան Ասիա
 
Hin ashxari 7 hrashalikner
Hin ashxari 7 hrashaliknerHin ashxari 7 hrashalikner
Hin ashxari 7 hrashalikner
 
Եվրոպա
ԵվրոպաԵվրոպա
Եվրոպա
 
հհ արդյունաբերություն
հհ արդյունաբերությունհհ արդյունաբերություն
հհ արդյունաբերություն
 
НАРОДНІ МЕТОДИ ЛІКУВАННЯ ТУБЕРКУЛЬОЗУ ЛЕГЕНЬ ТА ПРОСТУДНИХ ЗАХВОРЮВАНЬ
 НАРОДНІ МЕТОДИ ЛІКУВАННЯ ТУБЕРКУЛЬОЗУ ЛЕГЕНЬ ТА ПРОСТУДНИХ ЗАХВОРЮВАНЬ НАРОДНІ МЕТОДИ ЛІКУВАННЯ ТУБЕРКУЛЬОЗУ ЛЕГЕНЬ ТА ПРОСТУДНИХ ЗАХВОРЮВАНЬ
НАРОДНІ МЕТОДИ ЛІКУВАННЯ ТУБЕРКУЛЬОЗУ ЛЕГЕНЬ ТА ПРОСТУДНИХ ЗАХВОРЮВАНЬ
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
Degradarea mediului natural. Masuri de protectie (BOREA)
Degradarea mediului natural. Masuri de protectie (BOREA)Degradarea mediului natural. Masuri de protectie (BOREA)
Degradarea mediului natural. Masuri de protectie (BOREA)
 
Խաչատուր Աբովյան
Խաչատուր ԱբովյանԽաչատուր Աբովյան
Խաչատուր Աբովյան
 
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
 
Axetner zaven
Axetner zavenAxetner zaven
Axetner zaven
 
չինաստանի տեսարժան վայրերը
չինաստանի տեսարժան վայրերըչինաստանի տեսարժան վայրերը
չինաստանի տեսարժան վայրերը
 
Ce este economia
Ce este economiaCe este economia
Ce este economia
 

թուրքիա

  • 1.
  • 2.  Տարածքը` 780.6 հազ. քառ. կմ Բնակչությունը` 74.2 միլիոն մարդ (2006) Մայրաքաղաքը` Անկարա Պետական լեզու` Թուրքերեն Կառավարում` Խորհրդարանական Հանրապետություն Վարչապետ` Ռեջեփ Թայիփ Էրդողան Նախագահ` Աբդուլլահ Գյուլ
  • 3.  Թուրքիայի Հանրապետություն (թուրք.՝ Türkiye Cumhuriyeti), երկիր է Եվրասիայում, պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայումֈ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին` Օսմանյան կայսրության փլուզման արդյունքումֈ Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից` Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից ՝ Հունաստանի և Բուլղարիայի հետֈ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարաֈ
  • 4.  Թուրքերենը Թուրքիայի Հանրապետության հիմնական բնակչության պետական լեզուն էֈ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի արևմտախունական ճյուղի օղուզական խմբինֈ Խոսողների թվաքանակը մոտ 80 միլիոն էֈ Իբրև գրական լեզու ձևավորվել է բավականին ուշ (այն փոխարինել է հին օսմաներենին 19-րդ դարի կեսերին)։
  • 5.  Թուրք ազգը ձևավորվել է թուրքմենական օղուզ քոչվոր ցեղերի ու տեղաբնիկների միաձուլումից: Թուրքիան բազմազգ պետություն է: Այստեղ ապրում են ավելի քան 22 ժողովուրդներ: Թուրքերը կազմում են երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը: Բնակվում են նաև քրդեր, արաբներ, չերքեզներ, ասորիներ, հայեր, հույներ և այլք: Երկրի բնակչության 98 %-ը դավանում է մահմեդականություն:  2009 թ. վերջին հայտնի դարձավ, որ Թուրքիայի բնակչությունը կազմում է 72 մլն. 561 հազար 312 մարդ: Բնակչության 36 մլն. 462 հազար 470-ը կազմում են տղամարդիկ, իսկ 36 մլն. 98 հազար 842-ը` կանայք: 2009 թ. բնակչության աճը կազմել է 14.5 տոկոս:  Տղամարդիկ կազմում են բնակչության 50.3 տոկոսը:  Բնակչության աճը կազմել է 14.5 տոկոս:  Բնակչության 75.5 տոկոսը բնակվում է նահանգների և գավառների կենտրոնում:  Բնակչության 17.8 տոկոսը բնակվում է Ստամբուլում:  Բնակչության կեսի միջին տարիքը ցածր է 28.8 տարեկանից:  Բնակչության 67 տոկոսը աշխատանքային տարիքի է:  Մեկ կիլոմետր քառակուսուն բաժին է ընկնում 94 մարդ:
  • 6.  Թուրքիայում բավական բարձր են քաղաքայնացման տեմպերը:Երկրի բնակչության 66% -ն ապրում է քաղաքներում:Միլիոնանոց քաղաքներ են Ստամբուլը,Անկարան,Իզմիրը,Ադանան: Թուրքիայի խոշորագույն քաղաքը Ստամբուլն է(9,5 մլն մարդ) նախկին Կոստանդնուպոլիսը,որը խոշոր նավահանգիստ է,առևտրական,արդյունաբերական և մշակութային կենտրոն:Բոսֆորի նեղուցով քաղաքը բաժանված է Եվրոպական ու Ասիական մասերի:Ստամբուլը եղել է Հռոմեական,Բյուզանդական,ապա Օսմանյան կայսրության մայրաքաղաքը: Անկարա (3 մլն մարդ) երկրի մայրաքաղաքն է,արդյունաբերական ու մշակութային խոշոր կենտրոն:Հաջորդ խոշոր քղաքներն են խոշոր նավահանգիստ և արդյունաբերական կենտրոն Իզմիրը `2,4 մլն մարդ,Ադանան և Բուրսան`1.3 մլն մարդ:
  • 7.  Թուրքիան լեռնային երկիր է:Ասիական մասի երևմուտքում է Փոքրասիկան բարձրավանդակը(միջին բարձրությունը մետ 1000մ),ներքին մասում`Անատոլիական Սարահարթը:Դեպի արևելք վերջինիս հարում է խիստ մասնատված Հայկական լեռենաշխարհը 1500-2000 մ միջին բարձրությամբ:Հայկական լեռնաշխարհը մասամբ և Փոքրասիական բարձրավանդակը հյուսիսից եզերված են Պոնտական,հարավից Տավրոսի լեռներով:Այստեղ վեր է խոյանում Մեծ Արարատ լեռը5165մ: Օգտակար հանածոները բազմազան են,բայց համեմատաբար ոչ մեծ պաշարներով:Գլխավոր բնական հարստությունը քրոմիտն է,որի պաշարներով Թուրէիան գրեթե առաջինն է:Հայտնաբերված են նաև քարածխի ու գորշ ածխի հանքավայրեր,երկաթի,պղնձի ու մանգանի հանքաքարեր,բոքսիտ:
  • 8.  Արեվելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) 1720 մ բարձրության վրա է գտնվում լեռներով շրջապատված Վանա լիճը կամ Վանա ծովը: Լիճը հայտնի է իր նշանավոր տառեխ ձկով: Լճի Աղթամար կղզում է գտնվում հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Սուրբ Խաչ եկեղեցին (X դար, թուրքական կառավարության կողմից 2007 թ-ին վերականգնվել է և վերածվել թանգարանի):  Կենդանիներից երկրի լեռնային անտառներում հանդիպում են այծյամներ, գորշուկներ, վարազներ, սկյուռներ, իսկ տափաստաններում՝ աղվեսներ, շնագայլեր, գետնասկյուռներ:  Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, կորեկ, լոբի, բուծում են ոչխարներ ու անգորական այծեր, որոնք տալիս են նուրբ, մետաքսանման բարձրորակ բուրդ՝ մոհեր: Զարգացած է նաև շերամապահությունը:  Մշտադալար թփուտների, պուրակների և այգիների փարթամ կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը:
  • 9.  Ներկայիս Թուրքիայի Հանրապետության 81 նահագները (իլերը) բաժանված են 957 շրանների թուրք.՝ ilçe, իլչե): Նահանգի մրջաններից մեկը կոչվում է «կենտրոնական շրջան» Կենտրոնական շրջանի պետն է նշանակավող փոխնահանգապետը, իսկ այլ շրջանները ղեկավարում են կայմակամները: Ամեն շրջանը, այդ թվում նաև կենտրոնականը, նահանգի վարչական բաժանման միավոր է: Շրջանը կառավարվում է շրջկենտրոնից (թուրք.՝ ilçe merkezi, իլչե մերկեզի), որտեղ գտնվում է համապատասխան նշանակվող կայմակամի նստավայրը, որը պատասխանատու է նահանգի վալիի(նահանգապետի) առաջ: Կենտրոնական շրջաններում կայմակամներ չկան, քանի որ այդ շրջանները ղեկավարում է փոխնահանգապետը: Վարչական բաժանման ներքին միավորն է համարվում գյուղը, Քաղաքային տիպի բնակավայրերը բաժանված են թաղամասերի
  • 10.  Կլիման հիմնականում ցամաքային է,ընդ որում ցամաքայնությունն աճում է ծովից դեպի ներքին մարզերը խորանալուն համապատասպան:Արևելյան Թրակիայում և Միջերկրածովյան առափնյա հատվածում կլիման միջերկրածովային է.ամառը տաք ու չոր,ձմեռը մեղմ ու անձևրային:Տեղումների միջին տարեկան քանակը 700 մմ է,Սևծովյան ափերին մինչև 3000 մմ:
  • 11.  Թուրքիայի Զինված ուժերը (թուրքերեն`Türk Silahlı Kuvvetleri կամTSK) բաղկացած Ցամաքային, Օդային և Ծովային զորքերից: Հիմնադրման օրն է համարվում 1920 թ մայիսի 3- ը: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետն է բանակի գեներալ Ըշըք Քոշաները, ով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համարվում է բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականի փետրվարից: Անձնակազմը (ներառյալ պահեստայինները) կազմում է 1 մլն 41 հազար 900 մարդ:
  • 12.  Զորակոչման տարիքը 20-ն է: Կախված զորատեսակներից և կրթության աստիճանից պարտադիր զինվորական ծառայությունը տևում է 6-15 ամիս: Զինծառայության համար պիտանի են 16-49 տարեկան 20 մլն 200 հազար արական սեռի ներկայացուցիչ և 19 մլն իգական սեռի ներկայացուցիչ (2008 թվականի տվյալներ): Ռազմական բյուջեն կազմում 40 մլրդ ամերիկյան դոլար կամ ՀՆԱ-ի 5 տոկոսը (2010 թ տվյալներ): Ծառայության մեջ գտնվող անձնակազմը կազմում է 612.900 մարդ, որից 402.000` ցամաքային զորքեր, 100.000` ժանդարմերիա, 60.100` ռազմաօդային ուժեր, 48.600` ծովային ուժեր, 2200` առափնյա պաշտանություն: Եվս 36 հազար թուրք զինծառայողներ ծառայության մեջ են գտնվում այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում»: 1450 զինծառայող գործուղված են Աֆղանստան, 356` Բոսնիա, 261` Լիբանան, 17` Կոնգոյի ԴՀ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում ԱՄՆ-ից հետո ունի երկրորդ ամենամեծաքանակ զինված ուժերը: Թուրքիայի ԶՈւ-ը ՆԱՏՕ-ի կազմում մասնակցել են 1950-53 թթ կորեական պատերազմին, 1974 թ ներխուժել են Կիպրոս և օկուպացրել կղզու հյուսիսային հատվածը («Կիպրոսի խաղաղության ուժեր»), ներկայումս ակտիվ ռազմական գործողություններ են տարվում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը կազմակերպել է 2 ռազմական հեղաշրջում` 1960 թ. Մայիսի 27-ի և 1980 թ. Սեպտեմբերի 12-ի հեղաշրջումները, ինչպես նաև հեղաշրջման բազմաթիվ փորձեր` Թուրքիայի աշխարհիկ հիմքերը պաշտպանելու նպատակով:
  • 13.  Թուրքիան աշխարհում 15րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և 17րդը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով: Երկիրը OECD անդամ է և մտնում է G-20-ի մեջ: 1995 թվականի դեկտեմբերի 31-ն Թուրքիան դարձել է Եվրոխորհրդի անդամ: Թուրքիան այսօր համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը: 2010 թ. տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին: Թուրքիան դասվում է այն փոքրաթիվ երկրների շարքին, որոնք 2008-2009 թ. ճգնաժամից քիչ են տուժել: Թուրքիայի ավանդկան ճյուղերին` տեքստիլ և սննդի արդյունաբերություններին, գյուղատնտեսությանը, շինարարությանը, տուրիզմին զուգահեռ սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղեր , ինչպիսիք են` մեքենաշինությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, կոմունիկացիաները և ծառայությունների ոլորտը: Թուրքիայի հանրապետությունը իր տարածքով աշխարհում 37-րդն է :
  • 14.  Անտառները կազմում են տարածքի 25%-ը կամ 20.2 մլն հա: Սրանք օգտագործվում են շինարարության մեջ: Ըստ 2009 թ. տվյալների` Թուրքիայի ՀՆԱ-ն կազմել է 1.119 տրլն դոլար, ՀՆԱ աճը 2010թ. առաջին քառորդում կազմել է 11.7%, երկրորդ քառորդում ` 10.3 %, իսկ երրորդ քառորդում ` 5.5%: ՀՆԱ 64.7 % արտադրվել է ծառայությունների ոլորտում , 25.9% ` արդյունաբերության, իսկ 9.4% -ը` գյուղատնտեսության: Տնտեսապես ակտիվ բնակչության 29.5 %-ը զբաղված է գյուղատնտեսությունում, 24.7%-ը` արդյունաբերությունում և 45.8 %-ը` ծառայությունների ոլորտներում: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են ` տեքստիլ, սննդի, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, հանքարդյունահանող, պողպատի, շինարարություն, թղթի արդյունաբերւթյուն, դեղագործությունը: Ըստ 2009 թ. տվյալների արտահանումը կազմել է 102.2 մլրդ դոլար:Արտահանվել են` սննդի, տեքստիլ, սև մետաղներ տրանսպորտային միջոցներ և այլն: Արտահանման շուկաներն են է Գերմանիա `9.6%, Ֆրանսիան ` 6.1%, Մեծ Բրիտանիա ` 5.8%, Իտալիա ` 5.8%, Իրաք` 5% և այլն: Ներմուծումը այդ նույն ժամանակաշրջանում կազմել է 140.8 մլրդ դոլար : Ներմուծել է մեքենաշինական արատադրանք, քիմիական, վառելիք, տրանսպորտային միջոցներ: Ներմուծման 14%-ը պատկանում է Ռուսաստանին, իսկ Գերմանիային պատկանում է 10%-ը, Չինաստանին բաժին է ընկնում 9%-ը, ԱՄՆ` 6.1%, Իտալիա` 5.4%, Ֆրանսիա ` 5%:
