2.
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը
/Պայմանագիր/ ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին:
Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաեւ
Հայաստանի Հանրապետությունը:
3. Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի
Հանրապետությունը, Բելառուսի
Հանրապետությունը, Ռուսաստանյան
Դաշնությունը, Ղազախստանի
Հանրապետությունը, Ղրղզստանի
Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը եւ
Ուզբեկստանի Հանրապետությունը:
4.
Պայմանագրի համաձայն, մասնակից պետությունները համատեղ
ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ`
վերացնում են, իրենց ինքնիշխանությանը եւ տարածքային
ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:
Երկրների ռազմական պատրաստությունը ստուգելու
համար, պարբերաբար անց են կացվում միասնական
զորավարժություններ:
5.
Պայմանագրի հիմնարար դրույթը սահմանվում է
4-րդ հոդվածով, համաձայն որի մասնակից
պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ
ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս
մասնակից պետությունները տրամադրում են
նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ
ռազմական, ինչպես նաեւ ցուցաբերում
օժանդակություն իրենց տրամադրության տակ
գտնվող միջոցներով:
6.
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը հանդիսանում է ՀՀ
անվտանգության ապահովման համակարգի հիմնական
բաղադրիչներից մեկը:
1999թ-ին Հայաստանը ստորագրեց նաեւ Պայմանագրի
երկարաձգման մասին Արձանագրությունը:
7.
2002թ-ին Պայմանագիրը փոխակերպվեց
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի
կազմակերպության /Կազմակերպություն/, որի
գործունեության հիմնական հարթություններն են.
անդամ պետությունների արտաքին
քաղաքականության համադրումը, ռազմական ու
ռազմատեխնիկական համագործակցությունը եւ
ժամանակակից սպառնալիքներին ու
մարտահրավերներին դիմակայումը:
8.
Այդ կապակցությամբ, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը
մշտապես ջանքեր է գործադրում` առաջին հերթին, Հայաստանի
հանդեպ հնարավոր ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի
ակտի դեպքում Պայմանագրի 4-րդ հոդվածից բխող անդամ
պետությունների պարտավորությունների, այն է` հավաքական
պաշտպանության սկզբունքի, իրագործումն ապահովելու
նպատակով, ինչպես նաեւ ՀՀ համար կենսական նշանակություն
ունեցող միջազգային կազմակերպությունների օրակարգային
հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների
օժանդակությունը ստանալու նպատակով: