SlideShare a Scribd company logo
1 of 12
Համո Սահյանը XX դարի 2-րդ կեսի հայ
ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի
երևելի ներկայացուցիչներից է: Նրա
ստեղծագործությունն առանձնանում է
հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ
անհուն
սիրով և բնապատկերների
գեղարվեստական բազմազանությամբ:




Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝
Հմայակ Գրիգորյան) 1939 թ-ին ավարտել է Բաքվի
մանկավարժական ինստիտուտի հայկական
բաժանմունքը, 1939–41 թթ-ին աշխատել է տեղի
«Խորհրդային գրող» թերթի խմբագրությունում:
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին
(1941–45 թթ.): 1945–51 թթ-ին աշխատակցել է
Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթին, ապա
տեղափոխվել է Երևան: 1951–54 թթ-ին՝
«Ավանգարդ», 1954–65 թթ-ին «Ոզնի»
պարբերականների խմբագրություններում եղել է
բաժնի վարիչ, 1965–67 թթ-ին՝ «Գրական թերթի»
գլխավոր խմբագիր:
Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930ական թվականներին, սակայն նա ճանաչման է
արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան
դալար բարդի», «Նամակ ճակատից», «Որոտանի
եզերքին» բանաստեղծություններով: 1946 թ-ին
լույս է տեսել առաջին՝ «Որոտանի եզերքին»
ժողովածուն: Այնուհետև հրատարակվել են
«Առագաստ» (1947 թ.), «Սլացքի մեջ» (1950 թ.),
«Ծիածանը տափաստանում» (1953 թ.),
«Բարձունքի վրա» (1955 թ.), «Նաիրյան դալար
բարդի» (1958 թ.), «Հայաստանը երգերի մեջ» (1962
թ.), «Մայրամուտից առաջ» (1964 թ.)
ժողովածուները, որտեղ բանաստեղծն ավելի է
խորացրել իր նախասիրությունները, հարստացրել
ասելիքն ու կատարելագործել բանաստեղծական
արվեստը:






Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է,
պատվանդանը և զինանոցը, որտեղից նա
վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր:
«Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներս»
(1970 թ.), «Սեզամ, բացվիր» (1972 թ., ՀԽՍՀ
Պետական մրցանակ՝ 1975 թ.), «Իրիկնահաց»
(1977 թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979 թ.),
«Կանաչ-կարմիր աշուն» (1980 թ.), «Տոհմի
կանչը» (1981 թ.), «Դաղձի ծաղիկ» (1986 թ.),
«Ինձ բացակա չդնեք» (1998 թ., հետմահու)
ժողովածուներում բանաստեղծն անձնավորել է
բնությունը, ներկայացրել մարդու և բնության
հավերժ կենդանի կապը:
Սահյանական բնապատկերը շոշափելիության
աստիճանի տեսանելի է. մարդը, հողը,
կենդանին, քարափը ներդաշնակության մեջ են
և լրացնում են միմյանց («Օրը մթնեց»,
«Պապը», «Օգնականը ես եմ», «Հորթը», «Եզը» և
այլն), բնության երևույթներն իմաստավորվում
են մարդու ապրած օրվա փիլիսոփայությամբ
(«Ամպրոպից հետո», «Ժայռից մասուր է
կաթում», «Պտուղդ քաղող չկա» և այլն):
Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է
խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու
ներկայի, պատմության ու գալիքի մասին՝
«Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի
բուռ ես», «Անունդ տալիս» և այլն.











Բանաստեղծի սիրերգության մեջ առանձնապես ուժեղ և
անմիջական են պատանեկան անաղարտ սիրո մասին
բանաստեղծությունները («Կանչ», «Առաջին սեր»,
«Երկրորդ հարկի պատշգամբը», «Հրաշք լիներ», «Ես
չգիտեի, թե ինչ է սերը» և այլն): Սիրային
բանաստեղծություններում Սահյանն արտահայտել է նաև
կարոտի, ցավի, հիասթափության, դառնության,
հանդիպման ու բաժանման հուզական
տրամադրություններ, բացահայտել մարդկային
դրամատիկ ապրումների մի նոր աշխարհ («Չես ասի ոչ
մի բառով», «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել», «Չհիշեի քեզ»,
«Կգամ», «Դու իմ կյանքն էիր» և այլն):
Վերջին շրջանի գործերում Սահյանն իրեն հուզող
խնդիրներն արտահայտել է այլաբանական և
փոխաբերական պատկերների միջոցով: «Խիղճդ մեռնի,
աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար»,
«Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և
այլ բանաստեղծություններում, «Հայրենի գյուղ»,
«Վերադարձ» պոեմներում բանաստեղծն ապրում է
ժամանակի այրող խնդիրներով, նրան մտահոգում է
Երկիր մոլորակի ապագան, մարդկային արատների
կուտակումը, շեղումն առաքինության ճանապարհից:
Սահյանը գրել է նաև հայրեններ, թարգմանել է
Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Արսենի
Տարկովսկու, Գարսիա Լորկայի և այլ բանաստեղծների
գործերից:
Սահյանի բանաստեղծությունները թարգմանվել են մի
շարք լեզուներով:
Երևանում Սահյանի անունով կոչվել է դպրոց, գործում է
«Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը
սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ:
Երևանում՝ Սահյանի տան պատին, տեղադրվել է
բանաստեղծի դիմաքանդակը (2007 թ-ին, քանդակագործ՝
Գետիկ Բաղդասարյան):


ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ



Մեր լեզուն



Հայաստան ասելիս այտերս այրվում
են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում
են
Չգիտեմ ինչու է այսպես



Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:








Հայաստան ասելիս շրթունքս ճագում
է
Հայաստան ասելիս հասակս
ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես















Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում
են
Չգիտեմ ինչու է այդպես












Հայաստան ասելիս աշխարհն իմ
տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ
շունն է
Կլինեմ, կմնամ այսպես





Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:
Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:
Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:


Ես կուզեի



ՉՀԻՇԵԻ ՔԵԶ



Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հցի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ
լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի՝ քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի…Բայց ի՞նչ
անեմ,
Եթե հանկարծ դու չուզես:



Հեռանայի, հեռանայի,
Մոռանալով մոռանայի,
Չհիշեի քեզ:
Ծովն ընկնեի խելքիս
ձեռից,
Ակունքներից և ափերից
Փախած գետի պես:



























Եվ ջրերում դառն ու
անհուն
Կորցնեի տոհմ ու անուն,
Ու կորչեի ես…
Թեկուզ բախտից
գոհանայի,
Բայց ինձ ծովից
գողանայի,
Նորից տայի քեզ:













Իմ երգերի ձայնից իմ
երգերի,
Էլ չեն զարթնում քնած
երգերը քո,
Իմ վերքերի ցավից, իմ
վերքերի
Էլ չեն այրվում հոգնած
վերքերը քո,
Իմ մեղքերի դիմաց, իմ
մեղքերի
Էլ չեն դողում հերքված
մեղքերը քո,
Իմ ձեռքերի քամուց, իմ
ձեռքերի,
Էլ չեն փշաքաղվում
ձեռքերը քո…
Հենց սրանք են մեղքերն
անհերքելի,
Եվ իզուր է արդեն հերքելը
քո…













Քո վաստակած ոտքերի
տակ
Գորգ ու ծաղիկ փռող չկա,
Կռիվ չանես քո բախտի
հետ,
Ուրիշ մի բախտ կռող չկա,
Շնորհակալ եղիր
բախտից,
Որ գանձերդ ամենաթանկ,
Ունեցվածքդ անհատնելի
Կորուստներդ,
կորուստներդ,
Կորուստներդ խլող չկա:


Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել
ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված
նյարդներն ու հոգիները...







Ռազմիկ Դավոյան
Վարպետի`բնության մասին գրած բանաստեղծությունները
քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների
հախուռն ու լուսնկա հոսքի մեջ,քեզ պարուրում վաղնջական
օրերի ու գույների մաքրությամբ: Ավելի
ճիշտ`հարստացնում...
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ,նրա
բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ
պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում:



Էդուարդաս Մեժելայտիս


Բախտավոր բանաստեղծ է Հ.Սահյանը.ընթերցողի
սիրտը բաց է եղել նրա առջև,նրան սիրում են
անդավաճան...Ասմունքողների սիրած բանաստեղծն
է...Ինձ համար գաղտնիք է մնում,թե Հ. Սահյանն ինչպես
է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ
ու խորունկ մտքեր բյուրեղացնել...Ինչպես է
կարողանում <<մաշված >> բառերին առաջին
գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է
բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ,և
բառերը...թեթև ու վստահ տանում են իրենց
բեռը...Խոսքի վարպետը գիտե իր գործը...Հ. Սահյանը
նման էր իր պոեզիային,ինչպես իր պոեզիան իրեն...



Լևոն Հախվերդյան


Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան
միաձույլ չէր հայրենի հողի հետ,որքան Համոն: ...Նա
ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան
զրուցակցին,նրան նայում է
կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն
աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր
կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի
մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա
բարձրագույն սերն ու հարստությունը...



Կայսին Կուլիև




Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ
այդ բանաստեղծը`Համո Սահյանը:
Ոչ,սոսկ բնանկարներ չէ,որ Սահյանը բերեց մեր
պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա
ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու
ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի
պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ
այլ ինչ է ,եթե ոչ պատկերների խորքում թաքնված
հոգու պատմություն...



Վահագն Դավթյան
Հակոբյան Լիանա
10-5 դասարան

More Related Content

What's hot

ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյանAnna Mkrtchyan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցAreg12
 
Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց Satenik Soghoyan
 
ավետիք իսահակյան
ավետիք   իսահակյանավետիք   իսահակյան
ավետիք իսահակյանvaheanush
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանSHushanadamyan
 
Microsoft power point presentation
Microsoft power point presentationMicrosoft power point presentation
Microsoft power point presentationgorgor2020
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենցkarinemkhitaryan
 

What's hot (14)

ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 
ավետիք իսահակյան
ավետիք   իսահակյանավետիք   իսահակյան
ավետիք իսահակյան
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
Misaq mec..
Misaq mec..Misaq mec..
Misaq mec..
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
Microsoft power point presentation
Microsoft power point presentationMicrosoft power point presentation
Microsoft power point presentation
 
հովհաննես
հովհաննեսհովհաննես
հովհաննես
 
Exishe Charenc
Exishe CharencExishe Charenc
Exishe Charenc
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 
H.tumanyan
H.tumanyanH.tumanyan
H.tumanyan
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 

Viewers also liked

Համո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունՀամո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունSona Arsenyan
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointkarinemkhitaryan
 
Սիլվա Կապուտիկյան
Սիլվա ԿապուտիկյանՍիլվա Կապուտիկյան
Սիլվա Կապուտիկյանkarinemkhitaryan
 
Ամեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինԱմեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինAnnagspoyan
 
հովհաննես շիրազ
հովհաննես շիրազհովհաննես շիրազ
հովհաննես շիրազkarinemkhitaryan
 

Viewers also liked (6)

Hamo sahyan
Hamo sahyanHamo sahyan
Hamo sahyan
 
Համո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունՀամո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկություն
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
Սիլվա Կապուտիկյան
Սիլվա ԿապուտիկյանՍիլվա Կապուտիկյան
Սիլվա Կապուտիկյան
 
Ամեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինԱմեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասին
 
հովհաննես շիրազ
հովհաննես շիրազհովհաննես շիրազ
հովհաննես շիրազ
 

Similar to hamo sahyan

դանիել վարուժան
դանիել վարուժանդանիել վարուժան
դանիել վարուժանJasmik
 
տերյան
տերյանտերյան
տերյանJasmik
 
ջութակը և սրինգը
ջութակը և սրինգըջութակը և սրինգը
ջութակը և սրինգըAnushikNikoghosyan
 
Պարույր Սևակ
Պարույր  ՍևակՊարույր  Սևակ
Պարույր Սևակganyan
 
առնո բաբաջանյան
առնո բաբաջանյանառնո բաբաջանյան
առնո բաբաջանյանAstxik
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենցsilemil98
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանkarinemkhitaryan
 

Similar to hamo sahyan (20)

դանիել վարուժան
դանիել վարուժանդանիել վարուժան
դանիել վարուժան
 
Ստեփան Զորյան
Ստեփան ԶորյանՍտեփան Զորյան
Ստեփան Զորյան
 
Avetiq Isahakyano
Avetiq IsahakyanoAvetiq Isahakyano
Avetiq Isahakyano
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
H.Tumanyan
H.TumanyanH.Tumanyan
H.Tumanyan
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
տերյան
տերյանտերյան
տերյան
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
ջութակը և սրինգը
ջութակը և սրինգըջութակը և սրինգը
ջութակը և սրինգը
 
Պարույր Սևակ
Պարույր  ՍևակՊարույր  Սևակ
Պարույր Սևակ
 
Սիամանթո
ՍիամանթոՍիամանթո
Սիամանթո
 
առնո բաբաջանյան
առնո բաբաջանյանառնո բաբաջանյան
առնո բաբաջանյան
 
Պարույր Սևակ
Պարույր ՍևակՊարույր Սևակ
Պարույր Սևակ
 
Sevak
SevakSevak
Sevak
 
Պարույր Սևակ
Պարույր ՍևակՊարույր Սևակ
Պարույր Սևակ
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 

More from karinemkhitaryan

հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըհին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըkarinemkhitaryan
 
արուս հարությունյան
արուս հարությունյանարուս հարությունյան
արուս հարությունյանkarinemkhitaryan
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըkarinemkhitaryan
 
Բարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունԲարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունkarinemkhitaryan
 
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտըմեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտըkarinemkhitaryan
 
Հոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններՀոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններkarinemkhitaryan
 

More from karinemkhitaryan (20)

պաշտամունք
պաշտամունքպաշտամունք
պաշտամունք
 
հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըհին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
 
արուս հարությունյան
արուս հարությունյանարուս հարությունյան
արուս հարությունյան
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերը
 
Բարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունԲարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանություն
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտըմեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
 
Հոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններՀոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններ
 
Receptner zatki hamar
Receptner zatki hamarReceptner zatki hamar
Receptner zatki hamar
 
Pasxaeda
PasxaedaPasxaeda
Pasxaeda
 
пасхаPptx (1)
пасхаPptx (1)пасхаPptx (1)
пасхаPptx (1)
 
198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց
 
զատիկ3 (1)
զատիկ3 (1)զատիկ3 (1)
զատիկ3 (1)
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
Pasxa
PasxaPasxa
Pasxa
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 

hamo sahyan

  • 1. Համո Սահյանը XX դարի 2-րդ կեսի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունն առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն սիրով և բնապատկերների գեղարվեստական բազմազանությամբ:
  • 2.   Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) 1939 թ-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը, 1939–41 թթ-ին աշխատել է տեղի «Խորհրդային գրող» թերթի խմբագրությունում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45 թթ.): 1945–51 թթ-ին աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է Երևան: 1951–54 թթ-ին՝ «Ավանգարդ», 1954–65 թթ-ին «Ոզնի» պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ, 1965–67 թթ-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930ական թվականներին, սակայն նա ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի», «Նամակ ճակատից», «Որոտանի եզերքին» բանաստեղծություններով: 1946 թ-ին լույս է տեսել առաջին՝ «Որոտանի եզերքին» ժողովածուն: Այնուհետև հրատարակվել են «Առագաստ» (1947 թ.), «Սլացքի մեջ» (1950 թ.), «Ծիածանը տափաստանում» (1953 թ.), «Բարձունքի վրա» (1955 թ.), «Նաիրյան դալար բարդի» (1958 թ.), «Հայաստանը երգերի մեջ» (1962 թ.), «Մայրամուտից առաջ» (1964 թ.) ժողովածուները, որտեղ բանաստեղծն ավելի է խորացրել իր նախասիրությունները, հարստացրել ասելիքն ու կատարելագործել բանաստեղծական արվեստը:
  • 3.    Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: «Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներս» (1970 թ.), «Սեզամ, բացվիր» (1972 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), «Իրիկնահաց» (1977 թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979 թ.), «Կանաչ-կարմիր աշուն» (1980 թ.), «Տոհմի կանչը» (1981 թ.), «Դաղձի ծաղիկ» (1986 թ.), «Ինձ բացակա չդնեք» (1998 թ., հետմահու) ժողովածուներում բանաստեղծն անձնավորել է բնությունը, ներկայացրել մարդու և բնության հավերժ կենդանի կապը: Սահյանական բնապատկերը շոշափելիության աստիճանի տեսանելի է. մարդը, հողը, կենդանին, քարափը ներդաշնակության մեջ են և լրացնում են միմյանց («Օրը մթնեց», «Պապը», «Օգնականը ես եմ», «Հորթը», «Եզը» և այլն), բնության երևույթներն իմաստավորվում են մարդու ապրած օրվա փիլիսոփայությամբ («Ամպրոպից հետո», «Ժայռից մասուր է կաթում», «Պտուղդ քաղող չկա» և այլն): Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին՝ «Աշխարհում ամենից առաջ», «Փշատենի», «Մի բուռ ես», «Անունդ տալիս» և այլն.
  • 4.       Բանաստեղծի սիրերգության մեջ առանձնապես ուժեղ և անմիջական են պատանեկան անաղարտ սիրո մասին բանաստեղծությունները («Կանչ», «Առաջին սեր», «Երկրորդ հարկի պատշգամբը», «Հրաշք լիներ», «Ես չգիտեի, թե ինչ է սերը» և այլն): Սիրային բանաստեղծություններում Սահյանն արտահայտել է նաև կարոտի, ցավի, հիասթափության, դառնության, հանդիպման ու բաժանման հուզական տրամադրություններ, բացահայտել մարդկային դրամատիկ ապրումների մի նոր աշխարհ («Չես ասի ոչ մի բառով», «Քո խոնարհ ջրկիրն եմ եղել», «Չհիշեի քեզ», «Կգամ», «Դու իմ կյանքն էիր» և այլն): Վերջին շրջանի գործերում Սահյանն իրեն հուզող խնդիրներն արտահայտել է այլաբանական և փոխաբերական պատկերների միջոցով: «Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար», «Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և այլ բանաստեղծություններում, «Հայրենի գյուղ», «Վերադարձ» պոեմներում բանաստեղծն ապրում է ժամանակի այրող խնդիրներով, նրան մտահոգում է Երկիր մոլորակի ապագան, մարդկային արատների կուտակումը, շեղումն առաքինության ճանապարհից: Սահյանը գրել է նաև հայրեններ, թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Արսենի Տարկովսկու, Գարսիա Լորկայի և այլ բանաստեղծների գործերից: Սահյանի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: Երևանում Սահյանի անունով կոչվել է դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ: Երևանում՝ Սահյանի տան պատին, տեղադրվել է բանաստեղծի դիմաքանդակը (2007 թ-ին, քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):
  • 5.  ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ  Մեր լեզուն  Հայաստան ասելիս այտերս այրվում են Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են Չգիտեմ ինչու է այսպես  Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի:      Հայաստան ասելիս շրթունքս ճագում է Հայաստան ասելիս հասակս ծաղկում է Չգիտեմ ինչու է այսպես            Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես        Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է Կլինեմ, կմնամ այսպես    Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր: Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր, Մեր լեզուն մենք ենք որ կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի:
  • 6.  Ես կուզեի  ՉՀԻՇԵԻ ՔԵԶ  Ես կուզեի քեզ հետ կիսել Վերջին պատառն իմ հցի, Ես կուզեի քեզ հետ կիսել Վերջին արցունքն իմ լացի: Ես կուզեի քեզ հետ կիսել Սրտիս բեկորը վերջին, Ես կուզեի՝ քո գրկի մեջ Մթներ իմ օրը վերջին… Ես կուզեի՝ ինչ որ ունեմ Իբրև նվեր տայի քեզ, Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ, Եթե հանկարծ դու չուզես:  Հեռանայի, հեռանայի, Մոռանալով մոռանայի, Չհիշեի քեզ: Ծովն ընկնեի խելքիս ձեռից, Ակունքներից և ափերից Փախած գետի պես:                       Եվ ջրերում դառն ու անհուն Կորցնեի տոհմ ու անուն, Ու կորչեի ես… Թեկուզ բախտից գոհանայի, Բայց ինձ ծովից գողանայի, Նորից տայի քեզ:
  • 7.           Իմ երգերի ձայնից իմ երգերի, Էլ չեն զարթնում քնած երգերը քո, Իմ վերքերի ցավից, իմ վերքերի Էլ չեն այրվում հոգնած վերքերը քո, Իմ մեղքերի դիմաց, իմ մեղքերի Էլ չեն դողում հերքված մեղքերը քո, Իմ ձեռքերի քամուց, իմ ձեռքերի, Էլ չեն փշաքաղվում ձեռքերը քո… Հենց սրանք են մեղքերն անհերքելի, Եվ իզուր է արդեն հերքելը քո…          Քո վաստակած ոտքերի տակ Գորգ ու ծաղիկ փռող չկա, Կռիվ չանես քո բախտի հետ, Ուրիշ մի բախտ կռող չկա, Շնորհակալ եղիր բախտից, Որ գանձերդ ամենաթանկ, Ունեցվածքդ անհատնելի Կորուստներդ, կորուստներդ, Կորուստներդ խլող չկա:
  • 8.  Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները...     Ռազմիկ Դավոյան Վարպետի`բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ,քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ: Ավելի ճիշտ`հարստացնում... Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ,նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում:  Էդուարդաս Մեժելայտիս
  • 9.  Բախտավոր բանաստեղծ է Հ.Սահյանը.ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև,նրան սիրում են անդավաճան...Ասմունքողների սիրած բանաստեղծն է...Ինձ համար գաղտնիք է մնում,թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել...Ինչպես է կարողանում <<մաշված >> բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ,և բառերը...թեթև ու վստահ տանում են իրենց բեռը...Խոսքի վարպետը գիտե իր գործը...Հ. Սահյանը նման էր իր պոեզիային,ինչպես իր պոեզիան իրեն...  Լևոն Հախվերդյան
  • 10.  Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ,որքան Համոն: ...Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան զրուցակցին,նրան նայում է կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը...  Կայսին Կուլիև
  • 11.   Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը`Համո Սահյանը: Ոչ,սոսկ բնանկարներ չէ,որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է ,եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...  Վահագն Դավթյան