  • 15.  Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 6-րդ տեղը ավտմեքենաների արտադրության գծով: Այստեղ արտադրվում կամ հավաքվում են FIAT, Ford,Toyota, Opel, Honda և այլ մակնիշներ: Ինչ վերաբերում է Թուրքիայի էներգետիկային, ապա նշենք, որ երկրում էլեկտրաէներգիայի պակասուրդ կա: Նախատեսվում է գազաբաշխիչ ցանցի ընդլայնում ամբողջ երկրի տարածքում, որը կընդգրկի ավելի քան 57 քաղաքներ: Այսօր երկիրը լոլիկի մածուկի արտադրությամբ զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Եվրոպայում`2-րդ: Աշխարհում 2-րդն է մակարոնային ապրանքների արտադրությամբ: Թուրքիան աշխարհում առաջինն է չորացրած մրգերի արտադրության և արտահանամնա գշով, Եվրոպայում առաջինն է բամբակի, ծխախոտի արտադրությամբ: Աշխարհում երկրորդն է ոսպի, չամիչի, կանաչ ոլոռիարտադրությամբ, 4-րդն է զեյթունի յուղի արտադրությամբ, 5-րդն է ` արևածաղկի սերմերի, 6-րդն է `լոբու, 8-րդն է ` շաքարի և ալյուրի արտադրությամբ: Թուրքիայի տնտեսության զարգացման բնորոշ գծերը և առանձնահատկությունները Թուրքիայի դինամիկ զարգացմանը նպաստում են աշխարհագրական դիրքը, երիտասարդ բնակչությունը, դեմոգրաֆիկ աճի տեմպը: Թուրքիայի դինամիկ տնտեսությունը իրենից ներկայացնում է ժամանակակից արդյունաբերության և առևտրի բարդ համակցություն, իսկ ավանդական գյուղատնտեսությունը ևս ունի իր տեղը:
  • 16.  Արդյունաբերության ամենախոշոր ճյուղը տեքստիլ արդյունաբերույունն է, որին բաժին է ընկնում արդյունաբերական աշխատողների 1/3-ը: Թեև Թուրքիայի տնտեսության արդյունաբերական ճյուղը զարգացած է, այդուհանդերձ ծառայություններն ունեն անհերքելիորեն առաջատար նշանակություն: Թուրքիայի տնտեսության կառուցվածքում ծառայությունների բաժինը գնալով աճում է : Նրան 2008 թվականին բային է ընտել ՀՆԱ-ի մոտ 62.9 տոկոսը այն դեպքում, երբ գյուղմթերքների համապատասխան ցուցանիշը միևնույն տարում կազմել է ՀՆԱ-ի 8.5 տոկոսը, իսկ արդյունաբերությանը բային է ընկել 28.6 տոկոսը: Սակայն պետք է նշել, որ ծառայությունների բաժնի աճը տեղի է ունեցել գյուղատնտեսական մթերքների տեսակարար կշռի նվազման հետևանքով ևս, իսկ արդյունաբերույունը պահպանել է իր տեսակարար կշիռը: Թուրքիայի տնտեսական զարգացվածության առանձնահատուկ գծերից է նաև անհավասարաչափ զարգացվածության փաստը: Հիմնականում զարգացաց է երկրի արևմտյան հատվածը, իսկ արևելյան մարզերը թույլ զագացած են և իրենց զարգացվածության աստիճանով համադրելի են Վրաստանին և Ադրբեջանին: Այս թույլ զարգացած մարզերը գտնվում են Հայաստանի Հանրապետության հետ սահմանին մոտ: Այս շրջաների սամակարդակի ցուցանիշը մոտ 10 անգամ զիջում է Ստամբուլին հարակից մարզերի միևնույն ցուցանիշին:
  • 17.  աշխարհագրության դասագիրք  hy.wikipedia.org  gevorgpetrosyan.livejournal.coml,  akunq.net  allturkey.am  www.encyclopedia.am/