2. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Խուլիո Կորտասար (իսկական անունը` Խուլես Ֆլորենսիո Կորտասար), արգենտինացի
արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ: Ծնվել է 1914-ին Բրյուսելում`
արգենտինացու ընտանիքում: Նրա հայրը Արգենտինայի դեսպանության աշխատակից
էր: Ռազմական դիկտատուրան հայրենիքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում թղթակից ու թարգմանիչ
աշխատելը, որը նրան աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր տալիս, դրդեցին
նրան մնալ Փարիզում, որի մասին Կորտասարն ասում էր. «Ավելի լավ է լինել ոչինչ մի
քաղաքում, որն ամեն ինչ է, քան հակառակը»:
3. Ստեղծագործությունը
1949-ին հրատարակել է «Թագավորներ» դրաման: «Գազանանոց», «Խաղի վերջը»
«Գաղտնի զենք» պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ»վեպում կան,
ֆանտաստիկայի տարրեր: «Դասակարգ խաղալ» վեպը մի փորձ էր 60-ական թ.
լատինամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը որի
սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում»
գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում, ‹‹62.մոդել հավաքման
համար›› ,«Վերջին ռաունդը» վեպերում:
4. Առաջին տպագրած երկը «Գրավված
տունը» պատմվածքն է: «Ես
պատմվածքներ էի գրում և միայն
պատմվածքներ և անողոք էի իմ հանդեպ,
քանզի աչքիս առաջ ունեի Բորխեսին,
նրա արտասովոր սեղմությունը»:
Բորխեսը միշտ հպարտանում էր, որ
առաջինն է տպագրել Կորտասարին իր
<<Անալես դե Բունեոս
Այրես>> ամսագրում` 1946-ին:
5. Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ
պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա,
դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր
ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից:
Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված
խոր հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում
ներթափանցվում են իրականը և երևակայականը, Կորտասարին հաճախ համարում են
սյուրռեալիստ գրող:
7. «ՓՈՔՐԻԿ ԴՐԱԽՏ» ԻՄ ԿԱՐԾԻՔԸ
Հասարակությունը այս պատմվածքում
անպաշտպան է, Գեներալը բոլորին հիմարացնում
է և վերցնում մարդկանց փողը։
Եթե ինձ դնեմ գեներալի տեղը
Ես Գենեալս վատ բան չեմ տեսնում, ես իմ
միջոցով իմ գումարն եմ վաստակում, որպիսի
բնակիչները լինեն երջանիկ,թեկուզ կեղծորեն:
Հեղինակը մեզ սովորեցնում է, որ պետք է շատ
խելացի լինել, որպիսի հասկանք, որտեղ են ձեզ
խաբում և որտեղ պաշտպանում:
8. «ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՍԱՐԻ
ՀԱՄԱՐ»
Խուլիո Կորտասարը հասկացնում էր, որ կյանքում ինչ-որ
նպատակի համար առաջնահերթ պետք է հավատալ քո ուժերի
վրա և կարևորը ինքնավստահությունն է: Եվ անընդհատ քեզ
հավատալով ի կատար ես ածում բոլոր նպատակներդ: Հասնում
ես փառքի մեծության, որը կկորցնես, եթե կորցնես
արժանիքներդ, ներքին հավատդ: Պետք է լինել վճռական և
կոնկրետ, կազմել ապագայի ծրագիրը և համոզված լինել, որ
կատարելու ես այն: