2. Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 %-ը
ընկալվում է տեսողությամբ։Տեսողության շնորհիվ տարբերում ենք
շրջապատի առարկաները,երևույթները,ընկալում սեփական
մարմինը։Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի
իմացության համար։Հազարավոր տարիների ընթացքում կուտակված
փորձը սերունդներին է փոխանցված գրքերի,գրավոր խոսքւ միջոցով։
Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության
ընթացքում։Հայտնի է,թե ինչպիսի համառ և երկարատև աշխատանք է
պահանջվում կույր մարդուն հասարակական աշխատանքին մասնակից
դարձնելու համար։