2. Ավանդական պատմագրության մեջ Վան քաղաքը կոչվել է
Շամիրամակերտ: Մովսես Խորենացին պատմում է, որ Արա
արքայի մահվանից հետո Շամիրամը գալիս է Հայաստան,
ճանապարհին կանգ առնում Վանա լճի ափին: Ասորիների
թագուհին հրապուրվում է բնությամբ, սառնորակ
աղբյուրներով եւ Վանա լճի ափին կառուցում
Շամիրամակերտ քաղաքը: Այսօր էլ Վան քաղաքում կա
Շամիրամի անունով թաղ: Սա իհարկե առասպել է,
իրականում այն հիմնադրել է Վանի թագավորության կամ
Ուրարտուի հիմնադիր Սարդուրի Ա արքան (մ. թ. ա. 835–824
թթ.):Հնագույն շրջանում կոչվում էր Տուշպա:
Ուրարտական պետության
կենտրոնական շրջանի
Բիայնա երկրում ապրող հայերը
քաղաքը կոչել են Վան,
որը նշանակում է «ապրելու տեղ»,
«բնակավայր»:
3. Վանում զարգացած էին
ճարտարապետությունը,
քանդակագործությունը, գրականությունն
ու արվեստի մնացյալ ճյուղերը: Մինչեւ
Հայոց ցեղասպանությունը քաղաքում եւ
կից Այգեստանում ապրում էին բնիկները`
հայերը: Բնաջնջելով եւ բռնագաղթի
ենթարկելով Վանի բնիկ ժողովրդին`
հայերին, թուրքերը մեկ վայրկյան անգամ
չհապաղելովՙ ոչնչացրել են նաեւ
հայկական տները, թաղամասերը, ավերել
են հայկական եկեղեցիները:
4. Վան քաղաքում հայի ներկայությունը հիշեցնող շենքեր չեն պահպանվել:Հայկական
դպրոցները, թաղամասերն ու եկեղեցիները, որոնք մեկ դար առաջ քաղաքի զարդն
են հանդիսացել, այսօր ավերված վիճակում են:Այսօր քաղաքը հիմնականում
քրդաբնակ է:
5. Մինչև 1915–16 թթ. Վանն Արևմտյան Հայաստանի արհեստագործական, հոգևոր
և կրթամշակութային, գրահրատարակչական նշանավոր կենտրոնն էր:Վանում
են ծնվել հայ գրականության, արվեստի, գիտության և հասարակական-
քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝, Գրիգոր Նարեկացին,
Նահապետ Քուչակը, Խրիմյան Հայրիկը, Փանոս Թերլեզեմյանը, Վարդան
Աճեմյանը, Գուրգեն Մահարին և ուրիշներ:
Ահա թե ինչպես է նկարագրում Մահարին իր
ծննդավայրը.
<< Քաղաքը, ուր անցել է իմ մանկությունը, տներ է
ունեցել տափակ տանիքներով և ամեն տան առաջ
տնամերձ մեծ մի այգի` ամեն միրգ ու բարիքով: Հողը
հարուստ էր ցորենով և ծաղիկներով, հողը պարարտ
էր, որովհետև տարիներ շարունակ հոսել էր
մարդկային արյունը, և մարդկային արյունից
ծաղիկներն ու խնձորները ավելի վառ կարմիր
էին>>: